Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2019 թվականի N 551-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության են ենթարկվում բոլոր միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորները, նրանց ձեռքի իրերը և ուղեբեռները, օդանավի անձնակազմի անդամները, օդանավով փոխադրվող բեռները, փոստը, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող աշխատողները, այցելուները և տրանսպորտային միջոցները:».

i

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հաշվառում անցած ուղևորի ուղեբեռը կրկնակի զննվում է ուղևորի ներկայությամբ, իսկ կրկնակի զննման արդյունքները գրանցվում են համապատասխան մատյանում:».

i

3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. ՈՒղևորի բացակայությամբ ուղեբեռը, ինչպես նաև օդանավով փոխադրվող բեռը, փոստը և օդանավային պիտույքները դրանք առաքողի բացակայությամբ բացելու միջոցով կատարվող զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարի որոշմամբ` երկու ընթերակայի ներկայությամբ, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն (NN 4 և 5 ձևեր), իսկ զննման գործընթացը տեսահսկվում է:».

i

4) 12-րդ կետն «ՈՒղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի» բառերից հետո լրացնել «, օդանավի անձնակազմի անդամների, օդանավով փոխադրվող բեռների, փոստի, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների» բառերով.

i

5) 16.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.1. Ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և օդանավակայանային ծառայությունների կողմից նշանակված աշխատողների կողմից օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տարվող աշխատանքային գործիքները հատուկ վերահսկելի գոտու զննման կետերում ենթարկվում են զննման, իսկ հատուկ վերահսկելի գոտի մուտք գործող աշխատողների տվյալները և նրանց կողմից տարվող գործիքներն ու առարկաները գրանցվում են համապատասխան մատյանում:».

i

6) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Զննումը տեխնիկական կամ այլ միջոցների կիրառմամբ ընթացակարգ է, որը նախատեսում է նույնականացնել և (կամ) բացահայտել դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով:».

i

7) 32.1-ին կետում «100 մետր հեռավորության վրա գտնվող առանձնացված տարածք» բառերը փոխարինել «400-500 մետր հեռավորության վրա գտնվող առանձնացված օդանավի կայանատեղ» բառերով.

i

8) ուժը կորցրած ճանաչել 37.1-ին և 37.2-րդ կետերը.

i

9) 38-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) օդանավակայանային համալիրի ստերիլ գոտում, մեկնման և ժամանման սրահներում ուղևորների շարժի, նրանց վարքի և շփման հսկում` այնպիսի առարկաների և իրերի որոնման նպատակով, որոնք ուղևորները կանխամտածված կամ ոչ կանխամտածված կարող են թողնել օդանավ նստեցումից առաջ, ինչպես նաև օդանավակայանային համալիրի հասարակական օգտագործման վայրերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հսկողության իրականացում` զենքի, պայթուցիկ սարքերի, վտանգավոր առարկաների և իրերի բացահայտման նպատակով, որոնք ուղևորները կանխամտածված կարող են թողնել ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերն անցնելուց առաջ,».

10) 38-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների և օդանավակայանների տարածքներում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների ստորաբաժանումների միջև համատեղ գործողությունների պլանների մշակումը:».

i

11) 40-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման համար նախատեսված ավիացիոն անվտանգության հսկողության հարկաբաժին, որը կահավորված է ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով, և որտեղ առկա է ուղևորների անձնական զննման սենյակ,

բ) ուղեբեռի զննման համար նախատեսված ավիացիոն անվտանգության հսկողության հարկաբաժին, բեռների և փոստի ավիացիոն անվտանգության հսկողության տեղամաս, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների հսկիչ-անցագրային կետեր, որոնք կահավորված են ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով` ուղեբեռի, բեռների, փոստի, հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման համար:».

i

12) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«45. Զննման կետը պետք է ապահովվի օդանավակայանի փոխգործակցող ծառայությունների` ուղևորների հաշվառման և գրանցման, փոխադրումների ծառայությունների, սահմանային և մաքսային ծառայությունների և ոստիկանության գծային բաժնի հետ հեռախոսային ու շարժական կապի միջոցներով, տեսահսկման սարքավորումներով: Զննման կետերում պետք է տեղադրվեն ազդարարման թաքնված ազդասարքեր, որպեսզի անհրաժեշտության դեպքում աշխատողն առանց իր վրա ուշադրություն հրավիրելու գործողության մեջ դնի ազդասարքը: Ազդասարքը պետք է միացված լինի անվտանգության կառավարման կենտրոնին, որն ազդասարքից ազդանշանն ստանալուն պես պետք է համակարգի արագ արձագանքման աշխատանքները:».

i

13) 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«49. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում հասարակական անվտանգության ապահովման, հնարավոր իրավախախտումների կանխման ու խափանման նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեսադիտման սարքավորումների միջոցով իրականացնում է ուղևորների, այլ անձանց և տրանսպորտային միջոցների շարժի դիտարկումներ և տեսահսկողություն: Տեսադիտման սարքավորումները տնօրինողն ապահովում է օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում տեղադրված տեսադիտման սարքավորումներին հասանելիությունը ոստիկանության համար:».

i

14) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Օդանավակայաններում հաշվառում և գրանցում անցած ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների, բեռի, փոստի, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց ու տրանսպորտային միջոցների զննման նպատակով յուրաքանչյուր զննման կետում հերթափոխի պետը (տեղակալը) նշանակում է ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների հերթափոխի խմբեր` կազմված զննման գործընթաց իրականացնող աշխատողներից:».

i

15) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 52.1-ին կետով.

«52.1. Ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման հերթափոխները ղեկավարում են հերթափոխերի պետերը, ովքեր կազմակերպում են հերթափոխի աշխատանքը, հերթափոխի աշխատողներից նշանակում են զննման կետերի խմբերի ավագներին և աշխատողներին, վերահսկողություն են իրականացնում զննման կետերի խմբերի աշխատանքների նկատմամբ: ՈՒղևորների, նրանց ձեռքի իրերի զննման գործընթացի իրականացման համար ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման հերթափոխի պետի կողմից նշանակվում է զննման օպերատորներից բաղկացած խումբ, որոնց միջև տեխնոլոգիական պարտականությունները բաշխվում են հետևյալ կերպ`

1) խմբի ավագն ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետի հետ միասին ստուգում է սարքավորումների տեխնիկական վիճակը, ղեկավարում խմբի աշխատանքը, համագործակցում ուղևորներին սպասարկող այլ ծառայությունների հետ, կազմում է հայտնաբերված արգելված առարկաների մասին արձանագրությունները, մասնակցում ուղևորների սպասարկման տեխնոլոգիական գործընթացին, անհրաժեշտության դեպքում մասնակցում է ուղևորների անհատական զննմանը, կանխում զննում չանցած ուղևորների մուտքն ստերիլ գոտի.

2) ավիացիոն անվտանգության հսկողության գոտի մուտքի նկատմամբ հսկողություն իրականացնող տեսուչն ստուգում է զննման գոտի մուտք գործող հաշվառված ուղևորների նստեցման կտրոնները և անձնագրերը, աշխատողների անցագրերը և իրականացնում է օդանավ շահագործողների օդանավի անձնակազմի անդամների տվյալ չվերթի գլխավոր հայտարարագրի և նրանց թռիչքային անցագրերի վերահսկողություն.

3) N 1 տեսուչը մշտապես գտնվում է զննման կետի սկզբնամասում` զննման սարքավորման առջևում. նա կարգավորում է ուղևորահոսքը, ուղևորներին իրազեկում է ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգի անհրաժեշտության և այն անցնելու կարգի մասին, հարցում է կատարում ուղևորներին նրանց մոտ մետաղյա իրերի ու առարկաների, էլեկտրական սարքավորումների, բջջային հեռախոսների, ինչպես նաև օդանավով փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի մասին և, եթե այդպիսի առարկաներ կամ իրեր կան տվյալ ուղևորի մոտ, ապա առաջարկում է դրանք դնել զննման համար նախատեսված տարայի մեջ և ներկայացնել զննման, որից հետո ուղևորին հրավիրում է անցնելու զննման ընթացակարգ` անշարժ մետաղափնտրիչ կամրջակի միջով.

4) N 2 տեսուչը` զննող օպերատորը, զննում է ձեռքի իրերի պարունակությունը` ռենտգենահեռուստատեսային սարքավորման միջոցով, հետևելով ռենտգենահեռուստատեսային սարքավորման մոնիթորին պատկերված առարկաների և իրերի պատկերներին` կատարում է այդ պատկերների վերլուծություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ընդունում է որոշում ձեռքի իրերը բացելու և դրանք դիտողական զննման կամ պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող տեխնիկական սարքավորումների միջոցով զննման ենթարկելու մասին.

5) N 3 տեսուչի պարտականությունները կատարում է երկու աշխատող` կին և տղամարդ, համապատասխան սեռի անձանց զննելու համար: N 3 տեսուչն ուղևորին զննում է ձեռքով կամ ձեռքի մետաղափնտրիչով, անհրաժեշտության դեպքում ուղևորին կրկին հրավիրում է անշարժ մետաղափնտրիչով զննման, կատարում է ուղևորի անհատական զննում.

6) N 4 տեսուչը, ուղևորի ձեռքի իրերի զննման արդյունքում N 2 տեսուչի ընդունած որոշման հիման վրա, ուղևորի ներկայությամբ զննում է նրա ձեռքի իրերի պարունակությունը, անհրաժեշտության դեպքում զննում է պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորմամբ, մասնակցում է արգելված առարկաներն ու նյութերը վերցնելու մասին արձանագրության կազմմանը:».

i

16) 54-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողներն ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավերի անձնակազմերի անդամների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման ընթացակարգերի կիրառման ժամանակ իրավունք ունեն`».

17) 54-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում սահմանված վարքագծի կանոնների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման կանոնների խախտումներ թույլ տված անձանց հանձնելու ոստիկանությանը:».

i

18) 55-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) զննումից հրաժարվող ուղևորներին չթույլատրել թռիչքի և հանձնել ոստիկանություն` կազմելով սահմանված ձևի արձանագրություն` համաձայն N 11 ձևի:».

i

19) VI գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«VI. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ».

i

20) 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Զննումը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ է, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների զննման կետերում և նպատակ է հետապնդում նույնականացնելու և (կամ) բացահայտելու դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության ակտերի իրականացման նպատակով:».

i

21) 62.1-ին և 62.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62.1. Զննման ընթացակարգը ներառում է`

1) ուղևորների զննում մետաղափնտրիչ կամրջակով.

2) ուղևորների զննում ձեռքով.

3) ուղևորի զննում ձեռքի մետաղափնտրիչով, ընդ որում, ձեռքի մետաղափնտրիչով զննումը կարող է կիրառվել որպես զննման օժանդակ միջոց և չի կարող փոխարինել ձեռքով զննմանը.

4) ուղևորների անհատական զննում.

5) ուղևորների զննում անվտանգության սկաներներով` պայմանով, որ պահպանվեն անձանց իրավունքները:

62.2. ՈՒղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացակարգը ներառում է`

1) ուղևորի ձեռքի իրերի և ուղեբեռի զննում ռենտգենյան սարքավորումների միջոցով.

2) ուղևորի ձեռքի իրերի և ուղեբեռի զննում ձեռքով` դրանց բացման, ձեռքի իրերի և ուղեբեռի մեջ գտնվող առարկաներն ու իրերը ձեռքով հանելու և դիտողական զննում իրականացնելու միջոցով.

3) զննում պայթուցիկ նյութեր հայտնաբերող և պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումների միջոցով.

4) զննում պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով, ընդ որում, պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումները, ինչպես նաև պայթուցիկ նյութեր հայտնաբերող շները կարող են օգտագործվել որպես զննման օժանդակ միջոցներ:».

i

22) 62.4-րդ կետից հանել «կենսաչափական տվյալների նույնականացումը» բառերը.

i

23) ուժը կորցրած ճանաչել 62.6-րդ և 62.7-րդ կետերը.

i

24) 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«63. ՈՒղևորների զննման գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`

1) զննման գոտու մուտքի մոտ իրականացվում է ուղևորների փաստաթղթերի հսկողություն, որից հետո ուղևորն անցնում է սահմանային վերահսկողության ընթացակարգ և զննման կետում` ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ.

2) զննման կետում ուղևորին առաջարկվում է իր մոտ գտնվող մետաղյա և մյուս իրերը` բանալիներ, կտրիչներ, կոսմետիկական առարկաներ, ծխախոտատուփեր, վերնահագուստ` վերարկու, անձրևանոց, բաճկոն, պիջակ, գոտի, անհրաժեշտության դեպքում նաև կոշիկները և այլն, դնել մետաղափնտրիչի մոտ գտնվող տարայի մեջ, որից հետո դրանք անցնում են զննման ընթացակարգ` ռենտգենյան զննման սարքավորման միջոցով, իսկ ուղևորին առաջարկվում է անցնել զննման մետաղափնտրիչ կամրջակի միջով.

3) եթե ուղևորն իր մոտ մետաղյա առարկաներ կամ ձեռքի իրեր չունի, ապա նա միանգամից հրավիրվում է զննման` մետաղափնտրիչ կամրջակի միջոցով.

4) եթե մետաղափնտրիչ կամրջակով ուղևորի անցնելու դեպքում մետաղափնտրիչն ահազանգում է, ապա այդ դեպքում կիրառվում են զննման հետևյալ մեթոդները`

ա. ուղևորի զննում` ձեռքով, կամ`

բ. ուղևորի կրկնակի զննում` մետաղափնտրիչ կամրջակի միջոցով, ինչպես նաև իրականացվում է ուղևորի կոշիկների զննում` այն դեպքերում, եթե մետաղափնտրիչ կամրջակի ահազանգն ստացվել է սարքավորման ներքին գոտուց,

գ. ուղևորի զննում` ձեռքի մետաղափնտրիչի միջոցով.

5) այն դեպքերում, երբ մետաղափնտրիչ կամրջակի միջոցով ուղևորի կրկնակի զննման դեպքում մետաղափնտրիչն ահազանգում է, ապա իրականացվում է ուղևորի զննում ձեռքի մետաղափնտրիչի միջոցով և, եթե ձեռքի մետաղափնտրիչի միջոցով զննման դեպքում նորից լսվում է ահազանգ, ապա իրականացվում է տվյալ ուղևորի անհատական զննում կամ զննում անվտանգության սկաների միջոցով.

6) այն դեպքերում, երբ տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում ուղևորի ձեռքի իրերում գտնվող առարկաների կամ նյութերի նշանակությունը կամ պարունակությունն անհասկանալի է, ապա զննող օպերատորը ձեռքի իրերը զննում է ուղևորի ներկայությամբ` դրանց բացման միջոցով, որի դեպքում ուղևորին առաջարկվում է բացել իր ձեռքի իրերը և առնվազն մեկ մետրի չափով հեռու կանգնել դրանցից, որից հետո զննող օպերատորն իրականացնում է բացված ձեռքի իրերի դիտողական զննում.

7) ուղևորների` ձեռքով զննման դեպքում իրականացվում են հետևյալ գործողությունները`

ա. ձեռքով զննվում են ուղևորի մարմինը և հագուստը` ձեռքերով շոշափելով առջևից և հետևից,

բ. գլխարկի ձեռքով զննում և մազերի տեսողական կամ ձեռքով զննում,

գ. զգեստի արտաքին մասի ձեռքով զննում` հետևյալ հերթականությամբ` մեջք, օձիք, դարձածալեր, ուսեր, վերնազգեստի և վերնաշապիկի արտաքին և ներքին գրպաններ, փողկապ կամ վզկապ, թևքեր,

դ. բաճկոնակի, բրդե հյուսված բաճկոնակների` ձեռքով զննում` ներառելով գրպանները` ուղևորին առաջարկելով դրանք դեպի դուրս շրջել,

ե. վարտիքների և շրջազգեստների գոտիների եզրերի ձեռքով զննում, իսկ ուղևորների վարտիքների և շրջազգեստների գրպանների պարունակությունը զննվում է` ուղևորներին առաջարկելով դրանք դեպի դուրս շրջել,

զ. ուղևորների կոշիկները զննվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, ձմեռային կոշիկները կարող են զննվել նաև ձեռքով` հատուկ ուշադրություն դարձնելով բարձրակրունկ և հաստ ներբաններով կոշիկներին,

է. մարմնի կասկածելի կամ անսովոր կառուցվածք ունեցող ուղևորների դեպքում (օրինակ, կասկածելի գիրությունը կամ արտահայտվածությունը) իրականացվում է լրացուցիչ դիտողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև անհատական զննում կամ զննում անվտանգության սկանների միջոցով.

8) ձեռքով զննումից բացի, բոլոր ուղևորների առնվազն 10 տոկոսը պետք է լրացուցիչ զննվի անվտանգության սկաններով, իսկ պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորմամբ կամ պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով պետք է զննվի ուղևորների առնվազն 5 տոկոսը: Եթե որպես զննման մեթոդ կիրառվում է ուղևորների կրկնակի զննումը` մետաղափնտրիչ կամրջակի միջոցով, ապա այն ուղևորների 10-20 տոկոսը, որոնց դեպքում ահազանգել է մետաղափնտրիչ կամրջակը, ենթակա է զննման` ձեռքով կամ ուղևորների զննման անվտանգության սկաններով: Նման ուղևորները պետք է ընտրվեն շարունակական պատահականության սկզբունքով: Եթե ուղևորներն անցել են մետաղափնտրիչ կամրջակով, և ահազանգ չի եղել, ապա նման ուղևորների 10-20 տոկոսը ենթակա է զննման`

ա. անվտանգության սկաններով կամ`

բ. պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորմամբ, կամ`

գ. ձեռքով զննման, կամ`

դ. պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով.

9) ուղևորների զննման տոկոսների չափը հաշվարկվում է անշարժ մետաղափնտրիչ կամրջակի միջով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորի համար: Եթե մեկ ժամվա ընթացքում ակնկալվող ուղևորահոսքը 100 ուղևորից պակաս է, ապա այդ դեպքում պետք է կիրառվի զննված ուղևորների 10 կամ 20 տոկոսի շարունակական պատահական սկզբունքով ընտրական զննման այլ միջոց:».

i

25) 65.2-րդ և 65.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«65.2. Էլեկտրական սարքավորումները (օրինակ, սափրիչները, ռադիոհաղորդիչները, ժամացույցները, ֆոտոխցիկները, շարժական ստերեոհամակարգերը և դրանց կրիչները, նոութբուքերը, պլանշետները, տեսախցիկները և այլն), որոնց մեջ կարելի է թաքցնել զենք կամ պայթուցիկ սարքավորում, թույլատրվում են փոխադրման` դրանց էլեկտրական մարտկոցներն այդ սարքավորումներից հանելու և այդ սարքավորումները տեխնիկական սարքավորումների միջոցով զննելուց հետո` համոզվելու համար, որ այդ առարկաները չեն ենթարկվել փոփոխման, չեն պարունակում լրացուցիչ սնուցման մարտկոցներ, միացություններ կամ օրգանական նյութեր: Թույլատրվում է էլեկտրոնային ծխախոտներ փոխադրել միայն ուղևորի ձեռքի իրերում:

65.3. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի 65-րդ կետով սահմանված իրերը կարող են ստուգվել` դրանք պատյաններից հանելու և միացնելու միջոցով` համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են գործարանային համալրմանը:».

i

26) 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«66. Կենդանիները և թռչունները կարող են ընդունվել փոխադրման` որպես ուղեբեռ: Օդանավերի ուղևորասրահներում կենդանիները և թռչունները կարող են փոխադրվել միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ` պահպանելով օդանավերի ուղևորասրահներում փոխադրման ընդունված կենդանիների քաշի վերաբերյալ ավիաընկերության կողմից սահմանված չափանիշները: Որպես ուղեբեռ, ինչպես նաև օդանավ շահագործողի համաձայնությամբ նաև օդանավերի ուղևորասրահներում փոխադրման ընդունված կենդանիները, թռչունները և դրանց փոխադրման համար նախատեսված վանդակները ենթակա են զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում պետք է զննվեն կենդանիները, թռչունները և դրանց վանդակները կամ տարաները` դրանք բացելու և դիտողական զննում իրականացնելու միջոցով: Օդանավերի ուղևորասրահներում կարող են թույլատրվել փոխադրման կույր ուղևորներին ուղեկցող շները` պայմանով, որ այդ շներն ունենան վզնոց և դնչկալ:».

i

27) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 70.5-րդ կետով.

«70.5. Զննման ընթացակարգեր անցնելուց հրաժարվող ուղևորը չի թույլատրվում թռիչքի. նման ուղևորները, ինչպես նաև այն ուղևորները, որոնց մոտ կամ նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում զննման ընթացքում հայտնաբերվում են օդանավով փոխադրման համար արգելված այնպիսի առարկաներ, իրեր և նյութեր, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է քրեական պատասխանատվություն, հանձնվում են ոստիկանությանը:».

i

28) 73-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև օդանավի թռիչքը գտնվել է օդանավում և որոշել է հրաժարվել թռիչքից, ապա այդ ուղևորն իր ձեռքի իրերի հետ միասին ավիացիոն անվտանգության ծառայության կողմից հանվում է օդանավից, օդանավից հանվում է նաև նրա ուղեբեռը, և ուղևորն իր ձեռքի իրերի ու ուղեբեռի հետ հանձնվում է օդանավակայանի ոստիկանության բաժին և, ելնելով ավիացիոն անվտանգության ապահովման նկատառումներից, զննվում են օդանավում ուղևորի նստատեղի շարքի, դիմացի և հետևի շարքերի նստատեղերը, դրանց տակի հատվածները, գրպանիկները, նստատեղի գլխավերևի ձեռքի իրերի պահոցները` կատարելով նաև մոտակա շարքերում գտնվող ուղևորների ձեռքի իրերի նույնականացում: Զննման գործընթացը կարող է իրականացվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննող օպերատորների կամ օդանավի հրամանատարի համաձայնությամբ` օդանավի անձնակազմի նշանակված անդամների կողմից` կազմելով համապատասխան արձանագրություն (N 10 ձև)` երեք օրինակից, որոնցից մեկ օրինակը մնում է օդանավում, երկրորդը` ավիաընկերության օդանավակայանային ներկայացուցչի մոտ, իսկ երրորդ օրինակը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում:».

i

29) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«75. Ստերիլ գոտուց մինչև օդանավ նստեցումը զննված մեկնող ուղևորի նկատմամբ հսկողությունն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության և փոխադրումների ծառայությունների աշխատողների կողմից:».

i

30) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 75.1-ին, 75.2-րդ և 75.3-րդ կետերով.

«75.1. Զննված մեկնող ուղևորները չպետք է խառնվեն ժամանող ուղևորների հետ, և պետք է բացառվի զննում անցած ուղևորի շփումը նման զննում չանցած ուղևորների, այլ անձանց և տվյալ չվերթի սպասարկման գործընթացին առնչություն չունեցող աշխատողների հետ: Եթե տեղի է ունեցել զննված մեկնող ուղևորների և չզննված անձանց շփում, ապա դրա հայտնաբերման կամ կասկածի դեպքում պետք է իրականացնել հետևյալ գործողությունները`

1) օդանավակայանների այն տեղամասերում, որտեղ շփման փաստը տեղի է ունեցել կամ կասկածելի է, պետք է ազատվի մարդկանցից, որից հետո պետք է անցկացվի այդ տեղամասերի զննում, որպեսզի ապահովվի, որ դեպի այդ տեղամասեր չներկրվի որևէ արգելված առարկա կամ իր.

2) պետք է իրականացվի օդանավակայանների այդ տեղամասերում գտնվող` մեկնող ուղևորների և նրանց ձեռքի ուղեբեռների կրկնակի զննում:

75.2. Սույն կարգի 75.1-ին կետով սահմանված միջոցառումները չեն կիրառվում այն զննված և մեկնող ուղևորների նկատմամբ, ովքեր շփվել են`

1) նույն օդանավով մեկնող անձնակազմի անդամների հետ.

2) նույն օդանավով մեկնող տարանցիկ ուղևորների հետ.

3) լիազոր մարմնի կողմից պաշտոնապես զննումից ազատված այլ անձանց հետ:

75.3. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները, օդանավակայանային ծառայությունների և օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողները, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ստացած այցելուները, ինչպես նաև նրանց կողմից օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տարվող աշխատանքային գործիքները, առարկաները, իրերը և նյութերը ենթակա են զննման` ընդհանուր հիմունքներով:».

i

31) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 76.1-ին, 76.2-րդ, 76.3-րդ, 76.4-րդ և 76.5-րդ կետերով.

«76.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով հատուկ վերահսկելի գոտու հսկիչ-անցագրային կետում պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցների զննումներ: Զննում իրականացնելու ընթացքում տրանսպորտային միջոցում չպետք է գտնվեն ոչ վարորդը, ոչ էլ որևէ այլ անձ: Տրանսպորտային միջոցի վարորդի կամ դրանում գտնվող այլ անձանց անձնական իրերը վարորդի և այլ անձանց հետ միասին պետք է ենթարկվեն զննման` ընդհանուր հիմունքներով: Տրանսպորտային միջոցի զննման դեպքում զննումն իրականացվում է զննող տեսուչի կողմից զննվող տեղամասերի կամային ընտրությամբ կամ անկանխատեսելիության սկզբունքով: Զննման ենթակա են տրանսպորտային միջոցի հետևյալ հատվածները`

1) դռների գրպանիկները, սրահի պահախցիկը, արևիկների հետնամասերը.

