040.0083.070201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2001 թվականի N 83
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ, ՇԱՏՋՐԵՔԻ, ԿՈՒԹԻ, ԿԱԽԱԿՆԻ, ԳԵՂԱՔԱՐԻ, ԳԵՂԱՄԱՍԱՐԻ, ԱՐՓՈՒՆՔԻ ԵՎ ԱՅԳՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Փամբակի, Շատջրեքի, Կութի, Կախակնի, Գեղաքարի, Գեղամասարի, Արփունքի և Այգուտի գյուղական համայնքների ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 484180 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի, Գեղարքունիքի մարզի Փամբակի, Շատջրեքի, Կութի, Կախակնի, Գեղաքարի, Գեղամասարի, Արփունքի և Այգուտի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 7-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թ.
փետրվարի 7-ի N 83 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված
Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնքի ղեկավարի,
Գեղարքունիքի մարզի Փամբակի, Շատջրեքի, Կութի, Գեղաքարի,
Գեղամասարի, Արփունքի և Այգուտի գյուղական համայնքների
ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման ու
անցկացման հետ
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
3. Կապի ծառայության վճարներ 1000
4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
5. Գրասենյակային ծախսեր 1000
___________________________________________________________
ընդամենը 52000
9 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(9 x 52000) 468000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(3082 ընտրող + 3082 x 0,05) x 5 դրամ 16180
___________________________________________________________
Ընդամենը 484180