Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2026 թվականի N 773-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԱՏԼԱՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ռոստոմի փողոց 30 շենք հասցեի L=10 մ, d=200 մմ հեղեղատարը, L=33 մ, d=110 մմ ջրագիծը և L=14 մ, d=200 մմ կոյուղին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 31032026-01-0152)` 4942000 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ԱՏԼԱՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԱՏԼԱՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 4-ի

N 773-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՌՈՍՏՈՄԻ ՓՈՂՈՑ 30 ՇԵՆՔ ՀԱՍՑԵԻ ՀԵՂԵՂԱՏԱՐԻ, ՋՐԱԳԾԻ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                  |Չափման   |Քանակը|Միավորի |Ընդհանուր  |

|ը/կ|                           |միավորը  |      |արժեքը  |շուկայական |

|   |                           |(ՀՀ դրամ)|      |        |արժեքը     |

|   |                           |         |      |        |(ՀՀ դրամ)  |

|___|___________________________|_________|______|________|___________|

|1. |Կենտրոն վարչական շրջան,    |գծմ      |  33  |25272.72|     834000|

|   |Ռոստոմի 30 հասցեի ջրագիծ`  |         |      |        |           |

|   |L=33 մ, d=110 մմ           |         |      |        |           |

|___|___________________________|_________|______|________|___________|

|2. |Կենտրոն վարչական շրջան,    |գծմ      |  14  |26071.42|     365000|

|   |Ռոստոմի 30 հասցեի կոյուղի` |         |      |        |           |

|   |L=14 մ, d=200 մմ           |         |      |        |           |

|___|___________________________|_________|______|________|___________|

|3. |Կենտրոն վարչական շրջան,    |հատ      |   2  |  500000|    1000000|

|   |Ռոստոմի 30 հասցեի կոյուղու |         |      |        |           |

|   |դիտահոր` D=1.0 մ 2 հատ     |         |      |        |           |

|___|___________________________|_________|______|________|___________|

|4. |Կենտրոն վարչական շրջան,    |գծմ      |  10  |   26300|     263000|

|   |Ռոստոմի 30 հասցեի          |         |      |        |           |

|   |հեղեղատար` L=10 մ, d=200 մմ|         |      |        |           |

|___|___________________________|_________|______|________|___________|

|5. |Կենտրոն վարչական շրջան,    |հատ      |   2  |  500000|    1000000|

|   |Ռոստոմի 30 հասցեի          |         |      |        |           |

|   |հեղեղատարի դիտահոր` D=1.0 մ|         |      |        |           |

|   |2 հատ                      |         |      |        |           |

|___|___________________________|_________|______|________|___________|

|6. |Կենտրոն վարչական շրջան,    |հատ      |   1  |  760000|     760000|

|   |Ռոստոմի 30 հասցեի ջրագծի   |         |      |        |           |

|   |դիտահոր` D=2.0 մ           |         |      |        |           |

|___|___________________________|_________|______|________|___________|

|7. |Կենտրոն վարչական շրջան,    |հատ      |   1  |  720000|     720000|

|   |Ռոստոմի 30 հասցեի ջրագծի   |         |      |        |           |

|   |դիտահոր` D=1.5 մ           |         |      |        |           |

|_________________________________________________________|___________|

|Ընդամենը                                                 |    4942000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2026
N 773-Ա
Որոշում