2) նստատեղերի հետևի գրպանները, նստատեղերի ներքին հատվածը և ոտնափոսերը.

3) բեռնախցիկը, թափքը.

4) անվադողերի հարակից վայրերը.

5) շարժիչի հատվածը.

6) տրանսպորտային միջոցի ներքին հատվածն ամբողջությամբ.

7) տրանսպորտային միջոցի ցանկացած այլ լրացուցիչ հատված:

76.2. Տրանսպորտային միջոցների զննումն իրականացվում է դրանց զննման ենթակա հատվածների դիտողական զննման միջոցով և պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով: Ձեռքով զննելու ժամանակ մանրամասն ուսումնասիրվում է զննման համար ընտրված տրանսպորտային միջոցի համապատասխան տեղամասը և դրա պարունակությունը` համոզվելու համար, որ այդ տեղամասերում չեն պահվում արգելված առարկաներ կամ իրեր: Դիտողական զննման ժամանակ զննվում են տրանսպորտային միջոցների այն հատվածները, որոնք բաց և տեսանելի են, կամ կարելի է բացել և դիտողական զննում իրականացնել: Տրանսպորտային միջոցի ներքին հատվածը պետք է զննվի հայելիների և լուսավորող սարքերի միջոցով:

76.3. Եթե տրանսպորտային միջոցների որոշակի հատվածներ կապարակնքված են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից ավիացիոն անվտանգության ծառայության կապարակնիքով կամ օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից, և այդ կապարակնիքները գրանցված են ավիացիոն անվտանգության ծառայության համապատասխան փաստաթղթերում, ապա դրանք կարող են չբացվել, եթե չունեն վնասվածքներ կամ բացելու փորձի հետքեր, իսկ եթե կապարակնիքներն ունեն վնասվածքներ, կամ կապարակնիքի համարանիշը չի համապատասխանում համապատասխան փաստաթղթերում նշված կապարակնիքի համարանիշին, ապա նման տրանսպորտային միջոցների մուտքը հատուկ վերահսկելի գոտի արգելվում է:

76.4. Տրանսպորտային միջոցների զննումից հետո դրանց զննման արդյունքների մասին գրառում է կատարվում հսկիչ-անցագրային կետի համապատասխան մատյանում:

76.5. Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների դիմումների առկայության դեպքում (օրինակ, պետական կարիքների համար) քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի ղեկավարը կարող է տրանսպորտային միջոցներն ազատել զննման ընթացակարգերից: Զննումից կարող են ազատվել նաև այն տրանսպորտային միջոցները, որոնց նկատմամբ զննման ընթացակարգերի կիառումը բացասական ազդեցություն կարող է ունենալ օդանավակայանի անվտանգ շահագործման վրա, օրինակ, վթարափրկարարական ծառայության տրանսպորտային միջոցները, որոնք մեկնում են վթարի վայր:».

i

32) VII գլխի վերնագիրը «ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ» բառերով.

i

33) 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«77. ՈՒղևորներին, օդանավերի անձնակազմերի անդամներին, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ու պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողներին արգելվում է օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավերի ուղևորային սրահներ մուտք գործելիս իրենց մոտ կամ ձեռքի իրերում ունենալ ու տանել փոխադրման համար արգելված առարկաներ, նյութեր և միացություններ կամ դրանցով հանդերձված առարկաներ:».

i

34) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«79. Վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված առարկաները, նյութերը, միացությունները և սարքավորումները, ինչպես նաև դրանցով հանդերձված առարկաներն ու իրերը փոխադրվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում»

N 18 հավելվածի, Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի (ԴՈԿ. 9284 A N (905), Առողջապահության համաշխարհային կազմակերպության` Վարակիչ նյութերի տեղափոխման կանոնների և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների դրույթներով սահմանված կարգով:».

i

35) 82-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«82. ՈՒղևորներին, օդանավերի անձնակազմերի անդամներին, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ու պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողներին արգելվում է իրենց ձեռքի իրերում օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավերի ուղևորային սրահներ տանել հետևյալ առարկաները, իրերը, նյութերը, միացություններն ու սարքավորումները`».

36) 82-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հրազեն և մարտական սարքավորումներ` ակոսավոր զենք` ինքնաձիգ հրացաններ, հարպուններ, տեգ նետող հրացաններ, օդամղիչ հրացաններ, կոտորակային հրացաններ, կարաբիններ, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների ատրճանակներ, ռևոլվերներ, դրանց պահեստամասերը, ազդանշանային հրթիռանետներ, շինարարական ատրճանակներ, ստորջրյա որսի համար նախատեսված հրացաններ, օդաճնշիչ և գազային զենքեր, որսորդական հրացաններ, դրանց փամփուշտները, նյարդակաթվածահարային, արցունքաբեր, թունավոր և ուժեղ ներգործող գազերով փամփուշտներ ու գլանանոթներ, շշմեցնող և շոկ առաջացնող սարքեր, հարվածակոտորակային զենք, մարտական փամփուշտներ, կենդանիներին հանգստացնելու համար նախատեսված փամփուշտներ, որսորդական փամփուշտների պատիճներ, բոլոր տեսակների հրազենների նմանակները, այդ թվում` նաև խաղալիքները,».

37) 82-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) սառը զենք, ծակող (կտրող) և սրածայր առարկաներ` երկարաշեղբ սառը զենք, դաշույններ, սվինադաշույններ, սուսերիկներ, սրեր, թրեր, նետողական զենքեր (արբալետներ), 6 սանտիմետրից ավելի երկարություն ունեցող սայրով հետևյալ տեսակների դանակները` ներս քաշվող շեղբով գրասենյակային դանակներ, ազգային հուշանվեր դանակներ, հերձադանակներ, զորային դանակներ, դեսանտային դանակներ, ֆիննական դանակներ, ազգային դանակներ, նետող շեղբով դանակներ, մարզական սևեռիչ-կողպեքներով դանակներ, բոլոր տեսակների ինքնաշեն ու գործարանային արտադրության դանակներ, ինչպես նաև ածելիներ, կացիններ, մաչետներ, լախտեր, ձողանետիչներ, արևելյան մենամարտերի համար նախատեսված սառը զենքեր, շղթաներ, նետման համար նախատեսված աստղիկներ, դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր, աշխատանքային գործիքներ` բոլոր տեսակների սղոցներ, մուրճեր, ուրագներ, ձեռքի գայլիկոններ և շաղափներ, խարտոցներ, զոդման լամպեր, ավտոմեքենաների վերանորոգման գործիքներ, 6 սանտիմետրից ավելի երկարություն ունեցող սայրով մկրատներ, 6 սանտիմետրից ավելի երկարություն ունեցող բռնակով գործիքներ, որոնք հնարավոր է օգտագործել որպես զենք, օրինակ, պտուտակահաններ և հատիչներ,».

38) 82-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) պայթուցիկ և բոցավառվող նյութեր` հրապատիճ-դետոնատորներ, դետոնատորներ (պայթուցիչ) և բռնկիչներ, պայթուցիկ նյութեր ու պայթուցիկ սարքեր (ներառյալ շրխկանները և խաղալիք ատրճանակների պիստոնները), բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների վառոդներ` ցանկացած փաթեթավորմամբ ու տարայով` անկախ քանակից, բոլոր նմուշների ճայթիչ-պատիճներ, կրակահաղորդ և ճայթեցնող քուղեր, հաստիքային ռազմամթերքի ճայթիչներ, բոլոր տեսակների ու նմուշների ռազմամթերք, վարժական և ուսումնական ռազմամթերք, տրոտիլ, տոլ, դինամիտ, ամոնալ, դրանցով հանդերձված արդյունաբերական և ռազմական նշանակության այլ նյութեր, հրատեխնիկական միջոցներ, ծխափամփուշտներ, պայթաղյուսիկներ, երկաթուղային ճայթուկներ, բենգալյան կրակներ, հրավառության կրակներ, լուսավորող հրթիռների բոլոր տեսակները, բոցավառվող հեղուկ վառելանյութեր` բենզին, դիզելային վառելիք, կրակվառիչի լցավորման հեղուկ, սպիրտ, էթանոլ, գազ և գազային գլանանոթներ, բութան, պրոպան, ացետիլեն, մեծ ծավալով թթվածին, նռնակների բոլոր տեսակները, ականներ և ռազմական նշանակության այլ պայթուցիկ սարքեր, թերմիտային լուցկի, պայթուցիկ նյութերի ու սարքերի պատճեններ և նմանակներ, ծխասփյուռ կոներ կամ փամփուշտներ, սկիպիդար, ներկերի լուծիչներ, աերոզոլային ներկ, մանրածախ առևտրի համար նախատեսված շշերով ալկոհոլային խմիչքներ` 70 տոկոսից ավելի ալկոհոլի պարունակությամբ,».

i

39) 82.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«82.1. Պայթուցիկ և դյուրավառ նյութերը, միացությունները և սարքավորումները, որոնք կարող են օգտագործվել անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու կամ օդանավերի թռիչքների անվտանգությանն սպառնալիք ստեղծելու համար, արգելվում են փոխադրման ընդունել օդանավի բեռնային տեղամասերում` թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով: Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների դիմումների առկայության դեպքում (օրինակ, պետական կարիքների համար), քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից տրամադրված վտանգավոր բեռների փոխադրման ազատումների առկայության պայմաններում, օդանավ շահագործողի համաձայնությամբ, վտանգավոր բեռները կարող են փոխադրման ընդունվել գրանցված ուղեբեռում, եթե պահպանվում են ԻԿԱՕ «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով և Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի (ԴՈԿ. 9284 ԱՆ(905) առաջին գլխի 8-րդ մասի 1.1.2-րդ կետով սահմանված պայմանները:».

i

40) 82.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«82.9. Օդանավակայաններից մեկնող ուղևորները կարող են`

1) իրենց ձեռքի իրերում (այդ թվում` տարանցիկ և տրանսֆեր ուղևորները) օդանավակայանների հատուկ վերահսկելի (ստերիլ) գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ փոխադրել`

ա. առաջին անհրաժեշտության պարագաներ, իրեր ու առարկաներ, այդ թվում` հագուստ, սննդամթերք, կենցաղային առարկաներ ու իրեր, կանացի պայուսակ, թղթապանակ, հովանոց, վերնահագուստ,

բ. կոսմետիկ պարագաներ, հեղուկներ, գելեր և աերոզոլներ` մինչև հարյուր միլիլիտրի չափով, գրքեր, ամսագրեր, լուսանկարչական ապարատ, տեսախցիկ, բջջային հեռախոս, նոութբուք, պլանշետ, փափուկ խաղալիքներ,

գ. սափրվելու համար նախատեսված սրիչներ և պարագաներ, մինչև 6 սանտիմետր երկարություն ունեցող սայրով դանակներ, մկրատներ, մինչև 6 սանտիմետր երկարություն ունեցող բռնակով գործիքներ,

դ. մանկական սնունդ, այնպիսի դեղամիջոցներ և դիետիկ նյութեր, որոնք օդանավով ուղևորման ընթացքում, բժշկական նպատակներից ելնելով, անհրաժեշտ են ուղևորների կյանքի և առողջության համար, մինչև մեկ տարեկան երեխայի մանկական օրորոցներ, ինչպես նաև հաշմանդամների սայլակներ` օդանավ շահագործողի համաձայնությամբ.

2) օդանավի ուղևորային սրահներ փոխադրել հետևյալ իրերն ու առարկաները`

ա. ոչ մեծ չափերի կինոնկարահանման սարքավորումներ,

բ. ռադիո- և հեռուստատեսային սարքավորումներ,

գ. էլեկտրական սարքավորումներ և երաժշտական գործիքներ,

դ. ապակյա, հախճապակյա և կերամիկական իրեր.

3) ուղևորի մոտ կինոնկարահանման, ռադիո-, հեռուստատեսային և էլեկտրական սարքավորումների առկայության դեպքում, օդանավի թռիչքը չխանգարելու նպատակով, ուղևորները պետք է զգուշացվեն թռիչքի ընթացքում օդանավում նման սարքավորումներից օգտվելու անթույլատրելիության մասին: Նշված առարկաների և իրերի ընդհանուր թույլատրելի քաշը և չափերը սահմանում է տվյալ չվերթն իրականացնող օդանավ շահագործող կազմակերպությունը.

4) այն առարկաներն ու իրերը, որոնք կարող են գործածվել որպես օդանավի անձնակազմի և ուղևորների վրա հարձակման միջոցներ, ինչպես նաև սույն կարգի 82-րդ կետով նախատեսված առարկաները թույլատրվում են փոխադրել միայն որպես ուղեբեռ` ԻԿԱՕ «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով և Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով (ԴՈԿ. 9284 ԱՆ(905) սահմանված կարգով և պայմաններով: ՈՒղևորների զննման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված` օդանավ փոխադրման համար արգելված այն առարկաներն ու իրերը, որոնք ուղևորները հրաժարվում են վերադարձնել իրենց ճանապարհող հարազատներին կամ հրաժարվում են մասնակցել նման առարկաների կամ իրերի վերցման մասին արձանագրությունների կազմմանը, ապա դրանք ենթակա են ոչնչացման` հերթափոխի ավարտից հետո` համապատասխան արձանագրություն կազմելու միջոցով:».

i

41) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 82.12-րդ կետով.

«82.12. Օդանավակայաններից մեկնող ուղևորների ուղեբեռում կարող են փոխադրվել`

1) առաջին անհրաժեշտության պարագաներ` հագուստ, սննդամթերք, կենցաղային առարկաներ ու իրեր.

2) կոսմետիկ պարագաներ, կենցաղային օգտագործման էլեկտրական սարքեր.

3) ածելիներ, 6 սանտիմետրից ավելի երկարություն ունեցող սայրով մկրատներ և դանակներ, ազգային հուշանվեր դանակներ, աշխատանքային գործիքներ (սղոցներ, մուրճեր, ուրագներ, լինգեր, ձեռքի գայլիկոններ, շաղափներ, խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր և այլն).

4) ավտոմեքենաների վերանորոգման համար նախատեսված գործիքներ.

5) դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր և ձողեր, բիլիարդի խաղափայտեր (կի), մականներ, թիեր, ձկնորսական կարթեր և կարթաձողեր.

6) բեյսբոլի և սոֆտբոլի զարկիչներ, բոլոր տեսակի ոստիկանական մահակներ, կրոկետային զարկիչներ, գոլֆի և հոկեյի մականներ, նավակների և մակույկների թիեր.

7) զենք ու ռազմամթերք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ հաստատված կանոններով սահմանված կարգով:».

i

42) 82.13-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) մեկ ուղևորի հաշվարկով մինչև 5 լիտր ծավալով ալկոհոլային խմիչքներ, որոնք պարունակում են 24-70 տոկոս թնդություն ունեցող ալկոհոլ, 70 տոկոuից բարձր թնդություն ունեցող ալկոհոլային խմիչքների (այդ թվում` 95-տոկոսանոց սպիրտի) փոխադրումն ուղևորների ուղեբեռում չի թույլատրվում: Մինչև 24 տոկոս թնդություն ունեցող` ալկոհոլ պարունակող խմիչքները չեն ենթարկվում որևէ սահմանափակման և թույլատրվում են փոխադրման ուղևորի ուղեբեռում` տվյալ չվերթն իրականացնող օդանավ շահագործող կազմակերպության կողմից սահմանված ուղեբեռի քաշի և չափերի թույլատրելի պայմաններին համապատասխան:».

43) 82.13-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) անձնական օգտագործման համար նախատեսված բժշկական սնդիկային ջերմաչափերը թույլատրվում են փոխադրման` մեկ անձի հաշվարկով մեկ հատ ջերմաչափ, իր պաշտպանիչ պատյանում:».

i

44) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 88.1-ին կետով.

«88.1. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության գոտում, սահմանային վերահսկողության և զննման կետերում, անմաքս առևտրի խանութների տարածքներում, մեկնման և ժամանման սրահներում, շարժասանդուղքների տարածքներում ուղևորների թողած առարկաներն ու իրերն աշխատողների կամ ուղևորների կողմից հայտնաբերվելուց հետո պետք է հանձնվեն օդանավակայանի կորած իրերի բաժին:».

i

45) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 91.1-ին կետով.

«91.1. Սույն կարգի 91-րդ կետում նշված անձինք, ինչպես նաև զինվորական սուրհանդակային և հատուկ փոստն ուղեկցող անձինք (սուրհանդակներ, ցրիչներ) պետք է օդանավ նստեն նախքան այլ ուղևորների օդանավ նստեցումը:».

i

46) 98-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«98. Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները կարող են չենթարկվել զննման, եթե ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից մեկնման երկրների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները ճանաչվել են համարժեք ժամանման երկրում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին: Եթե ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից մեկնման երկրների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ճանաչման գործընթաց չի իրականացվել, ապա բոլոր տարանցիկ և տրանսֆեր ուղևորներն ու նրանց ձեռքի իրերը ենթակա են զննման` մինչև օդանավ նստեցումը:».

i

47) ուժը կորցրած ճանաչել 98.1-ին կետը.

i

48) 98.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«98.3. Տարանցիկ ուղևորներին կարող է թույլատրվել մինչև օդանավի թռիչքը գտնվել օդանավում` բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի վրա պետք է իրականացվեն տեխնիկական սպասարկման աշխատանքներ, և այն դեպքերում, երբ, ելնելով անվտանգության նկատառումներից, ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պետք է իրականացվի օդանավի զննում:».

i

49) 98.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե օդանավերի միջանկյալ կանգառներում մի քանի ուղևոր կամ բոլոր ուղևորները մնացել են օդանավում, ապա նրանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է օդանավի անձնակազմի կողմից: Օդանավի անձնակազմը պետք է հետևի, որպեսզի օդանավից իջնող ուղևորներն իրենց ձեռքի իրերը և այլ առարկաներ չթողնեն օդանավում:».

i

50) 98.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«98.5. Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է սահմանվի հսկողություն տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի շարժի նկատմամբ:».

i

51) 99-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«99. Բարձրակարգ սպասարկման սրահների ուղևորները զննման են ենթարկվում այդ սրահների զննման կետերում` ընդհանուր հիմունքներով: Սահմանված կարգով զննումից չազատված պաշտոնական պատվիրակությունների, ինչպես նաև սահմանված կարգով հատուկ վերահuկելի գոտի մուտքի իրավունք ունեցող այլ անձանց (ուղեկցող, դիմավորող, ճանապարհող, արարողակարգերի պաշտոնյաներ), նրանց ձեռքի իրերի ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:».

i

52) 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«100. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

2) Հայաստանի Հանրապետության նախագահը.

3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.

4) Ամենայն հայոց կաթողիկոuը.

5) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամները.

6) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանները, օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանները.

7) Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերով` պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:».

i

53) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 100.1-ին կետով.

«100.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող են ազատվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կողմից ներկայացված հայտի հիման վրա:».

i

54) 101-րդ կետում «նրանց ձեռքի բեռները» բառերը փոխարինել «նրանց ձեռքի իրերը» բառերով.

i

55) 102-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«102. Օդանավի անձնակազմի անդամների, բորտուղեկցորդների և սպասարկող անձնակազմի զննումն իրականացվում է օդանավակայանի զննման կետերում` սույն կարգի VI գլխով սահմանված զննման ընթացակարգերի համաձայն:».

i

56) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 103.1-ին կետով.

«103.1. Շտապ օգնության մեքենայով դեպի օդանավ փոխադրվող ծանր հիվանդ և անշարժունակ ուղևորների զննումն իրականացվում է շտապ օգնության մեքենայում` ձեռքի մետաղափնտրիչով և անհատական զննման միջոցով:».

i

57) կարգի «X. ՈՒՂԵՎՈՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԸ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԸ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«X. ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՓՈՍՏԻ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

108. ՈՒղևորային, բեռնային և փոստային օդանավերով փոխադրվող փոստը և սուրհանդակային առաքանիները նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության` զննման: Փոստային և սուրհանդակային առաքանիների զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից` օդանավակայանի բեռնային համալիրի տարածքում համապատասխան ձևով սարքավորված զննման տեղամասերում:

109. Փոխադրվող փոստի և սուրհանդակային առաքանիների զննումը պետք է իրականացվի զննման հետևյալ մեթոդներից առնվազն մեկի միջոցով`

1) ռենտգենյան սարքավորումներով զննում.

2) ձեռքով զննում կամ դիտողական զննում.

3) պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորումներով զննում.

4) պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներով զննում.

5) պայթուցիկ նյութեր հայտնաբերող շներով զննում:

110. Ձեռքով զննման ժամանակ իրականացվում է փոստային առաքանու, այդ թվում` դրա ամբողջ պարունակության մանրամասն դիտողական զննում, անհրաժեշտության դեպքում կատարվում է զննում` այն բացելու միջոցով: Պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներով զննման ժամանակ զննման են ենթակա փոստային (սուրհանդակային) առաքանու ներքին և արտաքին մակերեսները և փոստային առաքանու պարունակությունից վերցված նմուշները, իսկ դիտողական զննման ժամանակ կատարվում է փոստային (սուրհանդակային) առաքանու մանրամասն տեսողական ստուգում: Դիտողական զննում պետք է իրականացվի միայն այն դեպքերում, երբ այն համատեղվում է զննման այլ մեթոդների հետ, և այն դեպքերում, երբ փոստային (սուրհանդակային) առաքանու բոլոր մասերը տեսանելի են` որևէ միջոցի օգնությամբ կամ առանց դրա: Դիտողական զննում պետք է իրականացվի նաև կենդանի կենդանիների փոխադրումների դեպքերում:

111. Շտապ առաքման ենթակա (մինչև 48 ժամ) փոստային (սուրհանդակային) առաքանիներն ընդունվում են օդանավով փոխադրման` միայն այն դեպքում, երբ դրանք ենթարկվել են ավիացիոն անվտանգության հսկողության: Արգելվում է փոստային (սուրհանդակային) առաքանիներում փոխադրման ընդունել հետևյալ առարկաները`

1) հավաքված կամ չհավաքված պայթուցիկ սարքեր և միացություններ.

2) բոցավառվող սարքեր և դրանց բաղադրամասերը:

111.1. Եթե կան հիմնավոր պատճառներ այն մասին, որ փոստային (սուրհանդակային) առաքանին, որի նկատմամբ իրականացվել են անվտանգության հսկողության միջոցառումներ, ենթարկվել է անօրինական բացման կամ սկսած անվտանգության հսկողության միջոցառումների կիրառման պահից` պաշտպանված չի եղել անօրինական միջամտությունից, ապա նախքան օդանավ բարձելը նման փոստային (սուրհանդակային) առաքանիները պետք է նորից ենթարկվեն զննման: Պարտադիր զննման են ենթակա նաև խախտված և ոչ ստանդարտ փաթեթավորմամբ փոստային (սուրհանդակային) առաքանիները: Նման դեպքերում ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է փոստային (սուրհանդակային) մարմնի լիազոր ներկայացուցչի ներկայությամբ:

111.2. Սուրհանդակային առաքանիները (ծանրոցներ, փաթեթներ) փոխադրման ընդունվում են անմիջականորեն առաքիչ-թղթատարից` անձը հաստատող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Յուրաքանչյուր ծանրոցի (փաթեթի) պարունակությունը նշվում է ուղեկցող փաստաթղթերում:

111.3. Քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից կարող են զննումից ազատվել հետևյալ փոստային (սուրհանդակային) առաքանիները`

1) տարանցիկ փոստը` այն պայմանով, որ դա պաշտպանված է անօրինական միջամտությունից և մնում է օդանավում` սկսած դրա ժամանման պահից մինչև դա փոխադրող օդանավի մեկնումը.

2) այն փոստային առաքանիները, որոնք ժամանում են մի երկրից, որտեղ դրանք ենթարկվել են անվտանգության միջոցառումների, որոնք ճանաչված են քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից որպես ԻԿԱՕ և ԵԿԱԿ սահմանված ավիացիոն անվտանգության ստանդարտներին համապատասխանող:».

i

58) կարգի «XI. ՓՈՍՏԻ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԻ ԶՆՆՈՒՄԸ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«XI. ՕԴԱՆԱՎԵՐԻ, ՕԴԱՆԱՎ ՏԱՐՎՈՂ ՍՆՆԴԻ, ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ ՏԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

112. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով բոլոր օդանավերը թռիչքից առաջ պետք է ենթարկվեն`

1) նախաթռիչքային և հետթռիչքային ստուգման` օդանավի անձնակազմի կողմից.

2) պարտադիր նախաթռիչքային զննման` քաղաքացիական ավիացիայի համակարգի լիազոր մարմնի կողմից իրականացված ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա, եթե իրականացված ռիսկերի գնահատման արդյունքում որոշում է ընդունվել կիրառելու օդանավերի պարտադիր նախաթռիչքային զննում:

112.1. Օդանավի անձնակազմի կողմից օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային ստուգումը նպատակ ունի համոզվելու, որ օդանավում չկան կասկածելի առարկաներ, զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր սարքավորումներ, օդանավով փոխադրման համար արգելված նյութեր, առարկաներ և իրեր:

112.2. Օդանավի անձնակազմի կողմից նախաթռիչքային և հետթռիչքային ստուգումը պետք է իրականացվի օդանավի նախաթռիչքային պատրաստականության աշխատանքների ընթացքում, իսկ հետթռիչքային ստուգումը` օդանավից ուղևորների իջեցումից անմիջապես հետո:

112.3. Օդանավի անձնակազմի կողմից օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային ստուգման ժամանակ պետք իրականացվի օդանավի հետևյալ հասանելի վայրերի դիտողական ստուգում`

1) ուղևորների նստատեղերի պահոցներ.

