030.0949.250901
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2001 թվականի սեպտեմբերի 20-ի «Վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած թեկնածությունների վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով` որոշում եմ.
1. Լևոն Վաղարշակի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր` ազատելով նրան Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
2. Համլետ Նորիկի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր` ազատելով նրան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
3. Կարինե Սուրենի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր` ազատելով նրան Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
4. Արթուր Վլադիմիրի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր` ազատելով նրան Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
5. Սարիբեկ Վարդևանի ԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր` ազատելով նրան Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
6. Մնացական Վոլոդյայի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր` ազատելով նրան Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
7. Սամվել Կոստյայի ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր` ազատելով նրան Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
8. Վարդան Արմենակի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր` ազատելով նրան Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
9. Գագիկ Կոլյայի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր` ազատելով նրան Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
10. Արամ Հովսեփի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր` ազատելով նրան Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
11. Արմեն Էդուարդի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր` ազատելով նրան Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
12. Արիստակես Վարդանի ՍԻՍԱԿՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր` ազատելով նրան Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
13. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
25 սեպտեմբերի 2001 թ.
ՆՀ-949