Սեղմել Esc փակելու համար:
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մայիսի 23-ին

 

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) «խորհրդատվական զեկույց» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «զեկույց» բառով:

 

i

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «փոխարինելու» բառից հետո լրացնել «վերաբերյալ զեկույցը տրամադրում է պատժի կրման վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին)» բառերով, իսկ նույն մասի «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին)» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տարածքային մարմինը դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույցը ներկայացնում է դատարանի պահանջի հիման վրա, իսկ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցը` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատապարտյալի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու դիմումի մասին պաշտոնական ծանուցում ստանալու դեպքում:».

3) 4-րդ մասի «մարմին» բառը փոխարինել «դատարան» բառով:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և չի քննարկվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կողմից, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույց: Այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը զեկույցը կազմում է իրավական հնարավորության ծագման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում և երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշումը միջնորդագրով ներկայացնում դատարան:

3. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2018 թ. հունիսի 7
Երևան
ՀՕ-335-Ն

 

 

 

pin
ՀՀ 23.05.2018
N ՀՕ-335-Ն օրենք