Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1750-Ն

 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասին և 338-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառման վարման, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հոկտեմբերի 12-ի

N 1750-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` միություն) մաքսային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված առանձին գործառնությունների իրականացման դեպքում այդպիսի գործառնություններ իրականացնող` ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի կամ ազատ պահեստի տիրապետողի կողմից մաքսային մարմիններ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված կամ այդպիսի ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառման վարման և մաքսային մարմիններ հաշվետվությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի 1-ին կետով նախատեսված գործառնությունների հաշվառումը մաքսային ընթացակարգի հայտարարատուները վարում են հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հայտարարատուների կողմից սույն կարգի 2-րդ կետին համապատասխան վարվող հաշվառումը պետք է ապահովի «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների, դրանցից ստացված արտադրանքի, թափոնների, մնացորդների վերաբերյալ ամբողջական տեղեկությունների` մաքսային մարմիններին տրամադրման հնարավորությունը:

4. Հայտարարատուն «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում իրականացվող գործառնությունների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) է ներկայացնում այն մաքսային մարմին, որի կողմից բաց են թողնվել այդպիսի մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները` այդպիսի մաքսային մարմնի կողմից համապատասխան պահանջի առկայության դեպքում` սույն կարգին կից ձևին համապատասխան:

5. Մաքսային մարմնի կողմից հաշվետվությունների ներկայացման պահանջը հայտարարատուին ներկայացվում է մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը` էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում` թղթային եղանակով:

6. Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ներկայացվող պահանջի հետ մեկտեղ ներկայացվում է նաև այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար պետք է ներկայացվեն հաշվետվությունները:

7. Հաշվետվությունները ներկայացվում են մինչև մաքսային մարմնի կողմից համապատասխան պահանջի ներկայացման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա վերջին օրացուցային օրը:

8. Հաշվետվությունները մաքսային մարմին են ներկայացվում համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը` էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում` թղթային եղանակով:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում, անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքների վերացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինն ապահովում է թղթային եղանակով ներկայացված հաշվետվությունների մուտքագրումը էլեկտրոնային համակարգ:

10. Հաշվետվությունները սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ թերի ներկայացնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

11. Հաշվետվությունները գրանցվում են մաքսային մարմնում` ստանալով գրանցման հերթական համար, որը բաղկացած է մաքսային մարմնի ծածկագրից, հաշվետվության գրանցման ամսաթվից և հաշվետվության հերթական համարից:

12. Մաքսային մարմնի կողմից ազատ պահեստի տիրապետողներին հաշվետվությունների ներկայացման պահանջի առաջադրման դեպքում, այդպիսի հաշվետվությունը կարող է չներկայացվել, եթե այդպիսի պահանջի ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ազատ պահեստի տիրապետողի կողմից ապահովվում է վերջինիս կողմից կիրառվող ապրանքների հաշվառման համակարգին մաքսային մարմինների հեռահար մուտքի հնարավորությունը` Պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված կարգով:

13. Անկախ սույն կարգով նախատեսված մաքսային մարմնի պահանջի առկայությունից, օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ, նույն հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով, 215-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ կետերով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածով հաստատված գործողությունների իրականացման դեպքում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով մաքսային մարմին են ներկայացվում սույն կարգով նախատեսված հաշվետվությունները` մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով ներկայացվող դիմումի հետ մեկտեղ:

14. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով ներկայացվող հաշվետվություններին կից նաև ներկայացվում են թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների վնասազերծման, թաղման, ուտիլիզացման, ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը:

15. Մաքսային մարմնի պահանջով հաշվետվությունների ներկայացման դեպքում լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը, իսկ 7-13-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողություններ` հաշվետու ժամանակաշրջանում:

16. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը` հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 7-րդ կետը, իսկ 8-13-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

17. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը` հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 8-րդ կետը, իսկ 7-րդ և 9-13-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

18. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը` հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 10-րդ կետը, իսկ 7-9-րդ, 12-րդ և 13-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

19. Օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը` հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 11-րդ կետը, իսկ 7-րդ և 8-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

20. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը` հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 12-րդ կետը, իսկ 7-10-րդ և 13-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը` հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 13-րդ կետը, իսկ 7-10-րդ և 12-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N _____/ _____/ _____

 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՄ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայտարարատուի անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, ՀՎՀՀ-ն

__________________________________________________________________________

2. Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կարգավիճակը հաստատող փաստաթղթի կամ ազատ պահեստի տիրապետողի ռեեստրում ներառման մասին վկայականի համարը

__________________________________________________________________________

3. Տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|NN |Ապրանքների     |Չափման   |Քանակը   |Քաշը     |Մաքսային|Մաքսային  |

|ը/կ|անվանումները   |միավորը  |հիմնական |համախառն/|հայտարա-|հայտարարա-|

|   |               |հիմնական |չափման   |զուտ     |րագրի   |գրում     |

|   |               |չափման   |միավորով/|         |համարը  |ապրանքի   |

|   |               |միավորով/|լրացուցիչ|         |        |հերթական  |

|   |               |լրացուցիչ|չափման   |         |        |համարը    |

|   |               |չափման   |միավորով |         |        |          |

|   |               |միավորով |         |         |        |          |

|   |_______________|_________|_________|_________|________|__________|

|   |       1       |    2    |    3    |    4    |    5   |     6    |

|___|_______________|_________|_________|_________|________|__________|

|1. |               |         |         |         |        |          |

|___|_______________|_________|_________|_________|________|__________|

|2. |               |         |         |         |        |          |

|___|_______________|_________|_________|_________|________|__________|

|...|               |         |         |         |        |          |

._____________________________________________________________________.

 

4. Տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված ապրանքների վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|NN |Ապրանքների      |Քանակը|Քաշը  |Ապրանք-|Հումքի|Քանակը|Քաշը  |Մաքսային |

|ը/կ|անվանումները/   |հիմնա-|հիմնա-|ների   |անվա- |հիմնա-|հիմնա-|հայտարա- |

|   |ԱՏԳ ԱԱ 10 նիշի  |կան   |կան   |արժեքը |նումը |կան   |կան   |րագրի    |

|   |մակարդակով      |չափման|չափման|(ՀՀ    |      |չափման|չափման|գրանցման |

|   |ծածկագիրը       |միա-  |միա-  |դրամով)|      |միա-  |միա-  |համարը և |

|   |                |վորով/|վորով/|       |      |վորով/|վորով/|հայտարա- |

|   |                |լրա-  |լրա-  |       |      |լրա-  |լրա-  |րագրում  |

|   |                |ցուցիչ|ցուցիչ|       |      |ցուցիչ|ցուցիչ|ապրանքի  |

|   |                |չափման|չափման|       |      |չափման|չափման|հերթական |

|   |                |միա-  |միա-  |       |      |միա-  |միա-  |համարը   |

|   |                |վորով |վորով |       |      |վորով |վորով |         |

|   |________________|______|______|_______|______|______|______|_________|

|   |         1      |   2  |  3   |   4   |   5  |   6  |   7  |    8    |

|___|________________|______|______|_______|______|______|______|_________|

|1. |                |      |      |       |      |      |      |         |

|___|________________|______|______|_______|______|______|______|_________|

|2. |                |      |      |       |      |      |      |         |

|___|________________|______|______|_______|______|______|______|_________|

|...|                |      |      |       |      |      |      |         |

._________________________________________________________________________.

 

5. Տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն այլ մաքսային ընթացակարգերով ավարտելու վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|NN |Ապրանքների  |Չափման |Քանակը|Ապրանքների |Ապրանք-  |Այլ մաքսային   |

|ը/կ|անվանումը   |միավորը|      |ԱՏԳ ԱԱ     |ների     |ընթացակարգով   |

|   |            |       |      |ծածկագիրը  |մաքսային |ձևակերպման     |

|   |            |       |      |10 նիշի    |հայտարա- |նպատակով       |

|   |            |       |      |մակարդակով |րագրի    |ներկայացված    |

|   |            |       |      |           |համարը և |մաքսային       |

|   |            |       |      |           |ապրանքի  |հայտարարագրի   |

|   |            |       |      |           |հերթական |գրանցման համարը|

|   |            |       |      |           |համարը   |և  ապրանքի     |

|   |            |       |      |           |մաքսային |հերթական համարը|

|   |            |       |      |           |հայտարա- |մաքսային       |

|   |            |       |      |           |րագրում  |հայտարարագրում |

|   |____________|_______|______|___________|_________|_______________|

|   |    1       |   2   |   3  |        4  |    5    |     6         |

|___|____________|_______|______|___________|_________|_______________|

|1. |            |       |      |           |         |               |

|___|____________|_______|______|___________|_________|_______________|

|2. |            |       |      |           |         |               |

|___|____________|_______|______|___________|_________|_______________|

|...|            |       |      |           |         |               |

._____________________________________________________________________.

 

6. Տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|NN |Ապրանքների  |Չափման   |Քանակը   |Քաշը     |Մաքսային   |Մաքսային  |

|ը/կ|անվանումները|միավորը  |հիմնական |համախառն/|հայտարա-   |հայտարա-  |

|   |            |հիմնական |չափման   |զուտ     |րագրի      |րագրում   |

|   |            |չափման   |միավորով/|         |համարը     |ապրանքի   |

|   |            |միավորով/|լրացուցիչ|         |           |հերթական  |

|   |            |լրացուցիչ|չափման   |         |           |համարը    |

|   |            |չափման   |միավորով |         |           |          |

|   |            |միավորով |         |         |           |          |

|   |____________|_________|_________|_________|___________|__________|

|   |     1      |    2    |    3    |     4   |     5     |     6    |

|___|____________|_________|_________|_________|___________|__________|

|1. |            |         |         |         |           |          |

|___|____________|_________|_________|_________|___________|__________|

|2. |            |         |         |         |           |          |

|___|____________|_________|_________|_________|___________|__________|

|...|            |         |         |         |           |          |

._____________________________________________________________________.

 

7. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով

 

._____________________________________________________________________.

|NN |Թափոնների   |Չափման |Քանակը|Թափոնների|Թափոնների    |Թափոնների    |

|ը/կ|նկարագիրը   |միավորը|      |հեռացման |հեռացման     |հեռացման     |

|   |            |       |      |վայրերը  |վայրերը      |վայրերը      |

|   |            |       |      |շահագոր- |շահագործող-  |շահագործող-  |

|   |            |       |      |ծողներին |ների կողմից  |ների կողմից  |

|   |            |       |      |թափոնների|թափոնների    |թափոնների    |

|   |            |       |      |հանձնման |թաղման,      |թաղման,      |

|   |            |       |      |թույլ-   |վնասազերծման,|վնասազերծման,|

|   |            |       |      |տվության |տեղադրման,   |տեղադրման,   |

|   |            |       |      |համարը   |ուտիլիզացման |ուտիլիզացման |

|   |            |       |      |         |փաստը        |ամսաթիվը     |

|   |            |       |      |         |հաստատող     |             |

|   |            |       |      |         |փաստաթղթի    |             |

|   |            |       |      |         |համարը       |             |

|   |____________|_______|______|_________|_____________|_____________|

|   |     1      |   2   |   3  |    4    |     5       |             |

|___|____________|_______|______|_________|_____________|_____________|

|1. |            |       |      |         |             |             |

|___|____________|_______|______|_________|_____________|_____________|

|2. |            |       |      |         |             |             |

|___|____________|_______|______|_________|_____________|_____________|

|...|            |       |      |         |             |             |

._____________________________________________________________________.

 

8. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքերով մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով

 

._____________________________________________________________________.

|NN |Ապրանքների  |Չափման |Քանակը|Ապրանքների |Ապրանքների |Անվերադարձ   |

|ը/կ|անվանումը   |միավորը|      |ԱՏԳ ԱԱ     |մաքսային   |կորուստի     |

|   |            |       |      |ծածկագիրը  |հայտարա-   |քանակությունը|

|   |            |       |      |10 նիշի    |րագրի      |             |

|   |            |       |      |մակարդակով |համարը և   |             |

|   |            |       |      |           |ապրանքի    |             |

|   |            |       |      |           |հերթական   |             |

|   |            |       |      |           |համարը     |             |

|   |            |       |      |           |մաքսային   |             |

|   |            |       |      |           |հայտարա-   |             |

|   |            |       |      |           |րագրում    |             |

|   |____________|_______|______|___________|___________|_____________|

|   |     1      |   2   |   3  |     4     |      5    |      5      |

|___|____________|_______|______|___________|___________|_____________|

|1. |            |       |      |           |           |             |

|___|____________|_______|______|___________|___________|_____________|

|2. |            |       |      |           |           |             |

|___|____________|_______|______|___________|___________|_____________|

|...|            |       |      |           |           |             |

._____________________________________________________________________.

