Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2026 թվականի N 705-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` քաղ. Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի փողոց 19/9 շենք, 173 տարածք հասցեի 21.9 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 12022026-01-0208, շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.4303 հա մակերեսով հողամասի և 4570.5 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 219/212887) և պոմպակայանի սարքավորումները` 16180114 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                 Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի մայիսի 21-ի

N 705-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ն. ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑ 19/9 ՇԵՆՔ, 173 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN  |Անվանումը             |Չափի      |Քանակը    |Միավորի    |Ընդհանուր  |

|ը/կ |                      |միավորը   |/զբաղեցրած|արժեքը     |շուկայական |

|    |                      |          |մակերեսը  |(ՀՀ դրամ)  |արժեքը     |

|    |                      |          |          |           |(ՀՀ դրամ)  |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|1.  |քաղ. Երևան,  Արաբկիր, |քառ. մետր |   21.9   |   -----   |    6200000|

|    |Ն. Ադոնցի փողոց 19/9  |          |          |           |           |

|    |շենք, 173 տարածք      |          |          |           |           |

|    |հասցեի պոմպակայան     |          |          |           |           |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|2.  |HYDRO MULTI-E 3 CME   |   հատ    |    1     |    4745009|    4745009|

|    |10-5 U2 A-A-A-A-A-    |          |          |           |           |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|3.  |Օդահան 1/2»           |   հատ    |    1     |       2927|       2927|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|4.  |Սողնակ DN80           |   հատ    |    2     |      46937|      93874|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|5.  |Հետադարձ փական 3»     |   հատ    |    1     |      33830|      33830|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|6.  |Ճկուն միացում DN80    |   հատ    |    2     |      27583|      55165|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|7.  |Ճնշման ռելե 1/2»      |   հատ    |    1     |      17850|      17850|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|8.  |Ֆիլտր DN80            |   հատ    |    1     |      37485|      37485|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|9.  |Հոսքի տվիչ            |   հատ    |    2     |      13090|      26180|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|10. |Մանոմետր 1/2»         |   հատ    |    3     |       3826|      11478|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|11. |Փական 1/2»            |   հատ    |    4     |       2633|      10530|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|12. |Փական 3/4»            |   հատ    |    2     |       3284|       6567|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|13. |Ճնշման ռելե 1»        |   հատ    |    1     |      27200|      27200|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|14. |Ընդարձակման բաք 12լ   |   հատ    |    1     |      14450|      14450|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|15. |Ղեկավարման արկղ       |   հատ    |    1     |     172125|     172125|

|    |Grundfos              |          |          |           |           |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|16. |HYDRO MULTI-E 3 CME   |   հատ    |    1     |    4292253|    4292253|

|    |3 5-5 U2 A-A-A-A-A-   |          |          |           |           |

|____|______________________|__________|__________|___________|___________|

|17. |Սողնակ DN65           |   հատ    |    2     |      29278|      58555|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|18. |Հետադարձ փական 2.5»   |   հատ    |    1     |      24480|      24480|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|19. |Ճկուն միացում DN65    |   հատ    |    2     |      21433|      42866|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|20. |Ճնշման ռելե 1/2»      |   հատ    |    1     |      17850|      17850|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|21. |Ֆիլտր DN65            |   հատ    |    1     |      27370|      27370|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|22. |Հոսքի տվիչ            |   հատ    |    2     |      13090|      26180|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|23. |Մանոմետր 1/2»         |   հատ    |    3     |       3826|      11478|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|24. |Փական 1/2»            |   հատ    |    3     |       2633|       7897|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|25. |Փական 3/4»            |   հատ    |    2     |       3284|       6567|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|26. |Ճնշման ռելե 1»        |   հատ    |    1     |      27200|      27200|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|27. |Ընդարձակման բաք 8լ    |   հատ    |    1     |      10625|      10625|

|____|______________________|__________|__________|___________|___________|

|28. |Ղեկավարման արկղ       |   հատ    |    1     |     172125|     172125|

|    |Grundfos              |          |          |           |           |

|_____________________________________________________________|___________|

|Ընդամենը                                                     |   16180114|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2026
N 705-Ա
Որոշում