041.0818.201101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2001 թվականի N 818
Բ. ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Գրող, հասարակական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր Բագրատ Ուլուբաբյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
(հանձնաժողովի նախագահ)
Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Քոչարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Հ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության
ինստիտուտի տնօրեն
Դ. Մուրադյան - Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար
(համաձայնությամբ)
Բ. Ջանյան - գրող
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Բ. Ուլուբաբյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) հինգօրյա ժամկետում` հանձնաժողովի ներկայացված հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: