Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՒՂՂԱԿԻ Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2026 թվականի N 1077-Ա

 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի հունիսի 17-ի N 364-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի հունիսի 17-ի N 364-Ա որոշմամբ բարեգործական որակված «Կրթական կենտրոնի նյութատեխնիկական ապահովում» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի 37 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-078-0132-0037 կադաստրային ծածկագրով 0.52981 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08112024-08-0037 վկայական) «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես բարեգործական ծրագիրն իրականացնելու նպատակով:

3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

4. Առաջարկել Ախուրյան համայնքի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հիմնադրամի կողմից` համաձայն N 2 հավելվածի մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ` լուծելով հիմնադրամի հետ կնքված պայմանագիրը և դադարեցնելով հողամասի նկատմամբ հիմնադրամի սեփականության իրավունքը:

5. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված համապատասխան պայմանագրի նոտարական ձևակերպման, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և հողամասերի չափորոշիչների ճշգրտման հետ կապված ծախսերն իրականացվելու են հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2026 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի հուլիսի 23-ի

N 1077-Ա որոշման

 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

(նկար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի հուլիսի 23-ի

N 1077-Ա որոշման

 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|1. Վաճառող                 |Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ,    |

|                           |Ախուրյան համայնք` ի դեմս համայնքի        |

|                           |ղեկավարի                                 |

|___________________________|_________________________________________|

|2. Գնորդ (կառուցապատող)    |«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների    |

|                           |կենտրոն» գիտակրթական հիմնադրամ           |

|___________________________|_________________________________________|

|3. Առարկան                 |Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի    |

|                           |Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի 37     |

|                           |հասցեում գտնվող, համայնքային սեփականու-  |

|                           |թյուն հանդիսացող 08-078-0132-0037        |

|                           |կադաստրային ծածկագրով 0.52981 հեկտար     |

|                           |մակերեսով բնակավայրերի նպատակային նշանա- |

|                           |կության, հասարակական կառուցապատման       |

|                           |գործառնական նշանակության հողամասի (անշարժ|

|                           |գույքի նկատմամբ իրավունքների պետական     |

|                           |գրանցման N 08112024-08-0037 վկայական)    |

|                           |ուղղակի վաճառք գնորդին                   |

|___________________________|_________________________________________|

|4. Պայմանագիր              |Վաճառողի և  գնորդի միջև  կնքված հողամասի |

|                           |առուվաճառքի մասին պայմանագիր             |

|___________________________|_________________________________________|

|5. Պայմանագրի կնքման       |Հողամասը օտարող մարմնի կողմից կայացված   |

|ժամկետը                    |որոշման ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա   |

|                           |ժամկետում                                |

|___________________________|_________________________________________|

|6. Նպատակը                 |«Կանաչ Տեխնոլոգիաների Հաբ» կրթական       |

|                           |կենտրոն և  «Չիլուիզթեք» տեխնոլոգիական    |

|                           |կացարաններ կառուցելու բարեգործական ծրագրի|

|                           |իրականացում                              |

|___________________________|_________________________________________|

|7. Պայմանագրի գինը         |Հողատարածքը գնորդին կօտարվի շուկայական   |

|                           |արժեքին մոտարկված կադաստրային արժեքով`   |

|                           |2 727 500 (երկու միլիոն յոթ հարյուր      |

|                           |քսանյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի     |

|                           |չափով                                    |

|___________________________|_________________________________________|

|8. Պայմանագրով հողի        |Գույքի նկատմամբ գնորդի սեփականության     |

|սեփականության իրավունքի    |իրավունքը ծագում է հողամասի առուվաճառքի  |

|փոխանցումը                 |պայմանագրից ծագող իրավունքների պետական   |

|                           |գրանցման պահից                           |

|___________________________|_________________________________________|

|9. Կողմերի պարտավորություն-|1. Հողամաս օտարողը պարտավորվում է`       |

|ները                       |1) գնորդին տրամադրել երրորդ անձանց իրա-  |

|                           |վունքներից, փաստացի տիրապետումից ազատ    |

|                           |հողամաս.                                 |

|                           |2. Գնորդը պարտավոր է`                    |

|                           |1) հողամասն օգտագործել բացառապես «Կանաչ  |

|                           |Տեխնոլոգիաների Հաբ» կրթական կենտրոն և    |

|                           |«Չիլուիզթեք» տեխնոլոգիական կացարաններ    |

|                           |կառուցելու նպատակով` շահագործման ամբողջ  |

|                           |ընթացքում.                               |

|                           |2) մինչև  2028 թվականի դեկտեմբերի 31-ը   |

|                           |իրականացնել առնվազն 100.000.000 (հարյուր |

|                           |միլիոն) դրամի ներդրում բարեգործական      |

|                           |ծրագրի շրջանակներում` կառուցելով         |

|                           |«Կանաչ Տեխնոլոգիաների Հաբ» կրթական       |

|                           |կենտրոն և  «Չիլուիզթեք» տեխնոլոգիական    |

|                           |կացարաններ, ժամանակակից կահավորմամբ,     |

|                           |իրականացնելով շաբաթական 30 շահառուի      |

|                           |կրթության կազմակերպում.                  |

|                           |3) բացառել իր կողմից ուղղակի վաճառքով    |

|                           |ձեռք բերված հողամասի օտարումը,           |

|                           |գրավադրումը, վարձակալության կամ օգտագործ-|

|                           |ման տրամադրումը, կամ այլ ձևով  ծանրաբեռ- |

|                           |նումը մինչև  «Կողմերի պարտավորություն-   |

|                           |ները» բաժնի 2-րդ կետով սահմանված չափով   |

|                           |ներդրումը ամբողջությամբ կատարելը         |

|___________________________|_________________________________________|

|10. Պայմանագրի լուծման     |Սույն հավելվածի` կողմերի պարտավորություն-|

|հիմքը                      |ները բաժնի 2-րդ կետի 2-րդ ենթակետի       |

|                           |խախտման դեպքում                          |

|___________________________|_________________________________________|

|11. Կողմերի պատասխանատվու- |Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենս-  |

|թյունը                     |դրությամբ պատասխանատվություն են կրում    |

|                           |պայմանագրի պայմանների խախտման համար      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2026
N 1077-Ա
Որոշում