Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 հունվարի 2001 թվականի N 1

 

9. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ համահայկական (միջազգային) երիտասարդական կենտրոնի ստեղծման հիմնավորումներին (կցվում է):

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

համահայկական (միջազգային) երիտասարդական

կենտրոնի ստեղծման

 

1. Հիմնախնդրի էությունը

 

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր հայ երիտասարդությունը կարևոր դերակատարություն ունի պետականության կայացման և ամրապնդման, հայրենիքի պաշտպանության, համահայկական երիտասարդական շարժման և գլոբալիզացիոն գործընթացներում:

Ներկա ժամանակաշրջանում տեղի ունեցող արմատական վերափոխումները, բարոյահոգեբանական արժեքների փոփոխությունները միանգամայն նոր հիմնախնդիրներ և պահանջներ են առաջադրում պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում: 1998 թվականից Հայաստանի Հանրապետության երիտասարդության ոլորտում կատարվեցին մի շարք դրական տեղաշարժեր: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը, էապես ավելացվեց ոլորտի պետական ֆինանսավորումը, ստեղծվեց «Համահայկական երիտասարդական հիմնադրամը», ապահովվեցին ոլորտի համակողմանի զարգացման նախադրյալներ: Այդուհանդերձ, զգալի թվով առաջնահերթ կարևորություն ունեցող հիմնախնդիրներ տակավին լուծված չեն: Ստեղծված կացությունը հնարավոր է շտկել միայն համալիր ծրագրերի մշակման և հետևողական իրականացման ճանապարհով:

Ներկա պայմաններում երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացումը պահանջում է համակողմանիորեն մշակված համալիր ծրագիր, որը հնարավոր է միայն երիտասարդության շրջանում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, հասարակական կազմակերպություններին պետական քաղաքականության ձևավորման և իրագործման մեջ ներգրավելու, շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցության ճանապարհով և ոլորտի կառավարման նոր և ճկուն համակարգի ներդրմամբ: Այս հարցում առանձնահատուկ կարևորություն ունի Համահայկական (միջազգային) երիտասարդական կենտրոնի ստեղծումը:

Համահայկական (միջազգային) երիտասարդական կենտրոնը, կոչված է ապահովելու ինչպես Հայաստան-Սփյուռք երիտասարդական կապերի ամրապնդումը, այնպես էլ երիտասարդության ոլորտում միջազգային ծրագրերի իրականացումը: Այս նկատառումներից ելնելով և հիմք ընդունելով «Հայաստան-Սփյուռք» վեհաժողովի որոշումները և պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում» ամրագրված միջազգային համագործակցության զարգացման ուղղությունները` սույն ծրագիրը հանդիսանում է երիտասարդական քաղաքականության իրականացմանն ուղղված կարևորագույն գործոններից մեկը:

 

2. Նպատակը

Կենտրոնի ստեղծման նպատակն է.

ա) ՀՀ, Արցախի և Սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր-մշակութային, գիտակրթական, սոցիալ-տնտեսական, հասարակական և այլ կապերի հաստատումն ու զարգացումը, միջազգային երիտասարդական ծրագրերի իրականացմանը ակտիվ մասնակցությունը.

բ) Համահայկական (միջազգային) երիտասարդական կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) հիմք վրա տարածաշրջանային միջազգային երիտասարդական կենտրոնի ստեղծում:

 

3. Խնդիրները

. խթանել Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդության միջև կապերի

ամրապնդմանը,

. կազմակերպել սփյուռքահայ երիտասարդության հանգիստը Հայաստանում, խթանել

տուրիզմի զարգացումը Հայաստանում,

. ժամանակակից երիտասարդական տեղեկատվական ցանցի ստեղծում,

երիտասարդությանը տեղեկատվությամբ ապահովում,

. կրթամշակութային ծրագրերի, դասընթացների, սեմինար պարապունքների

ինտելեկտուալ խաղերի միջոցով նպաստել երիտասարդության բազմակողմանի

զարգացմանը,

. կազմակերպել հայոց լեզվի, հայ գրականության, մշակույթի և պատմության

դասընթացներ սփյուռքահայ, ինչպես նաև օտարազգի երիտասարդների համար,

. հետամուտ լինել Համահայկական երիտասարդական համաժողովի անցկացմանը, որը

հանդիսանում է երիտասարդական ոլորտի արտաքին քաղաքականության

ձևավորման կարևորագույն գործոններից մեկը,

. անցկացնել միջազգային բանակումներ, հավաքներ և այլն,

. բանակցել միջազգային կազմակերպությունների հետ Կենտրոնը ներառելու

միջազգային ծրագրերի մեջ,

. համապատասխան ծրագրերի միջոցով նպաստել երիտասարդների

ռազմահայրենասիրական դաստիարակությանը,

. նպաստել միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը,

երիտասարդական փոխանակումների կայացմանը, տարածաշրջանային մշակութային,

կրթական, գիտատեխնիկական երիտասարդական ծրագրերի համակարգում

Հայաստանի Հանրապետության երիտասարդության ներգրավմանը:

 

4. Գործադրման մեխանիզմները

Ծրագրերի իրականացումը նախատեսում է չորս հիմնական փուլ`

 

.__________________________________________________________________________.

|   Միջոցառման բովանդակությունը          |    Կատարող          |  Կատարման |

|                                        |                     |   ժամկետը |

|________________________________________|_____________________|___________|

|Կենտրոնի իրավական կարգավիճակի հստակեցում| Արտգործնախ          | 2001 թ.   |

|                                        |Մշակույթերիտսպորտնախ |փետրվարի 15|

|________________________________________|_____________________|___________|

|Համապատասխան տարածքի, շենքի և  գույքի   | Արտգործնախ          | 2001 թ.   |

|ձեռքբերում (անհրաժեշտության դեպքում     |Մշակույթերիտսպորտնախ |փետրվարի 15|

|համապատասխան վերանորոգում)              |                     |           |

|________________________________________|_____________________|___________|

|Աշխատակազմի ձևավորում                   | Արտգործնախ          | 2001 թ.   |

|                                        |Մշակույթերիտսպորտնախ |մարտի 15   |

|________________________________________|_____________________|___________|

|Աշխատակազմի ծրագրերի մշակում            | Արտգործնախ          | 2001 թ.   |

|                                        |Մշակույթերիտսպորտնախ |մարտի 15   |

.__________________________________________________________________________.

Կենտրոնը պետք է համագործակցի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կառույցների, միջազգային, համահայկական, բարեգործական, հասարակական կազմակերպությունների հետ:

Կենտրոնի գործունեության ընթացքում առաջացած եկամուտները օգտագործվելու են հետագա ծրագրերի ընդլայնման և տեխնիկական ապահովման նպատակով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2001
N 1
Արձանագրային որոշում