Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«10» հունվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 1996 թ. թիվ 4

 

Անվանական արժեթղթերի սեփականատերերի

կենտրոնացված ռեեստր ստեղծելու մասին

 

Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և արժեթղթերով կատարվող գործարքների գործընթացի կանոնակարգման, ինչպես նաև ներդրողների շահերի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ստեղծել անվանական արժեթղթերի սեփականատերերի կենտրոնացված ռեեստր` պետական ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակով:

2. Ձեռնարկության ստեղծման և գործունեության ֆինանսավորումն իրականացնել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված վարկի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում`

ա) հաստատել ձեռնարկության կանոնադրությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 10-ի «Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի ռեեստրի վարման կարգի հաստատման մասին» թիվ 187 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.01.1996
N 4
Որոշում