Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին

 

«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից և տեքստից հանել «ազգաբնակչություն» բառը և դրա հոլովաձևերը:

 

i

Հոդված 2. Օրենքի նախաբանի երկրորդ պարբերությունը «բարենպաստ» բառից հետո լրացնել «Էկոլոգիապես անվտանգ» բառերով, իսկ «էկոլոգիական բարձր կուլտուրա բառերը» փոխարինել «էկոլոգիական մշակույթ» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ պարբերություններում, 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում և 5-րդ հոդվածի 1-ին մասում «կուլտուրա» բառն ու դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «մշակույթ» բառով ու դրա հոլովաձևերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանության և բնօգտագործման» բառերը փոխարինել «էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, բնապահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության» բառերով, «անձին և» բառերը` «անձի» բառով, իսկ «նրանց» բառը` «անձի» բառով:

 

 

i

Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության և մշակույթի ձևավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի ձևավորմանը:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է - ժ» կետերով.

«է) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում նորարարական գիտական գործունեության խրախուսումը.

ը) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում սովորողների, մանկավարժների, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խրախուսումը.

թ) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական, սոցիալական և մշակութային, փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ.

ժ) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը միջազգային չափանիշներին համապատասխան:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաև կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան:

Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում (ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-213-Ն

 

 

pin
ՀՀ 17.11.2017
N ՀՕ-213-Ն օրենք