 

9. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտած ապրանքների վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|NN |Ապրանքների  |Չափման |Քանակը|Ապրանքների |Ապրանքների |Ապրանքների`  |

|ը/կ|անվանումը   |միավորը|      |ԱՏԳ ԱԱ     |մաքսային   |Եվրասիական   |

|   |            |       |      |ծածկագիրը  |հայտարա-   |տնտեսական    |

|   |            |       |      |10 նիշի    |րագրի      |միության     |

|   |            |       |      |մակարդակով |համարը և   |մաքսային     |

|   |            |       |      |           |ապրանքի    |տարածքից     |

|   |            |       |      |           |հերթական   |դուրսբերման  |

|   |            |       |      |           |համարը     |ամսաթիվը     |

|   |            |       |      |           |մաքսային   |             |

|   |            |       |      |           |հայտարա-   |             |

|   |            |       |      |           |րագրում    |             |

|   |____________|_______|______|___________|___________|_____________|

|   |     1      |   2   |  3   |     4     |     5     |      6      |

|___|____________|_______|______|___________|___________|_____________|

|1. |            |       |      |           |           |             |

|___|____________|_______|______|___________|___________|_____________|

|2. |            |       |      |           |           |             |

|___|____________|_______|______|___________|___________|_____________|

|...|            |       |      |           |           |             |

._____________________________________________________________________.

 

10. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով

 

._________________________________________________________________________.

|NN |Ապրանքների  |Չափ-|Քանա-|Ապրանքների|Ապրանք-  |Սարքավորում-|Սարքավորման|

|ը/կ|անվանումը   |ման |կը   |ԱՏԳ ԱԱ    |ների     |ների շահա-  |անվանումն  |

|   |            |միա-|     |ծածկագիրը |մաքսային |գործման կամ |ու շահա-   |

|   |            |վորը|     |10 նիշի   |հայտարա- |անշարժ      |գործման    |

|   |            |    |     |մակարդակով|րագրի    |գույքի      |հանձնման   |

|   |            |    |     |          |համարը և |կառուցման   |ամսաթիվը/  |

|   |            |    |     |          |ապրանքի  |(ստեղծման), |անշարժ     |

|   |            |    |     |          |հերթական |նորոգման կամ|գույքի     |

|   |            |    |     |          |համարը   |օրենսդրու-  |կառուցման  |

|   |            |    |     |          |մաքսային |թյամբ       |(ստեղծման) |

|   |            |    |     |          |հայտարա- |սահմանված   |ամսաթիվը`  |

|   |            |    |     |          |րագրում  |այլ գործո-  |ըստ        |

|   |            |    |     |          |         |ղությունների|ավարտական  |

|   |            |    |     |          |         |իրականացման |ակտի և     |

|   |            |    |     |          |         |համար       |սեփականու- |

|   |            |    |     |          |         |սպառված     |թյան       |

|   |            |    |     |          |         |քանակու-    |վկայականի  |

|   |            |    |     |          |         |թյունը      |համարը     |

|   |____________|____|_____|__________|_________|____________|___________|

|   |     1      | 2  |  3  |     4    |    5    |      6     |     7     |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|1. |            |    |     |          |         |            |           |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|2. |            |    |     |          |         |            |           |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|...|            |    |     |          |         |            |           |

._________________________________________________________________________.

 

11. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով

 

._________________________________________________________________________.

|NN |Ապրանքների  |Չափ-|Քանա-|Ապրանքների|Ապրանք-  |Սարքավորում-|Սարքավորման|

|ը/կ|անվանումը   |ման |կը   |ԱՏԳ ԱԱ    |ների     |ների        |անվանումն  |

|   |            |միա-|     |ծածկագիրը |մաքսային |շահագործման |ու շահա-   |

|   |            |վորը|     |10 նիշի   |հայտարա- |կամ անշարժ  |գործման    |

|   |            |    |     |մակարդակով|րագրի    |գույքի      |հանձնման   |

|   |            |    |     |          |համարը և |կառուցման   |ամսաթիվը/  |

|   |            |    |     |          |ապրանքի  |(ստեղծման)  |անշարժ     |

|   |            |    |     |          |հերթական |համար       |գույքի     |

|   |            |    |     |          |համարը   |սպառված     |կառուցման  |

|   |            |    |     |          |մաքսային |քանակու-    |(ստեղծման) |

|   |            |    |     |          |հայտարա- |թյունը      |ամսաթիվը`  |

|   |            |    |     |          |րագրում  |            |ըստ        |

|   |            |    |     |          |         |            |ավարտական  |

|   |            |    |     |          |         |            |ակտի և     |

|   |            |    |     |          |         |            |սեփականու- |

|   |            |    |     |          |         |            |թյան       |

|   |            |    |     |          |         |            |վկայականի  |

|   |            |    |     |          |         |            |համարը     |

|   |____________|____|_____|__________|_________|____________|___________|

|   |     1      |  2 |   3 |     4    |    5    |     6      |     7     |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|1. |            |    |     |          |         |            |           |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|2. |            |    |     |          |         |            |           |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|...|            |    |     |          |         |            |           |

._________________________________________________________________________.

 

12. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով

 

._________________________________________________________________________.

|NN |Ապրանքների  |Չափ-|Քանա-|Ապրանքների|Ապրանք-  |Մեքենաների  |Մեքենաների |

|ը/կ|անվանումը   |ման |կը   |ԱՏԳ ԱԱ    |ների     |կամ սարքա-  |կամ սարքա- |

|   |            |միա-|     |ծածկագիրը |մաքսային |վորումների  |վորումների |

|   |            |վորը|     |10 նիշի   |հայտարա- |անվանումը/  |նորոգման   |

|   |            |    |     |մակարդակով|րագրի    |մաքսային    |կամ        |

|   |            |    |     |          |համարը և |հայտարարագրի|տեխնիկական |

|   |            |    |     |          |ապրանքի  |գրանցման    |սպասարկման |

|   |            |    |     |          |հերթական |համարը/     |համար      |

|   |            |    |     |          |համարը   |ապրանքի     |սպառված    |

|   |            |    |     |          |մաքսային |հերթական    |քանակու-   |

|   |            |    |     |          |հայտարա- |համարը      |թյունը     |

|   |            |    |     |          |րագրում  |մաքսային    |           |

|   |            |    |     |          |         |հայտարա-    |           |

|   |            |    |     |          |         |րագրում     |           |

|   |____________|____|_____|__________|_________|____________|___________|

|   |     1      |  2 |   3 |     4    |    5    |     6      |     7     |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|1. |            |    |     |          |         |            |           |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|2. |            |    |     |          |         |            |           |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|...|            |    |     |          |         |            |           |

._________________________________________________________________________.

 

13. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով

 

._________________________________________________________________________.

|NN |Ապրանքների  |Չափ-|Քանա-|Ապրանքների|Ապրանք-  |Իրականացված |Իրականացված|

|ը/կ|անվանումը   |ման |կը   |ԱՏԳ ԱԱ    |ների     |փորձերի,    |փորձերի,   |

|   |            |միա-|     |ծածկագիրը |մաքսային |փորձարկում- |փորձարկում-|

|   |            |վորը|     |10 նիշի   |հայտարա- |ների, հետա- |ների,      |

|   |            |    |     |մակարդակով|րագրի    |զոտություն- |հետազոտու- |

|   |            |    |     |          |համարը և |ների,       |թյունների, |

|   |            |    |     |          |ապրանքի  |ստուգումների|ստուգում-  |

|   |            |    |     |          |հերթական |նկարագիրը   |ների       |

|   |            |    |     |          |համարը   |            |արդյուն-   |

|   |            |    |     |          |մաքսային |            |քում       |

|   |            |    |     |          |հայտարա- |            |ապրանքների |

|   |            |    |     |          |րագրում  |            |սպառված    |

|   |            |    |     |          |         |            |քանակու-   |

|   |            |    |     |          |         |            |թյունը     |

|   |____________|____|_____|__________|_________|____________|___________|

|   |     1      |  2 |   3 |     4    |    5    |     6      |     7     |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|1. |            |    |     |          |         |            |           |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|2. |            |    |     |          |         |            |           |

|___|____________|____|_____|__________|_________|____________|___________|

|...|            |    |     |          |         |            |           |

._________________________________________________________________________.

 

Հայտարարատուի (լիազորված անձի)`

    ________________________________       _________________________

              (անվանում)                        (ստորագրություն)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.2023
N 1750-Ն
Որոշում