ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2026 թվականի N 1091-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 30-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ք. Երևան, Կենտրոն, Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող 2125,7 քառ. մետր մակերեսով տարածքի 8-րդ հարկից 250,0 քառ. մետր մակերեսով տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09112012-01-1191, այսուհետ` տարածք) 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սկիզբ մեդիա կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 269.110.03134, այսուհետ` ընկերություն)` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները` համաձայն սույն որոշման հավելվածի իրականացնելու նպատակով:
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. հուլիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հուլիսի 23-ի
N 1091-Ա որոշման
ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Ընդհանուր տեղեկություններ պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ` տարածք) անհատույց օգտագործող` լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ` լրատվական միջոց) մասին`
1.1. լրատվական միջոցի լրիվ անվանումը` Առաջին Լրատվական` 1in.am
1.2. լրատվական միջոցի ձևը` Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ
1.3. լրատվական միջոցի ստեղծման ժամկետը` 2010 թ.
1.4. լրատվական միջոցի գրանցման վկայականի համարը` 269.110.03134
1.5. գրանցման վայրը և տարեթիվը` ՀՀ. ք Երևան, Մյասնիկյան 1/6, 2006-04-14
1.6. գործունեության հիմնական ուղղությունները` էլեկտրոնային եղանակով լրատվական գործունեություն
1.7. գործունեության իրականացման վայրը` Մյասնիկյան 1/6
1.8. փոստային հասցեն` 0025
1.9. տվյալներ (հեռախոս, էլեկտրոնային հասցե)` +37491562008, [email protected]
https://www.1in.am/, https://www.youtube.com/@1inTVArmenia/videos
1.10. լրատվական միջոցի գործունեության զարգացման (այդ թվում` նաև գույքի բարելավման, եթե նախատեսվում է) ծրագիրը.
1.11. լրատվական միջոցի ղեկավար` Հասմիկ Մարտիրոսյան, հեռ. +37491562008 կազմակերպության հաշվապահական ծառայության ղեկավար Տաթևիկ Գյուլամիրյան հեռ.+37491564255
2. Լրատվական միջոցի գործունեության համար հիմք հանդիսացող իրավական ակտերը և զարգացման ռազմավարական փաստաթղթերը (հաստատված ծրագրեր, ընդունված որոշումներ և այլն, եթե դրանք առկա են)
2.1. Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ, որը գործում է կանոնադրության համաձայն, գրանցման թիվ` 269,110,03134, վկայական` 03Ա071893:
2.2 Առաջին Լրատվական` 1in.am:
Աշխատողների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և այդ ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով:
3. Ծրագրի իրականացման համար առկա մարդկային ռեսուրսներն են`
Հասմիկ Մարտիրոսյան` Տնօրեն
Անահիտ Հովհաննիսյան` Պրոդյուսեր
Սիրանուշ Պապյան` Խմբագիր
(ծրագրի ղեկավար կազմի անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն)
Հասմիկ Մարտիրոսյան Աշոտի` տնօրեն, արևելագետ
Անահիտ Հովհաննիսյան Իվանի` պրոդյուսեր, ինժեներ
Սիրանուշ Պապյան Գրիգորիի` խմբագիր, լրագրող
Վազգեն Համբարձումյան` օպերատոր
Էմիլ Միրզոյան Վալերիի` եթերի հեռարձակման պատասխանատու, ռեժիսոր
Սիրարփի Խալաթյան Արմենի` հնչյունային ռեժիսոր
Հայկ Շահգյալդյան Արամայիսի` մոնտաժող
Ոսկանյան Ժիրայր Սամվելի` մեկնաբան, քաղաքագետ
Ստեփանյան Սահակ Համզասպի` տնտեսական հարցերով փոխտնօրեն, իրավագետ
Արմեն Վարդանյան Սաշայի` խմբագիր, արևելագետ
4. Կազմակերպության կողմից տարածքի օգտագործման ծրագրի նպատակը և խնդիրները
4.1 սույն ծրագրի իրականացման նպատակը հանդիսանում է`
անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծումը, այդ թվում` «Առաջին լրատվական» լրատվամիջոցի խմբագրական, տեղեկատվական, հաղորդումների պատրաստման և տարածման աշխատանքների կազմակերպումը, հանրությանը ժամանակին, հավաստի և բազմակողմանի տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև լրատվական և մեդիա արտադրանքի ստեղծման ու տարածման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպական ենթակառուցվածքների ապահովումը:
4.2. սույն ծրագրի իրականացման ընթացքում լուծման ենթակա խնդիրներ են`
1. 1in.am լրատվամիջոցի խմբագրական և կազմակերպական գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովումը,
2. լրատվական նյութերի, հաղորդումների, հարցազրույցների և այլ մեդիաարտադրանքի պատրաստման գործընթացի կազմակերպումը,
3. հանրությանը հավաստի, օպերատիվ, բազմակողմանի և հանրային նշանակություն ունեցող տեղեկատվության տրամադրումը,
4. լրագրողական, վերլուծական և տեղեկատվական գործունեության շարունակականության ապահովումը,
5. աշխատակիցների, լրագրողների, խմբագիրների, տեխնիկական և ստեղծագործական անձնակազմի արդյունավետ աշխատանքի համար համապատասխան միջավայրի ձևավորումը,
6. տեսաձայնագրման, մոնտաժային, հեռարձակման և թվային բովանդակության ստեղծման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովումը,
7. հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական թեմաների լուսաբանումը,
8. պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, փորձագիտական շրջանակների և հանրության միջև տեղեկատվական հաղորդակցության խթանումը,
9. լրատվական բովանդակության տարածումը հեռուստատեսային, առցանց և սոցիալական հարթակներով,
10. կազմակերպությանը տրամադրված տարածքի նպատակային, արդյունավետ և պատշաճ օգտագործման ապահովումը
5. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները և դրանց աղբյուրները.
5.1. Սույն ծրագրի իրականացման համար առաջիկա 2 տարիների համար լրատվական միջոցի կողմից իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությունը կազմում է 10 միլիոն ՀՀ դրամ, այդ թվում` ըստ ծրագրի իրականացման տարիների,
5.2. սույն ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են` լրատվական միջոցի միջոցները
6. Ծրագրի իրականացման և տարածքի օգտագործման ժամկետները. Սույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 տարիների ընթացքում:
7. Ծրագրի իրականացման համար նախատեսվող միջոցառումները
7.1. սույն ծրագրի շրջանակներում առաջին 2 տարիների ընթացքում Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել 10 միլիոն դրամի ներդրումներ հետևյալ ուղղվածությամբ (այդ թվում` տարածքի բարելավման ուղղությամբ, եթե ծրագրով նախատեսվում է)
1. տարածքի ընթացիկ վերանորոգում, ներքին հարդարում, պատերի և առաստաղների բարեկարգում, հատակի վերականգնում կամ նորոգում,
2. էլեկտրականության, լուսավորության, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման և կապի համակարգերի ստուգում ու անհրաժեշտության դեպքում նորոգում,
3. խմբագրական, վարչական, նկարահանման, ձայնագրման և մոնտաժային աշխատանքների համար նախատեսված առանձին աշխատանքային հատվածների ձևավորում,
4. աշխատատեղերի կահավորում և համակարգչային, նկարահանման, ձայնագրման, լուսավորման ու մոնտաժային անհրաժեշտ սարքավորումների տեղադրում,
5. ինտերնետային և ներքին ցանցային ենթակառուցվածքների ստեղծում կամ արդիականացում,
6. լրատվական և վերլուծական նյութերի ամենօրյա պատրաստում ու հրապարակում,
7. հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ հանրային նշանակություն ունեցող թեմաներով հաղորդումների, հարցազրույցների, քննարկումների և ռեպորտաժների պատրաստում,
8. ուղիղ հեռարձակումների, մամուլի ասուլիսների, բանավեճերի և փորձագիտական քննարկումների կազմակերպում,
7.2. սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ լրատվական միջոցը կապահովի`
. առնվազն 14 հազար տեսանյութի, ռեպորտաժի, հարցազրույցի կամ հաղորդման պատրաստում և տարածում,
. լրատվական բովանդակության հասանելիություն տարեկան առնվազն 54 միլիոն դիտման կամ ընթերցման ծավալով` լրատվամիջոցի կայքի և սոցիալական հարթակների միջոցով, այդ թվում` յութուբյան հարթակի.
7.3. ծրագրի իրականացման ընթացքում իրականացվող բաժանելի բարելավումները (ձեռք բերվող գույքը) չեն համարվում տարածքի բարելավմանն ուղղված միջոցներ և համարվում են լրատվական միջոցի սեփականությունը:
8. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքը.
Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ լրատվական միջոցը ծրագրային ժամանակահատվածում կապահովի կազմակերպությանը տրամադրված տարածքի նպատակային և արդյունավետ օգտագործումը` այն վերածելով խմբագրական, ստեղծագործական, տեխնիկական և հանրային հաղորդակցության աշխատանքների համար համապատասխան լրատվական կենտրոնի:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է`
. ձևավորել լիարժեք գործող խմբագրական և լրատվական աշխատանքային միջավայր,
. ապահովել լրատվական նյութերի պատրաստման, նկարահանման, ձայնագրման, մոնտաժման և տարածման ամբողջական գործընթացը,
. բարձրացնել հանրային նշանակություն ունեցող տեղեկատվության հասանելիությունը,
. ապահովել հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտակրթական խնդիրների շարունակական ու բազմակողմանի լուսաբանումը,
. ընդլայնել մարզային և համայնքային խնդիրների լուսաբանման ծավալը,
. ստեղծել պետական մարմինների, փորձագիտական հանրության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների միջև հաղորդակցության լրացուցիչ հարթակ.
(նշել ծրագրի չափի արդյունքները, մասնավորապես` կատարված աշխատանքները և ստեղծված արդյունքները` գիտական աշխատանքների սեմինարների հրապարակում, դասընթացների և խորհրդակցությունների անցկացում, բարեգործական և գիտակրթական միջոցառումների շահառուների թիվը, տարածքի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների պատկերային վերջնարդյունքները և ծախսերը ու ծրագրի վերջնական արդյունքներին առնչվող այլ տեղեկությունները):
Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ լրատվական միջոցը կապահովի`
. առնվազն 14 հազար տեսանյութի, ռեպորտաժի, հարցազրույցի կամ հաղորդման պատրաստում և տարածում, լրատվական բովանդակության հասանելիություն առնվազն 54 միլիոն դիտման կամ ընթերցման ծավալով` լրատվամիջոցի կայքի և սոցիալական հարթակների միջոցով: