ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 50-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «73-րդ և 74-րդ» բառերը փոխարինել «76-րդ և 77-րդ» բառերով.
2) 4-րդ և 6-րդ մասերի «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 1-ին կետի «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով, «սահմանադրական դատարանի նախագահին» բառերը` «Սահմանադրական դատարանին» բառերով, «սահմանադրական դատարանի նախագահը» բառերը` «Սահմանադրական դատարանը» բառերով.
2) 2-րդ մասի 2-4-րդ կետերի «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով, «32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի» բառերը` «29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2018 թ. հունվարի 27 Երևան ՀՕ-57-Ն
|