Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1103.151101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2001 թվականի N 1103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. 36999 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սևանի միջշրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

1.2. Ընկերության կանոնադրական կապիտալը 22980 հազ. դրամ է, որը համապատասխանում է 2298 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 7810 հազ. դրամ է, որը համապատասխանում է 781 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2000 հազ. դրամ:

1.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սևանի միջշրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 3456 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 332 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3124 հազ. դրամ:

1.6. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սևանի միջշրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 10,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

1.7. Վճարումները կատարել 2-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. 47362 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

2.2. Ընկերության կանոնադրական կապիտալը 24340 հազ. դրամ է, որը համապատասխանում է 2434 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 8270 հազ. դրամ է, որը համապատասխանում է 827 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2400 հազ. դրամ:

2.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4842 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 736 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 232 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր` 1698 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 590 հազ. դրամ.

կրեդիտորական պարտք հիմնադիրներին` 1232 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 354 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3124 հազ. դրամ:

2.6. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 287,3 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

2.7. Վճարումները կատարել 2-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. 98737 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Հատիս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

3.2. Ընկերության կանոնադրական կապիտալը 51190 հազ. դրամ է, որը համապատասխանում է 10238 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 17400 հազ. դրամ է, որը համապատասխանում է 3480 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 5220 հազ. դրամ:

3.5. «Հատիս» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 8245 հազ. դրամ, այդ թվում`

ստացված ընթացիկ կանխավճարներ` 613 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր` 1605 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 736 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 1208 հազ. դրամ.

պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2500 հազ. դրամ.

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 166 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 1414 հազ. դրամ:

3.6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. 710059 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Տիգրան Մեծ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը 709790 հազ. դրամ է, որը համապատասխանում է 70979 բաժնետոմսի` յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 241330 հազ. դրամ է, որը համապատասխանում է 24133 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 36300 հազ. դրամ:

4.5. «Տիգրան Մեծ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 398631 հազ. դրամ, այդ թվում`

հաշվարկներ ստացված կանխավճարների գծով` 70314 հազ. դրամ.

հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ` 328317 հազ. դրամ:

4.6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. 200028 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 13,7 տոկոսին համապատասխանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

5.2. Ընկերության կանոնադրական կապիտալը 94570 հազ. դրամ է, որը համապատասխանում է 9457 բաժնետոմսի` յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 12970 հազ. դրամ է, որը համապատասխանում է 1297 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 3243 հազ. դրամ:

5.5. «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 56189 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 36469 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր` 6259 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարներ` 3636 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 280 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 8160 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1170 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 215 հազ. դրամ:

5.6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 66201 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վայքի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Վայքի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

(Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 21-ի N 648 որոշմամբ «Վայքի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված օժանդակ տնտեսության 29 հազ. դրամ գնահատված արժեքն արտացոլված չէ ընկերության կանոնադրական կապիտալում):

6.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 49669 հազ. դրամ, որը համապատասխանում է 49669 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 49669 հազ. դրամ է, որը համապատասխանում է 49669 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 12417 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

6.5. «Վայքի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 16532 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 7139 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3634 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 867 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2324 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ` 709 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքեր` 167 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1692 հազ. դրամ:

6.6. «Վայքի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 67,1 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում:

6.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2001
N 1103
Որոշում