ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2026 թվականի N 647-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1222-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 16-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1222-Ա որոշման հավելվածի`
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հայկակ Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Արմեն Սիմոնյան - «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Գոռ Օհանյան - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ» բառերը փոխարինել «Բենիկ Բալայան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. հուլիսի 28
Երևան