Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը` համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել`

 

Մխիթար Գոշի մեդալով`

 

Արմեն Սերգեյի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ

 

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով`

 

Արսեն Վարդանի ՈՍԿԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ

 

Արտակ Սերյոժայի ԳՈՒՐՋԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

 

Ռաֆիկ Արմենի ԱԼՈՅԱՆԻՆ Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան

 

Հեղինե Հայկի ԼՈՌՅԱՆԻՆ Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ

 

Երախտագիտության մեդալով`

 

Վարդան Ազատի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ

 

Գևորգ Վարուժանի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

 

Վահե Մելիքի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ ջրափրկարարական սարքավորումների վերանորոգման արհեստանոցի վարիչ:

 

    Հանրապետության նախագահ                 Վ. Խաչատուրյան

 

2026թ. սեպտեմբերի 18

Երևան

ՆՀ-358-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.09.2026
N ՆՀ-358-Ա
Հրամանագիր