041.0759.291001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2001 թվականի N 759
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 2001 թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (պատվիրակության ղեկավար)
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար, Հայաստան-
Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի
հայկական պատվիրակության ղեկավար
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
2. Կ. Ճշմարիտյանի և Կ. Գալուստյանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Օսկանյանինը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղման համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն մեկնելու հետ կապված հարցերը: