Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2016 ԹՎԱ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017  թվականի  նոյեմբերի  17-ին

 

ՊԵՏԱԿԱՆ  ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2006-2007  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2016 ԹՎԱԿԱՆԻ  ՏԱՐԵԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-212-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2006-2007  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ  ԿԱՏԱՐՄԱՆ 2016  ԹՎԱԿԱՆԻ  ՏԱՐԵԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ 

 

I.  ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2016 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):

3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը», և «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:

4. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել են հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-220-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել 4-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, որով ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները հանվել են տնտեսության այն ճյուղերի և ոլորտների ցանկից, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում.

 2)  Ծրագրի N1 ցանկը համալրվել է, որում, ընդգրկվել է 90075 ծածկագրով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

5. Հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվել պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման երեք նախագիծ, որից երկուսն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այդ թվում` 

1) «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 90-Ա որոշումը, որով առաջարկվել է «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, որը չի կայացել  գնորդ չլինելու պատճառով.

2) «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքը մասնավորեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 940-Ա որոշումը, որով  գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է հայտնի գնորդին:

6. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 62,954 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունների (ձեռնարկությունների) մասնավորեցումից ստացված միջոցները` 39,066 մլն ՀՀ դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 23,888 մլն ՀՀ դրամ:

7. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 61,433 մլն ՀՀ դրամ:

8. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2016 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 1,521 մլն ՀՀ դրամ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

 II. ԾՐԱԳՐԻ  ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ  ԵՎ  ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

10. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

 

1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված մեկ օբյեկտ:

2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտի և դրա գնորդի ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:

11. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած  պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2016 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման  և այլ տիպի պարտավորություններ է ստանձնել 11 գնորդ: Հինգ գնորդի կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 341,5 մլն ՀՀ դրամ: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով հինգ գնորդ նախատեսել է ստեղծել 66 աշխատատեղ, չորս գնորդ ստանձնել է այլ  տիպի պարտավորություններ:

2) Մասնավորեցման պայմանագրերով 2016 թվականի ընթացքում ՀՀ դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել է երեք գնորդ, որոնց կատարած ներդրումները նախատեսված 203,500 մլն ՀՀ դրամի փոխարեն կազմել են 212,167 մլն ՀՀ դրամ:

 3) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորությունները կատարել է հինգ գնորդ, և նախատեսված 66 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է 72 աշխատատեղ:

4) Չորս գնորդի ստանձնած այլ տիպի պարտավորությունները կատարվել են:

5) Նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չի կատարել երկու գնորդ, որի արդյունքում մեկ գնորդի չկատարած պարտավորությունների համար հաշվարկվել է ընդհանուր առմամբ 5,000 մլն ՀՀ դրամ տուգանք, իսկ մեկ գնորդի կողմից 113,000 մլն ՀՀ դրամի չափով ներդրումային պարտավորության չկատարման խնդրի հետ կապված գրություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության  կառավարություն` հետագա քայլերը որոշելու համար:

6) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:

 

12. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

 

 1) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:

2) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման, սնանկացման գործընթացում է եղել Ծրագրում ընդգրկված 11 առևտրային կազմակերպություն: 

3) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից երեքը ճանաչվել է սնանկ:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 20,610 մլն ՀՀ դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 17,011 մլն ՀՀ դրամ, համայնքային բյուջե` 1,909 մլն ՀՀ դրամ, աշխատավարձի գծով` 1,690 մլն ՀՀ դրամ:

5) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացում լինելու մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:

 

2. «ՓՈՔՐ»  ՕԲՅԵԿՏՆԵՐԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

13. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

 

1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի` մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

3) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 28,888 մլն ՀՀ դրամ:


Հավելված 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի

Գտնվելու վայրը

Պետական կառավար-
ման մարմինը

ՀՀ կառավա-
րության որոշման համարը, ամսաթիվը

Պետական գույքի գնահա-տված արժեքը (հազ. դրամ)

Վա-ճառքի գինը (հազ. դրամ)

Ընկերութ-
յան հաշվեկըշ-
ռում ամրա-
գրված պարտա-վորություն-

ները (հազ. դրամ)

Ներդրումային

պարտավորու-

թյունների և սոցիալական երաշխիքների մասին` ըստ մասնավորեցման պայմանագրի

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

1.

«Գուգարք» ՓԲԸ-ի («Գուգարք» ԿԱՄ) կազմից առանձնացված Բազումի ար-
տադրամասի գույք (1472.24 քմ) (ծածկա-
գիր` 1266)

ՀՀ Լոռու մարզ, Բազում, 1-ին փ., տուն 17

Հայաստանի Հանրապե-
տության կա-
ռավարութ-
յանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հայաստանի Հանրապե-
տության կառավարու-թյան 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 940-Ա որոշում

26433

1505

չունի

1) 3 տարվա ընթացքում կատարել 25 000 հազ. դրամի չափով ներդրումներ, այդ թվում`

ա. 1-ին տարում` 10 000 հազ. դրամ,

բ. 2-րդ տարում` 7 500 հազ. դրամ,

գ. 3-րդ տարում` 7 500 հազ. դրամ:

2) Ներդրումներն ավարտելուց հետո ստեղծել 6 աշխատատեղ` 75 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Դավիթ Միշայի Սիմոնյան

 


Հավելված 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը Նախատեսված պայմանագրային պարտավորությունները Կատարման ժամկետը Կատարման ընթացքը
1. Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք (568 քմ տարածք և գույք)Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. ՍպանդարյանԳնորդ` Բագրատ Առաքելյանք. Հրազդան, փ. Շահումյան, տուն 110Պայմանագիր` 225-Մ 20.01.2005թ. Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը 20.01.2016թ. Ընկերության գործունեության պրոֆիլը պահպանվել է:
2. «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերք. Երևան, Դավիթ Անհաղթի 23Գնորդ` Աղավնի Մինասյանք. Երևան, Մաշտոցի պող., շ. 15, բն.6Պայմանագիր` 295-Մ 05.02.2013թ. Կատարել 500,0 հազ. ՀՀ դրամի չափով ներդրում,ստեղծել 2 աշխատատեղ` նվազագույնը 60 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով և պահպանել այն 1 տարվա ընթացքում 19.02.2016թ. Կատարվել է 508 000 ՀՀ դրամ ներդրում,ստեղծվել է 11 աշխատատեղ` 73 000 ՀՀ դրամ աշխատավարձով:
3. Կրասնոսելսկի կինոցանցի «ճամբարակ» կինոթատրոնի 1193,4 քմ մակերեսով տարածք (կինոթատրոնի շենք` 994,2 քմ, հարթակ` 181,2 քմ, 2 ծածկ` յուրաքանչյուրը 9 քմ)Գեղարքունիքի մարզ, գ. Ճամբարակ, Գ. Նժդեհի 73Գնորդ` Սոս ՍոսյանԳեղարքունիքի մարզ, գ. Ճամբարակ, Գետափնյա 41Պայմանագիր` 294-Մ 10.05.2012թ. Ներդրումների ավարտից հետո ստեղծել (8/9 աշխատատեղ 96/108 մարդ/ամիս) 50 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով 10.05.2016թ. Ստեղծվել է ` 8 աշխատատեղ` 72 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
4. Ստեփանավանի կարի ԱՄ-ի արտադրական տեղամասի 579,5 քմ մակերեսով ԱՇՕԼոռու մարզ, գ. Գարգառ, Կենտրոնական 4Գնորդ` Պավլիկ ԶալինյանԼոռու մարզ, գ.Գարգառ, Կենտրոնական 6Պայմանագիր` 296-Մ 16.07.2013թ. Կատարել 3,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում,ստեղծել 7 աշխատատեղ` 40-60 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով 16.07.2016թ. Կատարվել է 3 659 094 ՀՀ դրամ ներդրումստեղծել է 7 աշխատատեղ` 55 000 ՀՀ դրամ աշխատավարձով:
5. «Ռեմդիզել» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ Գնորդ` «ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» ՍՊԸք. Երևան, Նոր-Արեշ 24 փ. տուն 29տնօրեն` Ժիրայր Ստեփանյանլիազորված անձ` Ռուբեն ԱղաջանյանՊայմանագիր` 857-ՈՒ 13.08.2008թ. Կատարել 25,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում 25.08.2016թ. Ներդրումներ չեն կատարվել,գործը գտնվում է դատական վարույթում:
6. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ՚ ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերՔ. Երևան, Խանջյան 19Գնորդ` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ՚ ՓԲԸաշխ. կոլեկտիվ` 40%ք. Երևան, Խանջյան 19,«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ` 30 %ք. Երևան Խանջյան 19 և«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ` 30 %ք. Երևան, Արցախի 75Պայմանագիր` 435 -ՈՒ 22.10.2002թ. Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը 22.10.2016թ. Ընկերության գործունեության պրոֆիլը պահպանվել է:
7. «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերք. Երևան, Ֆուչիկի 30Գնորդ` Ալեքսանդր ՄալայանՊայմանագիր` 601-ՈՒ 07.10.2003թ. Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը 07.10.2016թ. Ընկերության գործունեության պրոֆիլը պահպանվել է:
8. «Լոգիստիկ-կենտրոն» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր ք. Երևան, Ազատության 27/1Գնորդ` «ՄԵՏԷՔՍԻՄ» ՍՊԸք. Երևան, Ազատության 27/1տնօրեն` Ռաֆիկ ՀայրապետյանՊայմանագիր` 869-ՈՒ 28.10.2013 Կատարել 200,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում և ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ 31.10.2016թ. Կատարվել է 208 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում և ստեղծվել է 22 աշխատատեղ:
9. ՀՀ մշակույթի նախարարության տնօրինության «Գանձաքար» կինոթատրոնի 540,9 քմ մակերեսով շենք և 0,0855 հա տարածքԳնորդ` Շահեն ՇահինյանՀՀ Տավուշի մարզ, գ. Գանձաքար,1-ին փ., տուն 103Պայմանագիր` 871-ՈՒ 17.02.2014թ. Կատարել 113,0 մլն դրամի չափով ներդրում 31.12.2016թ. Ներդրումներ չեն կատարվել:Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` պարտավորության կատարման ժամկետի փոփոխության վերաբերյալ:
10. «Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր Գեղարքունիքի մարզ, գ. ՆորատուսԳնորդ` «ԵվրոՊրեսս Գրուպ» ՍՊԸՎենդթ պող. 56, 1203, Ժնև, Շվեյցարիատնօրեն` Անուշավան Խաչատրյանլիազորված անձ` Գագիկ ԱլոյանՊայմանագիր` 864-ՈՒ 28.12.2010թ. Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը 29.12.2016թ. Ընկերության գործունեության պրոֆիլը պահպանվել է:
11. «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի գույք (Լոռու մարզի Դարպաս համայնքում գտնվող` 2197,45 քմ մակերեսով անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ)Գնորդ` «ՎԱԲԱ» ՍՊԸք.Վանաձոր, Թումանյան 12տնօրեն` Լուսինե ԲարաթյանՊայմանագիր` 870-ՈՒ 03.02.2014 Առնվազն 6 ամիս ժամկետով ստեղծել 20 աշխատատեղ` նվազագույնը 60 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով 31.12.2016թ. Ստեղծվել է 24 աշխատատեղ:

 

 

pin
ՀՀ 17.11.2017
N ՀՕ-212-Ն օրենք