Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

29 մայիսի 2026 թվականի թիվ 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանի (այսուհետ` հրաման) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.34-րդ հոդվածի 7-րդ մասով`»:

2. Հրամանով սահմանված N 2 հավելվածի`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նախարարության կարգապահական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Նախարարությունում մշտապես գործող մարմին է, որը`

1) քննում է ոստիկանության և փրկարարական ծառայողների (այսուհետ` ծառայող) կողմից կատարված կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերը, գնահատում է ծառայողների գործողությունների իրավաչափությունը և դրանց վերաբերյալ ընդունում է համապատասխան որոշումներ.

2) իրականացնում է Նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության (այսուհետ` Վարչություն) ծառայողների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների դեպքերով ծառայողական քննություն:».

2) 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-ին կետ հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծառայողական քննության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 6-11-րդ գլուխների կարգավորումները:».

3) 5-րդ կետում «Նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունն է (այսուհետ` Վարչություն)» բառերը փոխարինել «Վարչությունն է» բառերով.

4) ողջ տեքստից հանել «ոստիկանության» բառը.

5) 55-րդ կետում`

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին` ծառայողին ազատել կարգապահական պատասխանատվությունից կամ կիրառել ավելի մեղմ կարգապահական տույժ, եթե`

ա. ծառայողն ընդունել է իր մեղավորությունը և ներողություն է խնդրել կարգապահական խախտման հետևանքով տուժած անձից կամ աշխատանքային գործընկերներից կամ կամավոր հատուցել է խախտմամբ պատճառված վնասը,

բ. ծառայողը նպաստել է առավել ծանր խախտումների հայտնաբերմանն ու բացահայտմանը:».

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին` դադարեցնել ծառայողական քննությունը, եթե` կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները,».

գ. 4-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 5-րդ ենթակետ.

«5) հետաձգել ծառայողական քննության նյութերի և դրա արդյունքներով կազմված եզրակացության քննարկումը, եթե անհրաժեշտ է`

ա. ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ,

բ. հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի լրացուցիչ ներկայացրած փաստական տվյալները,

գ. լսել այլ անձանց կամ ծառայողական քննության մասնակիցներին:».

6) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«59. Հանձնաժողովի կողմից կայացվող որոշումները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    29 մայիսի 2026 թ.                      Ա. Սարգսյան

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հունիսի 2026 թվական:

 

 

pin
Ներքին գործերի նախարարություն
29.05.2026
N 8-Ն
Հրաման