Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1134.201101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2001 թվականի N 1134

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` եռամսյա ժամկետում ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն ներկայացնել գեոդեզիական կետերի, դրանց կենտրոնների տեսակների, չափերի, արտաքին նշանների ձևերը` որպես ազգային ստանդարտ գրանցելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 20-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թվականի

նոյեմբերի 20-ի N 1134 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության հետ կապված հարաբերությունները:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անհրաժեշտ ճշտությամբ կոորդինատների և բարձրությունների միասնական համակարգ ապահովելու, անհրաժեշտ գեոդեզիական տվյալների բանկ ստեղծելու, քարտեզագրագեոդեզիական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում են գեոդեզիական, աստղագեոդեզիական, գրավիմետրիական և նիվելիրային ցանցեր (այսուհետև` գեոդեզիական ցանցեր):

2. Գեոդեզիական ցանցերը երկրի մակերևույթի վրա ամրացված գեոդեզիական կետերի մի ամբողջություն են, որոնց դիրքը որոշված է պետական (ազգային) և միջազգային կոորդինատային համակարգերում: Տեղեկանքում ճիշտ կողմնորոշվելու և հեշտ գտնելու համար գեոդեզիական կետերն ունեն համապատասխան արտաքին ձևավորում:

Գեոդեզիական կետերը հաշվարկված և տեղադրված են երկարատև օգտագործման համար և գտնվում են պետության պահպանության ներքո:

3. Գեոդեզիական կետերի կենտրոնները գեոդեզիական կոորդինատների, աստղագեոդեզիական և գրավիմետրիական տվյալների կրիչներ են:

4. Եռանկյունավորման, տրիլատերացիայի, պոլիգոնոմետրիայի և GPS (Գլոբալ դիրքորոշման կայան) կետերի կենտրոնների վրա դրվում են արտաքին նշաններ, որոնք ծառայում են տեղանքում կետերի ճանաչման և նշման համար: Այն առարկաները, որոնք ընդունվում են որպես գեոդեզիական կետեր, ունենում են գեոդեզիական կետի նշանակություն և ենթակա են պահպանության:

5. Գեոդեզիական կետերի կենտրոնների արտաքին նշանների և արտաքին ձևավորման տեսակները, չափերն ու ձևերը ենթակա են գրանցման որպես ազգային ստանդարտ:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանության ենթակա են`

ա) պետական գեոդեզիական ցանցի կետերը`

պետական (ազգային) պլանային գեոդեզիական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, արտաքին նշանները, կողմնորոշիչ կետերը.

պետական (ազգային) բարձունքային գեոդեզիական ցանցի կետերը, հիմնային, գրունտային, ժայռային, պատային հենանշանները (ռեպերները) և մակնիշները.

բ) գրավիմետրիական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, ուղեկից կետերը և ստուգողական հենանշանները.

գ) հատուկ գեոդեզիական ցանցերի կետերը` դրանց արտաքին նշանները, կենտրոնները, ստուգողական մակնիշները:

Հատուկ գեոդեզիական ցանցերի կետեր են հանդիսանում գետնի մակերևույթին հիմնական ամրացված գեոդեզիական ցանցերի կետերը, որոնք ստեղծված են ըստ հատուկ տեխնիկական պայմանների` էլեկտրակայանների, հիդրոհանգույցների, հանքահորերի, մետրոպոլիտենների, թունելների, խոշոր կառույցների և այլ նշանակության օբյեկտների շինարարության իրականացման, շահագործման և դիտարկման համար:

7. Շինարարական վանդակացանցերի և գեոդեզիական նշահարման ցանցերի կետերը ենթակա են պահպանման հատուկ (շինարարական աշխատանքների համար մշակված) հրահանգների պահանջներին համապատասխան:

8. Հողամասերը, որոնց վրա տեղակայված են գեոդեզիական կետերը, համարվում են գեոդեզիական կետերի պահպանման և սպասարկման գոտիներ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 6-րդ կետին և 50-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` ենթակա են գրանցման որպես սերվիտուտ:

Շենքերի պատերին, շինությունների վրա և նման տեղերում տեղադրված գեոդեզիական կետերի համար սահմաններ չեն որոշվում: Այդ դեպքում պահպանման ենթակա է անմիջապես կետը, պատային նշանը կամ հենանշանը (ռեպերը):

9. Գեոդեզիական կետերի երկարատև պահպանվածությունն ապահովելու նպատակով գեոդեզիական կետերից օգտվող կազմակերպությունները պարտավոր են ստուգել դրանց կենտրոնների, արտաքին նշանների, կողմնորոշիչ կետերի տեխնիկական վիճակը և աշխատանքն ավարտելուց հետո վերականգնել արտաքին ձևավորումը` ծածկելով բացած կենտրոնները, վերականգնելով ճանաչման սյուները, կենտրոնների (արտաքին նշանների) և կողմնորոշիչ կետերի շուրջը փորված ակոսիկները:

 

II. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

10. Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` գեոդեզիական կետերի պահպանության ապահովումը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետը:

11. Պահպանության են հանձնվում սույն կարգի 7-րդ կետում նշված բոլոր նոր տեղադրված և նախկինում պահպանության չհանձնված տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման ժամանակ հետազոտված ու վերականգնված գեոդեզիական կետերը:

12. Գեոդեզիական կետերի պահպանության հանձնումը ձևակերպվում է սահմանված ակտով (ձև N 2): Ակտը կազմվում է երկու օրինակից` գեոդեզիական կետերը պահպանության հանձնվող կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Ակտին կցվում է գեոդեզիական կետերի ցանկը` տեղադիրքի նկարագրությամբ: Գեոդեզիական կետերը պահպանության հանձնելու մասին ակտի առաջին օրինակը մնում է աշխատանքը կատարած կազմակերպությունում` հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հանձնելու համար, իսկ երկրորդը` համայնքի ղեկավարի կամ մարզպետի մոտ:

(12-րդ կետը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

13. Մի հողօգտագործողից մյուսին հողամասերի նկատմամբ իրավունքի փոխանցման դեպքում նախկինում պահպանության ընդունված գեոդեզիական կետերը հանձնման ակտով փոխանցվում են նոր հողօգտագործողին: Հանձնող կողմը կետերի հանձնման ակտի մի օրինակն ուղարկում է կադաստրի պետական կոմիտե:

14. Ակտի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (այսուհետև` կադաստրի պետական կոմիտե):

15. Գեոդեզիական կետերի պահպանվածության ստուգման և հետագայում օգտագործելու համար արդի վիճակում պահելու նպատակով կադաստրի պետական կոմիտեի կողմից պարբերաբար հետազոտվում և թարմացվում է արտաքին ձևավորումը, իսկ անհրաժեշտության դեպքում վերականգնվում են գեոդեզիական կետերը:

16. Գեոդեզիական կետերը վերականգնվում, դրանց արտաքին ձևավորումը թարմացվում ու հետազոտվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից` ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված ծրագրերի:

Տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման առանձին տեղամասերում գեոդեզիական կետերը կարող են հետազոտվել ու վերականգնվել այլ նախարարությունների և գերատեսչությունների կազմակերպությունների կողմից` կադաստրի պետական կոմիտեի համաձայնությամբ:

17. Հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի պահպանության ապահովումն իրականացվում է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

 

III. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

18. Պետական գեոդեզիական ցանցերի և գրավիմետրիական ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից:

19. Հաշվառման ենթակա են սույն կարգի 6-րդ կետում նշված գեոդեզիական և գրավիմետրիական կետերը:

20. Գեոդեզիական կետերի հաշվառման և ընդունման համար հիմք են համարվում`

ա) գեոդեզիական կետերի կոորդինատների և բարձրությունների հրատարակված կատալոգները.

բ) աշխատանքների կատարման տեխնիկական հաշվետվությունները և ձեռագիր կատալոգները:

21. Պետական գեոդեզիական ցանցի կետերի հաշվառումն իրականացվում է ըստ կոորդինատների և բարձրությունների հրատարակված կատալոգների` գեոդեզիական ուսումնասիրության մատյաններում և գրաֆիկական նյութերի վրա` ըստ պայմանական նշանների:

22. Գեոդեզիական կետերի քանակական հաշվառումն իրականացվում է գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրում (ձև N 4):

23. Կատարված տեղագրագեոդեզիական աշխատանքների հաշվետու փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրության մատյաններում, գրաֆիկական նյութերում և գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրերի մեջ կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ:

24. Հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

25. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ կադաստրի պետական կոմիտեն գեոդեզիական կետերի մասին տեղեկություններ է կազմում (ձև N 3):

 

IV. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

26. Գեոդեզիական կետերի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից:

27. Պետական գեոդեզիական ցանցի կետերը քանդվում կամ տեղափոխվում են միայն կադաստրի պետական կոմիտեի համաձայնության դեպքում:

28. Գեոդեզիական կետերը վնասող կամ ոչնչացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

