Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2019 թվականի N 621-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին ենթակետով.

«3.1) հույժ գաղտնի.».

i

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «և (կամ) պայմանագրային զինվորական ծառայության» բառերով.

i

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

4) հույժ գաղտնի.

5) հույժ գաղտնի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 30
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
մայիսի 23-ի N 621-Ն որոշման


«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 712-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

Ծառայության (աշխատանքի) առանձնահատուկ պայմանը Հավելումների գործակիցը հաշվարկման մեծությունների նկատմամբ կամ բացարձակ չափը Առանձնահատուկ պայմանի նկարագիրը և հաշվարկման կարգը
ծածկա-
գիրը
անվանումը
Մարտական խնդրի (մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների) իրականացում
1 Պետական սահմանից (շփման գծից) առաջ մարտական խնդրի (մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների) իրականացում
1.1 1) խորքային հետախուզություն,
2) դիրքերի (հենակետերի) բարելավում,
3) հակառակորդի, տեղանքի և օբյեկտների հետախուզում, ականազերծում, ականապատում, ինժեներական արգելափակոցների տեղադրում (սարքավորում),
4) մարտական խնդրի կատարման համակողմանի ապահովումների իրականացում:
3,0 Յուրային զորքերի առաջնագծից առաջ չեզոք տարածքում, հակառակորդի առաջնագծում և նրա պաշտպանության խորքում մարտական խնդրի (մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների) կազմակերպման և իրականացման գործողությունները: Յուրային զորքերի առաջնագիծ է համարվում մարտական դիրքերի (հենակետերի) հաջորդական դասավորվածությունը մեկ գծի վրա աջից ձախ կամ ձախից աջ և դրանց թևերն իրար միացնող հատվածները, ինչպես նաև այն դիրքերը և հենակետերը (տեղաբաշխված դեպի մեր պաշտպանության խորքը), որոնց ճակատում բացակայում են մեր այլ դիրքեր (հենակետեր), նաև գտնվում են հակառակորդի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանների և գնդացիրների ուղիղ նշանառությամբ կրակի վարման սահմաններում (մինչև 1500մ): Մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամիավորման (միավորման, զորամասի) հրամանատարի, վարչությունների, առանձին բաժինների և ծառայությունների պետերի հրամաններով: Մարտական խնդրի (մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն: Հավելավճարը հաշվարկվում է ըստ կատարված խնդրի` եթե այն իրականացվել է մինչև 8 ժամ (հաշվարկելով որպես մեկ օր), և ըստ օրերի, եթե խնդրի կատարման տևողությունը գերազանցել է 8 ժամը: Ժամանակի տևողության հաշվարկն սկսվում է մեր զորքերի առաջնագծի հատումով և վերջանում ետ վերադարձով (հակառակ) հատումով:
1.2 Հատուկ առաջադրանքներ և աշխատանքներ (հետախուզական, հատուկ նշանակության, դեսանտագրոհային ստորաբաժանումների համար) 1,3 բայց ոչ պակաս 88 500 դրամ Առաջնագծում և հակառակորդի թիկունքում հատուկ գործողությունների իրականացման պատրաստություն ապահովող հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Պաշտոնների ցանկը հաստատվում է ԶՈՒ ԳՇ պետի կողմից` ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի ներկայացմամբ:
2 Պետական սահմանի (շփման գծի) պահպանության առաջին դիրքի խորությամբ մարտական խնդրի (մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների) իրականացում
2.1 Վաշտի հենակետի խորությամբ (վաշտերի հենակետերում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում), կրակային (մեկնարկային) դիրքերում, հրետանային, հետախուզական, օդային դիտակետերում, ղեկավարման կետերում, կենտրոնացման շրջաններում և մարտական հերթապահության կրման այլ վայրերում մարտական հերթապահության իրականացում (մարտական խնդրի կատարում) 2,5 սպաների և ենթասպաների համար, իսկ պայմ. զինվ. ծառայության կրտսեր ենթասպ. և շարք. կազմի համար+ 0,43 Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է 12-24 ժամ ծառայությունը, իսկ 12 ժամից պակասը չի համարվում: Պետական սահմանի առաջնագծում (հակառակորդի հետ անմիջապես շփման գծում) մինչև վաշտի հենակետի խորքը մարտական խնդրի կատարում է համարվում զորամասերի, միավորումների, զորամիավորումների հրամանատարների պետական սահմանի պահպանության որոշումներով հաստատված զորամասերի (ստորաբաժանումների) կողմից մարտական հերթապահության իրականացումը և իրադրության սրման (լարվածության) պայմաններում զորամիավորումների, միավորումների և զորամասերի հրամանատարների հրամաններով պետական սահմանի պահպանությանն ընդգրկված լրացուցիչ ուժերի մարտական ծառայությունը: Հակառակորդի հետ շփման գիծը հակառակորդի և յուրային զորքերի միջև, որպես կանոն, ինժեներական առումով կահավորված պայմանական գիծն է, որտեղ մարտական ծառայություն են իրականացնում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները (ուժերն ու միջոցները): Վաշտի հենակետի խորություն է համարվում յուրային առաջնագծից մինչև 1 կմ խորությամբ ընկած տարածքը` վաշտի համապատասխան ճակատային սահմանափակումով (եթե վերոնշյալ տարածքներում առկա են բնակավայրեր` խորությունը սահմանափակվում է 500մ-ով):
2.2 Վաշտի հենակետի խորությունից սկսած առաջնադիրքի խորությամբ (առաջին շարակարգի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում), կրակային (մեկնարկային) դիրքերում, հրետանային, հետախուզական, օդային դիտակետերում, ղեկավարման կետերում, կենտրոնացման շրջաններում և մարտական հերթապահության կրման այլ վայրերում մարտական հերթապահության իրականացում (մարտական խնդրի կատարում) 1,95 սպաների և ենթասպաների համար, իսկ պայմ. զինվ. ծառայության կրտսեր ենթասպ. և շարք. կազմի համար+ 0,68 Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է 12-24 ժամ ծառայությունը, իսկ 12 ժամից պակասը չի համարվում: Պետական սահմանի (շփման գծի) վաշտի հենակետի խորությունից պահպանության առաջնադիրքի խորությամբ մարտական խնդրի կատարում է համարվում զորամասերի, միավորումների, զորամիավորումների հրամանատարների պետական սահմանի պահպանության որոշումներով հաստատված զորամասերի (ստորաբաժանումների) կողմից մարտական հերթապահության իրականացումը և իրադրության սրման (լարվածության) պայմաններում զորամիավորումների, միավորումների և զորամասերի հրամանատարների հրամաններով պետական սահմանի պահպանությանն ընդգրկված լրացուցիչ ուժերի մարտական ծառայությունը:
2.3 Մարտական հերթապահության իրականացման (մարտական խնդրի կատարման) համակողմանի ապահովումների իրականացում, առանձին առաջադրանքների (հանձնարարականների) կատարում 2.1 պայմանով սահմանված տարածքներում 1,5 Մարտական հերթապահության իրականացման (մարտական խնդրի կատարման) համակողմանի ապահովումների իրականացում`
- օպերացիոն ուղղության ուսումնասիրում,
- ինժեներական ապահովման խնդիրների (աշխատանքների) կատարում,
- ռադիոէլեկտրոնային իրավիճակի ուսումնասիրում,
- տեսադիտարկման համակարգերի, կապի գծերի սպասարկման, նորոգման, տեղադրման աշխատանքների կատարում,
- թիկունքային, տեխնիկական ապահովման միջոցառումների իրականացում,
- առանձին առաջադրանքների, հանձնարարականների (տեղազննման աշխատանքներ, մարտական հերթապահության կրման ստուգումներ, ծառայողական քննությունների անցկացում, անձնակազմի հրահանգավորումներ) կատարում: Հավելավճարը հաշվարկվում է ըստ կատարված խնդրի` եթե այն իրականացվել է մինչև 8 ժամ (հաշվարկելով որպես մեկ օր), և ըստ օրերի, եթե խնդրի կատարման տևողությունը գերազանցել է 8 ժամը: Մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է ԶՈՒ ԳՇ պետի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի (առանձին բաժինների և ծառայության պետերի), զորամիավորման (միավորման, զորամասի) հրամանատարի հրամանով: Մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման և հանձնարարականների կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն (ներկայացվում է զեկույց-տեղեկանք):
2.4 Մարտական հերթապահության իրականացման (մարտական խնդրի կատարման) համակողմանի ապահովումների իրականացում, առանձին առաջադրանքների (հանձնարարականների) կատարում 2.2 պայմանով սահմանված տարածքներում 1,0 Մարտական հերթապահության իրականացման (մարտական խնդրի կատարման) համակողմանի ապահովումների իրականացում`
- օպերացիոն ուղղության ուսումնասիրում,
- ինժեներական ապահովման խնդիրների (աշխատանքների) կատարում,
- ռադիոէլեկտրոնային իրավիճակի ուսումնասիրում,
- տեսադիտարկման համակարգերի, կապի գծերի սպասարկման, նորոգման, տեղադրման աշխատանքների կատարում,
- թիկունքային, տեխնիկական ապահովման միջոցառումների իրականացում,
- առանձին առաջադրանքների, հանձնարարականների (տեղազննման աշխատանքներ, մարտական հերթապահության կրման ստուգումներ, ծառայողական քննությունների անցկացում, անձնակազմի հրահանգավորումներ) կատարում: Հավելավճարը հաշվարկվում է ըստ կատարված խնդրի` եթե այն իրականացվել է մինչև 8 ժամ (հաշվարկելով որպես մեկ օր), և ըստ օրերի, եթե խնդրի կատարման տևողությունը գերազանցել է 8 ժամը: Մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է ԶՈՒ ԳՇ պետի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի (առանձին բաժինների և ծառայության պետերի), զորամիավորման (միավորման, զորամասի) հրամանատարի հրամանով: Մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման և հանձնարարականների կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն (ներկայացվում է զեկույց-տեղեկանք):
3 Պետական սահմանի (շփման գծի) պահպանության առաջին դիրքից դեպի պաշտպանության (երկրի) խորքն ընկած տարածքում մարտական խնդրի կատարում
3.1 Պետական սահմանի (շփման գծի) պահպանության առաջնադիրքից դեպի առաջին շարակարգի գնդի (բրիգադի, ՊՇ-ի, ՕԽ-ի, առանձին գումարտակի) պահպանության տեղամասի (շրջանի) խորքն ընկած տարածքում տեղակայված հենակետերում, կրակային, մեկնարկային դիրքերում, կենտրոնացման շրջաններում, կառավարման (ղեկավարման) կետերում և մարտական հերթապահության կրման այլ վայրերում մարտական հերթապահության իրականացում (մարտական խնդրի կատարում) 0,5 Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է 12-24 ժամ ծառայությունը, իսկ 12 ժամից պակասը չի համարվում: Պետական սահմանի (շփման գծի) պահպանության առաջնադիրքից դեպի առաջին շարակարգի գնդի խորքն ընկած տարածքում մարտական հերթապահության իրականացում է համարվում զորամասերի, միավորումների, զորամիավորումների հրամանատարների պետական սահմանի պահպանության որոշումներով հաստատված զորամասերի (ստորաբաժանումների), ինչպես նաև մարտական հերթապահության նշանակման վերաբերյալ հրամաններով զորատեսակների և հատուկ զորքերի զորամասերի (ստորաբաժանումների) կողմից մարտական հերթապահության իրականացումը և իրադրության սրման (լարվածության) պայմաններում զորամիավորումների, միավորումների և զորամասերի հրամանատարների հրամաններով պահպանության տեղամասեր դուրս բերված լրացուցիչ ուժերի մարտական ծառայությունը:
3.2 Առաջին շարակարգի գնդի (բրիգադի, ՊՇ-ի, ՕԽ-ի, առանձին գումարտակի) պահպանության տեղամասից (շրջանից) դեպի պաշտպանության (երկրի) խորքն ընկած տարածքում մարտական հերթապահության (շուրջօրյա ծառայության) իրականացում 0,2 Համալիր, հատուկ միջոցառումներ, որոնք անցկացվում են պետական սահմանի պահպանության և պաշտպանության նպատակով: Հերթափոխերով կամ հերթապահ հաշվարկներով շուրջօրյա մարտական հերթապահություն (ծառայություն) իրականացնող անձնակազմի համար հավելումները հաշվարկվում են 22 աշխատանքային օրը (176 ժամ) գերազանցելուց հետո, յուրաքանչյուր հերթական 8 ժամի (1 օրվա) համար: Ավիացիոն ստորաբաժանումների մարտական հերթապահության ամսական հաշվարկային ցուցանիշը սահմանվում է 6 օրացուցային օր: Պայմանի հավելումից չեն օգտվում ՀՀ ԶՈՒ ներքին և կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքերով սահմանված շուրջօրյա ներքին վերակարգերում, պահակախմբերում (պարեկախմբերում) ընդգրկված զինծառայողները:
4 Հատուկ տարածքներում ծառայություն իրականացնելու համար   Հատուկ տարածքներում` մարտական հերթապահություն իրականացնողներ, ինչպես նաև հիմնական բնակավայրերից հեռու գտնվող ստորաբաժանումներում ծառայություն իրականացնողներ: Հավելավճարը հաշվարկվում է միայն փաստացի ծառայության օրերի համար:
4.1 Հատուկ տարածքներում մարտական հերթապահություն իրականացնելու համար 1,0 Սույն պայմանի իմաստով «Հատուկ տարածքներ» են համարվում միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանից (ՀՀ շփման գծից) դուրս բոլոր այն տարածքները, որտեղ ՀՀ զինված ուժերն ընդգրկված են մարտական ծառայության:
4.2 Հիմնական բնակավայրերից հեռու գտնվող ստորաբաժանումներում ծառայության համար 1,0 Սույն պայմանի իմաստով «Հիմնական բնակավայրեր» են համարվում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքները, իսկ Հայաստանի Հանրապետությունից դուրս բոլոր այն տարածքներում, որտեղ ՀՀ զինված ուժերն ընդգրկված են ծառայության, «Հիմնական բնակավայրեր» են համարվում տվյալ պետության համապատասխան օրենքով սահմանված քաղաքները, բացառությամբ ժամանակավորապես հակառակորդի վերահսկողության տակ գտնվողների և չբնակեցվածների, որոնց ցանկը հաստատված է տվյալ պետության համապատասխան օրենքով: Սույն պայմանի իմաստով հիմնական բնակավայրերից հեռու գտնվող ստորաբաժանումներ են համարվում այն ստորաբաժանումները, որոնց մշտական տեղակայման վայրը հեռու է վերոհիշյալ քաղաքներից 30 և ավելի կիլոմետր (հիմք` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մաս):
5 Բարձր լեռնային տարածքներում մարտական հերթապահության (ծառայության, աշխատանքի) իրականացում
5.1 Ծովի մակերևույթից 2000մ-ից 3000մ բարձրության վրա գտնվող վայրերում մարտական հերթապահության (ծառայության, աշխատանքի) իրականացում   Պայմանի կիրառման իրավունքից օգտվում են զինված ուժերի այն զինծառայողները` սպաներ, ենթասպաներ, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ, վարձու աշխատողներ, որոնք մարտական հերթապահություն (ծառայություն, աշխատանք) են իրականացնում ծովի մակերևույթից 2000-3000 մ բարձրության վրա գտնվող վայրերում: ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց և հավելումների չափերը սահմանվում են մինչև 2018 թ. սեպտեմբերի 1-ը փաստացի հաշվարկված չափերով: Հավելավճարը հաշվարկվում է միայն փաստացի ծառայության օրերի համար:
5.2 Ծովի մակերևույթից 3000մ և ավելի բարձրության վրա գտնվող վայրերում մարտական հերթապահության (ծառայության, աշխատանքի) իրականացում   Պայմանի կիրառման իրավունքից օգտվում են զինված ուժերի այն զինծառայողները` սպաներ, ենթասպաներ, պայմանագրային զինծառայողներ, վարձու աշխատողներ, որոնք մարտական հերթապահություն (ծառայություն, աշխատանք) են իրականացնում ծովի մակերևույթից 3000մ և ավելի բարձրության վրա գտնվող վայրերում: ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց և հավելումների չափերը սահմանվում են մինչև 2018 թ. սեպտեմբերի 1-ը փաստացի հաշվարկված չափերով: Հավելավճարը հաշվարկվում է միայն փաստացի ծառայության օրերի համար:
Աշխատանքի (ծառայության) վնասակար, առավել վնասակար, ծանր, առավել ծանր պայմաններ
6 Աշխատանքի առավել վնասակար պայմաններ
6.1 Փորձարարական թռիչքներ 3,0 Կապիտալ վերականգնողական նորոգումից հետո ավիացիոն տեխնիկայի փորձարկում: Փորձարարական թռիչքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի հրամանով: Հավելավճարը հաշվարկվում է յուրաքանչյուր փորձարկվող ավիացիոն տեխնիկայի հաշվարկով:
6.2 Արտակարգ իրավիճակների ժամանակ (ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական նյութերով) ծառայություն (աշխատանք) 0,5 Արտակարգ իրավիճակում հետևանքների վերացման միջոցառումների, ինչպես նաև դասընթացի (եթե այն իրականացվում է արտակարգ իրավիճակում ստեղծված հետևանքների պայմաններում) կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն:
6.3 Առօրյա գործունեության ժամանակ (ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական նյութերով) ծառայություն (աշխատանք) 0,3 Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման դասընթացի կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն:
6.4 Ճառագայթման պայմաններում ռադիոլոկացիոն, ռադիոճնշման, հրթիռների ուղեկցման կայաններում, ռադիոկենտրոններում, ռադիոբյուրոներում ծառայություն 0,3 Ճառագայթման պայմաններում ռադիոլոկացիոն, ռադիոճնշման, հրթիռների ուղեկցման կայաններում, ռադիոկենտրոններում, ռադիոբյուրոներում ծառայություն իրականացնողներ են համարվում այն անձնակազմերը, որոնք ի պաշտոնե ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարում են 30ԿՀց-ից մինչև 300ԳՀց էլեկտրամագնիսական ճառագայթումների ազդեցության տիրույթների պայմաններում և դրանց շուրջը 500մ շառավղով իրականացնում են ծառայություն (աշխատանք): Պայմանի հաշվարկման համար հիմք է հանդիսանում նման միջոցներով սպառազինված ստորաբաժանումներում ծառայության ամբողջ ընթացքը:
6.5 Ավիացիոն տեխնիկայի շահագործում 0,2 Թռիչքների իրականացում տարբեր սարքավորումների ազդեցության պայմաններում:
6.6 Թռիչքներ պարաշյուտով 0,3 Ուսումնական թռիչքների իրականացում: Թռիչքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացանկն արտացոլվում է ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի, ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի և զորամասերի հրամանատարների հրամաններում: Հավելավճարը հաշվարկվում է յուրաքանչյուր թռիչքի հաշվարկով:
6.7 Ստորգետնյա պայմաններում ծառայություն 0,3 «Ստորգետնյա պայմաններում ծառայություն» իրականացնողներ են համարվում այն անձնակազմերը, որոնք ամենօրյա ծառայողական պարտականությունների հիմնական մասը կատարում են ստորգետնյա պաշտպանված, փակ և բնական լուսավորություն չունեցող խորացված (հողածածկ) հրամանատարական (կառավարման) կետերում: Հավելավճարը հաշվարկվում է յուրաքանչյուր աշխատանքային օրվա (8 ժամ) համար:
6.8 Հատուկ վտանգավոր հիվանդությունների հետ աշխատանքային պայմաններ 0,3 Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ աշխատանք: Հիվանդների և վիրավորների օդային տարհանման ապահովում:
6.9 Արտաժամյա, գիշերային կամ ոչ աշխատանքային օրերին աշխատանքի (ծառայության) համար ժամային դրույքաչափի 100 տոկոսը Շուրջօրյա հերթապահություն ռազմաբժշկական հաստատություններում, հոսպիտալներում, ԱԲՋ-ներում և զորամասերի բուժկետերում:
Շուրջօրյա հերթապահություն կաթսայատներում:
7 Աշխատանքի վնասակար պայմաններ
7.1 Թռիչքների սպասարկում 0,1 Բարձր ձայնային, ճնշման, հաճախականության ագրեգատների, ճառագայթող սարքավորումների հետ աշխատանքների կատարում:
7.2 Հրթիռների լիցքավորում, առկայության, վիճակի և պահպանման ստուգումներ 0,2 Հրթիռների լիցքավորում, առկայության, վիճակի և պահպանման ստուգումներ:
7.3 Քիմիական նյութերի հետ շփում 0,2 Պայմանը վերաբերում է այն անձնակազմերին, ովքեր ծառայում (աշխատում) են ԶՈՒ զորամասերի հավաքակայանների տեխսպասարկման և նորոգման կետերի կուտակիչ մարտկոցների սպասարկման և նորոգման արտադրամասերի (բացակայության դեպքում` հարմարեցված շինությունում, որտեղ կատարվում են կուտակիչ մարտկոցների սպասարկման, նորոգման և լիցքավորման աշխատանքներ), ինչպես նաև հատուկ տեխնիկայի և նյութական միջոցների առկայության դեպքում` դաշտային պայմաններում, քիմիական պրոցեսների առկայությամբ (ծծմբական, հիմնային թթվի լուծույթ) մարտկոցագործներին: Անօդաչու թռչող սարքերի պլաներների մասերի պատրաստում և կոմպոզիցիոն նյութերով մշակում իրականացնող անձնակազմ: Հավելավճարը հաշվարկվում է ըստ ծառայության (աշխատանքային) օրերի (արձակուրդում, բուժման, գործուղման մեջ գտնվելու և այլ բացակա փաստացի օրերի համար հաշվարկ չի կատարվում):
7.4 Թունավոր վառելիքի բաղադրիչների հետ շփման աշխատանքներ 0,2 Անձնակազմի կողմից հրթիռային վառելիքի թունավոր բաղադրիչների հետ շփման պայմաններում իրականացվող պլանով նախատեսված չափագրման, որակի հսկման (ստուգման), դրանց պահպանման տարողությունների պլանային զննման և շնչառական փականների սպասարկման աշխատանքներ: Դրանք իրականացվում են հաստատված պլանների և վերադաս պետերի հրամանների (ցուցումների) հիման վրա, ինչպես նաև նոր բաղադրիչներ մուծելու դեպքում, որոնց արդյունքում կազմվում է լաբորատոր փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ եզրակացություն, իսկ չափագրման և տարողությունների պլանային զննման ու շնչառական փականների սպասարկման աշխատանքների դեպքում` ակտ: Հավելավճարի հաշվարկումը կատարվում է ամսվա կտրվածքով, ըստ փաստացի վառելիքի թունավոր բաղադրիչների կամ տարողությունների հետ շփման պայմաններում իրականացված աշխատանքների օրերի, որոնց հաշվառման հիմք են հանդիսանում իրականացված վերը նշված աշխատանքների վերաբերյալ եզրակացությունները և ակտերը: Եթե ամսվա ընթացքում ցանկով սահմանված պաշտոնատար անձինք նշված աշխատանքներ չեն իրականացրել` հավելավճար չի հաշվարկվում:
7.5 Դեզինֆեկցիոն-դեզինսեկցիոն և ցնցուղային սարքավորումների հետ աշխատանքներ 0,2 Դեզինֆեկցիոն-դեզինսեկցիոն և ցնցուղային սարքավորումների միջոցով հաստիքային մասնագետների կողմից դեզինֆեկցիոն-դեզինսեկցիոն և դաշտային բաղնիքի աշխատանքների իրականացումը, որոնք իրականացվում են բարձր ճնշմամբ կաթսաների և քիմիական նյութերի կիրառմամբ ու պահանջում են հատուկ պատրաստվածություն: Հավելավճարի հաշվարկումը կատարվում է ամսվա կտրվածքով, ըստ փաստացի դեզինֆեկցիոն-դեզինսեկցիոն և ցնցուղային սարքավորումների միջոցով իրականացված աշխատանքային օրերի, որոնց հաշվառման հիմք են հանդիսանում զորամասի հրամանատարի կողմից արձակված հրամանը և իրականացված աշխատանքների վերաբերյալ ակտը: Եթե նշված միջոցներով աշխատանքներ չեն իրականացվել` հավելավճար չի հաշվարկվում:
7.6 Կենդանական ծագում ունեցող սննդամթերքի լաբորատոր փորձաքննություն (անասնաբուժահամաճարակային և անասնաբուժական աշխատանքներ) 0,2 Հաստիքային մասնագետների կողմից թունաքիմիկատների և ռեակտիվների միջոցով լաբորատոր փորձաքննության անցկացումը, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների միջավայրում աշխատանքների իրականացումը: Աշխատանքներն իրականացվում են վերադաս պետերի կողմից հաստատված պլանի, հրամանների, կարգադրությունների և ցուցումների հիման վրա, ԶՈՒ մատակարարված սննդամթերքի յուրաքանչյուր խմբաքանակի լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև վարակազերծման աշխատանքների դեպքում: Կատարված աշխատանքներն ամփոփվում են լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացություններով (վարակազերծման աշխատանքների դեպքում` ակտ), գրանցամատյանում կատարվում են գրանցումներ: Հավելավճարի հաշվարկումը կատարվում է ամսվա կտրվածքով` առանձնահատուկ պայմանում իրականացված աշխատանքների փաստացի օրերի հաշվարկով:
7.7 Բժշկական նեղ մասնագիտական աշխատանքային պայմաններ 0,2 Մշտական շփում տարբեր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ, աշխատանք ռենտգենյան և այլ իոնիզացնող ճառագայթների և էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության պայմաններում, աշխատանք թունավոր գազերի ներգործության պայմաններում, կոնտակտ հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների հետ: Վիրահատություններ իրականացնող և վիրահատարաններում մշտական աշխատող անձնակազմ: Հավելավճարի հաշվարկումը կատարվում է ամսվա կտրվածքով` առանձնահատուկ պայմանում իրականացված աշխատանքների փաստացի օրերի հաշվարկով:
7.8 Արխիվային գործ 0,2 Վնասակար մանրէների ազդեցության պայմաններում աշխատանք: Հավելավճարի հաշվարկումը կատարվում է ամսվա կտրվածքով` առանձնահատուկ պայմանում իրականացված աշխատանքների փաստացի օրերի հաշվարկով:
8 Աշխատանքի առավել ծանր պայմաններ
8.1 Ականազերծում և պայթեցում 0,8 Ականազերծման, պայթեցման աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացանկը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: Հավելավճարը հաշվարկվում է ըստ կատարված խնդրի` եթե այն իրականացվել է մինչև 8 ժամ (հաշվարկելով որպես մեկ օր), և ըստ օրերի, եթե խնդրի կատարման տևողությունը գերազանցել է 8 ժամը:
8.2 Ոչ պիտանի զինամթերքի տեղափոխում և ոչնչացում 0,7 Ոչ պիտանի զինամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացանկը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: Հավելավճարը հաշվարկվում է ըստ կատարված խնդրի` եթե այն իրականացվել է մինչև 8 ժամ (հաշվարկելով որպես մեկ օր), և ըստ օրերի, եթե խնդրի կատարման տևողությունը գերազանցել է 8 ժամը:
8.3 Ինժեներական զինամթերքի, միջոցների հետ անմիջական շփում 0,3 Պայթյունավտանգ սարքերի, պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների հետ մշտական անմիջական շփում: Հավելավճարը հաշվարկվում է ըստ ծառայության (աշխատանքային) օրերի (արձակուրդում, բուժման մեջ գտնվելու և փաստացի այլ բացակա օրերի համար հաշվարկ չի կատարվում):
8.4 Հրթիռահրետանային սպառազինության հետ անմիջական շփում 0,3 Հրթիռահրետանային սպառազինության պահպանման և նորոգման բազաների, ինչպես նաև զորամիավորումների, միավորումների և զորամասերի ՀՀՍ պահպանության այն բաժինների, պահեստների ծառայողներ (աշխատողներ), որտեղ անձնակազմն ամենօրյա ծառայության ընթացքում կատարում է պահպանության բաժիններում, պահեստներում գտնվող ՀՀՍ միջոցների տեխնիկական զննում, դրանց որակավորում, սպառազինության և զինամթերքի տեսականիների վերադասավորում, կազմակերպում է բեռնման-բեռնաթափման աշխատանքներ: Հավելավճարը հաշվարկվում է ըստ ծառայության (աշխատանքային) օրերի (արձակուրդում, բուժման, գործուղման մեջ գտնվելու և փաստացի այլ բացակա օրերի համար հաշվարկ չի կատարվում):
8.5 Զինամթերքի նորոգում 0,3 Զինամթերքի նորոգման արտադրամասի (ստորաբաժանման) ծառայողներ (աշխատողներ), որտեղ անձնակազմն անմիջականորեն առնչվում է հրավտանգ, պայթունավտանգ և թունավոր նյութերի հետ (լուծիչ, ծանր լաքաքսուքային նյութեր, ուայթ սպիրիտ) և ուղղակիորեն մասնակցում է նորոգման աշխատանքներին: Պայմանում գտնվող անձնակազմի հաշվառումը կատարվում է աշխատանքների կատարման հաշվետվությունների ներկայացմամբ:
8.6 Սպառազինության նորոգում 0,3 Սպառազինության նորոգման արտադրամասերի (ստորաբաժանումների) ծառայողներ (աշխատողներ), որտեղ անձնակազմն ամենօրյա ծառայության (աշխատանքի) ընթացքում առնչվում է այնպիսի տեխնոլոգիական պրոցեսների հետ, որոնք իրականացվում են բարձր ճնշման պայմաններում, ինչպես նաև թունավոր և հրավտանգ նյութերի հետ (ՊՈԺ-70, տարբեր լուծիչներ և ներկեր) և ուղղակիորեն մասնակցում է նորոգման աշխատանքներին: Անձնակազմը կատարում է նաև նորոգված սպառազինության միջոցների փորձարկումներ: Պայմանում գտնվող անձնակազմի հաշվառումը կատարվում է աշխատանքների կատարման հաշվետվությունների ներկայացմամբ: Հաշվառման համար հիմք են հանդիսանում`
-զորամասի հրամանատարի հրամանը, որտեղ նշվում է աշխատանքներին կոնկրետ ներգրավված անձնակազմի և աշխատանքի կատարման համար նշված օրերի քանակը,
-կատարված աշխատանքների ակտը, որը հաստատում է այն զորամասի հրամանատարը, որտեղ կատարվել են հրթիռների ստուգումներ, վերանորոգումներ և սպասարկումներ:
8.7 Հրթիռահրետանային սպառազինության բարձում և բեռնաթափում 0,3 ՀՀՍ պահպանման և նորոգման բազաների պահեստներում հրթիռահրետանային սպառազինության բարձման, բեռնաթափման և վերադասավորման աշխատանքներն իրականացնող հաստիքային բարձող-բեռնաթափող աշխատողներ, այլ զորամասերի (ստորաբաժանումների) համապատասխան անձնակազմ: Աշխատանքներն առնչվում են հրավտանգ և պայթունավտանգ միջոցների հետ: Հրավտանգ և պայթյունավտանգ միջոցների բարձման և բեռնաթափման աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի գրավոր հրամանի համաձայն: Հավելավճարը հաշվարկվում է ըստ կատարված աշխատանքի օրերի:
9 Աշխատանքի ծանր պայմաններ
9.1 Թռիչքների անվտանգության ապահովում 0,2 Թռիչքների անվտանգ նախապատրաստման և անցկացման աշխատանք: Հավելավճարի հաշվարկումը կատարվում է ամսվա կտրվածքով` առանձնահատուկ պայմանում իրականացված աշխատանքների փաստացի օրերի հաշվարկով:
Այլ բնույթի հատուկ գործունեություն
10 Սահմանված նորմաների ապահովում կամ գերազանցում
10.1 Թռիչքային նորմայի կատարում 0,3 Օդաչուական կազմի սահմանված թռիչքային նորմայի կատարում:
10.2 Բարձր արտադրողականության ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի արտաժամյա աշխատանք 6.000 դրամ յուրաքանչյուր արտաժամի համար Բարձր արտադրողականության, 20տ և ավելի սեփական քաշ ունեցող բուլդոզերներ, էքսկավատորներ կամ այլ հողափոր ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի արտաժամյա աշխատանք: Հավելավճարի (արտաժամի) հաշվարկն իրականացվում է ոչ ավել քան ամսվա կտրվածքով 32 ժամ արտաժամի համար:
10.3 Բարձման և բեռնաթափման օրական նորմայի գերազանցում 1.000 դրամ յուրաքանչյուր գերազանցող տոննայի համար ՀՀ ՊՆ ՀՀՍ պահպանման և նորոգման, ՊՆ կենտրոնական պարենային և իրային բազաներում, զինվորական կոչում չունեցող, հաստիքային բարձող-բեռնաթափող բանվորների կողմից բարձման-բեռնաթափման աշխատանքներում օրական զինամթերքի համար` 5 տոննան, իսկ պարենի և իրային ունեցվածքի համար` 6 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի բարձման-բեռնաթափման աշխատանքները, որը մարդու համար հանդիսանում է ֆիզիկական գերծանրաբեռնվածություն: Աշխատանքներն իրականացվում են բազայի հրամանատարի կողմից արձակված նյութական միջոցների բեռնման կամ բեռնաթափման վերաբերյալ հանձնարարականների հիման վրա, որոնցում նշվում է բեռնման կամ բեռնաթափման ենթակա զինամթերքի (նյութական միջոցների) քանակը, նպատակը, աշխատանքներում ընդգրկված անձնակազմի թվաքանակը և խմբի ավագը: Բարձման և բեռնաթափման առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ խմբի ավագի կողմից կազմվում է հաշվետվություն: Հավելավճարի հաշվարկումը կատարվում է ամսվա կտրվածքով` ըստ իրականացված աշխատանքների օրերի սահմանված բարձման և բեռնաթափման օրական նորմայի գերազանցող տոննաների հաշվարկով:
11 Բեռնափոխադրումներ ու աշխատանքի ծանրաբեռնվածություն, վարորդների կարգայնություն
11.1 Հատուկ տեխնիկայով վտանգավոր բեռների փոխադրում և տեղափոխում մինչև 10 տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներով 0,3 ՀՀ ԶՈՒ զորամասերի կողմից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ ավտոմոբիլային տեխնիկայով հրթիռահրետանային սպառազինության և ՌԷՊ հատուկ միջոցների տեղափոխում, տարատեղում իրականացնող վարորդներ: Հրթիռային զորքերի և հրետանու, ՀՕՊ զորքերի ու ՌԷՊ զորամասերում (ստորաբաժանումներում)` հրթիռային և հրետանային, զենիթահրթիռային համակարգերի, արձակման կայանքների և դրանց ապահովման համապատասխան տեխնիկայի, հրթիռային և հրետանային, զենիթահրթիռային միջոցների քարշակների, ՌԷՊ հատուկ միջոցների վարորդներ, ինքնագնաց հրետանային կայանքների մեխանիկ-վարորդներ (ըստ ներկայացված ցանկի): Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար:
11.2 Հատուկ տեխնիկայով վտանգավոր բեռների փոխադրում և տեղափոխում 10 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներով 0,8 բայց ոչ պակաս 68000 դրամ ՀՀ ԶՈՒ զորամասերում, արտադրող գործարանի կողմից սահմանված 10 և ավելի տոննա բեռնատարողությամբ, ինչպես նաև «ԿԷՏԼ» տեսակի ավտոմոբիլային տեխնիկայով հրթիռահրետանային սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխում ու տարատեղում իրականացնող վարորդներ: Հրթիռային զորքերի և հրետանու, ՀՕՊ զորքերի ու ՌԷՊ զորամասերում (ստորաբաժանումներում)` հրթիռային և հրետանային, զենիթահրթիռային համակարգերի արձակման կայանքների և դրանց ապահովման համապատասխան տեխնիկայի, հրթիռային և հրետանային, զենիթահրթիռային միջոցների քարշակների, ՌԷՊ հատուկ միջոցների վարորդներ, ինքնագնաց հրետանային կայանքների մեխանիկ-վարորդներ (ըստ ներկայացված ցանկի): Հավելավճար չի հաշվարկվում, եթե ամբողջ ամսվա ընթացքում (երեք շաբաթ և ավել) վարորդին ամրակցված մեքենան չի շահագործվել անսարքության պատճառով, որը հաշվարկված է տեխնիկական պատրաստության գործակցի տեղեկագրում: Վտանգավոր բեռների (հրթիռների) տեղափոխության, մեծ չափսերի, ծանր քաշով (20 տոննայից բարձր), բարդ կառավարվող, ծանրության կենտրոնը բարձր տեղակայված բազմահեծան, հրթիռային զորքերի և հրետանու, ՀՕՊ հատուկ մեքենաների և կիսակցորդների շահագործման մասին ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով: ՍՌՏ-ի տեղափոխման ու տարատեղման իրականացում բազմասռնանի, ծանրաքաշ ավտոմոբիլային քարշակներով կենտրոնի շահագործման մասին ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով: Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար:
