Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2019 թվականի N 409 - Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

i

1) 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների, այդ թվում` սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում».

i

2) 23-րդ կետի 5-րդ ենթակետի`

ա. «ա» պարբերությունը «բնական աղետների» բառերից հետո լրացնել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ռազմական դրություն հայտարարելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինված ուժերում ուժեղացված աշխատանքային ռեժիմ սահմանելու, ինչպես նաև մատակարարումը, կատարումը և մատուցումը դադարեցված` կենսական նշանակություն ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների` այլընտրանքային ապրանքներով, աշխատանքներով և ծառայություններով փոխարինելու անհնարինության կամ ապրանքների դեպքում` պահուստներում բացակայության» բառերով,

բ. «գ» պարբերությունում «40» թիվը փոխարինել «80» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. ապրիլի 11
Երևան


 

 

pin
ՀՀ կառավարություն
11.04.2019
N 409-Ն
Որոշում