29. Եթե որևէ տնտեսական կամ այլ գործունեության արդյունքում, որը կարող է նախատեսել պետական գեոդեզիական ցանցի կետերի վնասում կամ ոչնչացում, ապա իրականացնող կազմակերպությունը նախօրոք կադաստրի պետական կոմիտե պետք է կատարի հարցում պետական գեոդեզիական ցանցի կետերի հնարավոր քանդման կամ տեղափոխման վերաբերյալ: Կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր որոշակի դեպքում, ելնելով պետական գեոդեզիական ցանցի կետերի խտությունից և գոյություն ունեցող գեոդեզիական ցանցերի հեռանկարային զարգացման ու թարմացման ծրագրերից, որոշում է գեոդեզիական կետերի տեղափոխման անհրաժեշտության կամ քանդման հարցը և ընդունված որոշման մասին գրավոր հայտնում շահագրգիռ կազմակերպություններին ու հողօգտագործողներին: Ոչնչացված կետերի համար տեղագրագեոդեզիական կամ այլ աշխատանքներ իրականացնող կազմակերպության կողմից կազմվում է ակտ (ձև N 1), որտեղ նշվում են կետի ոչնչացման պատճառները, ոչնչացման թույլտվության կամ համաձայնության ամսաթիվը և համարը: Ակտի 1 օրինակն ուղարկվում է կադաստրի պետական կոմիտե, 2-րդը` հողօգտագործողին, իսկ 3-րդ օրինակը` ակտը կազմող կազմակերպություն:

30. Գեոդեզիական կետերի (կենտրոնների, արտաքին նշանների, ռեպերների, կողմնորոշիչ կետերի) ոչնչացում կամ վնասում հայտնաբերվելու դեպքում, մարզպետի կամ համայնքի ղեկավարի կողմից կազմվում է ակտ, որտեղ նշվում են վնասվածության բնույթը, ինչպես նաև վնասման կամ ոչնչացման պատճառները (ձև N 1): Գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասվածության մասին ակտը կազմվում է երկու օրինակից: Առաջին օրինակն ուղարկվում է կադաստրի պետական կոմիտե, երկրորդը մնում է համայնքում կամ մարզում: Գեոդեզիական կետերի միտումնավոր ոչնչացման կամ վնասման դեպքում ակտի պատճենը փոխանցվում է իրավապահ մարմիններին` մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

31. Պետական գեոդեզիական ցանցի կետերի տեղափոխումը (կենտրոնների տեղադրում, արտաքին նշանների կառուցում, կոորդինատների և բարձրությունների որոշում) կատարվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից: Նոր կետերի տեղադրման և տեղազննման ծախսերը փոխհատուցվում են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, որոնց պատճառով վնասվել, տեղափոխվել կամ ոչնչացվել են այդ կետերը:

 

Ձև N 1

 

ԱԿՏ

 

գեոդեզիական կետի վնասման (ոչնչացման մասին)

 

____ __________ 200 թ.

 

_______________________

(մարզը, համայնքը)

 

Մենք` ներքոստորագրողներս _________________________________________________

(ակտը կազմողների անունը, ազգանունը, պաշտոնը,

__________________________________________________________________________

                       կազմակերպության անվանումը)

__________________________________________________________________________

կազմել ենք սույն ակտը (ոչնչացված) գեոդեզիական ____________________________

(կետի համարը կամ անվանումը) կետի մասին, տեղակայված ___________________________________________________

(նշել կետի տեղադիրքը պահպանության հանձնման

__________________________________________________________________________

                           ակտին համապատասխան)

__________________________________________________________________________

ընդունված ___ ___________ 200  թ. N ___ գեոդեզիական կետի պահպանության հանձնման ակտով:

 

Զննման արդյունքը _____________________________________________________

(նշել կենտրոնի, արտաքին նշանի, ուղեցույց կետերի և

__________________________________________________________________________

արտաքին ձևավորման վիճակը, կետի վնասման կամ ոչնչացման պատճառները, ինչպես

__________________________________________________________________________

նաև համաձայնության բացակայության դեպքում մեղավոր անձանց տվյալները)

__________________________________________________________________________

Ակտը կազմված է ____ օրինակից

 

Առաջին օրինակը` կադաստրի պետական կոմիտե

 

Երկրորդ օրինակը` _____________________________________________________

(հողօգտագործողի անվանումը)

Երրորդ օրինակը` ______________________________________________________

(ակտ կազմող կազմակերպության անվանումը)

 

    Ստորագրություններ ______________________      ______________________

                                                    (անունը, ազգանունը)

                      ______________________      ______________________

                                                    (անունը, ազգանունը)

                      ______________________      ______________________

                                                    (անունը, ազգանունը)

                      ______________________      ______________________

                                                    (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

ԱԿՏ

 

գեոդեզիական կետերի պահպանության հանձնման մասին

 

____ __________ 200 թ.

 

_______________________

(մարզը, համայնքը)

 

Ես` ներքոստորագրողս _____________________________________________________

(հանձնողի անունը, ազգանունը, պաշտոնը,

__________________________________________________________________________

                       կազմակերպության անվանումը)

