Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-92-Ո-276

2023թ.

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2023 թվականի նոյեմբերի 8-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2023թ. նոյեմբերի 8

Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 8-ի

թիվ ԲԴԽ-92-Ո-276 որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ (ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ)

 

._________________________________________________________________________.

|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ,       |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ,     |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ    |ՊԱՇՏՈՆ   |

|  |ՀԱՅՐԱՆՈՒՆ              |ԾՆՆԴԱՎԱՅՐ        |                  |         |

|__|_______________________|_________________|__________________|_________|

|1.|ՄԱՐԱԲՅԱՆ Սերգեյ Ռուբիկի|1981թ.,          |Վերաքննիչ         |Դատավոր  |

|  |                       |Վրաստանի         |հակակոռուպցիոն    |         |

|  |                       |Հանրապետության   |դատարան           |         |

|  |                       |Ախալքալաքի շրջան,|                  |         |

|  |                       |գ. Խոսպիո        |                  |         |

|__|_______________________|_________________|__________________|_________|

|2.|ՄԽԻԹԱՐՅԱՆ Ռուբիկ Հրանտի|1973թ.,          |Վերաքննիչ քրեական |Դատավոր  |

|  |                       |Վրաստանի         |դատարան           |         |

|  |                       |Հանրապետության,  |                  |         |

|  |                       |Մարնեուլի շրջան, |                  |         |

|  |                       |գ. Դամիա         |                  |         |

|__|_______________________|_________________|__________________|_________|

|3.|ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Մանվել      |1979թ.,          |Երևան  քաղաքի     |Դատավոր  |

|  |Սամվելի                |Արարատի մարզ,    |առաջին ատյանի     |         |

|  |                       |ք. Արարատ        |ընդհանուր         |         |

|  |                       |                 |իրավասության      |         |

|  |                       |                 |քրեական դատարան   |         |

._________________________________________________________________________.

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 8 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
08.11.2023
N ԲԴԽ-92-Ո-276
Որոշում