Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով այն բանից, որ ԽՍՀՄ զինված ուժերը լրիվ չափով չեն ապահովում հայ-ադրբեջանական սահմանի անձեռնմխելիությունը և հանրապետության քաղաքացիների, հատկապես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ ազգաբնակչության կյանքի ապահովությունը, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին առընթեր ստեղծել Պաշտպանության խորհուրդ և հանձնարարել նրան անհետաձգելի միջոցառումներ իրականացնել հանրապետության սահմանների անձեռնմխելիության ապահովման և քաղաքացիների կյանքի պաշտպանության ուղղությամբ:

2. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը քննարկել և հաստատել Պաշտպանության խորհրդի կազմը, նրա կարգավիճակը, համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների հետ միասին լուծել ինքնապաշտպանության նպատակներով ստեղծված ջոկատների միավորման, նրանց գործողությունների կարգավորման ու կոորդինացման հարցերը:

 

3 մայիսի 1990 թվականի:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
03.05.1990
N 1831-XI
Որոշում