Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին

 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Պաշտպանն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի` 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «օրենքին համապատասխան» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

i

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել այդ անձի ներկայացուցիչը, նրա իրավահաջորդը, ժառանգը, խնամակալության և հոգաբարձության մարմինները` երեխաների, անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականները` նրանց իրավունքների պաշտպանության նպատակով:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Առցանց դիմելու կարգը հաստատում է Պաշտպանը:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում բարձրացված հարցն ստացել է լուծում, անձը դրանում բարձրացված նույն հարցով դիմել է դատարան, առկա է նույն հարցի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ, կամ այն անձը, որի իրավունքների ենթադրյալ խախտմանն առնչվել է բողոքը, մահացել է կամ օրինական ուժի մեջ է մտել նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը:».

2) 5-րդ մասի «այդ բողոքի քննարկման` օրենքով նախատեսված կարգը» բառերը փոխարինել «Պաշտպանի լիազորությունները և Պաշտպանին դիմելու` օրենքով նախատեսված կարգը» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «շահագրգիռ անձին» բառերը փոխարինել «բողոք ներկայացրած անձին» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Որոշման օրինակն ուղարկվում է բողոք ներկայացրած անձին` այդ որոշման առանձին հավելվածով ներկայացնելով իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող այն բոլոր հնարավորությունները, որոնցից անձը չի օգտվել կամ կարող է օգտվել:»:

 

i

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը «ներկայացնողի» բառից հետո լրացնել «գրավոր» բառով:

 

i

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետի «այցելությունների» բառը փոխարինել «այցերի» բառով.

2) 6-րդ մասի «Պաշտպանի սահմանած» բառերը փոխարինել «պայմանագրով սահմանված» բառերով.

3) 7-րդ մասը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի,» բառերով:

 

i

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետի «այցելությունների» բառը փոխարինել «այցերի» բառով, իսկ 3-րդ կետից հանել «հատուկ» բառը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Պաշտպանի աշխատակազմի պետական ծառայողների կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա` այդ որոշմամբ նախատեսված կարգով և ծավալով:»:

 

i

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին հոդվածով.

 

«Հոդված 30.1. Պաշտպանի լիազորությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում

 

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Պաշտպանն իրավասու է`

1) իրականացնելու օրենսդրության` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի` 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների համապատասխանության մշտադիտարկում.

2) իրականացնելու պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր այն հաստատություններ, որտեղ գտնվում են հաշմանդամություն ունեցող անձինք: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցերի ժամանակի և նպատակի մասին.

3) հանդես գալու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հրապարակային զեկույցներով.

4) իրավասու մարմիններ ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող իրավական ակտերի կամ դրանց նախագծերի կամ պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

5) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

 

i

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և ելույթ ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև» բառերը փոխարինել «Պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա, ինչպես նաև իրավունք ունի» բառերով:

 

i

Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 39-րդ հոդվածի 2-րդ մասում «քարտուղարության ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գլխավոր քարտուղար» բառերով:

 

i

Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատում և փոփոխում է Պաշտպանը:»:

 

i

Հոդված 15. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերը փոխարինել «Սահմանադրությամբ» բառով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով` «Ազգային ժողով» բառերով, «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան» բառերը համապատասխան հոլովաձևերով` «Սահմանադրական դատարան» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը` «Կառավարության» բառով, «Հայաստանի Հանրապետության նախագահի» բառերը` «Հանրապետության նախագահի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության նախագահը» բառերը` «Հանրապետության նախագահը» բառերով:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2018 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-355-Ն

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
13.06.2018
N ՀՕ-355-Ն
Սահմանադրական օրենք