Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) «բնապահպանական պետական տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով և դրանց հոլովաձևերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերության «բնապահպանական վերահսկողություն» հասկացությունից հանել «(բացառությամբ ընդերքօգտագործման համար)» բառերը.

2) երկրորդ պարբերության «լիազորված պետական մարմնի ստորաբաժանում» բառերը փոխարինել «մարմին» բառով:

 

i

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում «բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հանրապետական» բառը:

 

i

Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագրից հանել «պաշտոնների դասակարգումը,» բառերը:

 

i

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և լիազոր մարմնի սահմանած մեթոդական ցուցումներով ու հրահանգներով» բառերը:

 

i

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ձևը և այն կրելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազոր մարմնի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչի տեղակալին» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա տեղակալին» բառերով:

 

i

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ա» ենթակետից հանել «(բացառությամբ ընդերքօգտագործողների)», իսկ «բ» ենթակետից` «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերը:

 

i

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կառավարման խորհրդի» բառերով, իսկ «և լիազոր մարմնի ու» բառերը` «բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ու» բառերով.

2) 2-րդ մասի «ստուգում իրականացնելու մասին հրամանը տալիս է լիազոր մարմնի ղեկավարը, իսկ հանձնարարագիրը` Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ` տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը» բառերը փոխարինել «ստուգում իրականացնելու վերաբերյալ հրամանը կամ հանձնարարագիրը տալիս է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.

3) 3-րդ մասի «լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:

 

i

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Առանձնահատուկ դեպքերում ստուգումն անցկացվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով:».

2) 8-րդ մասի «հրահանգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «կարգը հաստատում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:

 

i

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «բնապահպանական գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ տարածքային բնապահպանության տեսուչը» բառերով:

 

i

Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված որոշումներ (այսուհետ` որոշումներ) կայացնելու իրավասություն ունեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը` տեսչական մարմնի ղեկավարի սահմանած դեպքերում և կարգով:».

2) 7-րդ մասի «սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «հաստատում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:

 

i

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «լիազոր մարմնի ղեկավարը» և «Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով, իսկ 4-րդ մասում «լիազոր» բառը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:

 

i

Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում «լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:

 

i

Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով:

 

i

Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին և 2-րդ մասերի «ա» կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին և 2-րդ մասերի «գ» կետերը «կենսառեսուրսների» բառից հետո լրացնել «, օգտակար հանածոների» բառերով:

 

i

Հոդված 20. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 21. Օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածների 4-րդ մասերում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 28
Երևան
ՀՕ-183-Ն

 

 

pin
ՀՀ 21.03.2018
N ՀՕ-183-Ն օրենք