Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0337.270401

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2001 թվականի N 337

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանային կառավարման համակարգի կատարելագործման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

i

ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության

պետ

ՀՀ ազգային անվտանգության նախարարության վարչության պետ

ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրերի և վիզաների վարչության պետ

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական

ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության բաժնի

պետ (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը փոփ. 22.08.01 թիվ 617 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ներկայացնել սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկվող` իրենց ներկայացուցիչների թեկնածությունները:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում սահմանային կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.04.2001
N 337
Որոշում