11.3 Վարորդների կարգայնության«Ե» կարգ 0,4 ՀՀ զինված ուժերում «Ե» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ, որոնց ամրակցված են շահագործման համար նշված կարգ պահանջող տրանսպորտային միջոց (թամբավոր քարշակ, ծանր քարշակ): Հավելավճարի հաշվարկումը կատարվում է ամսվա կտրվածքով` տրանսպորտային միջոցի շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար: Հավելավճար չի հաշվարկվում, եթե ամբողջ ամսվա (երեք շաբաթ և ավելի) ընթացքում վարորդին ամրակցված մեքենան չի շահագործվել անսարքության պատճառով:
11.4 Վարորդների կարգայնության«Դ» կարգ 0,3 ՀՀ զինված ուժերում «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ, որոնց ամրակցված են շահագործման համար նշված կարգ պահանջող տրանսպորտային միջոց (ավտոբուսներ, վախտային ավտոբուսներ, միկրոավտոբուսներ)` բացառությամբ հաստիքով նախատեսված «ենթասպա» կոչումով վարորդների: Հավելավճարի հաշվարկումը կատարվում է ամսվա կտրվածքով` տրանսպորտային միջոցի շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար: Հավելավճար չի հաշվարկվում, եթե ամբողջ ամսվա (երեք շաբաթ և ավելի) ընթացքում վարորդին ամրակցված մեքենան չի շահագործվել անսարքության պատճառով:
11.5 10 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոտրանսպորտի շահագործում 0,8 բայց ոչ պակաս 68.000 դրամ Առբերումներ իրականացնող թիկունքի զորամասերի և զորամիավորումների (միավորումների, զորամասերի) թիկունքի ստորաբաժանումների, ինժեներական զորքերի և զորամիավորումների (միավորումների, զորամասերի) ինժեներական զորամասերի և ստորաբաժանումների վարորդների կողմից, արտադրող գործարանի կողմից սահմանված 10տ և ավել բեռնատարողությամբ ավտոմեքենաների շահագործումը: Հաշվառման համար հիմք է հանդիսանում համապատասխան բեռնատարողությամբ տրանսպորտային միջոցի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանը: Հավելավճարը հաշվարկվում է ամսվա կտրվածքով` տրանսպորտային միջոցի շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար: Հավելավճար չի հաշվարկվում, եթե ամբողջ ամսվա ընթացքում (երեք շաբաթ և ավելի) վարորդին ամրակցված մեքենան չի շահագործվել անսարքության պատճառով, որը հաշվարկված է տեխնիկական պատրաստության գործակցի տեղեկագրում: Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցի ամրակցման դեպքում հաշվարկվում է հավելավճար` մեկի չափով:
11.6 Աշխատանքի ծանրաբեռնվածություն 5-10 տոննա բեռնատարողությամբ ավտոտրանսպորտ շահագործելիս 0,3 ՀՀ ԶՈՒ զորամասերում շահագործվող 5-10 տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներով սահմանված ամսական բեռնափոխադրումների ծավալները գերազանցող վարորդներ: Հաշվարկը կատարվում է ըստ ուղեգրերի, ամսական 2000 տ/կմ բեռնափոխադրումների ցուցանիշը գերազանցելու դեպքում:
11.7 Աշխատանքի ծանրաբեռնվածություն 11-20 տոննա բեռնատարողությամբ ավտոտրանսպորտ շահագործելիս 0,5 ՀՀ ԶՈՒ զորամասերում շահագործվող 11-20 տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներով սահմանված ամսական բեռնափոխադրումների ծավալները գերազանցող վարորդներ: Հաշվարկը կատարվում է ըստ ուղեգրերի, ամսական 5000 տ/կմ բեռնափոխադրումների ցուցանիշը գերազանցելու դեպքում:
11.8 Աշխատանքի ծանրաբեռնվածություն 21 տոննա և ավելի բեռնատարողությամբ ավտոտրանսպորտ շահագործելիս 0,6 ՀՀ ԶՈՒ զորամասերում շահագործվող 21 տոննա և ավելի բեռնատարողությամբ ավտոմեքենաներով սահմանված ամսական բեռնափոխադրումների ծավալները գերազանցող վարորդներ: Հաշվարկը կատարվում է ըստ ուղեգրերի, ամսական 8000 տ/կմ բեռնափոխադրումների ցուցանիշը գերազանցելու դեպքում:
12 Հատուկ տեխնիկայի շահագործում
12.1 Ինժեներական տեխնիկայի շահագործում 0,7 բայց ոչ պակաս 68000 դրամ Բարձր որակավորում պահանջող միջին և ծանր բուլդոզերների, ավտոկռունկների, էքսկավատորների, գրեյդերների (ավտոգրեյդերների), ավտոաշտարակների, ավտոբեռնիչների, մեքենայացված կամուրջների և այլ ինժեներական տեխնիկայի (ԲԱՏ, ԳՀՄ-2, ԻՄՌ-2, ԻՄՌ-3, ՏՄՄ-3 և այլն) շահագործող անձնակազմին ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով: Հավելավճարը հաշվարկվում է տրանսպորտային միջոցի (տեխնիկայի) շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար: Հավելավճար չի հաշվարկվում, եթե ամբողջ ամսվա ընթացքում (երեք շաբաթ և ավելի) վարորդին ամրակցված մեքենան չի շահագործվել անսարքության պատճառով, որը հաշվարկված է տեխնիկական պատրաստության գործակցի տեղեկագրում:
12.2 Ինժեներական տեխնիկա շահագործելու համար մասնագիտական աշխատանքային ստաժ.  
12.2.1 - 3-5 տարի մասնագիտական ստաժի առկայության դեպքում 0.15
12.2.2 - 5-10 տարի մասնագիտական ստաժի առկայության դեպքում 0.3
12.2.3 - 10-ից ավելի տարի մասնագիտական ստաժի առկայության դեպքում 0.4
13 Հրամանատարություն և ղեկավարում 0,3բայց ոչ ավել քան 135.000 դրամ Յուրաքանչյուր տարվա համար սպայական պաշտոնների ցանկը և հավելավճարի չափերը սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով.
-օպերատիվ օղակում` ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, գլխավոր վարչությունների պետեր, վարչությունների պետեր, նրանց տեղակալներ (բաժնի պետ-ՎՊՏ), առանձին բաժինների և ծառայությունների պետեր,
-զորային օղակում` հրամանատարական պաշտոններ զբաղեցնող սպայական կազմ, որոնք զբաղեցնում են զորամասի հրամանատարի, հրամանատարի տեղակալի, գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի, փոխգնդապետ և բարձր հաստիքային դասակարգումով պաշտոններ, հավելելով 1-ին և 2-րդ կարգի զորամասերում գումարտակի հրամանատարի տեղակալի օղակում, ինչպես նաև վաշտի և դասակի հրամանատարի պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին:
14 Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղում    
14.1 ՌԴ և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների սպա ունկնդիրներ 124 459 դրամ  
14.2 ՌԴ և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված սպաներ 91 216 դրամ  
14.3 ՌԴ և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներ 82 973 դրամ  
14.4 ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված զինծառ.-ներ 207 297 դրամ  
14.5 Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների սպա ունկնդիրներ 100 000 դրամ  
15 Դասային որակավորման կարգի համար Դասային որակավորման կարգը շնորհվում է համապատասխան իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով:
15.1 Հրաձգային մոտոհրաձգային, զրահատանկային (ավագ հրաձիգ, հրաձիգ, հետախույզ մասնագետներ, նռնականետորդ, գնդացրորդ, դիպուկահար, նշանառու-օպերատոր, մեխանիկ-վարորդ, վարորդ), հրետանու, ՀՕՊ, կապի, ՌԷՊ, ինժեներական, ՌՔԿՊ, թիկունքային և տեխնիկական ապահովման, ռազմատեղագրական, ստանդարտացման և չափագիտության, հետախույզ մասնագետներ  
15.1.1 Վարպետ 0,2
15.1.2 1-ին կարգ 0,15
15.1.3 2-րդ կարգ 0,1
15.1.4 3-րդ կարգ  
15.1.5 Հետախուզության մասնագետ`«Դյուցազն» որակավորման կարգ 0,5  
15.2 Ավիացիա
15.2.1 Ռազմական օդաչու  
15.2.1.1 Նշանառու 1,0  
15.2.1.2 1-ին կարգ 0,9  
15.2.1.3 2-րդ կարգ 0,75  
15.2.1.4 3-րդ կարգ 0,5  
15.2.2 Օդագնացության կառավարման մասնագետ  
15.2.2.1 1-ին կարգ 0,9  
15.2.2.2 2-րդ կարգ 0,75  
15.2.2.3 3-րդ կարգ 0,5  
15.2.3 Պարաշյուտադեսանտային պատրաստության հրահանգիչ  
15.2.3.1 Վարպետ 1,0  
15.2.3.2 1-ին կարգ 0,9  
15.2.3.3 2-րդ կարգ 0,75  
15.2.3.4 3-րդ կարգ 0,5  
15.2.4 Ռազմական ավիացիոն ինժեներ, ռազմական ավիացիոն կապավոր, ինժեներ-օդերևութաբան, ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ՌԱՀ-ի գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների բաժնի անձնակազմ  
15.2.4.1 Վարպետ 0,75  
15.2.4.2 1-ին կարգ 0,5  
15.2.4.3 2-րդ կարգ 0,3  
15.2.4.4 3-րդ կարգ 0,15  
15.2.5 Տեխնիկ, տեխնիկ-դիտորդ, հերթապահ-օդերևութաբան  
15.2.5.1 1-ին կարգ 0,5  
15.2.5.2 2-րդ կարգ 0,3  
15.2.5.3 3-րդ կարգ 0,15  
15.2.6 Տրանսպորտային ավիացիա (ԻԼ-76, ՅԱԿ-40)  
15.2.6.1 Թռիչքային անձնակազմ  
15.2.6.1.1 Նշանառու օդաչու 1,0  
15.2.6.1.2 1-ին կարգ 0,9  
15.2.6.1.3 2-րդ կարգ 0,75  
15.2.6.1,4 3-րդ կարգ 0,5  
15.2.6.2 Ինժեներաավիացիոն անձնակազմ  
15.2.6.2.1 Վարպետ 0,75  
15.2.6.2.2 1-ին կարգ 0,5  
15.2.6.2.3 2-րդ կարգ 0,3  
15.2.6.2.4 3-րդ կարգ 0.1  
15.3 ՍՌՏ վերանորոգող  
15.3.1 IV-րդ կարգ (8 և ավելի տարի մասնագիտական ստաժ ունեցող ՀՀ ԶՈՒ-ում) 0,25  
15.3.2 III-րդ կարգ (5 և ավելի տարի մասնագիտական ստաժ ունեցող ՀՀ ԶՈՒ-ում) 0,2  
15.3.3 II-րդ կարգ (3 և ավելի տարի մասնագիտական ստաժ ունեցող ՀՀ ԶՈՒ-ում) 0,15  
15.3.4 1-ին կարգ (մինչև 2 տարի մասնագիտական ստաժ ունեցող ՀՀ ԶՈՒ-ում) 0,1  
15.4 Ֆիզիկական պատրաստությունից` ՀՀ ԶՈՒ-ում բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայող  
15.4.1 Պատվավոր մարզիկ 0,2
15.4.2 1-ին կարգի մարզիկ 0,15
15.4.3 2-րդ կարգի մարզիկ 0,1
15.4.4 3-րդ կարգի մարզիկ  
15.5 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ կառավարության 2015 թ. դեկտեմբերի 17-ի N 1486-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
15.5.1 Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած
-մարզիկներ
-մարզիկների մարզիչներ
100 00050 000
15.5.2 Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած
-մարզիկներ
-մարզիկների մարզիչներ
80 00040 000
15.5.3 Օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած
-մարզիկներ
-մարզիկների մարզիչներ
60 00030 000
15.5.4 Աշխարհի չեմպիոն դարձած
-մարզիկներ
-մարզիկների մարզիչներ
80 00040 000
15.5.5 Աշխարհի 2-րդ մրցանակակիր դարձած
-մարզիկներ
-մարզիկների մարզիչներ
40.00020.000
15.5.6 Աշխարհի 3-րդ մրցանակակիր դարձած
-մարզիկներ
-մարզիկների մարզիչներ
40.00020.000
15.5.7 Եվրոպայի չեմպիոն դարձած
- մարզիկներ
-մարզիկների մարզիչներ
60 00030 000
15.5.8 Եվրոպայի 2-րդ մրցանակակիր դարձած
-մարզիկներ
-մարզիկների մարզիչներ
40.00020.000
15.5.9 Եվրոպայի 3-րդ մրցանակակիր դարձած
-մարզիկներ
-մարզիկների մարզիչներ
40.00020.000
15.6 Նախկին ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչներ 0,2 Հավելավճարը հաշվարկվում է պաշտոնային նվազագույն դրույքաչափի նկատմամբ:
15.7 Սպորտի վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային վարպետի, գրոսմայստերի կոչում ունեցող, մասնագիտությամբ աշխատող մասնագետներ 0,15
16. Հատուկ խաղաղապահ առաքելություն    
16.1 Ծառայությունը խաղաղապահ զորամասում 0,25 Խաղաղապահ գործընթացում զինվորական ծառայությունը:
16.2 Ծառայությունը միջազգային առաքելություններում  

»:

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2019
N 621-Ն
Որոշում