2) օդանավի խոհանոց, պահարաններ և սանհանգույցներ.

3) աղբամաններ և պահեստավորման տարաներ.

4) նստատեղերի գրպանիկներ և նստատեղերի տակ գտնվող հատվածներ.

5) օդանավի ուղևորային սրահի և թռիչքային անձնակազմի խցիկի այլ հասանելի տեղեր.

6) օդանավի ուղեբեռների և բեռների համար նախատեսված խցեր (դիտողական ստուգում` դրանք օդանավ բարձելուց առաջ, իսկ ուղևորների նստատեղերի տակ պահվող փրկարար բաճկոնների դիտողական ստուգումը պետք է իրականացվի պատահականության սկզբունքով):

112.4. Շահագործման մեջ գտնվող օդանավը հետադարձ չվերթերի կամ տրանզիտ կանգառների ընթացքում ենթակա է օդանավի անձնակազմի կողմից ստուգման` ուղևորների ցած իջնելուց անմիջապես հետո:

112.5. Օդանավի անձնակազմի կողմից օդանավի բոլոր ստուգումները պետք է իրականացվեն օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային գործառույթներում չներգրավված` ծառայություն մատուցող անձանց (սպասարկողներ, մաքրողներ, անմաքս խանութների աշխատողներ և այլն)` օդանավից դուրս գալուց անմիջապես հետո, և օդանավի ստերիլությունը պետք է պահպանվի մինչև ուղևորների նստեցումն ու օդանավի բեռնման գործընթացն ավարտելը:

112.6. Քաղաքացիական ավիացիայի համակարգի լիազոր մարմնի կողմից իրականացված ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա իրականացվող օդանավի պարտադիր նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության սերտիֆիկացված աշխատողների կողմից:

112.7. Օդանավի պարտադիր նախաթռիչքային զննման ընթացքում իրականացվում է օդանավի ներքին և արտաքին զննում: Նախաթռիչքային զննումն իրականացվում է ուղևորների նստեցման և օդանավի բեռնման գործընթացից առաջ:

112.8. Օդանավի ներքին զննման ժամանակ կատարվում է օդանավի ներսում` ուղևորասրահներում և բեռնային տեղամասերում գտնվող հետևյալ հասանելի տեղամասերի զննում`

1) ուղևորների նստատեղերի վերևում գտնվող բեռնախցիկներ.

2) օդանավի ուղևորասրահներում գտնվող պահարաններ, զուգարաններ, խոհանոցներ, պահեստարաններ, աղբարկղեր.

3) նստատեղերի թիկնակներ, նստարանների գրպանիկներ և դրանց տակերը.

4) անձնակազմի հանդերձանքի պահարաններ, թռիչքի ընթացքում օդանավերի համար անհրաժեշտ սարքավորումների (վթարափրկարարական) արկղեր և բաժանմունքներ.

5) օդանավի ուղևորային սրահի և թռիչքային անձնակազմի խցիկի այլ հասանելի տեղամասեր:

112.9. Օդանավի արտաքին մասի զննման ժամանակ պետք է զննվեն օդանավի արտաքին մասի և բեռնախցիկի հետևյալ հասանելի տարածքները`

1) օդանավի ավիավառելիքի, յուղերի և ջրի լցավորման տեղամասեր.

2) օդանավի անիվների տեղամասերի պահոցներ.

3) օդանավի բեռնային տեղամասեր և հարակից տարածքներ.

4) օդանավի բեռնային տեղամասերում գտնվող պահեստարաններ, տարաներ, մետաղյա սեյֆեր:

112.10. Օդանավի արտաքին մասի զննման ժամանակ դեպի մեկ նշանակետ թռիչքների համար պարտադիր զննվում են օդանավի բեռների համար նախատեսված տեղամասերը, որպեսզի համոզվեն, որ այնտեղ չկան այնպիսի իրեր, որոնք չեն պատկանում օդանավի բեռների նախատեսված հատվածին:

112.11. Օդանավի տրանզիտ թռիչքների դեպքում օդանավի բեռների համար նախատեսված տեղամասերը պետք է պաշտպանվեն անօրինական մուտքերից` արդեն բեռնված ուղեբեռի և բեռների անձեռնմխելիությունն ապահովելու և համոզված լինելու համար, որ օդանավի բեռների համար նախատեսված տեղամասեր չթույլատրված իրեր չեն ներկրվել:

112.12. Օդանավի անձնակազմի կողմից օդանավի ավիացիոն անվտանգության նպատակով կատարված ստուգումն ավարտելուց հետո ստուգման արդյունքների վերաբերյալ գրառում է կատարվում օդանավի մատյանում, և կազմվում է ստուգման արդյունքների մասին արձանագրություն, որը պետք է պահպանվի օդանավ շահագործողի մոտ` 24 ժամվա կամ թռիչքի տևողության ընթացքում, եթե դա ավելի երկար է:

112.13. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության սերտիֆիկացված աշխատողների կողմից իրականացված նախաթռիչքային զննման վերաբերյալ կազմվում է զննման արդյունքների մասին արձանագրություն` երկու օրինակից, որոնցից մեկ օրինակը պետք է պահպանվի օդանավ շահագործողի մոտ, երկրորդ օրինակը` օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում` 24 ժամվա կամ թռիչքի տևողության ընթացքում, եթե դա ավելի երկար է:

113. Օդանավ տարվող սննդամթերքը, օդանավային պիտույքները, օդանավերի մաքրման միջոցները և վաճառքի նպատակով անմաքս առևտրի խանութներ տարվող բոլոր ապրանքները ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության` դրանց միջոցով դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը կանխելու նպատակով:

113.1. Օդանավ տարվող սննդամթերքի, օդանավային պիտույքների, օդանավերի մաքրման միջոցների և վաճառքի նպատակով անմաքս առևտրի խանութներ տարվող բոլոր ապրանքների ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է օդանավակայանների զննման կետերում` ավիացիոն անվտանգության ծառայության ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների կողմից: Օդանավ տարվող սննդամթերքը զննվում է սննդի արտադրամասի ելքում տեղադրված զննման կետում:

113.2. Սույն կարգով սահմանված զննման ընթացակարգեր չանցած սննդամթերքի փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ արգելվում է:

113.3. Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ուղևորներին և օդանավի անձնակազմին սննդով ապահովելու գործառույթներ, պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության հետևյալ պահանջները`

1) սննդի արտադրամասի շենքում աշխատող բոլոր անձինք արտադրամաս մուտք գործելիս պետք է ենթարկվեն զննման.

2) սննդի պատրաստման համար նախատեսված խոհանոցային սարքավորումների և պարագաների փոխադրումը սննդի պատրաստման արտադրամաս պետք է թույլատրվի պարտադիր կարգով դրանց զննումից հետո.

3) սննդի պատրաստման համար նախատեսված սննդամթերքի, սննդի պատրաստման համար անհրաժեշտ կիսաֆաբրիկատների, յուղի, ձեթի, մրգի, բանջարեղենի, ջրի, հյութերի, ըմպելիքների, մածուկների և սննդի պատրաստման համար նախատեսված այլ նյութերի փոխադրումը սննդի պատրաստման արտադրամաս պետք է թույլատրվի պարտադիր կարգով դրանց զննումից հետո.

4) մինչև պատրաստի սնունդն օդանավ փոխադրման ենթակա տարաների մեջ տեղադրելը` այդ տարաները պետք է ենթարկվեն դիտողական զննման.

5) մինչև օդանավ փոխադրելը` պարտադիր դիտողական զննման են ենթակա նաև պատրաստի սննդի տարաներն օդանավ փոխադրող տրանսպորտային միջոցները:

114. Սննդի արտադրամասում զննման գործառույթներ իրականացնող ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի ներկայությամբ օդանավ տարվող պատրաստի սնունդը տեղադրվում է օդանավում տրվող` սննդի համար նախատեսված տարաների մեջ, որոնք տեղադրվում են նախապես զննված` օդանավ փոխադրվող բեռնարկղի մեջ, որը դրոշմակնքվում է սննդի արտադրամասի հերթափոխի պետի կողմից` համապատասխան համարանիշ ունեցող դրոշմակնիքով: Սննդի արտադրամասի զննման կետում օդանավ տարվող սննդի բեռնարկղերը ենթարկվում են զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով, դրանց վրա փակցվում է «Զննված է» մակագրությամբ կպչուն պիտակ, այնուհետև բեռնարկղերը տեղադրվում են սնունդն օդանավ փոխադրող տրանսպորտային միջոցի բեռնախցիկում, որից հետո դրոշմակնքվում են նաև տրանսպորտային միջոցի բեռնախցիկի դռները:

115. Սննդի բեռնարկղերի համար նախատեսված դրոշմակնիքները և կպչուն պիտակները մշտապես պետք է գտնվեն հսկողության տակ:

116. Արտադրամասից մինչև օդանավ սննդի տեղափոխման ընթացքում սննդի բեռնարկղերը պետք է պաշտպանված լինեն չթույլատրված բացումից և վերահսկվեն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից:

117. Օդանավ տարվող օդանավային պիտույքները, օդանավերի մաքրման միջոցները (մաքրող նյութեր, հեղուկներ, մաքրման պարագաներ և միջոցներ), անմաքս առևտրի խանութներ և օդանավ տարվող բոլոր ապրանքները (օրինակ, օդանավում և անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները, կոսմետիկ միջոցները, լրագրերը և այլն), որոնք նախատեսված են օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գտնվող անմաքս առևտրի խանութներում կամ օդանավերում վաճառելու կամ տարածելու համար, ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության` դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր արգելված առարկայի ներկրումը կանխելու համար:

117.1. Սույն կարգով սահմանված զննման ընթացակարգեր չանցած օդանավային պիտույքների, օդանավերի մաքրման միջոցների և վաճառքի նպատակով անմաքս առևտրի խանութներ ու օդանավեր տարվող բոլոր ապրանքների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ արգելվում է:».

i

59) 124-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«124. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են ապահովել տարանցիկ և տրանսֆեր բեռների անվտանգությունը: Օդանավակայանի կողմից փոխադրման ընդունված տարանցիկ և տրանսֆեր բեռները մինչև օդանավ փոխադրելը ենթակա են զննման բեռնային համալիրի զննման կետում: Բոլոր զննված բեռները, այդ թվում` տարանցիկ և տրանսֆեր բեռներն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում է սույն կարգի 131.1-ին կետով սահմանված` զննման փաստը հավաստող համարանիշով դրոշմակնիք:».

i

60) 131-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«131. Բեռնային համալիրի զննման կետում զննման գործառույթներն իրականացնող տեսուչը (զննող օպերատոր) ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում է փոխադրման ընդունված բեռը, որի ավարտից հետո բեռն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում է սույն կարգի 131.1-ին կետով սահմանված` զննման փաստը հավաստող դրոշմակնիք:».

i

61) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 131.1-ին և 131.2-րդ կետերով.

«131.1. Բոլոր զննված բեռները և փոստն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում են փոխադրվող բեռի և փոստի անվտանգության փաստը հավաստող հետևյալ դրոշմակնիքները`

1) «SPX» նշումով դրոշմակնիքը հավաստում է, որ փոխադրվող բեռը (փոստը) անվտանգ է ուղևորային, բեռնային և փոստային փոխադրումներ իրականացնող օդանավերի համար.

2) «SCO» նշումով դրոշմակնիքը հավաստում է, որ փոխադրվող բեռն անվտանգ է բոլոր բեռնային և փոստային փոխադրումներ իրականացնող օդանավերի համար.

3) «SHR» նշումով դրոշմակնիքը հավաստում է, որ փոխադրվող բեռի նկատմամբ կիրառվող զննման ընթացակարգը համապատասխանում է բարձր ռիսկային բեռների զննման պահանջներին և անվտանգ է ուղևորային, բեռնային և փոստային փոխադրումներ իրականացնող օդանավերի համար: Բարձր ռիսկային են համարվում վնասված կամ բացվածք ունեցող բեռը կամ փոստը, ինչպես նաև այն բեռը կամ փոստը, որը, որպես տարանցիկ բեռ կամ փոստ, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ է ժամանում այն երկրներից, որոնք Եվրամիության կողմից ճանաչվել են որպես բարձր ռիսկային երկրներ, և փոխադրվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից Եվրամիության օդանավակայաններ:».

4) «X-REY» նշումով դրոշմակնիքը հավաստում է, որ զննված է ռենտգենաճառագայթային սարքավորումներով.

5) «ETD» նշումով դրոշմակնիքը հավաստում է, որ զննված է պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներով:

131.2. Այն բեռները, որոնք մուտք են լինում օդանավակայանի բեռնային համալիր, սակայն ենթակա չեն առաքման օդային տրանսպորտով, բեռնային համալիր մուտք լինելուց հետո պահպանվում են բեռնային համալիր օդային տրանսպորտով առաքվող բեռներից առանձնացված տարածքում և ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) չեն ենթարկվում:».

i

62) հավելվածի N 3 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«* Եթե 6-ամսյա ժամկետում առարկաները հետ չեն պահանջվում, ապա դրանք օդանավակայանի գործադիր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչնչացվում են:».

i

63) ուժը կորցրած ճանաչել հավելվածի N 7 ձևը.

i

64) հավելվածի N 9 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

i

65) հավելվածի N 11 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. մայիսի 16
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի մայիսի 2-ի

N 551-Ն որոշման

 

Ձև N 9

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՂԵԿՑՎՈՂ ՈՒՂԵԲԵՌԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

___ ___________ 20 թ.                      Օդանավակայան___________________
Չվերթի համարը__________________     Չվերթի ուղղությունը_______________
Ուղեբեռի քանակը____________ հատ/տեղ և հաշվառման տվյալները ____________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Ուղևորի տվյալները_____________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
Անձնագրի տվյալները _________________,                  _______________,                  ________________
(համարը)                        (տրված է)                           (ում կողմից)
Չուղեկցվող ուղեբեռը հայտնաբերող աշխատողը_______________________________
(անունը, հայրանունը, ազգանունը,
_______________________________________________________________________
ծառայության անվանումը, պաշտոնը)
Որտեղ և ինչ պայմաններում է հայտնաբերվել չուղեկցվող ուղեբեռը___________
_________________________________________________________________________________
_______________________________________________________________________
_________________________________________________________________________________
______________________                 _____ __________________ 20___թ.
(ստորագրությունը)
Չուղեկցվող ուղեբեռի տեր հանդիսացող ուղևորի բացատրությունը.
Ես`___________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(ստորագրությունը)
Ընթերականեր` 1. __________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
                           2. ____________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
                           3.____________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
Ես`___________________________________________________________________,
(պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեբեռների զննման N________ կետում կատարեցի N ______________________________________________________չվերթի
(նշել չվերթի համարը և ուղղությունը)
չուղեկցվող ուղեբեռի զննում_____________________________________________
(նշել օրը, ժամը, ուղևորի անունը, ազգանունը,
_______________________________________________________________________
ուղեբեռի կտրոնի համարանիշը և ուղեբեռի հետ մնալու պատճառը)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
և դրանից հետո N _____________________________________չվերթի չուղեկցվող ուղեբեռը հանձնեցի
__________________________________օդանավակայանի կորած իրերի բաժին:
Հանձնեց __________________________________________________________
(հանձնող պաշտոնատար անձի տվյալները և ստորագրությունը)
Ստացա_____________________________________________________________
(ստացող պաշտոնատար անձի տվյալները և ստորագրությունը)
__________________
(նշել ստացման օրը, ժամը)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի մայիսի 2-ի

N 551-Ն որոշման

 

Ձև N 11

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶՆՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_____________ 20 թ.          քաղ. ___________, օ/դ ____________________
Ես`___________________________________________________________________,
(օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________________________________
սույն արձանագրությամբ, N ______________________________________________
(օրը, ժամը, նշել չվերթի համարը և ուղղությունը)
չվերթի ուղևոր ________________________________________________________
(ուղևորի անունը, ազգանունը)

ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ սահմանված

կարգով զննման ընթացակարգերից հրաժարվելու պատճառով _____________________

____________________________________________________________________-ին
(նշել հանձնման օրը, ժամը)
հանձնեցի_______________________________________________________________
(նշել իրավապահ մարմնի պաշտոնատար անձի տվյալները)
___________________________________________________________________-ին:
Հանձնեց ___________________________________________________________

(օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության պաշտոնատար անձի ստորագրությունը)

Ընդունեց __________________________________________________________
(ոստիկանության պաշտոնատար անձի ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2019
N 551-Ն
Որոշում