Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒ ...

 

 

040.1163.261101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2001 թվականի N 1163

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատություններում ուսումնաարտադրական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի կազմակերպությունները կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա.

բ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա հանդիսացող պետական առողջապահական կազմակերպություններում տեղադրված` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի և միջին բժշկական ուսումնական հաստատությունների ամբիոններում ուսումնաարտադրական գործընթացն անցկացվում է այդ կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա.

գ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա հանդիսացող պետական առողջապահական կազմակերպությունների մրցույթով մասնավորեցման դեպքում դրանց մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ և դրանց հետ կնքված մասնավորեցման պայմանագրերում պետք է նախատեսվի դրույթ այն մասին, որ այդ կազմակերպությունների մասնավորեցման պահից սկսած տաս տարվա ընթացքում` դրանցում տեղադրված Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ու միջին բժշկական ուսումնական հաստատությունների ամբիոններում ուսումնաարտադրական գործընթացը կազմակերպվում է կողմերի միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` առողջապահության ոլորտի կազմակերպությունները մասնավորեցնելիս պայմանագրերում նախատեսել պարտադիր պայման մասնավորեցման պահից տաս տարվա ընթացքում ուսումնաարտադրական գործընթացների կազմակերպումն ապահովելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության շրջանակներում պետական պատվերներ տեղադրելիս նախապատվությունը տալ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա հանդիսացող առողջապահական կազմակերպություններին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2001
N 1163
Որոշում