040.1087.071101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2001 թվականի N 1087
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման 5-րդ հավելվածների 05 խմբի 05 ենթախմբի (առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր) առաջին տողով նախատեսված (առողջապահական հաստատությունների համար սարքավորումների և ավտոտրանսպորտի ձեռքբերում) հատկացումները կրճատել 25772,2 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 05 խմբի 05 ենթախմբի երկրորդ տողով նախատեսված (կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում) հատկացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից: