Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1079.071101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2001 թվականի N 1079

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Կոտայքի մարզպետի կողմից ներկայացված և «Հայաստանի քաղաքաշինության գիտահետազոտական ու նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոլեգիայի հավանությանն արժանացած Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագիծը:

2. Համաձայն սույն որոշմամբ հաստատված Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագծի` Նոր Հաճն քաղաքային համայնքին հատկացնել`

ա) Գետամեջի գյուղական համայնքի հողերից 12 հեկտար, որից` 9,3 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա, և պահուստային ֆոնդի հողերից 2,7 հեկտար անօգտագործելի` այն փոխադրելով բնակավայրերի հողերի կատեգորիա.

i

բ) Նոր Գեղիի գյուղական համայնքի պահուստային ֆոնդի հողերից` 56 հեկտար, որից` 42,58 հեկտար վարելահող փոխադրելով բնակավայրերի հողերի կատեգորիա, 2,42 հեկտար վարելահողը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, 4,3 հեկտար անօգտագործելի` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և 6,4 հեկտար վարելահող` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա:

(2-րդ կետը փոփ. 29.08.02 թիվ 1326-Ն որոշում)

3. Լիազորել Նոր Հաճն քաղաքային համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում, գլխավոր հատակագծով նախատեսված նպատակներով ու հերթականությամբ սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրել հողամասեր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային և Գետամեջի ու Նոր Գեղիի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքներն իրականացնելիս հիմք ընդունել քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան` սույն որոշման երկրորդ կետով նախատեսված փոփոխությունները` դրանք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածում ընդգրկելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2001
N 1079
Որոշում