ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2026 թվականի N 1065-Ա
ՄԱՐԶԻԿՆԵՐ ՊՈՒՏՐՈՒՍ ԻԳՈՐԻ ՎԱՍԻԼԵՎԻՆ, ԱՐԱՄ ԱՐԱՅԻ ԽԱՄՈՅԱՆԻՆ, ԱՐԱ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՂԱՆՅԱՆԻՆ, ՌԱՖԻԿ ԱՐՄԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՌԱՖԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ ենթակետերով և 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և ֆուտզալի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող Պուտրուս Իգորի Վասիլևին` (ծնված` 1997 թվականի փետրվարի 11-ին, զինհաշվառումը` Երևանի N 2 Զ/Կ).
2) Արամ Արայի Խամոյանին (ծնված` 2000 թվականի հունվարի 10-ին, հաշվառման հասցեն` ՀՀ Արագածոտնի մարզ, Վերին Բազմաբերդ, փ. 1, տ. 66, զինհաշվառումը` ՀՀ Արագածոտնի մարզի Զ/Կ, ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ, վերջին տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 18.07.2024 թ. N 1104-Ա որոշմամբ` մինչև 26 տարին լրանալը` 10.01.2026 թ.).
3) Արա Անդրանիկի Աղանյանին (ծնված` 2000 թվականի մայիսի 25-ին, հաշվառման հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Լ. Լիսինյան փ., տուն 5/2, զինհաշվառումը` ՀՀ Շիրակի մարզի Զ/Կ, ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր, ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում` 4-րդ տեղ, վերջին տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 20.07.2023 թ. N 1207-Ա որոշմամբ` մինչև 26 տարին լրանալը` 25.05.2026 թ.).
4) Ռաֆիկ Արմենի Հարությունյանին (ծնված` 2000 թվականի մայիսի 17-ին, հաշվառման հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գ. Նժդեհի փ., շ. 13, բն. 5, զինհաշվառումը` ՀՀ Շիրակի մարզի Զ/Կ, ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր, վերջին տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 31.07.2025 թ. N 1055-Ա որոշմամբ` մինչև 26 տարին լրանալը` 17.05.2026 թ.).
5) Արթուր Ռաֆիկի Դավթյանին (ծնված` 2002 թվականի օգոստոսի 27-ին, հաշվառման հասցեն` ՀՀ ք. Երևան, Դավթաշեն, Ձոր 1 թղմ., տ. 44, զինհաշվառումը` Երևանի N 1 Զ/Կ, շախմատի միջազգային գրոսմայստեր):
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. հուլիսի
Երևան