041.0732.121001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 2001 թվականի N 732
Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության քիմիայի վարչության պետ Ա. Սուքիասյանին 2001 թվականի հոկտեմբերի 10-14-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն` քլորոպրենային կաուչուկների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագրերը նախապատրաստելու և ստորագրելու համար:
2. Ա. Սուքիասյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Սուքիասյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: