030.0926.230801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ կետը` որոշում եմ.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի անդամ Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ լիազորությունները` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
23 օգոստոսի 2001 թ.
ՆՀ-926