040.1154.221101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 նոյեմբերի 2001 թվականի N 1154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻՆ 2001/2002 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցին 2001/2002 ուսումնական տարվա համար հատկացնել երկարատև ուսուցման 38 և կարճատև ուսուցման 300 անվճար տեղեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 22-ից: