Սեղմել Esc փակելու համար:
«ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ֆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ...

 

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11812437

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 նոյեմբերի 2012 թ. թիվ 1016-Ն

 

«ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել «Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը»` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Գաբրիելյան

 

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի նոյեմբերի 21-ի
թիվ 1016-Ն հրամանի

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

i

Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը (այսուհետ` հաշվային պլան) մշակվել է փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին (ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ին) համապատասխան հաշվապահական հաշվառում վարելուն և ֆինանսական հաշվետվություններ պատրաստելուն օժանդակելու նպատակով: Սույն հաշվային պլանի մշակումն իրականացվել է` առավելագույնս պահպանելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 353-Ն հրամանով հաստատված հաշվային պլանի կառուցվածքի հետ համադրելիությունն ու սկզբունքները:

Սույն հաշվային պլանը նախատեսված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ին համապատասխան առանձին կամ անհատական (ոչ համախմբված) ֆինանսական հաշվետվություններ պատրաստող կազմակերպությունների համար և կրում է օրինակելի, օժանդակող, ցուցադրող բնույթ: Թեև հաշվային պլանը պարտադիր բնույթ չի կրում, դրան հետևելը դյուրացնում է հաշվապահների, աուդիտորների, հաշվապահական համակարգչային ծրագրեր մշակողների, պետական լիազոր մարմինների գործը և նպաստում է ֆինանսական հաշվետվությունների համադրելիությանը:

Հաշվային պլանը բաղկացած է երեք բաժնից`

I. Ընդհանուր դրույթներ,

II. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ,

III. Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ:

I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները:

II բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:

III բաժնում տրված է հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և դրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի` հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:

Հաշվային պլանը կազմված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվներից և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):

Հաշվային պլանը ներառում է 9 դաս`

1. Ոչ ընթացիկ ակտիվներ,

2. Ընթացիկ ակտիվներ,

3. Սեփական կապիտալ,

4. Ոչ ընթացիկ պարտավորություններ,

5. Ընթացիկ պարտավորություններ,

6. Եկամուտներ,

7. Ծախսեր,

8. Կառավարչական հաշվառման հաշիվներ,

9. Արտահաշվեկշռային հաշիվներ:

 

1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը` կառավարչական հաշվառման և 9-րդ դասը` արտահաշվեկշռային հաշիվները:

 

Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):

Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում արտացոլվում են այս հաշիվների (դեբետային կամ կրեդիտային) մնացորդները:

Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների զուտ շրջանառությունը (դեբետային` ծախսերի գծով և կրեդիտային` եկամուտների գծով), իսկ սահմանված դեպքերում` դրանց տարբերությունը տեղափոխվում է համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:

 

Կառավարչական հաշվառման հաշիվները (8-րդ դաս) նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի, ինչպես նաև ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) և մշակման ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են կազմակերպությունում կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:

 

Արտահաշվեկշռային հաշիվները (9-րդ դաս) նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանման, վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքներ, հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ, կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ և այլն), պայմանական ակտիվների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:

Հաշիվների կոդավորումը կառուցված է հետևյալ կերպ`

- հաշիվների դասերը նշված են միանիշ թվով` 1-ից մինչև 9-ը,

- հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը` խմբի համարը,

- առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը` առաջին կարգի հաշվի համարը,

- երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը` երկրորդ կարգի հաշվի համարը:

Հաշիվները, կախված կազմակերպությունում գործունեության տարբեր տեսակների (վարձակալական գործունեություն, արժեթղթերի առքուվաճառք) հարաբերական կարևորությունից և կրկնման հաճախականությունից, կարող են փոփոխվել, եթե այդ փոփոխությունը կնպաստի կազմակերպության հիմնական գործունեության, այլ գործառնական գործունեության և ոչ գործառնական գործունեության արդյունքների առավել ճշմարիտ ներկայացմանը: Երկրորդ կարգի բոլոր հաշիվները, ինչպես նաև 8-9-րդ դասի առաջին կարգի հաշիվներն օգտագործվում են անհրաժեշտության դեպքում` ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:

Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները, անհրաժեշտության դեպքում, կարող են`

- հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ` օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, կամ`

- փոփոխել առաջին և երկրորդ կարգի հաշիվները` այդ փոփոխությունները ներկայացնելով հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:

Հաշվային պլանը ներառում է ակտիվային, պասիվային, ակտիվապասիվային հաշիվներ: 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ դասերի հաշիվները, բացառությամբ պասիվային կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6-րդ դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող և ակտիվապասիվային հաշիվների, պասիվային են:

1-8-րդ դասերի հաշիվներում և 9-րդ դասի 92 խմբում (այն նախատեսված է բրոքերային և հավատարմագրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար) կազմակերպության գործառնությունների և դրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումն իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի մնացած հաշիվներում` հաշվառման պարզ (միակի գրանցման) համակարգով:

 

II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հաշիվն. խմբի ծածկ.

I կարգի հաշիվն. ծածկ.

II կարգի հաշիվն. ծածկ.

 

 

ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

 

 

 

 

11-12

 

 

ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

 

 

 

 

 

111

 

Մաշվող հիմնական միջոցներ

 

 

1111

Շենքեր

 

 

1112

Կառուցվածքներ

 

 

1113

Փոխանցող հարմարանքներ

 

 

1114

Մեքենաներ և սարքավորումներ

 

 

1115

Տրանսպորտային միջոցներ

 

 

1116

Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ

 

 

1119

Այլ հիմնական միջոցներ

 

 

 

 

 

112

 

Հիմնական միջոցների մաշվածություն

 

 

1121

Շենքերի մաշվածություն

 

 

1122

Կառուցվածքների մաշվածություն

 

 

1123

Փոխանցող հարմարանքների մաշվածություն

 

 

1124

Մեքենաների և սարքավորումների մաշվածություն

 

 

1125

Տրանսպորտային միջոցների մաշվածություն

 

 

1126

Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն

 

 

1129

Այլ հիմնական միջոցների մաշվածություն

 

 

 

 

 

115

 

Հողամասեր

 

 

 

 

 

116

 

Կենսաբանական ակտիվներ

 

 

1161

Պտղատու այգիներ

 

 

1162

Ծառեր տնկադաշտում

 

 

1163

Թփեր

 

 

1164

Խաղողի վազեր

 

 

1165

Կաթնատու հոտ

 

 

1166

Մսատու կենդանիներ

 

 

 

 

 

117

 

Կենսաբանական ակտիվների մաշվածություն

 

 

1171

Պտղատու այգիների մաշվածություն

 

 

1172

Ծառեր տնկադաշտում – մաշվածություն

 

 

1173

Թփերի մաշվածություն

 

 

1174

Խաղողի վազերի մաշվածություն

 

 

1175

Կաթնատու հոտի մաշվածություն

 

 

1176

Մսատու կենդանիների մաշվածություն

 

 

 

 

 

118

 

Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ

 

 

1181

Օգտագործման համար ոչ մատչելի շենքեր

 

 

1182

Օգտագործման համար ոչ մատչելի կառուցվածքներ

 

 

1183

Օգտագործման համար ոչ մատչելի փոխանցող հարմարանքներ

 

 

1184

Օգտագործման համար ոչ մատչելի մեքենաներ և սարքավորումներ

 

 

1185

Օգտագործման համար ոչ մատչելի տրանսպորտային միջոցներ

 

 

1186

Օգտագործման համար ոչ մատչելի արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ

 

 

1189

Օգտագործման համար ոչ մատչելի այլ հիմնական միջոցներ

 

 

 

 

 

119

 

Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ

 

 

 

 

 

121

 

Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն

 

 

 

 

 

122

 

Ներդրումային գույք

 

 

1221

Իրական արժեքով հաշվառվող ներդրումային գույք

 

 

1222

Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույք

 

 

 

 

 

123

 

Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն

 

 

 

 

 

124

 

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում

 

 

1241

Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում

 

 

1242

Հողամասերի արժեզրկում

 

 

1243

Կենսաբանական ակտիվների արժեզրկում

 

 

1244

Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում

 

 

1245

Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեզրկում

 

 

1246

Ներդրումային գույքի արժեզրկում

 

 

 

 

 

 

 

 

13

 

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

 

 

 

 

 

131

 

Ոչ նյութական ակտիվներ

 

 

1311

Ֆիրմային անուններ

 

 

1312

Հրապարակումների անուններ

 

 

1313

Համակարգչային ծրագրեր

 

 

1314

Լիցենզիաներ և վստահագրեր (ֆրանշիզներ)

 

 

1315

Հեղինակային իրավունքներ

 

 

1316

Արտոնագրեր

 

 

1317

Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքներ

 

 

1318

Բանաձևեր, մոդելներ, նախագծեր, բաղադրատոմսեր և փորձանմուշներ

 

 

1319

Այլ ոչ նյութական ակտիվներ

 

 

 

 

 

132

 

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա

 

 

1321

Ֆիրմային անունների ամորտիզացիա

 

 

1322

Հրապարակումների անունների ամորտիզացիա

 

 

1323

Համակարգչային ծրագրերի ամորտիզացիա

 

 

1324

Լիցենզիաների և վստահագրերի (ֆրանշիզների) ամորտիզացիա

 

 

1325

Հեղինակային իրավունքների ամորտիզացիա

 

 

1326

Արտոնագրերի ամորտիզացիա

 

 

1327

Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքների ամորտիզացիա

 

 

1328

Բանաձևերի, մոդելների, նախագծերի, բաղադրատոմսերի և փորձանմուշների ամորտիզացիա

 

 

1329

Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա

 

 

 

 

 

134

 

Գուդվիլ

 

 

 

 

 

135

 

Գուդվիլի ամորտիզացիա

 

 

 

 

 

136

 

Ոչ նյութական ակտիվների արժեզրկում

 

 

1361

Ոչ նյութական ակտիվների արժեզրկում

 

 

1363

Գուդվիլի արժեզրկում

 

 

 

 

 

 

 

 

14

 

 

ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

 

 

 

 

 

141

 

Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում

 

 

1411

Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում

 

 

1412

Իրական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում

 

 

 

 

 

142

 

Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում

 

 

1421

Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում

 

 

1422

Իրական արժեքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում

 

 

1423

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում

 

 

 

 

 

143

 

Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր

 

 

 

 

 

144

 

Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր

 

 

 

 

 

145

 

Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ

 

 

1451

Իրական արժեքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ

 

 

1452

Ինքնարժեքի հիմունքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ

 

 

1453

Վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող)

 

 

 

 

 

146

 

Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր

 

 

 

 

 

147

 

Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով

 

 

1471

Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների գծով

 

 

1472

Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով

 

 

1473

Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության գծով

 

 

 

 

 

148

 

Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ

 

 

 

 

 

149

 

Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)

 

 

1491

Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեզրկում

 

 

1492

Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների արժեզրկում

 

 

1493

Երկարաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն

 

 

1494

Այլ պարտքային գործիքներում ներդրումների արժեզրկում

 

 

1495

Վարկ ստանալու պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում

 

 

1496

Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի անհավաքագրելիություն

 

 

 

 

 

 

 

 

15

 

 

ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

 

 

 

 

 

151

 

Հետաձգված հարկային ակտիվներ

 

 

 

 

 

152

 

Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար

 

 

 

 

 

153

 

Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ

 

 

 

 

 

154

 

Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով

 

 

 

 

 

155

 

Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա

 

 

 

 

 

156

 

Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

 

 

 

 

21

 

 

ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

 

 

 

 

 

211

 

Նյութեր

 

 

2111

Հումք և նյութեր

 

 

2112

Գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ

 

 

2113

Վառելիք

 

 

2114

Տարա և տարանյութեր

 

 

2115

Պահեստամասեր

 

 

2116

Շինանյութեր

 

 

2117

Գյուղատնտեսական նշանակության նյութեր

 

 

2118

Վերամշակման հանձնված նյութեր

 

 

2119

Այլ նյութեր

 

 

 

 

 

212

 

Սպառվող կենսաբանական ակտիվներ

 

 

 

 

 

214

 

Անավարտ արտադրություն

 

 

2141

Արտադրանքի գծով անավարտ արտադրություն

 

 

2142

Աշխատանքների գծով անավարտ արտադրություն

 

 

2143

Ծառայությունների գծով անավարտ արտադրություն

 

 

2144

Օժանդակ արտադրության գծով անավարտ արտադրություն

 

 

 

 

 

215

 

Արտադրանք

 

 

2151

Պատրաստի արտադրանք

 

 

2152

Սեփական արտադրության կիսապատրաստուկներ

 

 

2153

Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք

 

 

2154

Առաքված արտադրանք

 

 

 

 

 

216

 

Ապրանքներ

 

 

2161

Ապրանքներ պահեստում

 

 

2162

Ապրանքներ մանրածախ առևտրում

 

 

2163

Տարա և տարանյութեր

 

 

2164

Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ

 

 

2165

Առաքված ապրանքներ

 

 

2166

Այլ ապրանքներ

 

 

 

 

 

217

 

Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն

 

 

2171

Առևտրական հավելագին

 

 

2172

Ավելացված արժեքի հարկ

 

 

2173

Ակցիզային հարկ

 

 

 

 

 

218

 

Պաշարների արժեքի նվազում

 

 

2181

Նյութերի արժեքի նվազում

 

 

2184

Անավարտ արտադրանքի արժեքի նվազում

 

 

2185

Արտադրանքի արժեքի նվազում

 

 

2186

Ապրանքների արժեքի նվազում

 

 

 

 

 

 

 

 

22

 

 

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ

 

 

 

 

 

221

 

Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով

 

 

2211

Դեբիտորական պարտքեր արտադրանքի, ապրանքների վաճառքների գծով

 

 

2212

Դեբիտորական պարտքեր մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների գծով

 

 

2213

Դեբիտորական պարտքեր այլ պաշարների վաճառքների գծով

 

 

2214

Դեբիտորական պարտքեր ֆինանսական ներդրումների վաճառքների գծով

 

 

2215

Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների վաճառքների գծով

 

 

2216

Դեբիտորական պարտքեր այլ վաճառքների գծով

 

 

 

 

 

222

 

Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով

 

 

2221

Դեբիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով

 

 

2222

Դեբիտորական պարտքեր ստացվելիք շահաբաժինների գծով

 

 

2223

Դեբիտորական պարտքեր ստացվելիք տոկոսների գծով

 

 

2224

Դեբիտորական պարտքեր ապահովագրական հատուցումների գծով

 

 

2225

Դեբիտորական պարտքեր տույժերի, տուգանքների գծով

 

 

2226

Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցման գծով

 

 

2227

Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով

 

 

 

 

 

223

 

Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ

 

 

 

 

 

224

 

Տրված ընթացիկ կանխավճարներ

 

 

2241

Տրված կանխավճարներ նյութեր ձեռք բերելու համար

 

 

2242

Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար

 

 

2243

Տրված կանխավճարներ աշխատանքներ, ծառայություններ ձեռք բերելու համար

 

 

2244

Այլ նպատակներով տրված ընթացիկ կանխավճարներ

 

 

 

 

 

225

 

Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով

 

 

2251

Դեբիտորական պարտքեր շահութահարկի գծով

 

 

2252

Դեբիտորական պարտքեր եկամտահարկի գծով

 

 

2253

Դեբիտորական պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով

 

 

2254

Դեբիտորական պարտքեր ակցիզային հարկի գծով

 

 

2255

Դեբիտորական պարտքեր գույքահարկի գծով

 

 

2256

Դեբիտորական պարտքեր հողի հարկի գծով

 

 

2257

Դեբիտորական պարտքեր մաքսատուրքի գծով

 

 

2258

Դեբիտորական պարտքեր պետական տուրքի գծով

 

 

2259

Դեբիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով

 

 

 

 

 

226

 

Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր

 

 

 

 

 

227

 

Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով

 

 

 

 

 

228

 

Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով

 

 

2281

Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար

 

 

2282

Առհաշիվ տրված գումարներ ապրանքներ ձեռք բերելու համար

 

 

2283

Առհաշիվ տրված գումարներ գործուղումների համար

 

 

2284

Այլ նպատակներով առհաշիվ տրված գումարներ

 

 

 

 

 

229

 

Այլ դեբիտորական պարտքեր

 

 

2291

Դեբիտորական պարտքեր աշխատավարձի վճարման գծով

 

 

2292

Դեբիտորական պարտքեր աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով

 

 

2293

Դեբիտորական պարտքեր բողոքարկումների գծով

 

 

2294

Դեբիտորական պարտքեր բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով հայտարարված շահաբաժինների գծով

 

 

 

 

 

 

 

 

23-24

 

 

ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

 

 

 

 

 

231

 

Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում

 

 

2311

Ինքնարժեքի հիմունքով չափվող ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում

 

 

2312

Իրական արժեքով չափվող ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում

 

 

 

 

 

232

 

Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր

 

 

 

 

 

233

 

Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս

 

 

 

 

 

234

 

Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր

 

 

 

 

 

235

 

Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս

 

 

 

 

 

236

 

Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ

 

 

2361

Իրական արժեքով չափվող այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ

 

 

2362

Ինքնարժեք հիմունքով չափվող այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ

 

 

2363

Վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող)

 

 

 

 

 

237

 

Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս

 

 

 

 

 

238

 

Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով

 

 

2381

Չվաստակած ֆինանսական եկամուտ կարճաժամկետ փոխառությունների գծով

 

 

2382

Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով

 

 

2383

Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով

 

 

2384

Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի գծով

 

 

2385

Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով

 

 

 

 

 

239

 

Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ

 

 

 

 

 

241

 

Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)

 

 

2411

Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների արժեզրկում

 

 

2412

Կարճաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն

 

 

2413

Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն

 

 

2414

Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների անհավաքագրելիություն

 

 

2415

Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն

 

 

2416

Վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում

 

 

2417

Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն

 

 

 

 

 

 

 

 

25

 

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

 

 

 

 

251

 

Դրամարկղ

 

 

2511

Ազգային արժույթի դրամարկղ

 

 

2512

Արտարժույթի դրամարկղ

 

 

2513

Սառեցված գումարներ դրամարկղում

 

 

 

 

 

252

 

Հաշվարկային հաշիվ

 

 

2521

Հաշվարկային հաշիվ

 

 

2522

Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում

 

 

 

 

 

253

 

Արտարժութային հաշիվ

 

 

2531

Արտարժութային հաշիվ երկրի ներսում

 

 

2532

Արտարժութային հաշիվ արտերկրում

 

 

2533

Սառեցված գումարներ արտարժութային հաշվում

 

 

 

 

 

254

 

Այլ հաշիվներ բանկերում

 

 

2541

Ակրեդիտիվներ

 

 

2542

Չեկային գրքույկներ

 

 

2543

Այլ հաշիվներ բանկերում

 

 

 

 

 

255

 

Դրամական միջոցներ ճանապարհին

 

 

 

 

 

256

 

Դրամական փաստաթղթեր

 

 

 

 

26

 

 

ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

 

 

 

 

 

261

 

Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով

 

 

 

 

 

262

 

Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով

 

 

 

 

ԴԱՍ 3. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

 

 

 

 

31

 

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԷՄԻՍԻՈՆ ԵԿԱՄՈՒՏ

 

 

 

 

 

311

 

Կանոնադրական կապիտալ

 

 

3111

Հասարակ բաժնետոմսեր

 

 

3112

Արտոնյալ բաժնետոմսեր

 

 

3113

Բաժնեմասեր

 

 

3114

Փայեր

 

 

 

 

 

312

 

Չվճարված կապիտալ

 

 

3121

Թողարկված և չտեղաբաշխված կապիտալ

 

 

3122

Տեղաբաշխված և չվճարված կապիտալ` մինչև անվանական արժեքի չափով

 

 

3123

Տեղաբաշխված և չվճարված կապիտալ` անվանական արժեքը գերազանցող չափով

 

 

 

 

 

313

 

Հետ գնված կապիտալ

 

 

3131

Հետ գնված հասարակ բաժնետոմսեր` անվանական արժեքով

 

 

3132

Հետ գնված հասարակ բաժնետոմսեր` անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով

 

 

3133

Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր` անվանական արժեքով

 

 

3134

Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր` անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով

 

 

3135

Հետ գնված բաժնեմասեր` անվանական արժեքով

 

 

3136

Հետ գնված բաժնեմասեր` անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով

 

 

3137

Հետ գնված փայեր` անվանական արժեքով

 

 

3138

Հետ գնված փայեր` անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով

 

 

 

 

 

314

 

Էմիսիոն եկամուտ

 

 

 

 

 

 

 

 

32

 

 

ՎԵՐԱՉԱՓՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

323

 

Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ

 

 

3231

Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ

 

 

3232

Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ

 

 

 

 

 

324

 

Փոխարժեքային տարբերություններ` կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ

 

 

3241

Փոխարժեքային տարբերություններ` արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից

 

 

3243

Փոխարժեքային տարբերություններ` արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով

 

 

 

 

 

326

 

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը

 

 

 

 

33

 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ

 

 

 

 

 

331

 

Շահույթ կամ վնաս

 

 

3311

Շարունակվող գործունեությունից շահույթ կամ վնաս

 

 

3312

Ընդհատված գործունեությունից շահույթ կամ վնաս

 

 

 

 

34

 

 

ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)

 

 

 

 

 

341

 

Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում

 

 

3411

Նախորդ տարիների սխալների հետընթաց ուղղման արդյունքում առաջացած ճշգրտում

 

 

3412

Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտում

 

 

 

 

 

342

 

Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)

 

 

 

 

 

343

 

Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)

 

 

 

 

 

344

 

Միջանկյալ շահաբաժիններ

 

 

 

 

35

 

 

ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ

 

 

 

 

 

351

 

Պահուստային կապիտալ

 

 

 

 

 

352

 

Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ

 

 

 

 

ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

41

 

 

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

411

 

Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ

 

 

 

 

 

412

 

Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ

 

 

4121

Տրված երկարաժամկետ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարներ

 

 

4122

Երկարաժամկետ չփոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ

 

 

4123

Երկարաժամկետ փոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ

 

 

4124

Մարելի արտոնյալ բաժնետոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ

 

 

4125

Այլ երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ

 

 

 

 

 

413

 

Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ

 

 

 

 

 

414

 

Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով

 

 

4141

Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի գծով

 

 

4142

Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների գծով

 

 

4143

Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության գծով

 

 

 

 

 

415

 

Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ

 

 

 

 

42

 

 

ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

421

 

Ակտիվներին վերաբերող շնորհներ

 

 

 

 

 

422

 

Հետաձգված հարկային պարտավորություններ

 

 

 

 

 

425

 

Ոչ ընթացիկ պահուստներ

 

 

 

 

 

426

 

Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը

 

 

 

 

 

429

 

Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ

 

 

 

 

ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

51

 

 

ՍՏԱՑՎԱԾ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԿԵՐ, ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

 

 

 

 

511

 

Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ

 

 

 

 

 

512

 

Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս

 

 

 

 

 

513

 

Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ

 

 

 

 

 

514

 

Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս

 

 

5141

Տրված երկարաժամկետ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս

 

 

5142

Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս

 

 

5143

Այլ երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս

 

 

 

 

 

515

 

Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս

 

 

 

 

 

516

 

Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով

 

 

5161

Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ վարկերի գծով

 

 

5162

Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի կարճաժամկետ մասի գծով

 

 

5163

Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ փոխառությունների գծով

 

 

5164

Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով

 

 

5165

Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով

 

 

 

 

 

517

 

Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ

 

 

5171

Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ

 

 

5172

Սկզբնապես որպես «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող» դասակարգված ֆինանսական պարտավորություններ

 

 

 

 

 

518

 

Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ

 

 

 

 

52-53

 

 

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ

 

 

 

 

 

521

 

Կրեդիտորական պարտքեր գնումների գծով

 

 

5211

Կրեդիտորական պարտքեր ստացված հումքի, նյութերի գծով

 

 

5212

Կրեդիտորական պարտքեր ապրանքների գնումների գծով

 

 

5213

Կրեդիտորական պարտքեր ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով

 

 

5214

Կրեդիտորական պարտքեր ստացված ֆինանսական ակտիվների գծով

 

 

5215

Կրեդիտորական պարտքեր ստացված հիմնական միջոցների գծով

 

 

5216

Կրեդիտորական պարտքեր այլ գնումների գծով

 

 

 

 

 

523

 

Ստացված կանխավճարներ

 

 

5231

Ստացված կանխավճարներ վաճառվելիք արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գծով

 

 

5232

Ստացված կանխավճարներ վաճառվելիք ոչ ընթացիկ ակտիվների գծով

 

 

5233

Ստացված կանխավճարներ գործառնական վարձակալության գծով

 

 

5234

Այլ նպատակներով ստացված կանխավճարներ

 

 

 

 

 

524

 

Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով

 

 

5241

Պարտքեր շահութահարկի գծով

 

 

5242

Պարտքեր եկամտահարկի գծով

 

 

5243

Պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով

 

 

5244

Պարտքեր ակցիզային հարկի գծով

 

 

5245

Պարտքեր գույքահարկի գծով

 

 

5246

Պարտքեր հողի հարկի գծով

 

 

5247

Պարտքեր մաքսատուրքի գծով

 

 

5248

Պարտքեր հարկերի դիմաց հաշվարկված տույժերի, տուգանքների գծով

 

 

5249

Պարտքեր այլ պարտադիր վճարների գծով

 

 

 

 

 

525

 

Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով

 

 

5251

Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` աշխատակիցների հաշվին

 

 

5252

Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` գործատուների հաշվին

 

 

5253

Պարտավորություններ` փոխհատուցելի բացակայությունների գծով հաշվեգրվելիք պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով

 

 

 

 

 

527

 

Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով

 

 

5271

Պարտքեր աշխատավարձի վճարման գծով

 

 

5272

Պարտքեր փոխհատուցելի բացակայությունների գծով

 

 

5273

Պարտքեր պարգևավճարների գծով

 

 

5274

Պարտքեր ավանդագրված հատուցումների գծով

 

 

 

 

 

528

 

Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով

 

 

5281

Պարտքեր աշխատակիցներին առհաշիվ գումարների գծով

 

 

5282

Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով

 

 

 

 

 

529

 

Պարտքեր շահաբաժինների գծով

 

 

5291

Վճարվելիք շահաբաժիններ սովորական բաժնետոմսերի գծով

 

 

5292

Վճարվելիք շահաբաժիններ արտոնյալ բաժնետոմսերի գծով

 

 

 

 

 

531

 

Այլ ընթացիկ պարտավորություններ

 

 

5311

Պարտքեր գործառնական վարձակալության գծով

 

 

5312

Պարտքեր տույժերի, տուգանքների գծով

 

 

5313

Պարտքեր ապահովագրավճարների գծով

 

 

 

 

54

 

 

ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

541

 

Եկամուտներին վերաբերող շնորհներ

 

 

 

 

 

542

 

Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ

 

 

 

 

 

543

 

Ընթացիկ պահուստներ

 

 

5431

Երաշխիքային վաճառքների գծով ընթացիկ պահուստներ

 

 

5432

Անբարենպաստ պայմանագրերի գծով ընթացիկ պահուստներ

 

 

5433

Տրամադրված երաշխավորությունների և երաշխիքների գծով ընթացիկ պահուստներ

 

 

5434

Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մաս

 

 

5435

Վաստակած արձակուրդայինի գծով պահուստ

 

 

 

 

 

544

 

Պատվիրատուներին հասանելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով

 

 

 

 

ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

 

 

 

61

 

 

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

 

 

 

 

611

 

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ

 

 

6111

Արտադրանքի վաճառքներից հասույթ

 

 

6112

Ապրանքների վաճառքներից հասույթ

 

 

6113

Աշխատանքների կատարումից հասույթ

 

 

6114

Ծառայությունների մատուցումից հասույթ

 

 

 

 

 

612

 

Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում

 

 

 

 

 

614

 

Գործառնական այլ եկամուտներ

 

 

6141

Այլ պաշարների օտարումից եկամուտներ

 

 

6142

Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտներ, դեբիտորական պարտքերի կորուստների հակադարձումից եկամուտներ

 

 

6143

Գործառնական վարձակալությունից եկամուտներ

 

 

6144

Եկամուտներ տույժերից, տուգանքներից

 

 

6145

Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ

 

 

6146

Գործառնական այլ եկամուտներ

 

 

 

 

 

615

 

Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ

 

 

6151

Բերքահավաքից (ներառյալ` ծնաճից) եկամուտ

 

 

6152

Կենսաբանական ակտիվները «իրական արժեք` հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ` պայմանավորված գնի փոփոխությամբ

 

 

6153

Կենսաբանական ակտիվները «իրական արժեք` հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ` պայմանավորված ֆիզիկական փոփոխությամբ

 

 

6154

Կենսաբանական ակտիվների օտարումից եկամուտ

 

 

 

 

 

 

 

 

62

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

 

 

 

 

621

 

Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ

 

 

6211

Հիմնական միջոցների օտարումից եկամուտներ

 

 

6212

Ոչ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ

 

 

6213

Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ

 

 

6214

Այլ ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ

 

 

 

 

 

622

 

Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ

 

 

 

 

 

624

 

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ

 

 

6243

Հիմնական միջոցների գծով արժեզրկման կորստի հակադարձումից օգուտներ

 

 

6244

Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկման կորստի հակադարձումից օգուտներ

 

 

6245

Ներդրումային գույքի վերաչափումից օգուտներ

 

 

 

 

 

625

 

Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ

 

 

 

 

 

626

 

Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ

 

 

6261

Իրական արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաչափումից օգուտներ

 

 

6262

Ինքնարժեքի հիմունքով չափվող ֆինանսական ակտիվների արժեզրկման հակադարձումից օգուտներ

 

 

6264

Ոչ գործառնական հեջավորման գործիքների վերաչափումից օգուտներ

 

 

6265

Ամորտիզացված արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների գծով արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ

 

 

 

 

 

627

 

Ֆինանսական ներդրումներից եկամուտներ

 

 

6271

Շահաբաժիններ

 

 

6272

Տոկոսային եկամուտներ` արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով

 

 

6273

Ֆինանսական վարձակալությունից եկամուտներ` արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով

 

 

 

 

 

628

 

Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ

 

 

 

 

 

629

 

Այլ եկամուտներ

 

 

6291

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով շահույթի բաժնեմասը

 

 

6292

Այլ եկամուտներ

 

 

 

 

63

 

 

ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

 

 

 

 

631

 

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ` ընդհատված գործունեությունից

 

 

 

 

 

632

 

Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ

 

 

6321

Ընդհատված գործունեությանը կազմող զուտ ակտիվների օտարումից եկամուտներ

 

 

6322

Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների «իրական արժեք հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտներ

 

 

 

 

64

 

 

ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ. ՕԳՈՒՏՆԵՐ

 

 

 

 

 

643

 

Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ

 

 

 

 

 

644

 

Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ

 

 

6441

Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված օգուտներ` արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից

 

 

6443

Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ` արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով

 

 

 

 

 

646

 

Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը

 

 

 

 

67

 

 

ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՆԱՉՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

 

 

 

 

673

 

Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ

 

 

 

 

 

674

 

Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ

 

 

6741

Փոխարժեքային օգուտներ` արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից

 

 

6743

Փոխարժեքային օգուտներ` արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով

 

 

 

 

 

675

 

Ակտուարային օգուտներ

 

 

 

 

 

676

 

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը

 

 

 

 

ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

71

 

 

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

711

 

Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք

 

 

7111

Վաճառված արտադրանքի ինքնարժեք

 

 

7112

Վաճառված ապրանքների ինքնարժեք

 

 

7113

Կատարված աշխատանքների ինքնարժեք

 

 

7114

Մատուցված ծառայությունների ինքնարժեք

 

 

 

 

 

712

 

Իրացման ծախսեր

 

 

7121

Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական ապահովության վճարներ

 

 

7122

Հիմնական միջոցների մաշվածության, դրանց նորոգման և սպասարկման գծով ծախսեր

 

 

7123

Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տարայի, տեսակավորման, պահպանման ծախսեր

 

 

7124

Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային և ապահովության ծախսեր

 

 

7125

Կոմիսիոն և կոնսիգնացիոն վարձատրություն

 

 

7126

Մարկետինգի և գովազդի ծախսեր

 

 

7127

Իրացման այլ ծախսեր

 

 

 

 

 

713

 

Վարչական ծախսեր

 

 

7131

Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական ապահովության վճարներ

 

 

7132

Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի), դրանց նորոգման և սպասարկման ծախսեր

 

 

7133

Գործուղման և ներկայացուցչական ծախսեր

 

 

7134

Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր

 

 

7135

Գրասենյակային և կոմունալ ծախսեր

 

 

7136

Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր

 

 

7137

Բանկային ծառայությունների ծախսեր, ապահովության ծախսեր

 

 

7138

Չփոխհատուցվող հարկերից ծախսեր

 

 

7139

Վարչական այլ ծախսեր

 

 

 

 

 

714

 

Գործառնական այլ ծախսեր

 

 

7141

Այլ պաշարների օտարումից ծախսեր

 

 

7142

Պաշարների արժեքի փոփոխությունից ծախսեր, վաճառքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր, երաշխիքային սպասարկման և վերանորոգման գծով ծախսեր

 

 

7143

Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության ծախսեր

 

 

7144

Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր

 

 

7145

Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ, արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսեր, խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր

 

 

7146

Հետազոտության և մշակման ծախսեր

 

 

7147

Հիմնական միջոցների լուծարման ծախսեր

 

 

7148

Գործառնական այլ ծախսեր

 

 

 

 

 

715

 

Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր

 

 

7151

«Գյուղատնտեսական գործունեության ծախսումներ»

 

 

7152

Կենսաբանական ակտիվներն «իրական արժեք` հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ` պայմանավորված գնի փոփոխությամբ

 

 

7153

Կենսաբանական ակտիվներն «իրական արժեք` հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ` պայմանավորված ֆիզիկական փոփոխությամբ

 

 

7154

Կենսաբանական ակտիվների օտարումից ծախսեր

 

 

 

 

72

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

721

 

Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր

 

 

7211

Հիմնական միջոցների օտարումից ծախսեր

 

 

7212

Ոչ նյութական ակտիվների օտարումից ծախսեր

 

 

7213

Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր

 

 

7214

Այլ ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր

 

 

 

 

 

722

 

Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր

 

 

 

 

 

724

 

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ

 

 

7243

Հիմնական միջոցների գծով արժեզրկումից կորուստներ

 

 

7244

Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկումից կորուստներ

 

 

7245

Ներդրումային գույքի վերաչափումից կորուստներ

 

 

 

 

 

725

 

Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ

 

 

 

 

 

726

 

Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ

 

 

7261

Իրական արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների վերաչափումից կորուստներ

 

 

7262

Ինքնարժեքի հիմունքով չափվող ֆինանսական ակտիվների արժեզրկումից կորուստներ

 

 

7264

Ոչ գործառնական հեջավորման գործիքների վերաչափումից կորուստներ

 

 

7265

Ամորտիզացված արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների գծով արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ

 

 

 

 

 

727

 

Ֆինանսական ծախսեր

 

 

7271

Վարկերի և փոխառությունների գծով տոկոսային ծախսեր` արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով

 

 

7272

Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսեր` արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով

 

 

7274

Պահուստների զեղչման ազդեցության ճշգրտման հետևանքով առաջացած տոկոսային ծախսեր

 

 

7275

Որպես պարտավորություն դասակարգված արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժիններ և տոկոսներ` արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով

 

 

 

 

 

728

 

Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր

 

 

 

 

 

729

 

Այլ ծախսեր

 

 

7291

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով վնասի բաժնեմասը

 

 

7292

Այլ ծախսեր

 

 

 

 

73

 

 

ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

731

 

Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք` ընդհատված գործունեությունից

 

 

 

 

 

732

 

Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր

 

 

7321

Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից ծախսեր

 

 

7322

Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների` «իրական արժեք հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստներ

 

 

 

 

 

733

 

Շահութահարկ ընդհատված գործունեության

 

 

7331

Ընդհատված գործունեության շահույթի կամ վնասի գծով շահութահարկ

 

 

7332

Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից կամ վերաչափումից օգուտի կամ կորստի գծով շահութահարկ

 

 

 

 

74

 

 

ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

 

 

 

 

 

743

 

Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ

 

 

 

 

 

744

 

Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ

 

 

7441

Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ` արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից

 

 

7443

Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ` արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով

 

 

 

 

 

746

 

Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը

 

 

 

 

75

 

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ (ԵԿԱՄՈՒՏ)

 

 

 

 

 

751

 

Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)

 

 

7511

Ընթացիկ հարկի գծով ծախս (եկամուտ)

 

 

7512

Հետաձգված հարկի գծով ծախս (եկամուտ)

 

 

 

 

77

 

 

ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՆԱՉՎՈՂ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

773

 

Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ

 

 

 

 

 

774

 

Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ

 

 

7741

Փոխարժեքային կորուստներ` արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից

 

 

7743

Փոխարժեքային կորուստներ` արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով

 

 

 

 

 

775

 

Ակտուարային վնասներ

 

 

 

 

 

776

 

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը

 

 

 

 

ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

 

 

 

81

 

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ

 

 

 

 

 

811

 

Հիմնական արտադրություն

 

 

8111

Ուղղակի նյութական ծախսումներ

 

 

8112

Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով

 

 

8113

Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով

 

 

8114

Ուղղակի արտադրական այլ ծախսումներ

 

 

8115

Օժանդակ արտադրության ծախսումներ

 

 

8116

Անուղղակի արտադրական ծախսումներ

 

 

 

 

 

812

 

Օժանդակ արտադրություն

 

 

8121

Ուղղակի նյութական ծախսումներ

 

 

8122

Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով

 

 

8123

Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով

 

 

8124

Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ

 

 

8125

Անուղղակի արտադրական ծախսումներ

 

 

 

 

 

813

 

Անուղղակի արտադրական ծախսումներ

 

 

8131

Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ

 

 

8132

Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովության վճարներ

 

 

8133

Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն

 

 

8134

Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ

 

 

8135

Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա

 

 

8136

Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ

 

 

8137

Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ

 

 

8138

Անուղղակի արտադրական այլ ծախսումներ

 

 

 

 

 

814

 

Խոտան և դրա շտկման ծախսումներ

 

 

8141

Խոտան արտադրանք

 

 

8142

Խոտանի ուղղման նյութական ծախսումներ

 

 

8143

Խոտանի ուղղման աշխատանքային ծախսումներ

 

 

8144

Խոտանի ուղղման գծով սոցիալական ապահովության վճարներ

 

 

8145

Խոտանի ուղղման այլ ծախսումներ

 

 

 

 

82

 

 

ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՍՏԵՂԾՄԱՆ) ԾԱԽՍՈՒՄՆԵՐ

 

 

 

 

 

821

 

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ

 

 

8211

Ուղղակի նյութական ծախսումներ

 

 

8212

Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով

 

 

8213

Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով

 

 

8214

Այլ ուղղակի ծախսումներ

 

 

8215

Անուղղակի ծախսումներ

 

 

 

 

 

822

 

Սարքավորումների տեղակայման ծախսումներ

 

 

8221

Ուղղակի նյութական ծախսումներ

 

 

8222

Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով

 

 

8223

Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով

 

 

8224

Այլ ուղղակի ծախսումներ

 

 

8225

Անուղղակի ծախսումներ

 

 

 

 

 

823

 

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ

 

 

8231

Ուղղակի նյութական ծախսումներ

 

 

8232

Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով

 

 

8233

Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով

 

 

8234

Այլ ուղղակի ծախսումներ

 

 

8235

Անուղղակի ծախսումներ

 

 

 

 

 

826

 

Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ

 

 

8261

Ուղղակի նյութական ծախսումներ

 

 

8262

Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով

 

 

8263

Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով

 

 

8264

Այլ ուղղակի ծախսումներ

 

 

8265

Անուղղակի ծախսումներ

 

 

 

 

ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

 

 

 

91

 

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱԿՏԻՎՆԵՐ

 

 

 

 

 

911

 

Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ

 

 

 

 

 

912

 

Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ

 

 

 

 

 

913

 

Վերամշակման ընդունված նյութեր

 

 

 

 

 

914

 

Տեղակայման ընդունված սարքավորումներ

 

 

 

 

 

915

 

Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ընդունված ապրանքներ

 

 

 

 

 

916

 

Որպես գրավ պահվող ակտիվներ

 

 

 

 

92

 

 

ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

 

 

 

 

921

 

Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ

 

 

9211

Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ

 

 

9212

Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր

 

 

 

 

 

922

 

Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ

 

 

9221

Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ

 

 

9222

Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված արժեթղթեր

 

 

9223

Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ձեռք բերված արժեթղթեր

 

 

9224

Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից դրամական միջոցներ

 

 

 

 

 

923

 

Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ

 

 

9231

Դեբիտորական պարտքեր արժեթղթերի վաճառքների գծով

 

 

9232

Դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով

 

 

9233

Դեբիտորական պարտքեր հայտարարված շահաբաժինների գծով

 

 

9234

Տրամադրված փոխառություններ

 

 

 

 

 

924

 

Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ

 

 

9241

Պարտավորություններ հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն ստացված միջոցների գծով

 

 

9242

Պարտավորություններ կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով

 

 

 

 

 

925

 

Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք

 

 

 

 

 

926

 

Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ

 

 

9261

Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր

 

 

9262

Ստացված փոխառություններ

 

 

 

 

93

 

 

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐ

 

 

 

 

 

931

 

Պայմանական պարտավորություններ

 

 

 

 

 

932

 

Պայմանական ակտիվներ

 

 

 

 

94

 

 

ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

941

 

Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր

 

 

 

 

 

942

 

Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր

 

 

 

 

 

943

 

Չհատուցված հարկային վնաս

 

 

 

 

 

944

 

Գրավադրված ակտիվներ

 

 

 

 

 

945

 

Խիստ հաշվառման բլանկներ

 

 

 

 

 

946

 

Պարբերական և մասնագիտական գրականություն

 

 

 

 

 

947

 

Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք հիմնական միջոցներ և արագամաշ առարկաներ

 

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

 Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգում նկարագրված են հաշվապահական հաշվառման վարման հետ կապված հիմնական մոտեցումները: Նրանում բերված են դասերի, հաշիվների խմբերի, առաջին կարգի (սինթետիկ) հաշիվների հակիրճ բնութագրերը, բացահայտված են վերջիններիս կառուցվածքը և նշանակությունը, առավել տարածված գործառնությունների տիպային (ոչ պարտադիր) հաշվապահական թղթակցությունները: Այն գործառնությունները, որոնց հաշվապահական թղթակցությունները սույն բաժնում նախատեսված չեն, կազմակերպությունները դրանց թղթակցությունները կազմում են ինքնուրույն` ելնելով հաշվապահական հաշվառման ստանդարտներից և սույն հրահանգից: Հաշվապահական հաշվառման հաշիվների նկարագիրն ըստ բաժինների տրված է հաշվային պլանով նախատեսված հաջորդականությամբ:

 

ԴԱՍ 1 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ոչ ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 1-ին` «Ոչ ընթացիկ ակտիվներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ», 13 «Ոչ նյութական ակտիվներ», 14 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 15 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ»:

 

Ակտիվների` ոչ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ բաժնում:

 

ԽՈՒՄԲ 11-12 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 111 «Մաշվող հիմնական միջոցներ», 112 «Հիմնական միջոցների մաշվածություն», 115 «Հողամասեր», 116 «Կենսաբանական ակտիվներ», 117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն», 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ», 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ», 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն», 122 «Ներդրումային գույք», 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» և 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»:

 

Հաշիվ 111 «Մաշվող հիմնական միջոցներ»

 

111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, այդ թվում` գործառնական վարձակալության հանձնված (բացի ներդրումային գույքից) մաշվող հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հիմնական միջոցների` նյութական ակտիվներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է սեփական մաշվող հիմնական միջոցների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, իսկ կրեդիտում` օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, ինչպես նաև դուրս գրված հիմնական միջոցների (սկզբնական` հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է սեփական մաշվող հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1111 «Շենքեր», 1112 «Կառուցվածքներ», 1113 «Փոխանցող հարմարանքներ», 1114 «Մեքենաներ և սարքավորումներ», 1115 «Տրանսպորտային միջոցներ», 1116 «Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ», 1119 «Այլ հիմնական միջոցներ»:

 

Հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Հիմնական միջոցների մուտքագրում`

 

ա) կազմակերպությունում կառուցված (ստեղծված), տեղակայված

118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

բ) մատակարարներից ձեռքբերված, տեղակայում չպահանջող

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

գ) մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

դ) ֆինանսական վարձակալությամբ ստացվածների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելիս

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

ե) նախկինում ֆինանսական վարձակալության տրվածի հետ ընդունում

146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»

զ) ներդրումային գույքի` որպես հիմնական միջոց վերադասակարգում

122 «Ներդրումային գույք»

է) որպես շնորհ ստացված

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

ը) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ

614 «Գործառնական այլ եկամուտներ»

թ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»

2. Տեղակայում չպահանջող հիմնական միջոցների ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

3. Օգտագործման համար մատչելի հիմնական միջոցների վրա հետագա ծախսումների կապիտալացում

823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»

4. Ինքնարժեքի մոդելով չափվող հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի ավելացում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում

425 «Ոչ ընթացիկ պահուստներ»

 

111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Վաճառված, ֆինանսական վարձակալության տրված, այլ կերպ օտարված հիմնական միջոցների, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկման տարբերություն) դուրսգրում

721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»

2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրսգրում

732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»

3. Լուծարված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրսգրում

714 «Գործառնական այլ ծախսեր»

4. Անհատույց տրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի արտացոլում

728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»

5. Որպես շնորհ ստացված հիմնական միջոցների հետ վերադարձ

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

6. Հիմնական միջոցի` որպես ներդրումային գույք վերադասակարգում

122 «Ներդրումային գույք»

7. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրսգրում

112 «Հիմնական միջոցների մաշվածություն»

8. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների կուտակված արժեզրկման դուրսգրում

124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»

9. Ինքնարժեքի մոդելով չափվող հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի նվազում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում
10.

425 «Ոչ ընթացիկ պահուստներ»

11. Հիմնական միջոցների պակասորդների և կորուստների արտացոլում

714 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»

 

112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ բաժնում:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված, մաշվածության հաշվեգրված գումարների դուրսգրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա սեփական հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1121 «Շենքերի մաշվածություն», 1122 «Կառուցվածքների մաշվածություն», 1123 «Փոխանցող հարմարանքների մաշվածություն», 1124 «Մեքենաների և սարքավորումների մաշվածություն», 1125 «Տրանսպորտային միջոցների մաշվածություն», 1126 «Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն», 1129 «Այլ հիմնական միջոցների մաշվածություն»:

 

Հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Սեփական հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում

543 «Ընթացիկ պահուստներ»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»

2. Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում

714 «Գործառնական այլ ծախսեր»

3. Ֆինանսական վարձակալությամբ ստացված և վարձակալի սեփականությունը դարձած հիմնական միջոցների մաշվածության արտացոլում

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»

4. Նախորդ ժամանակաշրջաններում (սխալի արդյունքում) պակաս հաշվարկված մաշվածության ուղղում հետընթաց վերահաշվարկ`

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

 

Հաշիվ 115 «Հողամասեր»

 

115 «Հողամասեր» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հողամասերի (այդ թվում նաև շենքերի և շինությունների տակ գտնվող և բնական ռեսուրսներով հողամասերի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հողամասերի` ակտիվների համապատասխան խմբին (հիմնական միջոցների կամ ներդրումային գույքի) վերագրման կարգի, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 16-րդ և 17-րդ բաժիններում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերած (ստացված) հողամասերի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված հողամասերի հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հողամասերի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Հողի բարելավման նպատակով կատարված (մելիորացիայի, չորացման և այլ ծախսումներ) կապիտալ ծախսումները չեն ավելացվում հողամասի արժեքին և հաշվառվում են 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշվում:

 

115 «Հողամասեր» հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ` հողամասեր առանց շինությունների, շինություններով, օգտակար հանածոներով և այլն:

 

Հողամասերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

115 «Հողամասեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Հողամասերի ձեռքբերում

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

2. Մասնակիցների (բաժնետերերի) կողմից հողամասի ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»312 «Չվճարված կապիտալ»

3. Հողամասերի ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, հողի գնահատման, տարածքի մաքրման և հավասարեցման համար վճարում և այլն) արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

4. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

5. Ներդրումային գույք դասակարգված հողամասի` որպես հիմնական միջոց վերադասակարգում

122 «Ներդրումային գույք»

6. Հողամասերի ստացումը որպես պետական շնորհ

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

 

115 «Հողամասեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների
բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Վաճառված, ֆինանսական վարձակալության տրված, այլ կերպ օտարված հողամասերի, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրսգրում

721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»

2. Ընդհատված գործունեությանը վերագրելի հողամասերի հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրսգրում

732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»

3. Որպես պետական շնորհ ստացված հողամասերի հետ վերադարձ

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

4. Հողամասերի` որպես ներդրումային գույք վերադասակարգում

122 «Ներդրումային գույք»

5. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հողամասերի կուտակված արժեզրկման դուրսգրում

124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»

 

Հաշիվ 116 «Կենսաբանական ակտիվներ»

 

116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կենսաբանական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կենսաբանական ակտիվների հասկացությունը, դրանց ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 34-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերած կենսաբանական ակտիվների սկզբնական արժեքը (իրական արժեքը), վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված, կենսական գործընթացները դադարեցված կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքը, վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կենսաբանական ակտիվների արժեքը (հաշվեկշռային արժեքը` «իրական արժեք` հանած վաճառքի ծախսումներ»-ով չափվող կենսաբանական ակտիվների համար և սկզբնական արժեքը` մնացած կենսաբանական ակտիվների համար):

 

116 «Կենսաբանական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1161 «Պտղատու այգիներ», 1162 «Ծառեր տնկադաշտում», 1163 «Թփեր», 1164 «Խաղողի վազեր», 1165 «Կաթնատու հոտ», 1166 «Մսատու կենդանիներ»:

 

Կենսաբանական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Կենսաբանական ակտիվների ձեռքբերում

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

2. Հիմնադիրների (բաժնետերերի) կողմից կենսաբանական ակտիվների ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

3. Կենսաբանական ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ և այլն) արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

4. Կենսաբանական ակտիվների ստացում որպես պետական շնորհ

 

ա) ոչ պայմանական պետական շնորհի դեպքում

628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»

բ) որոշակի պայմաններով պետական շնորհի դեպքում

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

5. Ծնաճից կամ այլ կերպ գյուղատնտեսական գործունեությունից ստացված կենսաբանական ակտիվների մուտքագրում

615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»

6. Կենսաբանական ակտիվների «իրական արժեք` հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ)

615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»

 

116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետեւյալ հաշիվների  հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) կենսաբանական ակտիվների (բացի ընդհատված գործունեությանը վերագրվողներից) հաշվեկշռային արժեքի դուրսգրում

 

ա) ստացված կամ ստացվելիք հատուցումը չգերազանցող չափով

221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
523 «Ստացված կանխավճարներ»

բ) ստացված կամ ստացվելիք հատուցումը գերազանցող չափով

715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր»

2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում`

 

ա) ստացված կամ ստացվելիք հատուցումը չգերազանցող չափով

221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
523 «Ստացված կանխավճարներ»

բ) ստացված կամ ստացվելիք հատուցումը գերազանցող չափով

732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»

3. Որպես շնորհ ստացված կենսաբանական ակտիվների հետ վերադարձ

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

4. Կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության դուրսգրում (վաճառքի, իրական արժեքով չափմանն անցնելու կամ այլ դեպքերում)

117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն»

5. Կենսաբանական ակտիվների կուտակված արժեզրկման դուրսգրում

124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»

6. Կենսաբանական ակտիվների «իրական արժեք` հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ)

715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր»

7. Բերքատու կենսաբանական ակտիվների դասակարգումը որպես սպառվող կենսաբանական ակտիվների

212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»

 

Հաշիվ 117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն»

 

117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը նախատեսված է կենսաբանական ակտիվի մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այս հաշիվը կիրառելի է միայն այն կենսաբանական ակտիվի համար, որոնց սկզբնական ճանաչման պահին դրանց համար շուկայում որոշված գները կամ արժեքները մատչելի չեն, և որոնց համար իրական արժեքի այլընտրանքային գնահատումները համարվում են բացահայտ անարժանահավատ: Կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվառումն իրականացվում է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ բաժնում հիմնական միջոցների համար սահմանված մոտեցումներին համապատասխան:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է կենսաբանական ակտիվների հաշվարկված մաշվածության գումարը, իսկ դեբետում` կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության գումարների դուրսգրումը դրանց օտարման, իրական արժեքով չափումն հնարավոր դառնալու կամ այլ դեպքերում: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է այն կենսաբանական ակտիվների գծով կուտակված մաշվածության գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ, որոնց իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն որոշել սկզբնական ճանաչման պահին և հետագայում: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1171 «Պտղատու այգիների մաշվածություն», 1172 «Ծառեր տնկադաշտում-մաշվածություն», 1173 «Թփերի մաշվածություն», 1174 «Խաղողի վազերի մաշվածություն», 1175 «Կաթնատու հոտի մաշվածություն», 1176 «Մսատու կենդանիների մաշվածություն»:

 

Կենսաբանական ակտիվների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

Կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվեգրում

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

 

117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ 

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

Կենսաբանական ակտիվների կուտակված
մաշվածության դուրսգրում (դրանց օտարման,
իրական արժեքով չափումն հնարավոր
դառնալու կամ այլ դեպքերում)

116 «Կենսաբանական ակտիվներ»

 

Հաշիվ 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»

 

118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք ներառում են կառուցման ընթացքում գտնվող կամ ձեռքբերված, սակայն ղեկավարության մտադրություններին համապատասխան օգտագործման համար դեռևս ոչ մատչելի (ոչ պատրաստ` գտնվելու վայրով կամ վիճակով պայմանավորված) հիմնական միջոցները, ինչպես օրինակ, տեղակայում պահանջող սարքավորումները: Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հիմնական միջոցների կառուցման, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռքբերման և տեղակայման կուտակվող ծախսումները, ինչպես նաև այլ հիմնական միջոցների ձեռքբերման ծախսումները, որոնք դեռ մատչելի չեն օգտագործման համար, իսկ կրեդիտում` կառուցումը կամ տեղակայումն ավարտված, կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն պատրաստ հիմնական միջոցների սկզբնական արժեքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այն հիմնական միջոցների (ներառյալ` տեղակայման ենթակա սարքավորումների և կառուցման ընթացքում գտնվողների) արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ, որոնք դեռ մատչելի (պատրաստ) չեն օգտագործվելու (գործելու) ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով:

 

118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1181 «Օգտագործման համար ոչ մատչելի շենքեր», 1182 «Օգտագործման համար ոչ մատչելի կառուցվածքներ», 1183 «Օգտագործման համար ոչ մատչելի փոխանցող հարմարանքներ», 1184 «Օգտագործման համար ոչ մատչելի մեքենաներ և սարքավորումներ», 1185 «Օգտագործման համար ոչ մատչելի տրանսպորտային միջոցներ», 1186 «Օգտագործման համար ոչ մատչելի արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ», 1189 «Օգտագործման համար ոչ մատչելի այլ հիմնական միջոցներ»:

 

Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կառուցվող հիմնական միջոցների օբյեկտների, կատարվող աշխատանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Հիմնական միջոցների կառուցման գծով կուտակվող ծախսումների արտացոլում

821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

2. Հիմնական միջոցների գծով անավարտ հետագա կապիտալացվող ծախսումների արտացոլում

823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»

3. Կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն դեռևս ոչ պատրաստ հիմնական միջոցների (ներառյալ` տեղակայման ենթակա սարքավորումների) մուտքագրում

 

ա) մատակարարներից ձեռքբերված

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

բ) մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

գ) որպես պետական շնորհ ստացված

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

4. Կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն դեռևս ոչ պատրաստ հիմնական միջոցների (ներառյալ` տեղակայման ենթակա սարքավորումների) ձեռքբերման (ստացման) և տեղակայման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
812 «Օժանդակ արտադրություն»

5. Սարքավորումների տեղակայման հետ կապված ծախսումների արտացոլում

822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»

6. Կապալառուի կողմից կառուցվող հիմնական միջոցների ավարտուն մասի արտացոլում

521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

 

118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Կազմակերպությունում կառուցումը (տեղակայումը) ավարտած կամ այլ կերպ կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն պատրաստ (օգտագործման համար մատչելի) դարձած հիմնական միջոցների արտացոլում

111 «Մաշվող հիմնական միջոցներ»

2. Որպես շնորհ ստացված օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների հետ վերադարձ

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

3. Ավարտված կամ անավարտ գույքի` որպես ներդրումային գույք դասակարգում

122 «Ներդրումային գույք»

4. Վաճառված (օտարված) օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրսգրում

721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»

5. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրսգրում

732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»

6. Վաճառված (օտարված) օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների կուտակված արժեզրկման դուրսգրում

124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»

7. Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների պակասորդների և կորուստների արտացոլում

714 «Գործառնական այլ ծախսեր»

 

Հաշիվ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

 

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների` ակտիվներին վերագրման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 20-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեքը, իսկ կրեդիտում` վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին հետ վերադարձրած հիմնական միջոցների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վարձակալված հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արտացոլում

413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»

2. Ուղղակի ֆինանսական վարձակալությանը վերաբերող ծախսումների (վարձակալական պայմանագրերի շուրջը բանակցելիս և կնքելիս առաջացող և այլն) արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

 

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում

111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»

2. Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների կուտակված մաշվածության ու արժեզրկման դուրսգրում

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»

3. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների հետ վերադարձում (հաշվեկշռային արժեքով)

 

- մինչև ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների (հանած չկրած տոկոսային ծախսերը) մեծությունը

413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»

- ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարները գերազանցող մասով

721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»

4. Ապաճանաչման ժամանակ կուտակված մաշվածության դուրսգրում

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»

 

Հաշիվ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»

 

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ և 20-րդ բաժիններում:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին վերադարձված վարձակալված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրսգրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում

543 «Ընթացիկ պահուստներ»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»

2. Ֆինանսական վարձակալությամբ ստացված և գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում

714 «Գործառնական այլ ծախսեր»

 

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Վարձակալի սեփականությունը դարձած ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության արտացոլում

112 «Հիմնական միջոցների մաշվածություն»

2. Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների կուտակված մաշվածության դուրսգրում

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

 

Հաշիվ 122 «Ներդրումային գույք»

 

122 «Ներդրումային գույք» հաշիվը նախատեսված է ներդրումային գույքի առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ներդրումային գույքի ճանաչման, չափման և դասակարգման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 16-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված, կառուցված, կառուցման կամ բարելավման ընթացքում գտնվող, որպես ներդրումային գույք վերադասակարգված այլ գույքի սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, որպես հիմնական միջոց վերադասակարգված ներդրումային գույքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ներդրումային գույքի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

122 «Ներդրումային գույք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1221 «Իրական արժեքով հաշվառվող ներդրումային գույք» և 1222 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույք»:

 

Ներդրումային գույքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գույքի տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

122 «Ներդրումային գույք» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Ներդրումային գույքի մուտքագրում

 

ա) կազմակերպությունում կառուցված

821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

բ) մատակարարներից ձեռքբերված

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

գ) մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

դ) հիմնական միջոցի որպես ներդրումային գույք վերադասակարգում

111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

ե) պաշարների որպես ներդրումային գույք վերադասակարգում

215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»

զ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ»

է) ֆինանսական վարձակալությամբ ստացված

413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»

2. Ներդրումային գույքի ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների (իրավաբանական ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

3. Ներդրումային գույքի վրա հետագա ծախսումների կապիտալացում

823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»

4. Ներդրումային գույքի` իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ

624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»

 

122 «Ներդրումային գույք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ներդրումային գույքի` որպես հիմնական միջոց վերադասակարգում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
2. Ներդրումային գույքի` որպես պաշար վերադասակարգում 216 «Ապրանքներ»
3. Վաճառված (օտարված)` սկզբնական արժեքի (ինքնարժեքի) մոդելով չափվող ներդրումային գույքի, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկման տարբերություն) դուրսգրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
4. Իրական արժեքի մոդելով չափվող ներդրումային գույքի օտարում 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
523 «Ստացված կանխավճարներ»
5. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքի դուրսգրում 732 «Ընդհատված գործունեություն կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
6. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության դուրսգրում 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն»
7. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված ներդրումային գույքի կուտակված արժեզրկման դուրսգրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
8. Ներդրումային գույքի` իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»

 

Հաշիվ 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն»

 

123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը նախատեսված է սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 16-րդ և 17-րդ բաժիններում:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության դուրսգրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումային գույքի տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության հաշվեգրում

729 «Այլ ծախսեր»

2. Որպես ներդրումային գույք վերադասակարգված հիմնական միջոցի կուտակված մաշվածության արտացոլում

112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»

 

123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված կուտակված մաշվածության գումարների դուրսգրում

122 «Ներդրումային գույք»

2. Որպես հիմնական միջոց վերադասակարգված` սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության տեղափոխում

112 «Հիմնական միջոցների մաշվածություն»

 

Հաշիվ 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»

 

124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման և հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 27-րդ բաժնում:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ ընթացիկ նյութական ակտիվների ճանաչված արժեզրկման գումարները, իսկ դեբետում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրսգրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1241 «Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում», 1242 «Հողամասերի արժեզրկում», 1243 «Կենսաբանական ակտիվների արժեզրկում», 1244 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում», 1245 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեզրկում», 1246 «Ներդրումային գույքի արժեզրկում»:

 

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում (այդ թվում ֆինանսական վարձակալության տալուց հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի և վարձակալությունում զուտ ներդրումների դրական տարբերությունը)

724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»

 

124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակություն

Հաշիվների կրեդիտ

1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված կամ վարձատուին հետ վերադարձված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրսգրում

111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»

2. Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձում

624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»

 

ԽՈՒՄԲ 13 «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

13 «Ոչ նյութական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 131 «Ոչ նյութական ակտիվներ», 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 134 «Գուդվիլ», 135 «Գուդվիլի ամորտիզացիա» և 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»:

 

Հաշիվ 131 «Ոչ նյութական ակտիվներ»

 

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների (բացառությամբ գուդվիլի, բացասական գուդվիլի և անավարտ ոչ նյութական ակտիվների) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների` ոչ նյութականին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 18-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերած (ստացված), ներստեղծված ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, իսկ կրեդիտում` օտարված ոչ նյութական ակտիվների արժեքը (սկզբնական` հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ նյութական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1311 «Ֆիրմային անուններ», 1312 «Հրապարակումների անուններ», 1313 «Համակարգչային ծրագրեր», 1314 «Լիցենզիաներ և վստահագրեր (ֆրանշիզներ)», 1315 «Հեղինակային իրավունքներ», 1316 «Արտոնագրեր», 1317 «Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքներ», 1318 «Բանաձևեր, մոդելներ, նախագծեր, բաղադրատոմսեր և փորձանմուշներ», 1319 «Այլ ոչ նյութական ակտիվներ»:

 

Ոչ նյութական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Ոչ նյութական ակտիվների մուտքագրում`

 

ա) մատակարարներից ձեռքբերված

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

բ) մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

գ) որպես պետական շնորհ ստացված

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

դ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»

 

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված ամորտիզացիայի ու արժեզրկման տարբերություն) դուրսգրում

721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»

2. Որպես շնորհ ստացված ոչ նյութական ակտիվների հետ վերադարձ

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

3. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում

732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»

4. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրսգրում

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

5. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման դուրսգրում

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»

 

Հաշիվ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

 

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ամորտիզացիայի հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 18-րդ բաժնում:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` օտարված ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի դուրսգրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1321 «Ֆիրմային անունների ամորտիզացիա», 1322 «Հրապարակումների անունների ամորտիզացիա», 1323 «Համակարգչային ծրագրերի ամորտիզացիա», 1324 «Լիցենզիաների և վստահագրերի (ֆրանշիզների) ամորտիզացիա», 1325 «Հեղինակային իրավունքների ամորտիզացիա», 1326 «Արտոնագրերի ամորտիզացիա», 1327 «Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքների ամորտիզացիա», 1328 «Բանաձևերի, մոդելների, նախագծերի, բաղադրատոմսերի և փորձանմուշների ամորտիզացիա», 1329 «Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:

 

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրում

543 «Ընթացիկ պահուստներ»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

2. Նախորդ ժամանակաշրջաններում պակաս հաշվարկված ամորտիզացիայի հետընթաց վերահաշվարկ (ուղղում)`

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

 

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրսգրում

131 «Ոչ նյութական ակտիվներ»

2. Նախորդ ժամանակաշրջաններում ավել հաշվարկված ամորտիզացիայի հետընթաց վերահաշվարկ (ուղղում)`

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

 

Հաշիվ 134 «Գուդվիլ»

 

134 «Գուդվիլ» հաշիվը նախատեսված է իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման ընթացքում առաջացող գուդվիլի (ձեռքբերման արժեքի և ձեռքբերված որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքում ձեռք բերողի բաժնեմասի դրական տարբերություն) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գուդվիլի հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 19-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է գուդվիլի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում դուրս գրված գուդվիլի արժեքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է գուդվիլի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

Գուդվիլի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

134 «Գուդվիլ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

Ձեռք բերողի առանձին ֆինանսական հաշվետվություններում ձեռքբերումից առաջացող գուդվիլի արտացոլում

156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»

 

134 «Գուդվիլ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարների դուրսգրում

135 «Գուդվիլի ամորտիզացիա»

2. Գուդվիլի կուտակված արժեզրկման գումարների դուրսգրում

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»

 

Հաշիվ 135 «Գուդվիլի ամորտիզացիա»

 

135 «Գուդվիլի ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է գուդվիլի ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գուդվիլի ամորտիզացիայի հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 19-րդ բաժնում:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են գուդվիլի ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարների դուրսգրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

Գուդվիլի ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

135 «Գուդվիլի ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

Գուդվիլի ամորտիզացիայի հաշվեգրում

713 «Վարչական ծախսեր»

 

135 «Գուդվիլի ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

Գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարների դուրսգրում

134 «Գուդվիլ»

 

Հաշիվ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»

 

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը նախատեսված է ոչ նյութական ակտիվների արժեզրկման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ նյութական ակտիվների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման և հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 18-րդ, 19-րդ և 27-րդ բաժիններում:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ճանաչված արժեզրկման գումարները, իսկ դեբետում` օտարված, դուրս գրված ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրսգրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1361 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում», 1363 «Գուդվիլի արժեզրկում»:

 

Ոչ նյութական ակտիվների արժեզրկման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

Ոչ նյութական ակտիվների արժեզրկման արտացոլում

724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»

 

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրսգրում

131 «Ոչ նյութական ակտիվներ»

2. Դուրս գրված գուդվիլի կուտակված արժեզրկման գումարների դուրսգրում

134 «Գուդվիլ»

3. Ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձում

624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»

 

ԽՈՒՄԲ 14 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

14 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր», 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով», 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»:

 

Հաշիվ 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»

 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը նախատեսված է չկապակցված (այսինքն` դուստր, ասոցիացված կամ համատեղ վերահսկվող չհամարվող) կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ձեռքբերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1411 «Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 1422 «Իրական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»:

 

Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների (մասնակցության) ձեռքբերում

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

2. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների, որոնք չեն չափվում իրական արժեքով, ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

3. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների (մասնակցության) ստացում մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ձեռքբերում

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»

5. Այլ ներդրումների վերադասակարգումը որպես չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրում

142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»

6. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ընթացիկ ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ

626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»

 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վաճառքի (օտարման) ժամանակ հաշվեկշռային արժեքի դուրսգրում

721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ

2. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը որպես այլ ներդրումներ

142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»

3. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում

726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»

4. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ինքնարժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումների կուտակված արժեզրկման դուրսգրում

149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

 

Հաշիվ 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»

 

142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը նախատեսված է կապակցված (այսինքն` դուստր, ասոցիացված կամ համատեղ վերահսկվող համարվող) կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կապակցված կազմակերպություններում ներդրումների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 9-րդ, 14-րդ և 15-րդ բաժիններում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից կամ բաժնեմասնակցության մեթոդի կիրառումից արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից կամ բաժնեմասնակցության մեթոդի կիրառումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1421 «Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 1422 «Իրական արժեքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 1423 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»:

 

Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ձեռքբերում

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

2. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների, որոնք չեն չափվում իրական արժեքով, ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

3. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ստացում մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ձեռքբերում

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»

5. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ

626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»

6. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասի արտացոլումը

629 «Այլ եկամուտներ»

7. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի արտացոլումը

676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»

8. Այլ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
231 « Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»

 

142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների վաճառքի (օտարման) ժամանակ հաշվեկշռային արժեքի դուրսգրում

721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ

2. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը որպես այլ ներդրումներ

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»

3. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում

726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»

4. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասի արտացոլումը

729 «Այլ ծախսեր»

5. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի արտացոլումը

776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»

6. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների գծով հայտարարված շահաբաժինների գումարով ներդրման հաշվեկշռային արժեքի նվազեցում

229 «Այլ դեբիտորական պարտքեր»

7. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների կուտակված արժեզրկման դուրսգրում

149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

 

Հաշիվ 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»

 

143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Փոխառությունների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում` օտարված, մարված երկարաժամկետ փոխառությունների հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Երկարաժամկետ փոխառությունների տրամադրում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

2. Երկարաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում

147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

3. Երկարաժամկետ փոխառությունների գծով դուրս գրված անհուսալի երկարաժամկետ պարտքերի հակադարձում

626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»

4. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում

625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»

 

143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Փոխառությունների գծով պահանջի իրավունքի զիջում

728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»

2. Փոխառությունների մարում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

3. Երկարաժամկետ փոխառությունների գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում

233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»

4. Երկարաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրսգրում

147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

5. Երկարաժամկետ փոխառությունների գծով կուտակված անհավաքագրելիության գումարների դուրսգրում

149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

6. Երկարաժամկետ փոխառությունների գծով անհուսալի երկարաժամկետ պարտքերի դուրսգրում

726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»

7. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում

725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»

 

Հաշիվ 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»

 

144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պարտքային ֆինանսական ակտիվների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում` օտարված, մարված այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներ գումարը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների ձեռքբերում

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

2. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների ստացում

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ» 
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»

4. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում

147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

5. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով դուրս գրված անհուսալի երկարաժամկետ պարտքերի հակադարձում

626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»

6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում

625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»

 

144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների
բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում

235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»

2. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրսգրում

147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

3. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով կուտակված անհավաքագրելիության գումարների դուրսգրում

149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

4. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով անհուսալի երկարաժամկետ պարտքերի դուրսգրում

726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»

5. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում

725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»

6. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների մարում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

 

Հաշիվ 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

 

145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների (141-144 հաշիվներում չհաշվառվող), ինչպես նաև զուտ հիմունքով չմարվող վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվները ներառում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնի գործողության ոլորտում ներառված, հեջավորման գործիք չհանդիսացող և որպես ոչ ընթացիկ դասակարգված ֆինանսական ակտիվները: Զուտ հիմունքով չմարվող վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածությունների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, դրանց իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1451 «Իրական արժեքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 1452 «Ինքնարժեքի հիմունքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 1453 «Վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող)»:

 

Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերում

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

2. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»

4. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ

626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»

 

145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում

721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր» Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ

2. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների

236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

3. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում

726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»

4. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կուտակված արժեզրկման դուրսգրում

149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

 

Հաշիվ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»

 

146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ճանաչման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 20-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում` դրանց մարումը, դուրսգրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների դիմաց վարձակալի պարտքերի (վարձակալությունում զուտ ներդրումների) արտացոլումը`

621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»

2. Ֆինանսական վարձակալությունից ստացվելիք համախառն մուտքերի գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում

147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

3. Ֆինանսական վարձակալության գծով դուրս գրված անհուսալի երկարաժամկետ պարտքերի հակադարձում

626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»

4. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում

625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»

 

146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտքի մարում` ժամկետից շուտ

 

ա) երբ վարձակալության տրված ակտիվների սեփականության իրավունքը անցնում է վարձակալին

 

- փաստացի ստացված (ստացվելիք) գումարի չափով

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
229 «Այլ դեբիտորական պարտքեր»

- հաշվեկշռային արժեքի և փաստացի ստացված (ստացվելիք) գումարի դրական տարբերության չափով

729 «Այլ ծախսեր»

բ) երբ վարձակալության տրված ակտիվների սեփականության իրավունքը չի անցնում վարձակալին

 

- փաստացի ստացված գումարի չափով

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
229 «Այլ դեբիտորական պարտքեր»

- հաշվեկշռային արժեքի և փաստացի ստացված (ստացվելիք) գումարի ու չերաշխավորված մնացորդային արժեքի հանրագումարի դրական տարբերության չափով

729 «Այլ ծախսեր»

2. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների հետ ընդունում

111 «Մաշվող հիմնական միջոցներ»

3. Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում

237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»

4. Ֆինանսական վարձակալության գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրսգրում

147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

5. Ֆինանսական վարձակալության գծով կուտակված անհավաքագրելիության գումարների դուրսգրում

149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

6. Ֆինանսական վարձակալության գծով անհուսալի երկարաժամկետ պարտքերի դուրսգրում

726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»

7. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում

725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»

 

Հաշիվ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

 

147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի (ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքերի և դրանց զեղչված արժեքի տարբերությունը) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ընդ որում, չվաստակած ֆինանսական եկամտի գումարը որոշելիս գործարքի հետ կապված ծախսումները հանվում են: Չվաստակած ֆինանսական եկամտի, ինչպես նաև գործարքի հետ կապված ծախսումների որոշման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ և 20-րդ բաժիններում:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամուտը, իսկ դեբետում` գործարքի հետ կապված ծախսումները, ինչպես նաև չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրումը եկամուտներին: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չվաստակած ֆինանսական եկամտի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1471 «Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների գծով», 1472 «Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով», 1473 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության գծով»:

 

Ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների, վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

Չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում

143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»

 

147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Գործարքի հետ կապված ծախսումների արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

2. Չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրում եկամուտներին

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

3. Երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերադասակարգում որպես կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամուտ

238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

4. Օտարված, մարված, վերադասակարգված ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրսգրում

143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»

 

Հաշիվ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

 

148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական ակտիվների` որպես հեջավորման գործիք դասակարգելու, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված, իրագործված որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորման գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերում

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»

4. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների` հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով)

415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»

5. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների` հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով)

415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»

6. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ`

 

ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում)

673 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ»

բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մասով)

626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»

 

148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Վաճառված (օտարված) որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում

721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»

2. Հեջավորման գործիքների մարում

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»

3. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական ակտիվներ

239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

4. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում

 

ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (մասնավորապես` փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի հեջում)

773 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ»

բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (մասնավորապես` ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի հեջում)

726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»

 

Հաշիվ 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

 

149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ճանաչված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարները, իսկ դեբետում` օտարված, մարված, վերադասակարգված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների դուրսգրումը, նախկինում ճանաչված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1491 «Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեզրկում», 1492 «Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների արժեզրկում», 1493 «Երկարաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն», 1494 «Այլ պարտքային գործիքներում ներդրումների արժեզրկում», 1495 «Վարկ ստանալու պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում» 1496 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի անհավաքագրելիություն»:

 

Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)

726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»

 

149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակություն

Հաշիվների կրեդիտ

1. Օտարված, մարված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) դուրսգրում

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»

2. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

3. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձում

626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»

 

ԽՈՒՄԲ 15 «ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

15 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 151 «Հետաձգված հարկային ակտիվներ», 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար», 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ», 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով», 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» և 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»:

 

Հաշիվ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»

 

151 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը նախատեսված է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների, չօգտագործված հարկային վնասը և զեղչերը հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխելու հետևանքով առաջացած շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 29-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է շահութահարկի գծով առաջացած հետաձգված հարկային ակտիվների գումարը, իսկ կրեդիտում` շահութահարկի գծով մարված հետաձգված հարկային ակտիվների գումարը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

Հետաձգված հարկային ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ուղղությունների և մարման ժամկետների:

 

151 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների առաջացում կամ ավելացում`

 

ա) երբ շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով

751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»

բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով

673 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ»
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
773 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»

գ) ընդհատված գործունեությանը վերաբերող

733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»

դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

 

151 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների մարում (օգտագործում, հակադարձում)`

 

ա) երբ շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով

751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»

բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով

673 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ»
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
773 «Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»

գ) ընդհատված գործունեությանը վերաբերող

733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»

դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

2. Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների հաշվանցում հետաձգված հարկային պարտավորությունների հաշվին

422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»

 

Հաշիվ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»

 

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար կատարված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերումը կամ այլ մարում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար կատարված կանխավճարներ

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»

 

152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար կատարված կանխավճարներ

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»

 

Հաշիվ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»

 

153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը նախատեսված է սահմանված հատուցումների պլանների ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Սահմանված հատուցումների պլանների ակտիվների և դրանց գծով հատույցի ճանաչման ու չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 28-րդ բաժնում:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է պլանի ակտիվներին փոխանցվող ակտիվների գումարը, դրանց գծով փաստացի հատույցը, իսկ կրեդիտում` սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումները:

 

Սահմանված հատուցումների պլանների ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին պլանների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ

251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»

2. Պլանների ակտիվների գծով փաստացի հատույցի արտացոլում

614 «Գործառնական այլ եկամուտներ»

 

153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումներ

426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը»

 

Հաշիվ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»

 

154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը նախատեսված է հաշվետու ժամանակաշրջանում կատարված, բայց մեկ տարուց ավելի ժամանակաշրջաններին վերաբերող ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված ծախսումները, հողի բարելավման ծախսումները և վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումները:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են կուտակվող հետաձգված ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրանց դուրսգրումը, վաճառքը (օտարումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Լեռնանախապատրաստական աշխատանքների, հողի բարելավման գծով կատարված ծախսումների, վարձակալված կամ անհատույց օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումների արտացոլում

826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»

2. Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման հակադարձում

624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»

 

154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում

721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»

2. Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրսգրում

155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»

3. Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման արտացոլում

724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»

 

Հաշիվ 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»

 

155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված ծախսումների, հողի բարելավման ծախսումների և վարձակալված կամ անհատույց օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումների ամորտիզացիան:

 

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրումը, իսկ դեբետում` դուրս գրված, վաճառված (օտարված) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարների դուրսգրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների հաշվեգրված ամորտիզացիայի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի արտացոլում

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

 

155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրսգրում

154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»

 

Հաշիվ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»

 

156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշիվը օգտագործվում է իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման արտացոլման նպատակով:

 

Հաշվի դեբետում արտացոլվում է ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության պարտավորությունները (իրական արժեքով), ձեռքբերումից առաջացած օգուտը («բացասական գուդվիլը»), ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության դիմաց վճարվելիք գումարները, իսկ կրեդիտում` ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության ակտիվները (իրական արժեքով), ձեռքբերումից առաջացած գուդվիլը: Այս հաշիվը փակվում է և մնացորդ չի ունենում:

 

156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Ձեռք բերվող ձեռնարկատիրական գործունեության պարտավորությունների արտացոլում` իրական արժեքով

Թղթակցում է պարտավորությունները հաշվառող համապատասխան հաշիվների հետ

2. Ձեռքբերումից առաջացող օգուտի արտացոլում

629 «Այլ եկամուտներ»

3. Ձեռքբերման դիմաց վճարվելիք գումարների արտացոլում

531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

 

156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների դեբետ

1. Ձեռք բերվող ձեռնարկատիրական գործունեության ակտիվների արտացոլում` իրական արժեքով

Թղթակցում է ակտիվները հաշվառող համապատասխան հաշիվների հետ

2. Ձեռքբերումից առաջացող գուդվիլի արտացոլում

134 «Գուդվիլ»

 

ԴԱՍ 2 «ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 2-րդ` «Ընթացիկ ակտիվներ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 21 «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ», 22 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր», 23-24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ», 25 «Դրամական միջոցներ» և 26 «Այլ ընթացիկ ակտիվներ»:

 

Ակտիվների` ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ բաժնում:

 

ԽՈՒՄԲ 21 «ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

21 «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 211 «Նյութեր», 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ», 214 «Անավարտ արտադրություն», 215 «Արտադրանք», 216 «Ապրանքներ», 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» և 218 «Պաշարների արժեքի նվազում»:

 

Ակտիվների` պաշարներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 13-րդ բաժնում, իսկ կենսաբանական ակտիվներինը` 34-րդ բաժնում:

 

Հաշիվ 211 «Նյութեր»

 

211 «Նյութեր» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող նյութերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

 

Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) և կազմակերպությունում արտադրված նյութերի ինքնարժեքը, իսկ կրեդիտում` արտադրական, վարչական, իրացման և այլ նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, ինչպես նաև օտարված նյութերի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է նյութերի ինքնարժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

211 «Նյութեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2111 «Հումք և նյութեր», 2112 «Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ», 2113 «Վառելիք», 2114 «Տարա և տարանյութեր», 2115 «Պահեստամասեր», 2116 «Շինանյութեր», 2117 «Գյուղատնտեսական նշանակության նյութեր», 2118 «Վերամշակման հանձնված նյութեր» և 2119 «Այլ նյութեր»:

 

Նյութերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, նյութերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

211 «Նյութեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը

Հաշիվների կրեդիտ

1. Նյութերի մուտքագրում`

 

ա) մատակարարներից ձեռքբերված

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

բ) մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում

311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»

գ) կազմակերպությունում արտադրված

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

դ) որպես պետական շնորհ ստացված

421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»

ե) հիմնական միջոցների լուծարումից ստացված

111 «Մաշվող հիմնական միջոցներ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»

զ) արտադրության թափոններ

811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»

է) պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների որպես նյութեր վերադասակարգում

215 «Արտադրանք»

ը) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ

614 «Գործառնական այլ եկամուտներ»

թ) գյուղատնտեսական գործունեությունից ստացված

615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»

2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված նյութերի մուտքագրում

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»

3. Նյութերի ձեռքբերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում

228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»