Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-177-Ն օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. 1-ին կետից հանել «վերահսկողությունը և» բառերը,

բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի`

ա. 2-րդ կետից հանել «վերահսկողությունը և» բառերը:

բ. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

 

«Հոդված 6.1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասությունները

 

1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) իրավասություններն են`

1) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը և մշտադիտարկումը.

2) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը:

2. Մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են`

1) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը և մշտադիտարկումը.

2) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը:»:

 

i

Հոդված 3. 20-րդ հոդվածի 5-րդ մասում «Լիազոր մարմինն» բառերը փոխարինել «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 28
Երևան
ՀՕ-170-Ն

 

 

pin
ՀՀ 21.03.2018
N ՀՕ-170-Ն օրենք