Սեղմել Esc փակելու համար:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԼՈՐՈՊՐԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0904.270901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2001 թվականի N 904

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԼՈՐՈՊՐԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության «Նաիրիտ-2» և «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսիի սինթետիկ կաուչուկների միացյալ բաժնետիրական ընկերության կողմից ացետիլենի օգտագործման քլորոպրենային կաուչուկների` տարեկան 30000 տոննա, և մեմբրանային էլեկտրոլիզով հատիկավորված կաուստիկ սոդայի` տարեկան 20000 տոննա արտադրողականությամբ համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` թույլատրել ստեղծվող համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալում ներդնել «Նաիրիտ-1» և «Նաիրիտ-2» (տեխնոլոգիայի հետ միասին) փակ բաժնետիրական ընկերությունների հիմնական միջոցները (այժմ չօգտագործվող և ոչ կոմպլեկտավորված, ներմուծված սարքավորումներ)` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թվականի

սեպտեմբերի 27-ի N 904 որոշման

 

ՑԱՆԿ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՔԼՈՐՈՊՐԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ «ՆԱԻՐԻՏ-1» ԵՎ «ՆԱԻՐԻՏ-2» (ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ) ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԺՄ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՈՉ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ, ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ)

 

«Նաիրիտ-1»-ից`

 

սառեցնող թմբուկ (առանց շարժիչի, ռեդուկտորի և  դանակների)      1 հատ

 

լվացող փոխարկիչ (առանց շարժիչի և  ցանցի)                      1 հատ

 

Ճնշող լիսեռներ (առանց շարժիչի և  կտորի փաթաթման սարքի)        1 հատ

 

չորանոց (առանց պատյանի և  պնդօղակների)                        1 հատ

 

հովացնող հոլովակ                                              1 հատ

 

քուղաձևավորիչ  (առանց շարժիչի)                                1 հատ

 

հատիկավորիչ (առանց դանակի և  տալկով ծածկելու համակարգի)       1 հատ

 

պարուրային փոխարկիչ (առանց շարժիչի)                           1 հատ

 

կշռման և  փաթեթավորման սարք                                   1 հատ

 

կարի մեքենա                                                   1 հատ

 

հոլովակային փոխարկիչ                                          1 հատ

 

լատեքսների մղման պոմպեր                                       6 հատ

 

«Նաիրիտ-2»-ից`

 

Պոլտավայի «Էմալմաշ» գործարանի արտադրության, այժմ              6 հատ

չօգտագործվող` 16 խոր. մետր ծավալով պոլիմերիզացման տարողությունները` խառնիչով (առանց շարժիչների)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2001
N 904
Որոշում