ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-90-Ո-273
2023թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 3-ի թիվ ԲԴԽ-90-Ո-272 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ, 114-րդ հոդվածի 2-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Արշակ Վալերիի Մաթևոսյանը 2023 թվականի նոյեմբերի 6-ից շարունակում է պաշտոնավարել որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
2. Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված` արձանագրել, որ 2023 թվականի նոյեմբերի 6-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Վալերիի Մաթևոսյանի ռեզերվային դատավորի կարգավիճակը համարվում է դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 6-ից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. նոյեմբերի 3
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 3 նոյեմբերի 2023 թվական: