ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1472-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 91-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 91-Ն որոշման (այսուհետև` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «մթնոլորտի վրա տնտեսական գործունեության» բառերը փոխարինել «մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության» բառերով.
i
2) որոշման նախաբանում «42-րդ հոդվածին» բառերը փոխարինել «5-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետին» բառերով.
i
3) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետը «ֆիզիկական անձանց» բառերից առաջ լրացնել «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող» բառերով.
i
4) որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը «Ազդեցությունը գնահատվում է միայն այն նյութերի արտանետումների համար, որոնց ՍԹԱ-ի նորմատիվները գերազանցվել են` հաշվի առնելով տարբեր նյութերի գումարային ազդեցությունը (վերադրման էֆեկտը)» բառերից հետո լրացնել «կամ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում արտանետման թույլտվությունները բացակայում են» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. սեպտեմբերի 19
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 19 սեպտեմբերի 2024 թվական: