Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2026 թվականի N 744-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» N 2298-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով» բառերով.

3) որոշման 1-ին կետում «գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները» բառերը փոխարինել «պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները, դրանց ներկայացվող նվազագույն չափանիշները և ատեստավորման կարգը» բառերով.

4) որոշմամբ հաստատված հավելվածի`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ»,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են պետական գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում (այսուհետ` կազմակերպություն) գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնների, դրանց ներկայացվող նվազագույն չափանիշների և ատեստավորման հետ կապված հարաբերությունները:»,

գ. 2-րդ կետում «գիտական պաշտոններ զբաղեցնող» բառերը փոխարինել «գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի» բառերով,

դ. 2-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ»,

ե. 3-րդ կետը «պաշտոններն» բառից առաջ լրացնել «կադրերի» բառով,

զ. 3-րդ բաժնի վերնագիրը «ԳԻՏԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ» բառերով,

է. 4-րդ կետում, 30-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, 32-րդ կետի 3-րդ ենթակետում, 34-րդ կետի 3-րդ ենթակետում, 38-րդ կետի 9-րդ ենթակետում, 44-րդ կետի 2-րդ ենթակետում, 48-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերում, 50-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերում «գիտական և գիտատեխնիկական» բառերը փոխարինել «գիտատեխնոլոգիական» բառով,

ը. 4-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»,

թ. 26-րդ կետը «գիտական» բառից հետո լրացնել «և ճարտարագիտատեխնիկական» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի 27

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2026
N 744-Ն
Որոշում