Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐՏԱՔԻՆ ...

 

 

041.0418.060601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2001 թվականի N 418

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

 

1. 2001 թվականի մայիսի 24-25-ը հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների ղեկավարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ծրագրերով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը (փոխադրամիջոցներ, կապ, գրենական պիտույքներ և այլն) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

2. Ընդունել ի գիտություն, որ`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությամբ և նրա անունից կազմակերպվող պաշտոնական ճաշերի, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների կեցության (յուրաքանչյուր պատվիրակությունից 3-ական մարդ) ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Կոնդի առանձնատանը բնակվող պատվիրակության կեցության ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.06.2001
N 418
Որոշում