__________________________________________________________________________

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված գեոդեզիական կետերի պահպանության կարգի համաձայն հանձնեցի և ես` ներքոստորագրողս

__________________________________________________________________________

(ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը)

 

ընդունեցի պահպանության գեոդեզիական ______________ կետեր, ըստ սույն ակտի

(նշել քանակը) հակառակ երեսի ցանկի:

 

Ակտը կազմված է _____ օրինակից:

 

Առաջին օրինակը` կադաստրի պետական կոմիտե:

 

Երկրորդ օրինակը` ___________________________________________________:

(պահպանության ընդունող կազմակերպության անվանումը)

_______________________________________ ղեկավարությունը պարտավորվում է

գեոդեզիական կետերը (կենտրոնը կամ արտաքին նշանը) վնասվելու կամ

ոչնչացվելու դեպքում անհապաղ կազմել համապատասխան ակտ և առաջին օրինակն

ուղարկել կադաստրի պետական կոմիտե:

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԿՏԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍ

 

ՑԱՆԿ

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN  |Կետի տեսակը և  |Կետի անվանումը կամ     |Կետի տեղադիրքի              |

|ը/կ |բարձրությունը  |համարը, դասը, կենտրոնի |նկարագրությունը,            |

|    |               |տեսակը և  համարը,      |ուղեցուցային կետից          |

|    |               |ուղեցուցային կետերը    |հեռավորությունը և  ազիմուտը |

|____|_______________|_______________________|____________________________|

|  1 |       2       |           3           |             4              |

|____|_______________|_______________________|____________________________|

|____|_______________|_______________________|____________________________|

._________________________________________________________________________.

 

    Հանձնեց  ______________________        ________________________

               (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

    Ընդունեց ______________________        ________________________

               (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

 

(2-րդ ձևը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

Ձև N 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

____ __________ 200 թ.

 

__________________________________________________________________________

(օբյեկտի անվանումը, մարզը, համայնքը, 1:200000 մասշտաբի քարտեզի

__________________________________________________________________________

                             նոմենկլատուրան)

 

Դաշտային աշխատանքները կատարված են ________________________________________

(կատարող կազմակերպության անվանումը)

 

._________________________________________________________________________.

|NN |Կետի տեսակը և |Կետի անվանումը   | Տեղեկություններ կետի |Կետի արտաքին |

|ը/կ|բարձրությունը |կամ համարը, դասը,|     վիճակի մասին     |ձևավորման    |

|   |              |կենտրոնի տեսակը  |______________________|վերականգնման |

|   |              |և  համարը,       |կենտ-|արտաքին|ուղեցու-|աշխատանքները |

|   |              |ուղեցուցային     |րոն  |նշան   |ցային   |             |

|   |              |կետերը           |     |       |կետ     |             |

|___|______________|_________________|_____|_______|________|_____________|

| 1 |      2       |        3        |  4  |   5   |   6    |      7      |

|___|______________|_________________|_____|_______|________|_____________|

|___|______________|_________________|_____|_______|________|_____________|

._________________________________________________________________________.

 

________________________________________________

(աշխատանքները կատարող կազմակերպության անվանումը)

 

Տնօրեն ___________________  ____________________

        (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

(3-րդ ձևը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

 

Ձև N 4

 

ԱՄՓՈՓԱԳԻՐ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Փաստաթղթի|Փաստաթղթի և |Աշխատանք-|        Գեոդեզիական կետերի քանակը       |

|ստացման  |օբյեկտի     |ների իրա-|________________________________________|

|ամսաթիվն |անվանումները|կանացման |Եռանկյունավորման,  |I,II,III և  IV դասի |

|ու համարը|            |տարին    |տրիլատերացիայի և   |նիվելիրային կետեր   |

|         |            |         |պոլիգոնոմետրիայի   |                    |

|         |            |         |1, 2, 3 և  4 դասի  |                    |

|         |            |         |կետեր              |                    |

|         |            |         |___________________|____________________|

|         |            |         |հաշ-  |նոր  |ոչըն- |հաշ-  |նոր  |ոչըն-  |

|         |            |         |վառված|տեղա-|չացված|վառված|տեղա-|չացված |

|         |            |         |      |դրված|      |      |դրված|       |

|_________|____________|_________|______|_____|______|______|_____|_______|

|    1    |     2      |    3    |  4   |  5  |   6  |   7  |  8  |   9   |

|_________|____________|_________|______|_____|______|______|_____|_______|

|_________|____________|_________|______|_____|______|______|_____|_______|

|_________|____________|_________|______|_____|______|______|_____|_______|

|_________|____________|_________|______|_____|______|______|_____|_______|

|_________|____________|_________|______|_____|______|______|_____|_______|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.11.2001
N 1134
Որոշում