ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2026 թվականի N 731-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին կատարել փոփոխություն` Երևանի քաղաքապետարանի և «Եղիսաբեթ Սամվելի Ալմազյան» Ա/Ձ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-25/165-2» ծածկագրով գնման պայմանագրում` պայմանագրի 2-րդ և 6-րդ չափաբաժինների մասով նախատեսված աշխատանքների ծավալներ ավելացնելով, որոնք միասին գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի գնի` 2-րդ չափաբաժնի մասով` 22,81%, իսկ 6-րդ չափաբաժնի մասով` 21,79%` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. մայիսի
Երևան