Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «հատուկ քննչական ծառայության» բառերից հետո լրացնել «` որպես քննչական մարմնի,» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածում, 2-րդ գլխի վերնագրում, 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում և 21-րդ հոդվածներում «կոչում» և «կոչումներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «դասային աստիճան» և «դասային աստիճաններ» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով:

 

i

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածում «հատուկ ծառայություն» բառերը փոխարինել «ծառայություն» բառով, իսկ 3-րդ հոդվածում «հատուկ ծառայության» բառերը` «ծառայության» բառով:

 

i

Հոդված 5. Օրենքի 2-րդ հոդվածում.

1) 1-ին մասի առաջին պարբերության «ծառայությունն» բառից հետո լրացնել «կազմակերպում և» բառերով.

2) 2-րդ մասի «պետական ծառայության հատուկ» բառերը փոխարինել «պետական ծառայության» բառերով.

3) 6-րդ մասից հանել «Հանրապետության Նախագահին և» բառերը, իսկ «յուրաքանչյուր տարի» բառերից հետո լրացնել «` մինչև հունվարի 31-ը,» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածում 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ`Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, դատարանների դատավորները, նախարարները, նրանց տեղակալները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Ոստիկանության պետը և նրա տեղակալները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Վիճակագրական կոմիտեի ղեկավարը և անդամները.

3) պետական ծառայություն իրականացնող անձ` դատախազները, քննչական կոմիտեի ծառայողները, ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի և զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային մարմինների, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնատար անձինք.»:

 

i

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «համապատասխանաբար Կառավարության և վարչապետի» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայության պետը» բառերով:

 

i

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը

 

1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Կառավարությունը` վարչապետի ներկայացմամբ` վեց տարի ժամկետով:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում:

3. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը` անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներին հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ նշանակում է վարչապետը:

5. Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:»:

 

i

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների դասային աստիճանները

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Հատուկ քննչական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:

4. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

5. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով ծառայությունից ազատվելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողը կարող է զրկվել հատուկ քննչական ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:»:

 

i

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

 

1. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:

2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության առաջին դասի խորհրդականի:

3. Հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:

4. Հատուկ քննչական ծառայության առաջատար խմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

5. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան դասային աստիճան:

6. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:»:

 

i

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 15. Դասային աստիճանների շնորհման ժամկետները

 

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի: Հատուկ քննչական ծառայությունում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:

2. Եթե սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է հատուկ քննչական ծառայությունում տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:

3. Հատուկ քննչական ծառայությունում ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 2 տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 4 տարի.

5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար` 5 տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`

1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կամ կատարվում է ծառայողական քննություն:

8. Հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանը շնորհվում է սույն հոդվածի 7-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:»:

 

i

Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը «հանձնարարությամբ» բառից հետո լրացնել «կազմակերպում և» բառերով:

 

i

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

 

i

Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 20. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.

5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

6) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում.

7) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ, որպես խրախուսանք, կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցներ հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-6-րդ մասերով նախատեսված դեպքերի:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքի միջոցը հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը:

6. Եթե արտահերթ շնորհվող դասային աստիճանը կամ օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հանրապետության նախագահը` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած մարմինը կամ պաշտոնատար անձը:

8. Հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է հատուկ քննչական ծառայության պետը:»:

 

i

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ չի կիրառվում:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 17. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

 

i

Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32. Քաղաքացիական ծառայությունը և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք

 

1. Հատուկ քննչական ծառայությունում աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող անձինք քաղաքացիական ծառայողներ են:

2. Հատուկ քննչական ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 19. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ 17-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուկ քննչական ծառայության պետը շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

i

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հատուկ քննչական ծառայության ծառայողներին նախկինում շնորհված արդարադատության գեներալ-լեյտենանտ, արդարադատության գեներալ-մայոր, արդարադատության գնդապետ, արդարադատության փոխգնդապետ, արդարադատության մայոր, արդարադատության կապիտան, արդարադատության ավագ լեյտենանտ և արդարադատության լեյտենանտ կոչումները համապատասխանաբար փոխարինվում են Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով սահմանված դասային աստիճաններով:

4. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-312-Ն

 

 

pin
ՀՀ 23.03.2018
N ՀՕ-312-Ն օրենք