Սեղմել Esc փակելու համար:
2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 օգոստոսի 2026 թվականի N 276-Ն

 

2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել.

1) 2026-2027 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները` համաձայն հավելվածի,

2) 2026-2027 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի և շնագայլի անսահմանափակ որս,

3) 2026-2027 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել գայլի մեկ առանձնյակի որս:

2. Որս իրականացնել`

1) 2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ` բացառապես չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերին,

2) 2026 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը` բացառապես հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերին:

3. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ` որսի իրականացումն ամբողջությամբ արգելվում է:

4. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը:

5. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    8/21/2026                              Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2026 թվականի օգոստոսի 21-ի

N 276-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ|ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ      |

|   |             |ԺԱՄԿԵՏՆԵՐԸ                                         |

|___|_____________|___________________________________________________|

|1. |Լոր          |2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև  հոկտեմբերի 18-ը |

|   |             |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 98900 հատ,   |

|   |             |յուրաքանչյուր որսորդ` 10 հատից ոչ ավել որս/օրվա    |

|   |             |ընթացքում),                                        |

|___|_____________|___________________________________________________|

|2. |Քարակաքավ    |2026 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև  դեկտեմբերի    |

|   |             |27-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 13750   |

|   |             |հատ, յուրաքանչյուր որսորդ` 3 հատից ոչ ավել որս/օրվա|

|   |             |ընթացքում),                                        |

|___|_____________|___________________________________________________|

|3. |Թխակապույտ   |2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև  դեկտեմբերի 6-ը, |

|   |աղավնի       |բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև   |

|   |             |հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր    |

|   |             |քանակությունը` 42900 հատ, յուրաքանչյուր որսորդ` 4  |

|   |             |հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),                 |

|___|_____________|___________________________________________________|

|4. |Անտառային    |2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև  դեկտեմբերի 6-ը, |

|   |աղավնի       |բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև   |

|   |             |հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր    |

|   |             |քանակությունը` 1600 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1   |

|   |             |հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),                 |

|___|_____________|___________________________________________________|

|5. |Կռնչան բադ   |2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև  2027 թվականի   |

|   |             |փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի|

|   |             |19-ից մինչև  հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա |

|   |             |ընդհանուր քանակությունը` 25000 հատ, յուրաքանչյուր  |

|   |             |որսորդ` 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),       |

|___|_____________|___________________________________________________|

|6. |Սուլող մրտիմն|2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև  2027 թվականի   |

|   |             |փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի|

|   |             |19-ից մինչև  հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա |

|   |             |ընդհանուր քանակությունը` 7000 հատ, յուրաքանչյուր   |

|   |             |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),       |

|___|_____________|___________________________________________________|

|7. |Սև  փարփար   |2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև  2027 թվականի   |

|   |             |փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի|

|   |             |19-ից մինչև  հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա |

|   |             |ընդհանուր քանակությունը` 31000 հատ, յուրաքանչյուր  |

|   |             |որսորդ` 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),       |

|___|_____________|___________________________________________________|

|8. |Եղեգնահավ    |2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև  2027 թվականի   |

|   |             |փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի|

|   |             |19-ից մինչև  հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա |

|   |             |ընդհանուր քանակությունը` 2000 հատ, յուրաքանչյուր   |

|   |             |որսորդ` 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),       |

|___|_____________|___________________________________________________|

|9. |Մորակտցար    |2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև  2027 թվականի   |

|   |             |փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի|

|   |             |19-ից մինչև  հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա |

|   |             |ընդհանուր քանակությունը` 3000 հատ, յուրաքանչյուր   |

|   |             |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),       |

|___|_____________|___________________________________________________|

|10.|Նապաստակ     |2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև  դեկտեմբերի     |

|   |             |27-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից   |

|   |             |մինչև  հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա       |

|   |             |ընդհանուր քանակությունը` 555 հատ, յուրաքանչյուր    |

|   |             |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),       |

|___|_____________|___________________________________________________|

|11.|Փորսուղ      |2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև  նոյեմբերի 21-ը,|

|   |             |բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև   |

|   |             |հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր    |

|   |             |քանակությունը` 162 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1    |

|   |             |հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),                 |

|___|_____________|___________________________________________________|

|12.|Քարակզաքիս   |2026 թվականի նոյեմբերի 14-ից մինչև  2027 թվականի   |

|   |             |փետրվարի 7-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը` |

|   |             |428 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել որս/|

|   |             |օրվա ընթացքում),                                   |

|___|_____________|___________________________________________________|

|13.|Վայրի խոզ    |2026 թվականի նոյեմբերի 15-ից մինչև  դեկտեմբերի     |

|   |             |27-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 74 հատ,|

|   |             |որսորդների յուրաքանչյուր խումբ (4 և  ավելի)` 1     |

|   |             |հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),                 |

|___|_____________|___________________________________________________|

|14.|Աղվես        |2026 թվականի նոյեմբերի 14-ից մինչև  2027 թվականի   |

|   |             |հունվարի 3-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը` |

|   |             |անսահմանափակ, յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել|

|   |             |որս/օրվա ընթացքում):                               |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 օգոստոսի 2026 թվական:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
21.08.2026
N 276-Ն
Հրաման