Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին

 

«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը» բառերը փոխարինել «կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 38-րդ հոդվածի վերնագրում և 1-ին և 2-րդ մասերում «հսկողությունը» բառը փոխարինել «վերահսկողությունը» բառով:

 

i

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) վերնագրում, 1-3-րդ մասերում «հսկողություն» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերահսկողություն» բառով.

2) 1-ին մասի «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

3) 2-րդ մասը «իրականացվում է» բառերից հետո լրացնել «նաև» բառով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 28
Երևան
ՀՕ-165-Ն

 

 

pin
ՀՀ 21.03.2018
N ՀՕ-165-Ն օրենք