Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 25-ին

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետի «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2) 9-րդ կետի «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի N 3 հավելվածի» բառերով, իսկ «ինչպես նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատեր և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող» բառերը փոխարինել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 81-րդ հոդվածի 8.1-ին և 8.2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.1. 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 6-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար`

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

աշխատավարձի ամսական չափը սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ
մինչև 500000 դրամը ներառյալ 3.5 տոկոս
500000-ից ավելի դրամ 10 տոկոսի և 32500 դրամի տարբերության չափով

 

2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 32500 դրամը:

8.2. 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 6-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար`

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

աշխատավարձի ամսական չափը սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ
մինչև 500000 դրամը ներառյալ 4.5 տոկոս
500000-ից ավելի դրամ 10 տոկոսի և 27500 դրամի տարբերության չափով

 

2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 27500 դրամը:»:

 

 Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հունիսի 27
Երևան
ՀՕ-72-Ն


 

 

pin
ՀՀ 25.06.2019
N ՀՕ-72-Ն օրենք