Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2005 թվականի գործունեության տարեկան պետական նպատակային ծրագիրը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 18
Երևան
ՀՕ-70-Ն

 

 

 

նկար_1

 

Բովանդակություն

Հապավումներ

Ներածություն

Գլուխ I. Հայաստանի արժեթղթերի շուկան

Բաժին 1. Շրջանառվող արժեթղթերը

Ա. Արժեթղթերի շուկայի գործիքների ընդհանուր նկարագիրը

Բ. Պետական պարտատոմսեր

Գ. Կորպորատիվ արժեթղթեր

Բաժին 2. Մասնագիտացված անձինք և արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքը

Ա. Մասնագիտացված անձինք, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա

I. Մասնագիտացված անձինք

II. Հայաստանի ֆոնդային բորսա

III. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա

Բ. Մասնագիտացված անձանց գործունեության ոլորտ

Գ. Կոլեկտիվ ներդրումային համակարգ

Դ. Ինքնակարգավորման ոլորտ

Ե. Մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների գործունեության վերահսկողությունը

Բաժին 3. Թողարկողներ

Ա. Տեղեկությունների բացահայտում

Բ. Կորպորատիվ կառավարում

Գ. Իրավակիրառական միջոցառումներ-վարչական լսումներ և դատական գործեր

Դ. Թողարկողների վերահսկողություն

I. Բաժնետերերի ռեեստրների համախմբում (կոնսոլիդացիա)

II. Թողարկողների ստուգումներ

III. Բողոքների քննություն

IV. Հաշվետու թողարկողների հաշվետվական վերահսկողություն

Գլուխ II. Բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ

Բաժին 1. Արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգ

Ա. Պետական կարգավորման համակարգի զարգացում

1. Կադրային բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումներ

2. Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելում

3. Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտող անձանց բացահայտում, նրանց նկատմամբ վարչական կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում

4. ՀՀ դատարաններում քաղաքացիական գործերով որպես պատասխանողի կամ հայցվորի մասնակցության ապահովում

5. Արժեթղթերի շուկան կարգավորող իրավական ակտերի գործնական կիրառման նախադեպի ձևավորում

6. Հանձնաժողովի կողմից ռադիոեթերի հնարավորությունների օգտագործում

7. Ուսուցողական ծրագրերի, հրապարակային բացատրական աշխատանքների և հետազոտական հրապարակումների կազմում

8. Հանձնաժողովի ինտերնետային էջի կատարելագործում

9. Տեղեկատվական միասնական համակարգի ձևավորումը

10. ԱՊՀ անդամ պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքներին մասնակցում

11. Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերի շուկայի զարգացման ծրագրից բխող աշխատանքների իրականացում

12. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցություն

Բ. Ինքնակարգավորման համակարգի զարգացում

13. ԻԿԿ-ների կանոնների վերամշակման և նոր կանոնների մշակման աշխատանքներին աջակցում

14. ԻԿԿ-ների կանոնների գրանցման աշխատանքների իրականացում

15. ԻԿԿ-ների գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում

16. ԻԿԿ-ների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում

17. Բորսայական առևտրի և դրա վերաբերյալ բացահայտման ենթակա տեղեկությունների ընթացիկ վերահսկողության (մոնիտորինգի) աշխատանքների իրականացում

18. Ինքնակարգավորման գործառույթների վերաբերյալ աշխատանքային հանդիպումների կազմակերպման աշխատանքների իրականացում

Բաժին 2. Արժեթղթեր թողարկողներ

Ա. Տեղեկությունների բացահայտում

19. Հաշվետու թողարկողների բացահայտմանն ուղղված աշխատանքների իրականացում

20. Արժեթղթերի գրանցման աշխատանքների իրականացում

21. Ազդագրի կիրառման պահանջների պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում

22. Ընթացիկ և պարբերական հաշվետվությունների հավաքագրում

23. Արժեթղթերի սեփականության հայտարարագրում

24. Արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքների իրականացում

Բ. Կորպորատիվ կառավարում

25. Կորպորատիվ կառավարման համակարգի բարեփոխում

Բաժին 3. Մասնագիտացված գործունեություն

26. Մասնագիտացված անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման աշխատանքների իրականացում

27. Մասնագիտացված անձանց ներքին հաշվառման ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրման աշխատանքների իրականացում

28. Մասնագիտացված անձանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում

29. Լիցենզավորման աշխատանքների իրականացում

30. Մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում

31. Մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպում և անցկացում

32. Մասնագիտացված անձանց գործունեության վերաբերյալ ուսուցողական սեմինարների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում

Բաժին 4. Առևտրային և հաշվարկային համակարգ

33. Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման հայեցակարգից բխող աշխատանքների իրականացում

34. Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքների իրականացում

35. Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների մատչելիության ապահովման մեխանիզմների ներդրման հնարավորության ուսումնասիրում

Բաժին 5. Կոլեկտիվ ներդրումային համակարգ

36. Կոլեկտիվ ներդրումային համակարգը կարգավորող իրավական դաշտի ձևավորման և կատարելագործման աշխատանքների իրականացում

37. Կոլեկտիվ ներդրումային համակարգերի ուղղությամբ իրականացվող իրավական բարեփոխումների վերաբերյալ լուսաբանման աշխատանքների իրականացում

Բաժին 6. Վերահսկողություն

38. Արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման և Հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացման աշխատանքներին աջակցություն

39. Թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման և ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրման իրականացում

Ստուգումները

40. Հաշվետու թողարկողների մոտ ստուգումների իրականացումը

41. Մասնագիտացված անձանց գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

42. Ֆոնդային բորսայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացում

43. Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

44. Հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների իրականացումը

45. Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ գործող օրենսդրության խախտումներին արտապլանային արձագանքումը

Հավելված 1. 2005 թվականին իրականացվող միջոցառումների ժամանակացույց

 

Հապավումներ

 

ԲԲԸ

Բաց բաժնետիրական ընկերություն

ԲԳ

Բրոքերային գործունեություն

ԴԳ

Դիլերային գործունեություն

ԻԿԿ

Ինքնակարգավորվող կազմակերպություն

Կանոնագիրք

Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք

Հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով

ՀԿԳ

Հավատարմագրային կառավարման գործունեություն

ՀԿԴ

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա

ՀՀ

Հայաստանի Հանրապետություն

ՀՀ ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

i

ՀՀ ՔԾԽ

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

ՀՖԲ/Բորսա

Հայաստանի ֆոնդային բորսա

ՄԱ

Մասնագիտացված անձինք

ՊԳ

Պահառության գործունեություն

ՊԿՊ 

Պետական կարճաժամկետ պարտատոմսեր

ՊՄԺՄՄԱՊ

Պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսեր

ՊՊ

Պետական պարտատոմսեր

Ռեեստր

Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր

ՓԲԸ

Փակ բաժնետիրական ընկերություն

i

Օրենք

«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք

PTC

Ռուսական առևտրային համակարգ

USAID

ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալություն

 

Ներածություն

 

i

Ներկայացվող ծրագիրը մշակվել է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 131 հոդվածի համաձայն և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2005 թվականի գործունեության պետական նպատակային տարեկան ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):

Ծրագիրը հանդիսանում է Հանձնաժողովի 2001-2004 թվականների գործունեության տարեկան ծրագրերի տրամաբանական շարունակությունը և որոշակի առումով լրացնում է նրանց: Ծրագրի նպատակն է ամփոփ տեսքով ներկայացնել արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, Հանձնաժողովի կողմից արձանագրված հիմնախնդիրները և այն քաղաքականությունն ու դրանից բխող միջոցառումները, որոնք Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել 2005 թվականի ընթացքում` Օրենքով սահմանված իր խնդիրների և գործառույթների իրականացման համար: Սահմանված միջոցառումներն իրականացվելու են Հանձնաժողովի իրավասության շրջանակներում և հիմնականում ուղղվելու են արձանագրված հիմնախնդիրների լուծմանը:

Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից: Ծրագրի առաջին` «Հայաստանի արժեթղթերի շուկան» մասում, իրականացված է շուկայի իրավիճակի վերլուծությունը, որի նպատակն է բացահայտել խնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն շուկայում, նշել այն գործողությունները, որոնք կարող են լուծել այդ խնդիրները, ինչպես նաև փորձել կանխագուշակել այդ գործողությունների հնարավոր հետևանքները: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ գոյություն ունեցող հիմնախնդիրները միմյանց հետ խիստ փոխկապակցված են, նշվել են ոչ միայն այն խնդիրները, որոնք հնարավոր է ուղղակիորեն լուծել կարգավորման լծակներով, այլև այնպիսիք, որոնց վրա կարգավորման լծակները կարող են ազդել անուղղակիորեն կամ ընդհանրապես չեն կարող ազդել: Այսպիսի մոտեցումը պայմանավորված է նրանով, որ որքան խորն ուսումնասիրվեն հիմնախնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը, այնքան ավելի ճիշտ ուղիներ կգտնվեն այդ հիմնախնդիրները լուծելու կամ ժամանակավորապես շրջանցելու համար: Այս ամենի հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ շուկայում գոյություն ունեցող հիմնախնդիրների մեծամասնությունն այսպես կամ այնպես կապված են երկրում գոյություն ունեցող ընդհանուր տնտեսական վիճակի հետ:

i

Անհրաժեշտ է նշել, որ համաձայն Օրենքի 131 հոդվածի, Հանձնաժողովը պարտավոր է ներկայացնել նաև նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որտեղ ներկայացվում է արժեթղթերի շուկայի մանրամասն վերլուծությունը: Կրկնություններից խուսափելու համար այս փաստաթղթում իրականացված վերլուծությունները նպատակ ունեն միայն բացահայտել այն խնդիրները, որոնց լուծումներին ուղղված միջոցառումները նախատեսվում են իրականացնել հաջորդ տարի:

Ծրագրի երկրորդ` «Բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ» մասում, զետեղված են 2005 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացման ենթակա միջոցառումները՝ համառոտ նկարագրությամբ, և դրանց իրականացման ժամանակացույցը՝ եռամսյակային կտրվածքով: Նախատեսվելիք միջոցառումների իրականացումը ոչ միայն պայմանավորված է Ծրագրի առաջին մասում բացահայտված հիմնախնդիրների լուծմամբ, այլ նաև արժեթղթերի շուկայի զարգացման տեսանկյունից անհրաժեշտ նախապայմանների ձևավորմամբ:

Ծրագրով նախատեսված 2005 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումները դասակարգվել են IOSCO-ի սկզբունքների համաձայն, հետևյալ ձևով.

1. Արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգ: Այս բաժնում ներկայացված են այն միջոցառումները, որոնք ուղղված են շուկայի պետական կարգավորման և ինքնակարգավորման համակարգերում առկա հիմնախնդիրների լուծմանը և հետագա զարգացման ապահովմանը.

2. Արժեթղթեր թողարկողներ: Այս բաժնում ներկայացված են արժեթղթերի թողարկողների տեղեկատվական և կորպորատիվ համակարգերում առկա հիմնախնդիրների լուծմանը և հետագա զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումները.

3. Մասնագիտացված գործունեություն: Այս բաժնում ներկայացված են մասնագիտացված անձանց գործունեության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը և հետագա զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումները.

4. Առևտրային և հաշվարկային համակարգ: Այս բաժնում ներկայացված են առևտրային և հաշվարկային համակարգերում առկա հիմնախնդիրների լուծմանը և հետագա զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումները.

5. Կոլեկտիվ ներդրումային համակարգ: Այս բաժնում ներկայացված են երկու տեսակի կոլեկտիվ ներդրումային համակարգերի (ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների և ինվեստիցիոն հիմնադրամների) գործունեության համար իրավական հիմքերի ձևավորմանն ուղղված միջոցառումները.

6. Վերահսկողություն: Այս բաժնում ներկայացված են Օրենքի պահանջներին արժեթղթերի շուկայի մասնակիցների (արժեթղթեր թողարկողների, մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների) գործունեության համապատասխանության ապահովմանն ուղղված միջոցառումները:

 

Գլուխ I. Հայաստանի արժեթղթերի շուկան

 

Բաժին 1. Շրջանառվող արժեթղթերը

 

Ա. Արժեթղթերի շուկայի գործիքների ընդհանուր նկարագիրը

 

Հայաստանի արժեթղթերի շուկայում շրջանառվող հիմնական գործիքներն են  պետական պարտատոմսերը և կորպորատիվ բաժնետոմսերը: Կատարված գործարքների1 գերակշիռ մասն իրականացվել է պետական պարտատոմսերով: Մասնավորապես, 2003թ. ընթացքում պետական պարտատոմսերով գործարքների ծավալը2 կազմել է մասնագիտացված անձանց կողմից կատարված գործարքների ընդհանուր ծավալի 99%-ը, իսկ 2004թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում` 98%-ը: 2003թ. ընթացքում բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է մասնագիտացված անձանց կողմից կատարված գործարքների ընդհանուր ծավալի 1%-ը, իսկ 2004թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում` 2%-ը: Նշված ժամանակահատվածում փոքր ծավալներով գործարքներ են կատարվել նաև այլ արժեթղթերով:

Նկար 1-ում պատկերված է 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում առանձին տեսակի արժեթղթերով մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքների ծավալներն3` ըստ յուրաքանչյուր եռամսյակի:

 

նկար_2

 

Նկար 1. 01/01/2003թ. - 01/07/2004թ. ժամանակահատվածում արժեթղթերով  իրականացված գործարքների ծավալն ըստ եռամսյակների:

Նկարից երևում է, որ 2004 թվականի 1-ին երկու եռամսյակներում արժեթղթերով կատարված գործարքների ծավալները 2003թ. նույն ժամանակահատվածների ընթացքում կատարված գործարքների ծավալների համեմատությամբ աճել են համապատասխանաբար 2.27 անգամ և 2.77 անգամ: Ծավալների նման աճը պայմանավորված է հիմնականում պետական պարտատոմսերով կատարված գործարքների ծավալի աճով:

 

______________________

* 1) Գործարքների ծավալներում ընդգրկված չեն սեփականաշնորհման գործընթացում կատարված, ինչպես նաև բանկերի կողմից պետական պարտատոմսերով իրականացված գործարքները:

* 2) 2003թ. սկսած մասնագիտացված անձինք Հանձնաժողով են ներկայացրել տեղեկություններ պետական պարտատոմսերով ռեպո գործարքների մասին, որոնք հաշվի են առնված հաշվարկներում:

* 3) Այս գլխում օգտագործվում է «մասնագիտացված անձանց կողմից իրականացվող գործարքների ընդհանուր ծավալ» հասկացությունը, որն իր մեջ ընդգրկում է բոլոր մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքների ծավալի գումարը: Այս դեպքում երկու մասնագիտացված անձանց կողմից իրար հետ իրականացրած գործարքի ծավալը հաշվարկվում է երկու անգամ, որպեսզի հնարավոր լինի համեմատել մասնագիտացված անձանց կողմից շուկայի այլ մասնակիցների հետ իրականացրած բոլոր գործարքների ծավալի հետ: Բորսայական առևտուրը դիտարկելիս օգտագործում ենք «բորսայում իրականացված գործարքների ընդհանուր ծավալ» հասկացությունը, որտեղ բորսայի անդամների (մասնագիտացված անձանց) կողմից իրականացված գործարքների ծավալները հաշվարկվում են մեկ անգամ, ինչը բացատրվում է նրանով, որ բորսայում գործարքներ կարող են իրականացնել միայն բորսայի անդամները և, հետևաբար, չկան այնպիսի գործարքներ, որոնց մի կողմը հաշվետու չէ Հանձնաժողովին:

 

Բ. Պետական պարտատոմսեր

 

2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ շրջանառվող պետական պարտատոմսերի անվանական արժեքը կազմել է 45,030.01 մլն դրամ, որի շուրջ 38%-ը` 17,059.31 մլն դրամ բաժին է ընկնում ՊԿՊ-ներին, իսկ 62%-ը` 27,970.7 մլն դրամ ՊՄԺՄՄԱՊ: 2004թ. հունվարի 1-ի համեմատությամբ 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական պարտատոմսերի ծավալն աճել է 4.4%-ով:

2004թ. 1-ին կիսամյակում պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է 21,724 մլն դրամ: Մինչդեռ, պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներում իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է  41,124.5 մլն դրամ:

 

Գ. Կորպորատիվ արժեթղթեր

 

Հայաստանի արժեթղթերի շուկայում կորպորատիվ արժեթղթերից շրջանառվում են  միայն բաժնետոմսերը: Ինչ վերաբերում է կորպորատիվ պարտատոմսերին, ապա մինչ օրս շուկայում չի գրանցվել դրանց հրապարակային որևէ տեղաբաշխում:

Նկար 2-ում բերված է 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մասնագիտացված անձանց կողմից բաժնետոմսերով կատարված գործարքների  ծավալների դինամիկան` ըստ եռամսյակների:

 

նկար_3

 

Նկար 2. Բաժնետոմսերով գործարքների ծավալների դինամիկան

2004թ. 2-րդ եռամսյակում գործարքների ծավալները 2003թ. ցանկացած եռամսյակի հետ համեմատած զգալիորեն աճել են: Միևնույն ժամանակ, 2004թ. 1-ին եռամսյակում իրականացված գործարքների ծավալները նվազել են 31%-ով` համեմատած 2003թ. 1-ին եռամսյակի հետ, իսկ 2004թ. 2-րդ եռամսյակում աճել են 3.88 անգամ` համեմատած 2003թ. 2-րդ եռամսյակի հետ: Գործարքների ծավալների անկայուն վարքագիծը պայմանավորված է հիմնականում շուկայի ցածր իրացվելիությամբ, երբ մեկ-երկու խոշոր գործարք կարող են էականորեն փոխել ընդհանուր պատկերը:

 

Բաժին 2. Մասնագիտացված անձինք և արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքը

 

Ա. Մասնագիտացված անձինք, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա

 

I. Մասնագիտացված անձինք

2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արժեթղթերի շուկայում գործել է 19 մասնագիտացված անձ: 2004 թվականի 1-ին կիսամյակում արժեթղթերով առուվաճառքի գործարքներ են իրականացրել թվով 17 մասնագիտացված անձինք, որոնց կողմից իրականացված գործարքների ընդհանուր  ծավալը կազմել է շուրջ 68 մլրդ ՀՀ դրամ:

Նկար 3-ում բերված է վերջին 6 եռամսյակների ընթացքում ընդհանուր ծավալի մեջ առավելագույն գործարքների ծավալ ունեցող մասնագիտացված անձի գործարքների ընդհանուր ծավալների տեսակարար կշիռների դինամիկան:

 

նկար_4

 

Նկար 3. Գործարքների առավելագույն ծավալ ապահոված մասնագիտացված անձի գործարքների ընդհանուր ծավալների տեսակարար կշռի դինամիկան

 

 

2004 թվականի 1-ին կիսամյակում այս ցուցանիշը մի փոքր նվազել է` համեմատած նախորդ տարվա միջին մակարդակի հետ, ինչը կարող է վկայել այն մասին, որ մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքներն ավելի հավասարաչափ են բաշխվել նրանց միջև: Վերջինս կարող է պայմանավորված լինել շուկայում մասնագիտացված անձանց միջև մրցակցության աստիճանի բարձրացման գործընթացի շարունակության հետ: Այնուհանդերձ, մրցակցության աստիճանը շարունակում է մնալ բավականին ցածր մակարդակի վրա:

Նկար 4-ում ներկայացված է վերջին 6 եռամսյակներում մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքների ծավալների տեսակարար կշիռների դինամիկան` ըստ բրոքերային և դիլերային գործունեության տեսակների:

 

նկար_5

 

Նկար 4. Մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքների ծավալների տեսակարար կշիռների դինամիկան` ըստ բրոքերային և դիլերային գործունեության տեսակների

Նկարից երևում է, որ մասնագիտացված անձինք շուկայում հիմնականում իրականացրել են դիլերային գործարքներ, ինչը մի կողմից վկայում է այն մասին, որ մասնագիտացված անձանց կողմից գործարքներն իրականացվում են սեփական միջոցների հաշվին, իսկ մյուս կողմից, որ մասնագիտացված անձինք դեռևս չունեն  որոշակի «հաստատուն» քանակությամբ հաճախորդների զանգված: Այսպիսի պատկերը պայմանավորված է պետական պարտատոմսերով մասնագիտացված անձանց գործարքների կառուցվածքով: 2004 թվականի 1-ին կիսամյակում և´ բրոքերային, և´դիլերային գործարքներ իրականացրել են գործող մասնագիտացված անձանցից միայն 4-ը:

Մասնագիտացված անձանց ընդհանուր սեփական կապիտալը 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1.002 մլրդ դրամ, իսկ ընդհանուր ակտիվները` 0.869 մլրդ դրամ: 1-ին կիսամյակի վերջի դրությամբ 6 մասնագիտացված անձ ունեցել է կուտակված վնասներ:

Նկար 5-ում բերված է արժեթղթերի շուկայում 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող մասնագիտացված անձանց տեսակարար կշիռներն` ըստ տնօրինվող ակտիվների մեծության:

 

նկար_6

 

Նկար 5. 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող մասնագիտացված անձանց ակտիվների տեսակարար կշիռներն` ըստ առանձին խմբերի

 

Ինչպես երևում է նկարից, 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ շուկայում գործող մասնագիտացված անձանց 41%-ի ընդհանուր ակտիվների մեծությունը փոքր է 20 մլն դրամից:

 

II. Հայաստանի ֆոնդային բորսա

 

2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՖԲ-ին անդամակցել են թվով 19 բրոքերային (դիլերային) ընկերություններ, որոնց կողմից 2004 թվականի 1-ին կիսամյակում ՀՖԲ-ում իրականացված գործարքների ծավալը կազմել է 521.6 մլն դրամ, իսկ գործարքների ընդհանուր քանակը կազմել է 1998: Բոլոր գործարքներն իրականացվել են միայն բաժնետոմսերով: 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՖԲ-ում ցուցակված են եղել թվով 193 արժեթղթեր:

Նկար 6-ում ներկայացված է 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ընթացքում եռամսյակային կտրվածքով ՀՖԲ-ում արժեթղթերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալների, գործարքների քանակների և գործարքների առարկա արժեթղթերի դասերի քանակների դինամիկան:

 

նկար_7

 

Նկար 6. ՀՖԲ-ում արժեթղթերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալների, գործարքների քանակների և գործարքների առարկա արժեթղթերի դասերի քանակների դինամիկան

 

2004թ. առաջին եռամսյակում բորսայում իրականացված գործարքների ծավալները  նվազել են 2003թ. 4-րդ եռամսյակի հետ համեմատած: Սակայն, 2004թ. 2-րդ եռամսյակում ՀՖԲ-ում կնքված գործարքների ծավալը գերազանցել է նախորդ տարվա ամեն եռամսյակում իրականացված գործարքների ծավալները: Մասնավորապես, 2004թ. 2-րդ եռամսյակում իրականացված գործարքների ընդհանուր ծավալն  աճել է ավելի քան 4 անգամ` համեմատած 2003թ. 4-րդ եռամսյակի հետ: ՀՖԲ-ում գործարքների առարկա թողարկողների քանակը դիտարկվող եռամսյակների ընթացքում տատանվել է 35-ից 50-ի միջակայքում, և կախված չէ տվյալ եռամսյակում գործարքների ծավալների ցուցանիշներից: Նկարից կարելի է նկատել, որ չնայած այն հանգամանքին, որ 2004թ. 2-րդ եռամսյակում բորսայում բաժնետոմսերով իրականացված գործարքների ծավալներն աճել են ավելի քան 4 անգամ 2003թ. 4-րդ եռամսյակի նկատմամբ, այնուհանդերձ, այդ եռամսյակներում գործարքների քանակների մակարդակն իրարից այդքան չի տարբերվում, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ շուկայում մի քանի համեմատաբար խոշոր գործարքներ կարող են զգալի ազդեցություն ունենալ գործարքների ընդհանուր ծավալի վրա:

Ինչպես արդեն նշել ենք, աճել է բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալում բորսայական գործարքների տեսակարար կշիռը: Նկար 7-ում բերված է վերջին 6 եռամսյակների ընթացքում բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալում բաժնետոմսերով բորսայական գործարքների տեսակարար կշիռների դինամիկան:

 

նկար_8

 

Նկար 7. Բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալներում բորսայական գործարքների ծավալների տեսակարար կշիռների դինամիկան` ըստ եռամսյակների

 

Ինչպես երևում է նկարից, բաժնետոմսերով բորսայական առևտրի տեսակարար կշիռը 2004թ. առաջին կիսամյակում աճել է և երկու եռամսյակում կազմել է գրեթե 100%: Դա նշանակում է, որ գործարքների գերակշռող մեծամասնությունն իրականացվում է հաշվետու թողարկողների` բորսայում ցուցակված բաժնետոմսերով, որոնց ֆինանսական և կորպորատիվ գործունեության վերաբերյալ տեղեկությունները բացահայտվում են Օրենքի պահանջների համաձայն:

 

III. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա

 

2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀԿԴ-ն վարել է շուրջ 162000 արժեթղթերի սեփականատերերի (անձնական) հաշիվներ, իսկ թվով 635 թողարկողների մատուցել է ռեեստրի վարման ծառայություն: Վերջինս, համեմատած նույն տարվա սկզբի դրությամբ համանման ցուցանիշի հետ, նվազել է 5%-ով: Նկար 8-ում բերված է 2004 թվականի հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ ՀԿԴ-ում ռեեստր վարող թողարկողների կառուցվածքները:

 

նկար_9նկար_10

 

 

Նկար 8. ՀԿԴ-ում ռեեստր վարող թողարկողների կառուցվածքները

 

 

Ինչպես երևում է նկարից ՀԿԴ-ում ռեեստր վարող թողարկողների կառուցվածքը գրեթե չի փոխվել: ՀԿԴ-ում ռեեստր վարող թողարկողների շուրջ 42% կազմում են հաշվետու թողարկողները:

 

Բ. Մասնագիտացված անձանց գործունեության ոլորտ

 

Մասնագիտացված անձանց գործունեության ոլորտում արձանագրված մի շարք հիմնախնդիրների լիարժեք կամ դրանց մասամբ հաղթահարումն, անշուշտ, կնպաստի մասնագիտացված անձանց գործունեության հետագա զարգացմանը, այդ թվում՝ նրանց կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանը և որակի բարձրացմանը, թեև տվյալ խնդիրների հաղթահարումն ունի համակարգային բնույթ և չի սահմանափակվում միայն տվյալ ոլորտում համարժեք միջոցառումների իրականացմամբ:

Առանցքային հիմնախնդիր է հանդիսանում արժեթղթերի շուկայում շրջանառվող իրացվելի գործիքների բացակայությունը: Նշված հիմնախնդիրը բացասաբար է ազդում արժեթղթերով գործառնություններում հասարակության մասնակցության և, հետևաբար, մասնագիտացված անձանց կողմից մատուցվող ծառայությունների ծավալի աճի վրա: Նշված հանգամանքը սահմանափակում է մասնագիտացված անձանց շահագրգռվածությունը և թույլ չի տալիս նրանց ապահովել ֆինանսատնտեսական գործունեության բավարար արդյունք: Նշված հիմնախնդիրն ուղղակիորեն խոչընդոտում է նաև բորսայական առևտրի զարգացմանը:

Հիմնախնդիրներից հաջորդը կարելի է դիտարկել մասնագիտացված անձանց ֆինանսական ռեսուրսների սակավությունը և գործարար ծրագրերի բացակայությունը: Ներկայումս մասնագիտացված անձինք գործում են միայն ընթացիկ եկամուտներ ստանալու ակնկալիքով՝ առանց հետագա գործունեության պլանավորման և բավարար ֆինանսական միջոցներ ներդնելու ցանկությամբ: Հետևաբար, մասնագիտացված անձինք չեն գործադրում բավարար ջանքեր, որոնք ուղղված կլինեն տնտեսության տարբեր հատվածներում ներդրումների իրականացման նպատակով արժեթղթերի միջոցով ֆինանսական ռեսուրսների բաշխմանը և վերաբաշխմանն ուղղված ծրագրերի բացահայտմանն ու սպասարկմանը: Նշված հանգամանքը նույնիսկ կարող է մասնակի կերպով լուծել իրացվելի արժեթղթերի բացակայության հետ կապված հիմնախնդիրը: Բացի այդ,  նշված հանգամանքը սահմանափակում է մասնագիտացված անձանց գործունեության ոլորտում մրցակցային միջավայրի կայացումը: Արդյունքում ուշադրության կենտրոնից դուրս է մնում մասնագիտացված գործունեության շրջանակում մատուցվող ծառայությունների որակը և նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը:

 

Գ. Կոլեկտիվ ներդրումային համակարգ

 

Հայաստանում կոլեկտիվ ներդրումային համակարգերի գործունեության ոլորտում առկա կարևորագույն հիմնախնդիրը դեռևս հանդիսանում է այն, որ ձևավորված չէ տվյալ գործունեությունը կարգավորող իրավական դաշտը: Վերջինիս բացակայությունը սահմանափակում է կոլեկտիվ ներդրումային համակարգերի գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորումը: Բացի այդ, հասարակությունը լիարժեք տեղեկացված չէ այդ համակարգերի, դրանց նշանակության և մասնակցության ընդհանուր կանոններին:

 

Դ. Ինքնակարգավորման ոլորտ

 

Ինքնակարգավորման ոլորտի հիմնախնդիրներից կարելի է առանձնակի կերպով ընդգծել այն, որ ԻԿԿ-ներն ակտիվ չեն մասնակցում արժեթղթերի շուկայի կարգավորման գործընթացին: Վերջինս հիմնականում պայմանավորված է ԻԿԿ-ների անդամ հանդիսացող մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտում ոչ բավարար ակտիվ գործունեությամբ:

Արժեթղթերի շուկայի կարևորագույն ենթակառույցները` ՀՖԲ և ՀԿԴ, հանդիսանում են ԻԿԿ-ներ: Արդեն իսկ նշված կազմակերպությունների անվանումներից բխում է այն, որ դրանք օժտված են ոչ միայն ինքնակարգավորման, այլ նաև կարևոր այլ գործառույթներով: Մասնավորապես, ՀՖԲ-ն իրականացնում է արժեթղթերով հրապարակային առևտրի և արժեթղթերի գնանշման, իսկ ՀԿԴ-ն՝ ռեեստրավարման, պահառության և հաշվարկաքլիրինգային գործառույթները: Նշված գործառույթների իրականացման նպատակով ներդրվել և ներկայումս շահագործվում են ՀՖԲ-ում՝ առևտրային, իսկ ՀԿԴ-ում՝ հաշվարկային և հաշվառման համակարգերը: Ըստ այդմ, նշված կազմակերպությունները, գործելով որպես ԻԿԿ-ներ, առնչվում են ոչ միայն ինքնակարգավորման, այլ նաև համապատասխանաբար առևտրային, հաշվարկային և հաշվառման համակարգերի զարգացման հետ կապված հիմնախնդիրներով:

Առևտրային համակարգ: Առևտրային համակարգի զարգացման շրջանակներում արձանագրվել են մի շարք էական հիմնախնդիրներ, որոնք նույնպես խոչընդոտում են արժեթղթերի շուկայի լիարժեք գործարկմանը և հետագա զարգացմանը:

ՀՖԲ-ում ներդրված առևտրային համակարգի կարևոր հիմնախնդիրներից է հանդիսանում բորսայական առևտրում իրացվելի արժեթղթերի բացակայությունը: Այս պայմաններում կարևորվում են հնարավորինս իրացվելի գործիքների շրջանառությունը կազմակերպել առևտրային համակարգի միջոցով, մասնավորապես, նմանատիպ գործիքի դերում կարող են հանդես գալ ՀՀ պետական պարտատոմսերը և արտարժույթը (հատկապես՝ ԱՄՆ դոլարը և Եվրոն), ինչպես նաև դրանց հիման վրա ռեպո գործարքների կնքման և ածանցյալ գործիքների ներդրման տեխնիկական հնարավորության ստեղծումը: Նման խնդրի լուծումը լավ հիմք կարող է հանդիսանալ նաև նոր գործիքների (մասնավորապես՝ կորպորատիվ պարտատոմսերի և, հատկապես, հիփոթեքային պարտատոմսերի) ստեղծման համար: Բացի այդ, իրացվելի գործիքների բացակայությունը հանգեցնում է բորսայական սպեկուլյատիվ շուկայի չձևավորմանը, ինչը կարևորագույն պայմաններից մեկն է իրացվելի արժեթղթերի շուկա ունենալու համար:

Հաջորդ հիմնախնդիրը ՀՖԲ-ի ինքնաֆինանսավորման խնդիրն է, որի հաղթահարումը հիմնականում պայմանավորված է ՀՖԲ-ի կողմից մատուցվող ծառայությունների ընդարձակմամբ և խորացմամբ: Վերջինիս հաղթահարումը մասնակիորեն կապված է նախորդ հիմնախնդրի հաղթահարման հետ:

Հաշվառման և հաշվարկային համակարգեր: Հաշվառման և հաշվարկային համակարգերի գործունեության շրջանակում արձանագրված հիմնախնդիրներից կարելի է առանձնացնել այն, որ ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելը կրում է սահմանափակ բնույթ, մասնավորապես, ՀԿԴ-ի ծառայությունները տարածում են գտել միայն Երևան քաղաքում` ուղղակի հարաբերություններ ձևավորելու կամ փոխանցող գործակալի ինստիտուտի միջոցով (ընդ որում, հատկանշական է այն, որ փոխանցող գործակալի դերում ներկայումս հանդես են գալիս միայն արժեթղթերի մասնագիտացված անձինք, որոնք նույնպես գործունեություն են ծավալում միայն Երևան քաղաքի տարածքում):

 

Ե. Մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների գործունեության վերահսկողությունը

 

Մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների հաշվետվական վերահսկողության արդյունքները 2004 թվականի 1-ին կիսամյակի համար ներկայացված են (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

N

Ցուցանիշի անվանումը

2004 թվականի 1-ին կիսամյակ

Մասնագիտացված անձինք

Ինքնակարգավորվող կազմակերպություններ

 1.  

Հարուցված վարչական վարույթների քանակը, այդ թվում`

23

4

- վարչական վարույթների քանակը, որոնց արդյունքում արձակվել են կարգադրություններ

7

2

- վարչական վարույթների քանակը, որոնց արդյունքում չի կիրառվել վարչական հարկադրանքի միջոց

16

2

 2.

Արձակված կարգադրությունների քանակը` այդ թվում

25

7

- անձանց կազմում կամ անունից գործող ֆիզիկական անձանց նկատմամբ

15

5

բացառման
10

ուղղման
5

բացառման
4

ուղղման
1

 - իրավաբանական անձանց նկատմամբ

10

2

բացառման
7

ուղղման
3

բացառման
-

ուղղման
2

 3.

Անձանց քանակը, որոնց նկատմամբ արձակվել են կարգադրություններ

7

1

 

Բաժին 3. Թողարկողներ

 

Կորպորատիվ արժեթղթերի հիմնական թողարկողները հանդիսանում են գործող բաժնետիրական ընկերությունները: 2004 թ-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում պետական գրանցում են ստացել շուրջ 1123 բաց բաժնետիրական ընկերություններ: Դրանցից մոտ 300-ը հանդիսանում են հաշվետու թողարկողներ կամ դասվում են հաշվետու թողարկող կարգավիճակին: Հաշվետու թողարկողի կարգավիճակին համապատասխանող ընկերությունների հայտնաբերման նպատակով 2004թ-ի ընթացքում Հանձնաժողովը շարունակել է պետական և ոչ պետական մարմինների հետ համագործակցությունը և դրանց կողմից տրամադրված տեղեկատվության վերլուծությունը:

2004թ. I կիսամյակի ընթացքում Հանձնաժողովը շարունակել է հաշվետու թողարկողների արժեթղթի գրանցմանն առնչվող փաստաթղթերի ընդունման և քննարկման աշխատանքները, որի արդյունքում.

• քննության են առնվել 16 արժեթղթի գրանցման հայտարարագրեր և դրանց 20 լրացումներ,

• գրանցվել է  6 արժեթուղթ ՀՖԲ-ում և 2 արժեթուղթ` Հանձնաժողովում,

• մերժվել է 1 արժեթղթի գրանցում,

• դադարեցվել են 27 արժեթղթի գրանցումներ:

Այսպիսով 01.07.04թ. դրությամբ Հանձնաժողովում և ֆոնդային բորսայում գրանցված են թվով 205 թողարկողների 206 արժեթղթեր, որոնցից 189 թողարկողների 190 արժեթուղթ` ՀՖԲ-ում, 37 թողարկողների 37 արժեթղթեր` Հանձնաժողովում: Նշված թողարկողներից 21-ն արժեթղթերը գրանցել են և´ ՀՖԲ-ում, և´ Հանձնաժողովում:

 

Ա. Տեղեկությունների բացահայտում

 

Թողարկողների արժեթղթերի սեփականատերերի թվի և/կամ զուտ ակտիվների (կանոնադրական կապիտալի) Հանձնաժողովին անհայտ լինելու հանգամանքը առ այսօր կարևոր խոչընդոտ է հանդիսանում ՀՀ-ում գործող և հաշվետու թողարկողի կարգավիճակին համապատասխանող ընկերությունների բացահայտման գործընթացում: Այդ պարագայում, հաշվետու թողարկողի կարգավիճակին համապատասխանող որոշ ընկերություններ` շարունակաբար խախտելով օրենքի պահանջները, ձգձգում են իրենց արժեթղթերի գրանցումը (այսինքն իրենց գործունեության մասին տեղեկատվության բացահայտումը):

Արժեթղթերի գրանցման հարցում Հանձնաժողովը մշտապես ընդառաջել է թողարկողներին` փորձելով իր որոշումներում և աշխատակազմի գործողություններով (իրականացնելով  արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման վերաբերյալ աջակցման աշխատանքներ) ստեղծել բարենպաստ պայմաններ: Այնուամենայնիվ, հայտարարագրերով բացահայտվող տեղեկատվության որակը առայժմ բավարար չէ,  իսկ թողարկողները և խորհրդատուները դեռևս պատշաճ չեն վերաբերվում անհրաժեշտ տեղեկատվության միանգամից և անվերապահ բացահայտմանը: Արդյունքում, անհրաժեշտություն է առաջանում մի քանի անգամ անդրադառնալ (ստուգումների, հաշվետվությունների միջոցով) միևնույն թողարկողի արժեթղթերի գրանցման գործընթացին, ինչը հանգեցնում է և Հանձնաժողովի, և թողարկողի ֆինանսական ու մարդկային ռեսուրսների անհարկի վատնմանը:

2004թ. ընթացքում Հանձնաժողովը  շարունակել է ազդագրի կիրառման պահանջների պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում:  Հրապարակային տեղաբաշխման նման ցածր ցուցանիշը պայմանավորված է ընկերությունների կողմից հանրությունից միջոցների ներգրավման  աննպատակահարմարության համոզմունքով (գերադասելի համարելով օգտվել վարկային միջոցներից), հասարակության անվստահությամբ, ինչպես նաև մասնավորեցման տեմպերի ու մեխանիզմների զգալի նվազմամբ:

Չնայած, նախորդ տարվա հետ համեմատած բավականին բարելավվել է  թողարկողների կողմից հաշվետվությունների ներկայացման ցուցանիշը և դրանցով բացահայտվող տեղեկությունների որակը, այնուհանդերձ հաշվետվությունների որակական ցուցանիշները դեռևս որոշակի մտահոգության տեղիք են տալիս:

 

Բ. Կորպորատիվ կառավարում

 

Հայաստանի Հանրապետությունում բաժնետիրացումը իրականացվեց նախկինում համընդհանուր սեփականություն համարվող պետական գույքի վերաբաշխումով` որպես ներդրում ճանաչելով սեփականաշնորհման սերտիֆիկատների դիմաց և ձեռնարկությունների կոլեկտիվի անդամներին անհատույց հատկացված պետական գույքը: Այդ գործընթացը հարթեցնող և կարգավորող կառույցների թույլ զարգացվածությունը (կամ բացակայությունը), հասարակության հիմնական զանգվածի շուկայական հարաբերություններին բացարձակ անծանոթ լինելու հանգամանքը և խոշոր ֆինանսական ռեսուրսներ տիրապետող անձանց թաքնված ազդեցությունը (նաև կառավարման համակարգի վրա), ինչպես նաև ընկերությունների հսկող փաթեթների կենտրոնացումը փոքրաթիվ անձանց ձեռքում և այդ անձանց անմիջական մասնակցությունը  ընկերությունների կառավարմանը բաժնետերերի և կառավարիչների փոխհարաբերությունները կարգավորող կորպորատիվ կառավարման հիմնահարցերը Հայաստանում վերաճեցին  «խոշոր» և «մանր» բաժնետերերի փոխհարաբերությունները (հաճախ` ընդդիմությունը) կարգավորող հիմնահարցերի:

Ներկայումս Հայաստանում գործող գրեթե բոլոր բաժնետիրական ընկերությունների ռազմավարական և/կամ ընթացիկ ղեկավարումը, ուղղակի կամ անուղղակի, հիմնականում իրականացնում են «խոշոր» բաժնետերերը (այդ թվում պետությունը` պետական բաժնեմասը տնօրինող և տիրապետող անձանց միջոցով): Նմանատիպ ընկերություններում կորպորատիվ կառավարման մթնոլորտի ձևավորումը պայմանավորվում է «խոշոր» բաժնետերերի անձնական չափանիշներով ու նպատակներով: Ավելին, հաշվետու թողարկողի կարգավիճակ ունեցող մի շարք ընկերություններում վերջին շրջանում նկատվում է նաև տարբեր մեխանիզմներով արժեթղթերը գրանցելու, այսինքն` հանրության համար գործունեության բացահայտման, գործընթացից խուսափելու միտում:

 

Գ. Իրավակիրառական միջոցառումներ-վարչական լսումներ և դատական գործեր

 

2004թ. 1-ին կիսամյակում Հանձնաժողովը գումարել է թվով 59 նիստ, որոնց ընթացքում անց են կացվել թվով 115 լսումներ: Լսումների արդյունքներով 73 ընկերությունների և նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ արձակվել են 268 կարգադրություններ` խախտումներն ուղղելու և (կամ) բացառելու հանձնարարականներով: 2004թ. 1-ին կիսամյակում լսումների արդյունքում կայացվել են 151 որոշումներ:

Հանձնաժողովի կողմից տրված կարգադրությունները չկատարած անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով` Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 55 վարույթներ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ քննված գործերի արդյունքում, Հանձնաժողովի կողմից կայացվել են թվով 22 որոշումներ: Վերոհիշյալ որոշումներով կարճվել են թվով 32 սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթները:

Քննված վարչական գործերի արդյունքում, վերոհիշյալ որոշումներով տուգանք է կիրառվել թվով 13 սուբյեկտների նկատմամբ: Կիրառված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 5 310 000 (հինգ միլիոն երեք հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:

Կիրառված տուգանքների արդյունքում թվով 3 սուբյեկտների կողմից ՀՀ պետական բյուջե կամավոր մուծվել է 320 000 (երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում Հանձնաժողովի կողմից կիրառված տուգանքների գումարների բռնագանձման և արժեթղթերի գրանցմանը հարկադրելու պահանջներով ՀՀ տնտեսական դատարան են ներկայացվել  թվով 5 հայցադիմումներ` թվով 9 սուբյեկտներից 4 200 000 (չորս միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ ընդհանուր գումար բռնագանձելու պահանջով:

Դատական վեճերի արդյունքում, հաշվետու ժամանակաշրջանում,  Հանձնաժողով են մուտքագրվել դատարանների կողմից կայացված թվով 7 վճիռներ: Թվով 3 հայցերի լրիվ և մասնակի բավարարման արդյունքում նախատեսվել է հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2 450 000 (երկու միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տուգանքի և 53 000 (հիսուներեք հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար, ինչպես նաև հարկադրվել է գրանցել թվով 2 ընկերությունների արժեթղթերը:

i

Բացահայտված վարչական իրավախախտումների արդյունքում ՀՀ օրենսդրությամբ (մասնավորապես «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ով) սահմանված տուգանքների կիրառման գործընթացը ցույց է տալիս, որ որոշակի խախտումների` մասնավորապես հաշվետվությունների ուշացման համար սահմանված տուգանքի գումարների չափերը բավականին մեծ են, որոնց կիրառումը որոշակի դեպքերում առաջացնում է ֆինանսական խնդիրներ թողարկողների, մասնագիտացված անձանց, վերջիններիս կառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև նման խախտումներ թույլ տվող այլ անձանց համար: «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ով սահմանված են մի շարք խախտումներ, որոնք միևնույն անձանց կողմից կարող են թույլ տրվել հաճախակի և որոնք սովորաբար վերացվում են կարճ ժամանակահատվածում, ավելին, դրանց վտանգավորության բնույթն ու կարճ ժամանակահատվածում դրանք վերացնելն ըստ էության հնարավորություն են տալիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության կիրառման նպատակայնությունից ելնելով, որոշակի դեպքերում կիրառել առավել մեղմ տույժեր: Հետևաբար, հաշվի առնելով, որ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից կիրառվող տույժերի չափը յուրաքանչյուր առանձին խախտման համար հիմնականում սահմանված է մասնավորապես «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ով, որը հանդիսանում է ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մաս` նորմատիվ իրավական ակտ, ըստ այդմ սահմանելով կիրառման ենթակա տուգանքների նվազագույն և առավելագույն չափերը, Հանձնաժողովը նախատեսում է կատարել որոշակի փոփոխություններ իր 28.09.01թ. թիվ 392/01 որոշմամբ հաստատված` «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ում, նվազեցնելով որոշակի խախտումների համար սահմանված տուգանքների գումարները` այդուհանդերձ կիրառելով դրանք: Այս կապակցությամբ նախատեսվում է 2005թ. ընթացքում ապահովել նաև համագործակցություն ՀՀ արդարադատության նախարարության հետ, գրանցելու համար նախատեսվող փոփոխություններով սահմանվելիք կանոնները, որից հետո միայն այն հնարավոր կդառնա կիրառել որպես նորմատիվ իրավական ակտ:

i

Վարչական լսումների և ընդհանրապես վարչական վարույթների կապակցությամբ հանձնաժողովը նախատեսում է ներդնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված համակարգը: Այս կապակցությամբ հանձնաժողովը նախատեսում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով և ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման, գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները» սահմանող օրինակելի կարգին համապատասխան 2004թ. հունվարի 1-ից գործողության մեջ դնել  ՀՀ արժեթղթերի կողմից վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող համապատասխան իրավական ակտը, որը դեռևս գտնվում է մշակման փուլում:

 

Դ. Թողարկողների վերահսկողություն

 

I. Բաժնետերերի ռեեստրների համախմբում (կոնսոլիդացիա)

2004թ. 1-ին կիսամյակում Հանձնաժողովը շարունակեց իրականացնել անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման աշխատանքները: Համախմբման աշխատանքներ են իրականացվել 11 հաշվետու թողարկողների մոտ: Համախմբման ընթացքում ամբողջացվել են մոտավորապես թվով 4685 բաժնետերերի հաշիվներ4: Արդյունքում բոլոր համախմբված ընկերություններն իրենց ռեեստրները փոխանցեցին ՀԿԴ:

________________

* 4) Համախմբված ռեեստրներում գրանցված բաժնետերերի թվաքանակը, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է առանձին անձնական հաշիվ:

 

II. Թողարկողների ստուգումներ

2004թ. 1-ին կիսամյակում իրականացվել է հաշվետու թողարկողների թվով 21 ստուգումներ, որոնցից` 16 ծրագրային և 5 արտածրագրային ստուգում (արտածրագրային ստուգումներն իրականացվել են բաժնետերերի կողմից ներկայացված բողոքների հիման վրա): Ստուգված 21 կազմակերպություններում հայտնաբերվել են թվով 1198 խախտումներ, որոնց մեծ մասը կորպորատիվ կառավարման սկզբունքների խախտումներ են (78,8 %):

III. Բողոքների քննություն

Հանձնաժողովի գործունեության ամենահիմնական նպատակներից մեկը` ներդրողների շահերի պաշտպանությունն է: Այդ իսկ պատճառով Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում քննարկում է իրեն ուղղված յուրաքանչյուր բողոք` վերաբերող արժեթղթերի շուկայի մասնակիցների անօրինական գործունեությանը: 2004թ. 1-ին կիսամյակի ընթացքում Հանձնաժողով ներկայացվել է թվով 11 բողոք: Անհետևանք դիմում-բողոքներ չեն եղել:

IV. Հաշվետու թողարկողների հաշվետվական վերահսկողություն

2004թ. հունվարի 1-ից հաշվետու թողարկողները պարտավոր են Հանձնաժողով  (եթե արժեթուղթը գրանցված է բորսայում` նաև բորսա) ներկայացնել պարբերական (տարեկան, 2004թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր եռամսյակի համար` եռամսյակային) և ընթացիկ հաշվետվություններ, որոնք կապահովեն թողարկողներին վերաբերող տեղեկատվության արդիականությունը: 2004թ. 1-ին կիսամյակի ընթացքում հաշվետու թողարկողների կողմից ներկայացվել են.

•  211 ընթացիկ հաշվետվություններ,

•  288 տարեկան հաշվետվություններ,

•  231 եռամսյակային հաշվետվություններ:

(ներկայացված տվյալները ներառում են նաև ճշգրտումների արդյունքում ներկայացված լրացուցիչ հաշվետվությունները)

Տարեկան, եռամսյակային, ընթացիկ հաշվետվություններին ներկայացվող պահանջների խախտման հիմքով` լսումների  արդյունքում նախազգուշացվել են 12  և կարգադրություն են ստացել 10 ընկերություններ, վարչական վարույթներ սկսելու նպատակով 8 ընկերությունների գործեր փոխանցվել են իրավաբանական վարչությանը:

 

Գլուխ II. Բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ

 

Բաժին 1. Արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգ

 

Ա. Պետական կարգավորման համակարգի զարգացում

 

i

1. Կադրային բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումներ

 

ա) Հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստում

Նշված միջոցառումների շրջանակներում իրականացվելիք միջոցառումները նպատակ ունեն ապահովել Հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը: Այս խումբ միջոցառումները հանդիսանում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջ, որի համաձայն աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ընդհանուր թվի 1/3-ը յուրաքանչյուր տարի ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Նշված օրենքի պահանջից զատ նախատեսվում է իրականացնել քաղաքացիական ծառայողների վերապատրաստում` տարբեր սեմինարների շրջանակներում` ԱՄՆ ՄԶԳ հովանավորությամբ:

 

բ) Հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ատեստավորում

Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ատեստավորումը ևս հանդիսանում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջ, որի իրականացման նպատակն Աշխատակազմի (առաջին) վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշումն է: Ըստ նշված օրենքի դրույթների` քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի եղանակով: Ընդ որում, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են ՀՀ ՔԾԽ-ի կողմից ստեղծվող, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներինը` համապատասխան մարմինների կողմից ստեղծվող ատեստավորման հանձնաժողովները:

 

գ) Հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթների կազմակերպում և անցկացում

Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակը  նշված պաշտոնների թափուր հաստիքների առկայության դեպքում դրանց համալրումն է` համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների:

 Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ ՔԾԽ-ի աշխատակազմը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների համար` համապատասխան մարմնի աշխատակազմը:

 

դ) Քաղաքացիական ծառայության համակարգի ներդրմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ

Այս միջոցառումների շրջանակներում ստորաբաժանումը պարբերաբար ձեռնամուխ է լինելու Հանձնաժողովի աշխատակազմի քաղ. ծառայողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, ամփոփման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ՀՀ ՔԾԽ-ի կողմից վարվող քաղաքացիական ծառայողների գրանցամատյանում ներառելու և նրանում ընդգրկված տվյալների թարմացման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրմանը:

Ստորաբաժանումն իրականացնելու է աշխատակազմի քաղաքացիական ծառայողների անձնական գործերի վարումը` քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելում

Նախատեսվում է համագործակցել արժեթղթերի շուկայի ոլորտին առնչվող և այդ փոխհարաբերություններում հանդես եկող կազմակերպությունների և նրանց պաշտոնատար անձանց հետ բացատրական աշխատանքների, ինչպես նաև գրագրությունների միջոցով, ապահովելու համար արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների նրանց կողմից պահպանումը:

 

3. Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտող անձանց բացահայտում, նրանց նկատմամբ վարչական կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում

Նախատեսվում է գրագրությունների միջոցով ապահովել շփումն արժեթղթերի շուկայում հարաբերվող ընկերությունների և նրանց պաշտոնատար անձանց հետ, նրանց կողմից թույլ տրված արժեթղթերի շուկան կարգավորող նորմատիվ իրավական ակտերի խախտումների բնույթն ու բովանդակությունը պարզելու, այդ խախտումները որպես վարչական իրավախախտում որակելու, ինչպես նաև դրանց հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Որոշակի դեպքերում Հանձնաժողովը հնարավոր է համարում տվյալ կազմակերպություններում ստուգումներ անցկացնելու առաջարկությունների ներկայացումը Հանձնաժողովին` ինչը պայմանավորված կլինի տեղեկատվության բացակայությամբ, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու հետ կապված այլ խոչընդոտներով, մասնավորապես Հանձնաժողովի աշխատակազմի կողմից տվյալ անձանց ուղարկված նախազգուշական գրություններին պատասխան չստանալով:

 

4. ՀՀ դատարաններում քաղաքացիական գործերով որպես պատասխանողի կամ հայցվորի մասնակցության ապահովում

Հանձնաժողովը հնարավոր է համարում Հանձնաժողովի գործունեության ընթացքում դատական վեճերի առաջացումը, այդ եզրահանգումը պայմանավորված է Հանձնաժողովի 2002-2004թթ. գործունեության արդյունքների ամփոփմամբ: Հանձնաժողովը գտնում է, որ դա կարող է պայմանավորված լինել արժեթղթերի շուկայում հարաբերվող անձանց (իրավաբանական կամ ֆիզիկական) կողմից թույլ տրվող և/կամ թույլ տրվելիք արժեթղթերի շուկան կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումներով: Նշված հանգամանքը կապված է նման խախտում թույլ տվող անձանց կամ նման խախտում թույլ տալու պոտենցիալ ունեցող անձանց կողմից Հանձնաժողովի որոշումներով արձակված կարգադրությունները` ուղղված խախտումների վերացմանը, դրանք թույլ տալուց խուսափելուն և բացառելուն,  չկատարելու հետ: Դատական վեճերի առկայությունը հնարավոր է նաև այն դեպքերում, երբ արժեթղթերի շուկայում հարաբերվող անձինք կհայտնեն անհամաձայնություն Հանձնաժողովի կողմից իրավակիրառական որոշակի գործողությունների կապակցությամբ, և դա կդրսևորվի դատական կարգով Հանձնաժողովի գործողությունները և/կամ որոշումները բողոքարկելով, ինչպիսի դեպքերը ևս առկա են եղել Հանձնաժողովի 2002-2004թթ. գործունեության ընթացքում: Չեն բացառվում նաև այն դեպքերը, երբ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ դիմի դատարան պահանջով` հարկադիր կերպով ապահովել իր կողմից արձակված կարգադրությունների կատարումը:

Այս բոլոր դեպքերում Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում նախատեսում է մասնակցություն ցուցաբերել ՀՀ դատական տարբեր ատյաններում` ապահովելու համար Հանձնաժողովի պատշաճ ներկայացուցչությունն այդ մարմիններում:

 

5. Արժեթղթերի շուկան կարգավորող իրավական ակտերի գործնական կիրառման նախադեպի ձևավորում

Այս միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է Հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական ակտերի կիրառման ընթացքում առաջացող խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, ինչը կարող է դրսևորվել արտադատական և դատական կարգով: Այս խնդրի կապակցությամբ Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել աշխատանքներ որոշակի համանման խնդիրներին միատեսակ լուծումներ տալու և դրանց երկակի մեկնաբանությունները բացառելու ուղղությամբ:

 

6.  Հանձնաժողովի կողմից ռադիոեթերի հնարավորությունների օգտագործում

Հաշվի առնելով FM ալիքների մեծ լսարանի առկայությունը՝ նպատակահարմար է ստեղծել առանձին հաղորդաշար: Օրական 7-8 անգամ հաճախականությամբ նախատեսվում է 2-3 րոպեանոց կարճ  տևողությամբ   սյուժեներ հեռարձակել արժեթղթերի շուկայի տարբեր խնդիրների մասին:  Նման հաճախականությամբ հաղորդումների հեռարձակումները հնարավորություն կստեղծեն մշտապես տեղեկատվություն ապահովելու արժեթղթերի շուկայում կատարվող իրադարձությունների մասին: Եվ ամենակարևորը՝ այս հաղորդումների ընթացքում հանրամատչելիորեն կներկայացվի և կմեկնաբանվի  հասարակության համար համեմատաբար նոր  այս համակարգի «գաղտնիքները»:

 

7. Ուսուցողական ծրագրերի, հրապարակային բացատրական աշխատանքների և հետազոտական հրապարակումների կազմում

Փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ բաժնետերեր, նույնիսկ բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամներն ու գործադիր տնօրենները լիարժեք գիտելիքներ չունեն իրենց իրավունքների և արժեթղթերի շուկայի միջոցով իրենց ընկերությունների ֆինանսական միջոցների բարելավման մասին: Այդ իսկ պատճառով մենք նախատեսում ենք.

 

1. Սեմինարներ և գործուղումներ. Հայտնի է, որ հասարակության ինֆորմացվածության գործում մեծ դեր ունեն ԶԼՄ-ները: Սեմինար-դասընթացների ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է համագործակցել թողարկողների, ներդրողների, արժեթղթերի սեփականատերերի և, իհարկե, լրագրողների հետ: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս համակարգը նոր է Հայաստանի տնտեսության մեջ, առաջարկում ենք փորձի փոխանակման  նպատակով  հարուստ փորձ ունեցող երկրների մասնագետների հետ կազմակերպել համատեղ սեմինարներ, ինչպես նաև գործուղումներ այդ երկրների ֆոնդային շուկաներ: Ընդ որում, գործուղումների նպատակայնությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է, որ յուրաքանչյուր գործուղումից հետո կներկայացվեն ինչպես քննարկված հիմնախնդիրները, այնպես էլ դրանց լուծմանն ուղղվող միջոցառումները:

2. Պարբերականի հրատարակում. Թեպետ տպագրվում են տնտեսական ուղղվածությամբ բազմաթիվ հանդեսներ, այդուհանդերձ, կապիտալի շուկան իր ենթակառուցվածքներով բավարար չի ներկայացվում: Հետևաբար, նախատեսվում է զանգվածային լրատվության միջոցներում և հատկապես տնտեսական  մասնագիտացված հանդեսներում հրապարակել մասնագիտական վերլուծություններ, կրթական հանրամատչելի հոդվածներ, մասնագետների մեկնաբանություններ: Ֆինանսական հնարավորությունների դեպքում նախատեսվում է հրապարակել ուսումնական ձեռնարկներ, հանրամատչելի գրքույկներ և տեղեկագրեր:

 

8.  Հանձնաժողովի ինտերնետային էջի կատարելագործում

2005 թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել Հանձնաժողովի ինտերնետային էջի www.sca.am  կատարելագործման աշխատանքները՝ ամենօրյա տեղեկությունների նորացումների միջոցով հաղորդակից դարձնել առավել թվով մարդկանց ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում: Հաշվի առնելով հաղորդակցության այս միջոցի լայն հնարավորությունները` անհրաժեշտ տեղեկատվության, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նյութերի ապահովման միջոցով մի կողմից շահագրգռել ներդրողներին, մյուս կողմից` հանրամատչելի հոդվածների միջոցով լրացնել արժեթղթերի շուկայի վերաբերյալ հասարակության գիտելիքների բացը:

 

9.  Տեղեկատվական միասնական համակարգի ձևավորումը

Հանձնաժողովն` իր ներքին ռեսուրսների օգտագործմամբ կփորձի վերջնականապես հստակեցնել տեղեկատվության միասնական համակարգի կառուցվածքը և դրան ներկայացվող չափանիշները: Հնարավորության դեպքում Հանձնաժողովը շարունակելու է համագործակցել միջազգային դոնոր կազմակերպությունների և շահագրգիռ անձանց հետ` համակարգի ձևավորման աշխատանքներն իրականացնելու համար:

 

10.  ԱՊՀ անդամ պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքներին մասնակցում

2005 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է ակտիվ մասնակցություն ունենալ  ԱՊՀ անդամ պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքներին, մասնավորապես, Հանձնաժողովի նախագահն առնվազն 2 անգամ մասնակից կլինի խորհրդի նիստերին: Այդ աշխատանքների իրականացման հիմնական խնդիրները պայմանավորված են արժեթղթերի շուկայի ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական ինտեգրացման խորացմամբ, ինչպես նաև այդ տարածաշրջանում կապիտալի տեղաշարժի հետագա ազատականացման համար համապատասխան պայմանների ստեղծմամբ: Այդ իսկ պատճառով, Հանձնաժողովն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նշված խորհրդի իրավասության շրջանակներում կատարվող աշխատանքներին և ակնկալում է նշված նպատակների իրագործմամբ Հայաստանի տնտեսությունում արժեթղթերի շուկայի դերի բարձրացում:

 

11.  Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերի շուկայի զարգացման ծրագրից բխող աշխատանքների իրականացում

Համաձայն ՀՀ կառավարության 29.04.04թ. արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերի շուկայի զարգացման ծրագրի, Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում իրականացնելու է այդ ծրագրով նախատեսված 2005 թվականին իրականացվելիք մի շարք միջոցառումներ կամ մասնակցելու է դրանց իրականացմանը: Սույն միջոցառման իրականացման շրջանակում Հանձնաժողովն ակնկալում է Հայաստանում ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ հիփոթեքային արժեթղթերի (մասնավորապես՝ հիփոթեքային պարտատոմսերի) շուկայի ձևավորման և զարգացման համար: Վերջինս կարող է խթան հանդիսանալ ոչ միայն Հայաստանում հիփոթեքային վարկավորման շուկայի, այլ նաև կորպորատիվ պարտատոմսերի շուկայի այլ հատվածների ձևավորման և զարգացման համար:

 

i

12.  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցություն

Համաձայն ՀՀ կառավարության 29.04.04թ. թիվ 743 որոշման, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքների համակարգման հանձնաժողով (այսուհետ` համակարգման հանձնաժողով), որի ենթակայության ներքո ստեղծվել են աշխատանքային 24 խմբեր: Սույն ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ԵՄ-ի օրենսդրության մոտարկում և համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծմանը կամ ուժեղացմանն ուղղված միջոցառումների մշակում: Համակարգման հանձնաժողովում և աշխատանքային խմբերում ընդգրկված են Հանձնաժողովի ներկայացուցիչներ, որոնք 2005 թվականի ընթացքում ակտիվ մասնակցություն կցուցաբերեն նշված աշխատանքներին:

 

Բ. Ինքնակարգավորման համակարգի զարգացում

 

13. ԻԿԿ-ների կանոնների վերամշակման և նոր կանոնների մշակման աշխատանքներին աջակցում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում նախատեսում է աջակցություն ցուցաբերել ՀՖԲ-ին և ՀԿԴ-ին` գործող կանոնների վերամշակման, իսկ անհրաժեշտության դեպքում` նոր կանոնների մշակման աշխատանքների իրականացման հարցերում: Այս միջոցառման շրջանակներում Հանձնաժողովը  նախատեսում է նաև աջակցություն ցուցաբերել նշված կազմակերպություններին առևտրային, հաշվառման և հաշվարկային համակարգերի կատարելագործման հետ կապված համապատասխան կանոնների վերամշակման գործում:

Միևնույն ժամանակ, համաձայն 2004 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման հայեցակարգից բխող ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման միջոցառումների ծրագրի, ՀՖԲ-ն և ՀԿԴ-ն պետք է փոփոխեն, մշակեն, ընդունեն և Հանձնաժողովի գրանցմանը ներկայացնեն մի շարք կանոններ, որոնց շրջանակներում Հանձնաժողովը  նախատեսում է աջակցություն ցուցաբերել ՀՖԲ-ին և ՀԿԴ-ին:

 

14. ԻԿԿ-ների կանոնների գրանցման աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը  2005 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել ԻԿԿ-ների կողմից Հանձնաժողովի գրանցմանը ներկայացված կանոնների (այդ թվում` Հանձնաժողովի կողմից գրանցված կանոններում փոփոխությունների և լրացումների) ուսումնասիրման և Հանձնաժողովի գրանցմանը նախապատրաստելու աշխատանքներ: Մասնավորապես, համաձայն ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման միջոցառումների ծրագրի, հաշվի առնելով, որ ՀԿԴ-ի կողմից իրականացվող քլիրինգի գործառույթը փոխանցվելու է ՀՖԲ-ին, նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀԿԴ-ի «Նախնական դեպոնացմամբ գործարքների քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնակարգը»: Միևնույն ժամանակ նախատեսվում է գրանցել.

ա) ՀՖԲ-ի «Առևտրի կանոնները»` նոր խմբագրությամբ.

բ) ՀՖԲ-ի «Քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնները».

գ) ՀՖԲ-ի «Տեղեկատվության բացահայտման կանոններում» փոփոխությունները.

դ) ՀՖԲ-ի «Սակագների մասին կանոններում» փոփոխությունները.

ե) ՀԿԴ-ի «Պետական պարտատոմսերի պահառության կանոնակարգը»:

 

i

15. ԻԿԿ-ների գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել ԻԿԿ-ների գործունեության հաշվետվական վերահսկողություն, որը նպատակ է հետապնդում ապահովել ԻԿԿ-ների գործունեության համապատասխանությունը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով և համապատասխան ԻԿԿ-ի կանոններով սահմանված պահանջներին: Մասնավորապես, Հանձնաժողովն իրականացնելու է ԻԿԿ-ների կողմից Հանձնաժողով ներկայացվող գրանցման դիմումների լրացումների, ընթացիկ և ֆինանսական հաշվետվությունների, ԻԿԿ-ների որոշումների և գործողությունների վերաբերյալ տեղեկանքների, ԻԿԿ-ների վերահսկիչ ծառայությունների ծանուցումների ու հաշվետվությունների, ՀՖԲ-ի կարգապահական հանձնաժողովի որոշումների ուսումնասիրման աշխատանքներ:

Միևնույն ժամանակ Հանձնաժողովը  2005 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել ներդրված հաշվետվական վերահսկողության ավտոմատացված համակարգի կատարելագործման աշխատանքները, որի նպատակն է ավտոմատացնել ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրման և խախտումների բացահայտման հնարավոր գործողությունները, ինչպես նաև ԻԿԿ-ների վերաբերյալ ներդրված էլեկտրոնային տվյալների բազայի համալրման աշխատանքները:

 

16. ԻԿԿ-ների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը  2005 թվականի ընթացքում նախատեսում է ԻԿԿ-ների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովի ինտերնետային էջի միջոցով արդիականացնել ԻԿԿ-ների, նրանց գրանցման դիմումների լրացումների և կանոնների, այդ թվում՝ գրանցման ներկայացված կանոնների վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

 

i

17. Բորսայական առևտրի և դրա վերաբերյալ բացահայտման ենթակա տեղեկությունների ընթացիկ վերահսկողության (մոնիտորինգի) աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում իրականացնելու է իրական ժամանակի պայմաններում բորսայական առևտրի ընթացիկ վերահսկողություն (մոնիտորինգ): Վերջինիս իրականացումը հիմնված է լինելու Հանձնաժողովի կողմից 2003 թվականի ընթացքում արդեն իսկ ներդրված բորսայական առևտրի ընթացիկ վերահսկողության իրականացման համապատասխան մեխանիզմի հիման վրա:

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը  2005 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել ՀՖԲ-ի կողմից տեղեկությունների բացահայտման աշխատանքների ընթացիկ վերահսկողություն, որի նպատակն է հանդիսանալու ապահովել ՀՖԲ-ի կողմից «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված թափանցիկության պահանջների պահպանումը, ինչպես նաև բացահայտվող տեղեկությունների արժանահավատությունը:

 

18. Ինքնակարգավորման գործառույթների վերաբերյալ աշխատանքային հանդիպումների կազմակերպման աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը  2005 թվականի ընթացքում շարունակելու է կազմակերպել ԻԿԿ-ների անդամների և կառավարման մարմինների անդամների, ինչպես նաև ԻԿԿ-ների պաշտոնատար այլ անձանց հետ աշխատանքային հանդիպումներ, որոնց ընթացքում քննության են առնվելու ինքնակարգավորման ոլորտում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումներին առնչվող հարցեր:

 

Բաժին 2. Արժեթղթեր թողարկողներ

 

Ա. Տեղեկությունների բացահայտում

 

19. Հաշվետու թողարկողների բացահայտմանն ուղղված աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը շարունակելու է ակտիվորեն համագործակցել պետական և ոչ պետական մարմինների` մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հետ, ՀՀ-ում գործող հաշվետու թողարկողի կարգավիճակին համապատասխանող ընկերությունների հայտնաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

 

20. Արժեթղթերի գրանցման աշխատանքների իրականացում

2005թ. Հանձնաժողովը շարունակելու է հաշվետու թողարկողների գրանցման ենթակա արժեթղթերի գրանցումները` հիմնական շեշտադրումը կատարելով բացահայտվող տեղեկատվության որակի բարձրացմանը:

 

21. Ազդագրի կիրառման պահանջների պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը հնարավորինս աջակցելու է հրապարակային տեղաբաշխում իրականացնող անձանց` շարունակելով նաև հետևողական լինել ազդագրի կիրառման պահանջների նկատմամբ:

 

22. Ընթացիկ և պարբերական հաշվետվությունների հավաքագրում

2005թ. Հանձնաժողովը շարունակելու է հաշվետվությունների ընդունումը` հաշվետվություններով բացահայտվող տեղեկությունների մակարդակը փորձելով բարձրացնել անմիջական բացատրական աշխատանքների և քննարկումների միջոցով:

Հանձնաժողովը չի բացառում նաև հաշվետվությունների կազմման և ներկայացման նոր մեխանիզմի ներդրումը, համաձայն որի հաշվետու թողարկողները կներկայացնեն տարեկան` ամբողջական, եռամսյակային` միայն ֆինանսական, և ընթացիկ` միայն էական փոփոխություններով, տեղեկություններ ներառող հաշվետվություններ:

 

23. Արժեթղթերի սեփականության հայտարարագրում

2005թ. Հանձնաժողովը նախատեսում է շարունակել արժեթղթերի սեփականության հայտարարագրերի և դրանց լրացումների ընդունումը, ինչպես նաև բացատրական աշխատանքների շնորհիվ հնարավորինս նվազեցնել այդ ոլորտում տեղ գտած խախտումները։

 

24. Արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքների իրականացում

Ուսումնասիրելով հաշվետու թողարկողների, դրանց նշանակալից սեփականատերերի և ղեկավարների կողմից տեղեկությունների բացահայտման գործընթացը, Հանձնաժողովը նպատակահարմար է համարում իրավական դաշտի կատարելագործման բնագավառում հիմնական շեշտը դնել գործող իրավական ակտերի բարեփոխման վրա` առայժմ ձեռնպահ մնալով թողարկողների համար լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն առաջացնող ակտերի ներմուծումից: Այս առումով նախատեսվում է մինչև 2005թ. առաջին եռամսյակը ներդնել հաշվետու թողարկողների կողմից հայտարարագրերով և հաշվետվություններով տեղեկությունների բացահայտման չափանիշները սահմանող նոր նորմատիվ իրավական ակտեր:

 

Բ. Կորպորատիվ կառավարում

 

25. Կորպորատիվ կառավարման համակարգի բարեփոխում

 

Հանձնաժողովը կիրառելու է իր տրամադրության տակ եղած բոլոր լծակները թողարկողների կողմից կորպորատիվ կառավարման դրույթների խախտումները կասեցնելու և/կամ ուղղելու համար:

 

Բաժին 3. Մասնագիտացված գործունեություն

 

i

26. Մասնագիտացված անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել մասնագիտացված անձանց գործունեությունը կանոնակարգող նոր կանոնների նախագծերի մշակման և նախկինում ընդունված կանոնների վերամշակման աշխատանքները: Մասնավորապես, Հանձնաժողովը նախատեսում է հաստատել նախկինում մշակված հետևյալ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.

• «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի 1-ին կետի հիմքով մշակված «(67.1) Մասնագիտացված անձանց տնտեսական նորմատիվները» վերնագրի ներքո միավորված կանոնների նախագիծը.

• «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 81 հոդվածի 1-ին կետի հիմքով մշակված «(81.1) Արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեությունը» վերնագրի ներքո միավորված կանոնների նախագիծը.

• «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին կետի հիմքով մշակված «(86.1) Պահառության գործունեությունը» վերնագրի ներքո միավորված կանոնների նախագիծը:

 

27. Մասնագիտացված անձանց ներքին հաշվառման ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրման աշխատանքների իրականացում5   

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում, մասնագիտացված անձանց ներքին հաշվառման ավտոմատացված ծրագրային համակարգի տեխնիկական առաջադրանքի հիման վրա, նախատեսում է իրականացնել համապատասխան ծրագրային ապահովման մշակման կազմակերպման աշխատանքներ: Այս միջոցառման շրջանակներում Հանձնաժողովն ակնկալում է դոնոր կազմակերպությունների աջակցությունը: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը մտադիր է նաև մասնագիտացված անձանց աշխատակիցների շրջանակում կազմակերպել ներքին հաշվառման ծրագրային ապահովման վերաբերյալ ուսուցողական սեմինարներ:

Տվյալ միջոցառման շրջանակներում Հանձնաժողովի  կողմից նաև կլրամշակվի և կհաստատվի Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերով կատարված գործարքների ներքին հաշվառումը կանոնակարգող կանոնները (ելնելով մասնագիտացված անձանց կողմից իրականացվող գործարքների ներքին հաշվառման իրավական պահանջների և տեխնիկական հնարավորությունների համապատասխանեցման ապահովման անհրաժեշտությունից):

______________

* 5) Տվյալ միջոցառման իրականացումը դեռևս սկսվել է 2004 թվականին: Սակայն «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» վաղաժամկետ դադարեցման հետևանքով համապատասխան ծրագրային ապահովման մշակման մասով միջոցառման իրականացումը դադարեցվեց` ֆինանսական միջոցների սակավության պատճառով: Ակնկալում ենք, որ 2005 թվականի ընթացքում ծրագրի իրագործումը Հայաստանում կվերսկսվի և դրա շրջանակներում հնարավորություն կընձեռվի ավարտին հասցնել միջոցառման կատարումը:

 

28. Մասնագիտացված անձանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում.

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում շարունակելու է մասնագիտացված անձանց հաշվետվական վերահսկողության արդյունքում նրանց կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովի ինտերնետային էջի միջոցով արդիականացնել մասնագիտացված անձի, նրա կողմից կատարված գործարքների, նրա ֆինանսական վիճակի, կառավարման մարմիններում ընդգրկված և մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկությունները:

 

29. Լիցենզավորման աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել իրավաբանական անձանց լիցենզավորման աշխատանքներ, որի ընթացքում նախատեսվում է, որպես մասնագիտացված անձ, լիցենզավորել 2-3 իրավաբանական անձ6:

________________

* 6) Հատկանշական է այն հանգամանքը, որ նշված կանխատեսվող թվերը կարող են փոփոխության ենթարկվել, քանի որ Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է մասնագիտացված գործունեության լիցենզիայի համար ներկայումս սահմանված 200000 ՀՀ դրամ պետական տուրքը նվազեցնել մինչև 50000 ՀՀ դրամ:

 

i

30. Մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողություն, որը նպատակ է հետապնդում ապահովել մասնագիտացված անձանց գործունեության համապատասխանությունը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Միևնույն ժամանակ Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել ներդրված հաշվետվական վերահսկողության ավտոմատացված համակարգի կատարելագործման աշխատանքները, որի նպատակն է ավտոմատացնել ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրման և խախտումների բացահայտման հնարավոր գործողությունները, ինչպես նաև մասնագիտացված անձանց վերաբերյալ ներդրված էլեկտրոնային տվյալների բազայի համալրման աշխատանքները:

 

31. Մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպում և անցկացում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել մասնագիտացված անձանց անունից, նրանց կազմում կամ այլ կերպ մասնագիտացված որևէ գործունեություն իրականացնող կամ նման առաջարկությամբ հանդես եկող ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման աշխատանքները:

Միևնույն ժամանակ Հանձնաժողովը նպատակահարմար է գտնում մասնագիտացված որակավորման քննությունների անցկացման իրավասության մեկ կամ մի քանի ինքնակարգավորվող կազմակերպություններին պատվիրակման աշխատանքներն իրականացնել միայն մասնագիտական որակավորման նոր համակարգի լիարժեք գործարկման աշխատանքներից հետո, թեև նոր համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել 2004 թվականի ավարտին:

 

32. Մասնագիտացված անձանց գործունեության վերաբերյալ ուսուցողական սեմինարների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում նախատեսում է մասնագիտացված անձանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց շրջանակում պարբերաբար կազմակերպել ուսուցողական սեմինարներ: Սեմինարների թեմաները կընտրվեն ըստ մասնագիտացված անձանց գործունեության ոլորտում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման կապակցությամբ նախատեսվող միջոցառումների կարևորության: Հանձնաժողովն ակնկալում է, որ կազմակերպվող սեմինարները հնարավորություն կընձեռեն բարձրացնելու արժեթղթերի շուկայի իրավական դաշտի և շուկայում առկա հիմնախնդիրների վերաբերյալ մասնագիտացված անձանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց տեղեկացվածությունը և պատրաստվածությունը:

 

Բաժին 4. Առևտրային և հաշվարկային համակարգ

 

33. Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման հայեցակարգից բխող աշխատանքների իրականացում

Համաձայն 2004 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի հավելված 7-ի (ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր), Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում իրականացնելու է այդ ծրագրով նախատեսված` 2005 թվականին իրականացվելիք մի շարք միջոցառումներ, ինչպես նաև այդ ծրագրով 2004 թվականի վերջին ամիսներին սկսված մի շարք միջոցառումների ավարտման աշխատանքներ:

 

34. Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում նախատեսում է ՀՖԲ-ի մասնակցությամբ մշակել Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի բորսայական առևտրի զարգացման հայեցակարգը, որի նպատակն է ՀՖԲ-ում կազմակերպել արտարժույթով բորսայական առևտուր: Այս միջոցառման շրջանակներում մանրամասն կվերլուծվի արտարժույթի շուկան կանոնակարգող նորմատիվ իրավական դաշտը և արտարժույթի ներկայիս շուկան, այդ թվում` դրանում ներդրված շրջանառության համակարգը, ինչպես նաև արտարժույթի բորսայական առևտրի միջազգային փորձը: Մշակված հայեցակարգը նախատեսվում է ներկայացնել հրապարակային քննարկման, այդ թվում՝ այն ուղարկել շահագրգիռ պետական մարմիններին և առևտրային բանկերին` աշխատանքային քննարկումներ անցկացնելու նպատակով: Նախատեսվում է նաև 2005 թվականի ընթացքում հայեցակարգը ներկայացնել ՀՀ կառավարություն` այն հավանության արժանացնելու նպատակով:

Սույն միջոցառման իրականացումը նպատակ է հետապնդում նախապայմաններ ստեղծել ՀՖԲ-ում արտարժույթի հիման վրա ֆյուչերսային շուկայի ձևավորման և զարգացման համար: Նման շուկայի ձևավորումը հնարավորություն կընձեռի Հայաստանի տնտեսությունում ներդնել արտարժութային ռիսկի հեջավորման մեխանիզմը: Բացի այդ, ՀՖԲ-ում արտարժույթների գնանշումների և դրանց հիման վրա առևտրի կազմակերպումը նպաստելու է Հայաստանում արտարժութային կազմակերպված շուկայի ձևավորմանը՝ իր բոլոր առավելություններով (օրինակ՝ գնագոյացման արդյունավետ համակարգ, գնային չարաշահումների նվազեցում և այլն):

 

35. Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների մատչելիության ապահովման մեխանիզմների ներդրման հնարավորության ուսումնասիրում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում նախատեսում է իրականացնել ՀԿԴ-ի կողմից ծառայությունների մատչելիության ապահովման մեխանիզմների ներդրում, մասնավորապես, Հայաստանի ողջ տարածքում առավել լայն ցանց ունեցող կազմակերպությունների հետ փոխանցող գործակալի պայմանագիր կնքելու կամ ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայություններից օգտվող ակտիվ տարածաշրջանում ՀԿԴ-ի մասնաճյուղի բացման միջոցով: Վերջինիս իրագործումը պայմանավորված է ՀԿԴ-ի ֆինանսական կարողություններով7, և, ըստ այդմ, ՀԿԴ-ի և նրա մասնաճյուղերի միջև տեխնիկական համակցության հնարավորությամբ:

______________

* 7) ՀԿԴ-ի ֆինանսական կարողությունների առնչությամբ Հանձնաժողովը կարևորում է մեկ հանգամանք. Հանձնաժողովի կողմից 2004 թվականի երկրորդ կիսամյակում նախաձեռնվել է ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների առավելագույն չափերի վերանայման հնարավորությունների ուսումնասիրման աշխատանքներ, որի արդյունքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել այդ ծառայությունների սակագների առավելագույն չափերը:

 

Բաժին 5. Կոլեկտիվ ներդրումային համակարգ

 

36. Կոլեկտիվ ներդրումային համակարգը կարգավորող իրավական դաշտի ձևավորման և կատարելագործման աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը, ելնելով կոլեկտիվ ներդրումային կառավարման համակարգի ձևավորման ու կայացման անհրաժեշտությունից, 2005 թվականի ընթացքում մտադիր է շարունակել կոլեկտիվ ներդրումային համակարգը կարգավորող իրավական դաշտի ձևավորման աշխատանքները, որոնք ուղղված են լինելու համապատասխան օրենքների և դրանից բխող նորմատիվ իրավական ակտերի մշակմանը և վերամշակմանը: Մասնավորապես, 2005 թվականի ընթացքում նախատեսվում է.

(ա) «Ոչ պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծի չընդունման դեպքում` մասնակցել նշված օրինագծի վերամշակման աշխատանքներին, իսկ «Ոչ պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում`  իրականացնել նշված օրինագծով Հանձնաժողովին վերապահված իրավասությունների շրջանակում համապատասխան նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքները.

(բ) Ի ապահովումն ՀՀ Կառավարության 29.04.04թ. արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերի շուկայի զարգացման ծրագրի N 11 միջոցառման Հանձնաժողովը մշակել է «Ինվեստիցիոն հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ներկայացումը ՀՀ Ազգային ժողով նախատեսվում է 2004 թվականի վերջին:  «Ինվեստիցիոն հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում` 2005 թվականի ընթացքում հիփոթեքային արժեթղթերում ներդրումների համար բարենպաստ դաշտի ձևավորման նպատակով Հանձնաժողովը, ի ապահովումն Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերի շուկայի զարգացման ծրագրի N 12 միջոցառման, նախատեսում է ձեռնամուխ լինել ինվեստիցիոն հիմնադրամների համար խթանիչ նորմատիվներ սահմանող նորմատիվ իրավական ակտի մշակման, ինչպես նաև այդ օրենքից բխող` Հանձնաժողովին վերապահված իրավասությունների շրջանակում համապատասխան նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքներին:

 

37. Կոլեկտիվ ներդրումային համակարգերի ուղղությամբ իրականացվող իրավական բարեփոխումների վերաբերյալ լուսաբանման աշխատանքների իրականացում

Հանձնաժողովը 2005 թվականի ընթացքում նախատեսում է շարունակել իրականացնել Հայաստանում կոլեկտիվ ներդրումային համակարգերի ուղղությամբ իրականացվող իրավական բարեփոխումների վերաբերյալ լուսաբանման աշխատանքներ՝ սեմինարների, հրապարակումների, աշխատանքային հանդիպումների և քննարկումների միջոցով:

 

Բաժին 6. Վերահսկողություն

 

38. Արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման և Հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացման աշխատանքներին աջակցություն

2005թ. Հանձնաժողովը շարունակելու է հաշվետու թողարկողների մոտ արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման և Հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացման աշխատանքներին աջակցության ցուցաբերումը8, որոնց ընթացքում թողարկողի պաշտոնատար անձանց ներկայացվում և բացատրվում են արժեթղթերի գրանցման հայտարարագրի կառուցվածքն ու բովանդակությունը, դրանում ներառվող տեղեկությունների ներկայացման ձևերը, և եթե թողարկողի ռեեստրի վարումը չի իրականացվում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի կողմից, ապա թողարկողի պաշտոնատար անձանց ներկայացնում են նաև ընկերության անվանական արժեթղթերի ռեեստրի վարումը մասնագիտացված կազմակերպության միջոցով վարելու և պահպանելու վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները և իրականացվում է բացատրական աշխատանքներ համախմբման համար անհրաժեշտ փաստաթղթերի և դրանք «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ին փոխանցելու վերաբերյալ:

______________

* 8) Քանի որ նախորդ տարիներին այս միջոցառումն իրականացվել է լայն մասշտաբներով, ուստի 2005թ.-ին արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման և Հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացման աշխատանքներին աջակցության ցուցաբերման աշխատանքները կիրականացվեն ըստ անհրաժեշտության:

 

39. Թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման և ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրման իրականացում

2005թ. Հանձնաժողովը շարունակելու է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման և ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրման իրականացումը9, որոնց ընթացքում կատարվելու են թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարման օրինականության ուսումնասիրություններ, ուսումնասիրություններով պարզված սխալների շտկումներ և պահանջվող փաստաթղթերի փաթեթների կազմում, ռեեստրների նախապատրաստումը համախմբմանը, ռեեստրների վերաձևակերպումը:

______________

* 9) Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման և ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրման աշխատանքների թվաքանակը կախված է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ ռեեստրի վարում և պահպանում իրականացնելու նպատակով ներկայացված դիմումների թվաքանակից:

 

Ստուգումները

Հանձնաժողովի կողմից հաստատված ստուգումների ծրագրին համապատասխան՝ 2005թ. Հանձնաժողովը մտադիր է շարունակել ծրագրավորված ստուգումների իրականացումը թվով 50 անձանց` հաշվետու թողարկողների, մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների մոտ:

 

40. Հաշվետու թողարկողների մոտ ստուգումների իրականացումը

Հանձնաժողովի կողմից հաստատված ստուգումների ծրագրին համապատասխան՝ Հանձնաժողովը մտադիր է շարունակել ծրագրավորված ստուգումների իրականացումը: Ստուգման ենթակա թողարկողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվում հետևյալ չափանիշները.

• ընկերություններ, որոնք ընդգրկվել են 2004թ-ին ստուգման ենթակա ընկերությունների ցանկում, սակայն  համապատասխան ժամանակաշրջանում չեն ստուգվել,

• ընկերություններ, որոնք ըստ առկա տեղեկությունների հանդիսանում են հաշվետու թողարկողներ, սակայն դրանք սահմանված կարգով չեն գրանցել իրենց արժեթուղթը և դրանց նկատմամբ բացակայում  է Հանձնաժողովի համապատասխան կարգադրությունը ներառող որոշումը, ինչպես նաև նոր  մասնավորեցված ընկերություններ, որոնք, ըստ առկա նախնական տեղեկատվության, հանդիսանում են պոտենցիալ հաշվետու թողարկողներ,

• ընկերություններ, որոնց նկատմամբ առկա է Հանձնաժողովի կարգադրությունը ներառող որոշումն արժեթղթի գրանցման հայտարարագիրը Հանձնաժողով կամ Ֆոնդային բորսա ներկայացնելու վերաբերյալ, և ընկերությունների կողմից չեն ձեռնարկվել Օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ քայլերն ու իրենց վրա դրված պարտականությունները կատարելու ուղղությամբ,

• ընկերություններ, որոնք Հանձնաժողովի կողմից նախկինում ստուգվել են և դրանց նկատմամբ առկա են արձանագրված խախտումները ուղղելու և հետագայում բացառելու հանձնարարականներ ու վերջիններիս կողմից առկա են համապատասխան հանձնարարականները չկատարելու վերաբերյալ

 Հանձնաժողովի աշխատակազմի կողմից բացահայտված փաստեր:

Ստուգումների ընթացքում կստուգվեն հաշվետու թողարկողների կողմից Հանձնաժողովին ներկայացրած գրանցման հայտարարագրերում և ֆինանսական հաշվետվություններում ներառող տեղեկությունների արտացոլման ձևն ու արժանահավատությունը, դրանց ներկայացման պարբերականությունը, միջոցների հաշվառման պահանջների պահպանումը, ինչպես նաև կորպորատիվ կառավարման սկզբունքների պահպանումը: Ստուգումների արդյունքում թողարկողներին կտրվեն հանձնարարականներ` օրենքով սահմանված կարգով բաժնետերերի ընդհանուր ժողովների նախապատրաստման և անցկացման ընթացակարգերի իրականացման, համապատասխան փաստաթղթերում կատարված ձևակերպումների և ղեկավար անձանց պարտականությունների պատշաճ կատարման, ինչպես նաև բաժնետերերի ընդհանուր ժողովների, վերստուգող հանձնաժողովների և անկախ աուդիտորների կողմից օրենքով սահմանված կարգով ֆինանսատնտեսական հաշվետվությունների հաստատման և հրապարակման ուղղությամբ:

 

41. Մասնագիտացված անձանց գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը մտադիր է ստուգումների ծրագրին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից լիցենզավորված մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց մոտ իրականացնել ծրագրավորված ստուգումներ: Սակայն, մինչ ստուգումներ իրականացնելը նախատեսվում է հաշվետվական վերահսկողության շրջանակներում պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանց ընթացքում պետք է ստուգվեն մասնագիտացված անձանց կողմից Հանձնաժողովին ներկայացված հաշվետվություններում ներառող տեղեկությունների արժանահավատությունը, տեխնիկական հագեցվածության, որակավորման բարձրացման, հաշվետվությունների կազմման և ներկայացման, հաշվառման գրքերի, գրանցումների և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի կազմման և լրացման, վերահսկիչ ծառայության արդյունավետ գործունեության և Հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջների կատարման աստիճանը:

 

42. Ֆոնդային բորսայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

Եթե մինչև 2004թ. ավարտը Ֆոնդային բորսայում չիրականացվեն ստուգումներ, ապա ստուգումների ծրագրին համապատասխան՝ Ֆոնդային բորսայում 2005թ-ին Հանձնաժողովն իրականացնելու է ստուգումներ, որոնց ընթացքում կստուգվի Ֆոնդային բորսայի կողմից Հանձնաժողովին ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկությունների արժանահավատությունը:

Ստուգման արդյունքներով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Ֆոնդային բորսային՝ վերջինիս մոտ ներքին կանոնակարգերի ստեղծման, ներդրման և դրանց համապատասխան գործելու, ինչպես նաև ինքնակարգավորման և ներքին վերահսկման սկզբունքները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ձևավորելու և կիրառելու ուղղությամբ:

 

43. Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

Եթե մինչև 2004թ. ավարտը Կենտրոնական դեպոզիտարիայում չիրականացվեն ստուգումներ, ապա 2005թ-ին Հանձնաժողովը մտադիր է վերջինիս մոտ իրականացնել ստուգում, որի ընթացքում կստուգվեն դեպոզիտարիայի կողմից հանձնաժողովին ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկությունների արժանահավատությունը:

Ստուգման արդյունքներով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Կենտրոնական դեպոզիտարիային` վերջինիս մոտ ներքին կանոնակարգերի ստեղծման և ներդրման, դրանց համապատասխան գործելու, ինքնակարգավորման սկզբունքների կիրառման ուղղությամբ, ինչպես նաև ռեեստրավարման, հաշվարկաքլիրինգային և պահառության համակարգի կատարելագործման ուղղությամբ:

 

44. Հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների իրականացումը

2005թ. ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է արժեթղթերի շուկայի և բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման հետ կապված դիմում-բողոքների քննարկումները, որոնց արդյունքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ` դրանցում բարձրացվող հարցերին սպառիչ պատասխան տալու ուղղությամբ: Մասնավորապես, կկատարվեն մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրություններ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ (հանդիպումներ դիմումներն ուղղած անձանց և համապատասխան կազմակերպությունների ղեկավարների հետ, վերջիններիս կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերի ուսումնասիրություն)` բարձրացվող խնդիրներին առավել հանգամանալի պատասխան տալու նպատակով: Բացի այդ, Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կիրականացնի ուսումնասիրություններ նաև համապատասխան ընկերություններում, ընդ որում, ընկերությունների հիմնադիրների, փայատերերի և բաժնետերերի կողմից համապատասխան պահանջի դեպքում կիրականացվեն նաև արտահերթ ստուգումներ:

 

45. Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ գործող օրենսդրության խախտումներին արտապլանային արձագանքումը

Հանձնաժողովը վերահսկողական տարբեր մեխանիզմներով և գործիքներով արձագանքելու է արժեթղթերի շուկայի կարգավորման օրենսդրության խախտումներին: Հիմնականում կիրառվելու են օրենսդրության խախտումներով ուղեկցվող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու և դրանց հետևանքները վերացնելու կարգադրությունները: Վերջիններս նաև բացատրական բնույթ կկրեն՝ խախտում թույլ տված անձանց օրենսդրության պահանջների բնույթն ու էությունը պարզաբանելու, ինչպես նաև խախտումները վերացնելու  ուղիները ցույց տալու միջոցով:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից 2005 թ. իրականացվելիք միջոցառումների

 

 



Միջոցառման անվանումը

Միջոցառման կատարման եռամսյակը

I

II

III

IV

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

 

 

 

 

Ա. Պետական կարգավորման համակարգի զարգացում

 

 

 

 

1. 

Կադրային բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումներ

 

 

 

 

 

ա) Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում

 

 

 

 

 

բ) Քաղաքացիական ծառայողների ատեստավորում

 

 

 

 

 

գ) Հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթների կազմակերպում և անցկացում

 

 

 

 

 

դ) Քաղաքացիական ծառայության համակարգի ներդրմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ

 

 

 

 

 2.

Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելում

 

 

 

 

 3.

Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտող անձանց բացահայտում, նրանց նկատմամբ վարչական կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում

 

 

 

 

 4.

ՀՀ դատարաններում քաղաքացիական գործերով որպես պատասխանողի կամ հայցվորի ներկայացուցչի մասնակցության ապահովում

 

 

 

 

 5.

Արժեթղթերի շուկան կարգավորող իրավական դաշտի գործնական կիրառման նախադեպի ձևավորում

 

 

 

 

 6.

Հանձնաժողովի կողմից ռադիոեթերի հնարավորությունների օգտագործում

 

 

 

 

 7.

Ուսուցողական ծրագրերի, հրապարակային բացատրական աշխատանքների և հետազոտական հրապարակումների կազմում

 

 

 

 

 8.

Հանձնաժողովի ինտերնետային էջի կատարելագործում

 

 

 

 

 9.

Տեղեկատվական միասնական համակարգի ձևավորում

 

 

 

 

 10.

ԱՊՀ անդամ պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքներին մասնակցում

 

 

 

 

 11.

Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերի շուկայի զարգացման ծրագրից բխող  աշխատանքների իրականացում

 

 

 

 

 12.

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքների մասնակցություն

 

 

 

 

 

Բ. Ինքնակարգավորման ոլորտ

 

 

 

 

 13.

ԻԿԿ-ների կանոնների վերամշակման և նոր կանոնների մշակման աշխատանքներին աջակցում

 

 

 

 

 14.

ԻԿԿ-ների կանոնների գրանցման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 15.

ԻԿԿ-ների գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում

 

 

 

 

 16.

ԻԿԿ-ների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 17.

Բորսայական առևտրի և դրա վերաբերյալ բացահայտման ենթակա տեղեկությունների ընթացիկ վերահսկողության (մոնիտորինգի) աշխատանքների իրականացում

 

 

 

 

 18.

Ինքնակարգավորման գործառույթների վերաբերյալ աշխատանքային հանդիպումների կազմակերպման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 

ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐ

 

 

 

 

 

Տեղեկությունների բացահայտում

 

 

 

 

 19.

Հաշվետու թողարկողների բացահայտմանն ուղղված աշխատանքների իրականացում

 

 

 

 

 20.

Արժեթղթերի գրանցման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 21.

Ազդագրի կիրառման պահանջների պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում

 

 

 

 

 22.

Ընթացիկ և պարբերական հաշվետվությունների հավաքագրում

 

 

 

 

 23.

Արժեթղթերի սեփականության հայտարարագրում

 

 

 

 

 24.

Արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 

Կորպորատիվ կառավարում

 

 

 

 

 25.

Կորպորատիվ կառավարման համակարգի բարեփոխում

 

 

 

 

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 26.

Մասնագիտացված անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 27.

Մասնագիտացված անձանց ներքին հաշվառման ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 28.

Մասնագիտացված անձանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 29.

Լիցենզավորման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 30.

Մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում

 

 

 

 

 31.

Մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպում և անցկացում

 

 

 

 

 32.

Մասնագիտացված անձանց գործունեության վերաբերյալ ուսուցողական սեմինարների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում

 

 

 

 

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

 

 

 

 33.

Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման հայեցակարգից բխող  աշխատանքների իրականացում

 

 

 

 

 34.

Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 35.

Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների մատչելիության ապահովման մեխանիզմների ներդրման հնարավորության ուսումնասիրում

 

 

 

 

 

ԿՈԼԵԿՏԻՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

 

 

 

 

 36.

Կոլեկտիվ ներդրումային համակարգը կարգավորող իրավական դաշտի ձևավորման և կատարելագործման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 37.

Կոլեկտիվ ներդրումային համակարգերի ուղղությամբ իրականացվող իրավական բարեփոխումների վերաբերյալ լուսաբանման աշխատանքների իրականացում

 

 

 

 

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 38.

Արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման և Հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացման աշխատանքներին աջակցության ցուցաբերում

 

 

 

 

 39.

Թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման և ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրման իրականացում

 

 

 

 

 40.

Հաշվետու թողարկողների մոտ ստուգումների իրականացումը

 

 

 

 

 41.

Մասնագիտացված անձանց գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

 42.

Ֆոնդային բորսայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

 43.

Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

 44.

Հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

 45.

Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ գործող օրենսդրության խախտումներին արտապլանային արձագանքումը

 

 

 

 

 

 

pin
ՀՀ 14.12.2004
N ՀՕ-70-Ն օրենք