Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2018 թ. թիվ 210-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային ծառայություններ մատուցող անձանց ֆինանսական կայունությունը,

i

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի ««Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

i

1) Կանոնակարգի 5-րդ կետի.

ա. 1-ին ենթակետում «տրամադրման ծառայություն,» բառերից հետո լրացնել «(բացառությամբ լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված սույն ենթակետում նշված ներդրումային ծառայությունների մատուցման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 60 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ)» բառերը,

 բ. 2-րդ ենթակետում «մեկը» բառից հետո լրացնել «(բացառությամբ լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված սույն ենթակետում նշված ներդրումային ծառայությունների մատուցման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ)» բառերը,

գ. 3-րդ ենթակետում «կառավարում» բառից հետո լրացնել «(բացառությամբ լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված արժեթղթերի փաթեթի կառավարման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ)» բառերը,

դ. 4-րդ ենթակետում «անունից» բառից հետո լրացնել «(բացառությամբ իր հաշվին և իր անունից լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների կատարման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է մեկ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Գործող ներդրումային ընկերությունների համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից 6 ամիս հետո:

 

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2018 թ. դեկտեմբերի 18
Երևան

 

 

 


 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.12.2018
N 210-Ն
Որոշում