040.0551.200601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2001 թվականի N 551
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երկրաբանահետախուզական և մարկշեյդերական աշխատանքների վարչություն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում գտնվող` 400 քառ. մետր մակերես ունեցող շենքը և հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` 25-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտման և ձևակերպման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 20-ից: